ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Ծառայությունների մատուցման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N262

ք. Երևան                                                                        15.01.2018թ.

 

Բորիս Գաբրիելյանը (անձնագիր` սերիա 559406432,  տրված 12.05.2017թ.-ին, տրված՝ United States Department of State, հասցե՝ ք. 209 W ELK AVE ART 22 Glendle 91204-1751(այսուհետ՝ Կողմ 1), մի կողմից և  «Անտարես» ՍՊԸ-ն, որը գործում է կանոնադրության հի­ման վրա, (այսուհետ՝ Կողմ 2), ի դեմս գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, մյուս կողմից, երկուսը միասին այսուհետ Կողմեր, կնքեցին սույն պայ­մա­նա­գիրը (այսուհետ՝ Պայ­մանագիր) հետևյալի մասին.

1.    Պայմանագրի առարկան

1.1 Պայմանագրով Կողմ 2-ը պարտավորվում է մատուցել « Մեր գալակտիկայի  արտացոլումը միֆապատումներում նախնական վերնագրով գրքի տպագրման  ծառայությունը(այսուհետ՝ Ծա­ռա­յու­­թյուն­ներ), իսկ Կողմ 1-ը  պարտավորվում է Պայ­մա­նա­գրով սահ­ման­ված կարգով ու ժամ­­կետ­նե­րում ընդունել այդ ծառայությունները:

 

2.Գումարի չափն ու վճարման պայմանները

 

2.1. Պայմանագրի շրջանակներում Կողմ 2-ը պարտավորվում է  տպագրել «Մեր գալակտիկայի արտացոլումը միֆապատումներում» գիրքը 1000 օրինակով: Գրքի գինը ձևավորվում է Պայմանագրի շրջանակներում Կողմ 2-ի կողմից մատուց­վե­լիք Ծառայությունների արժեքների հանրագումարից և նախնական կազմում է  1685000 (մեկ միլիոն վեց հարյուր ութսունհինգ հազար ) ՀՀ դրամ: Գինն իր մեջ ներառում է 1000 օրինակի տպագրությունը ՝ Հավելված 1-ով սահմանված տեխնիկական պարամետրերին համապատասխան:

2.2. Ծառայությունների արժեքի մի մասը` 842500 (ութ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամը Կողմ 1-ը վճարում է նախքան գրքի  աշխատանքների սկսելը՝ որպես կանխավճար:

2.3. Կողմ 1-ը պարտավորվում է իրականացնել կանխավճար ընդհանուր գումարի  50%-ի չափով մինչև տպագրական  աշխատանքների սկսելը,  մնացած մասը վճարում է գրքերը հանձման-ընդունման ակտով ընդունելուց հետո 5 բանկային օրվա ընթացքում:

2.4. Պատվերի գումարը կողմ 1-ի կողմից ուշացնելու դեպքում կիրականացվի տույժ ընդհանուր  գումարի 0.1% -ի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար:

2.5 Պայմանագրի գումարը ենթակա է փոփոխման, եթե Հավելված 1-ում որևէ տեխնիկական պարամետր ենթարկվում է փոփոխության (այսուհետ՝ Հա­վելված 1):

3.Ընդհանուր դրույթներ

3.1. Ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական պայմաններին համապատասխան, որոնք սահմանված են Պայ­մա­նագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող №1 Հավելվածով:

3.2. Ծառայությունների մատուցման արդյունքում թողարկված գրքերի բոլոր օրինակները պետք է հա­մա­պա­տասխանեն Կողմ 1-ի կողմից հաստատված օրինակելի նմուշին, որը  Կողմ 2-ի կողմից պետք է պատրաստվի լազերային տպագրման եղանակով՝ նախքան գրքի խմբաքանակի թողարկումը և ներկայացվի Կողմ 1-ի հաստատմանը։

3.3. Կողմ 1-ը պարտավոր է հաստատել  օրինակելի նմուշը 1 աշխատանքային օրվա ընթացքում:

3.4. Գրքերի բոլոր օրինակները պետք է թողարկվեն նմուշի հաստատումից 25-38 աշխատանքային օրվա ընթացքում (ժամկետները կարող են փոփոխվել նմուշի հաստատման ուշացման կամ տպագրական աշխատանքների տեսակի կամ քանակի փոփոխման դեպքում):

3.5. Պայմանագրով սահմանված Ծառայությունները համարվում են Կողմ 2-ի կողմից մատուց­ված և Կողմ 1-ի կողմից ընդունված` Պայմանագրի շրջանակներում թողարկված գրքերի խմբաքանակը Կողմ 1-ի կողմից փաստացի ընդունման-հանձման ակտով ընդունելու պահից:

3.6. Հրատարակումից հետո Կողմ 2-ը Կողմ 1-ին  է հանձնում գրքի տպագրման ենթակա վերջնական տարբերակը և նրանում առկա նյութերն ու բոլոր օբյեկտները (լոզունգ, էսքիզ, պատկերներ, լուսանկարներ, տեքստեր և այլն) էլեկտրոնային տարբերակով, որը տրամադրել է Կողմ 1-ը:

3.7. «Մեր գալակտիկայի արտացոլումը միֆապատումներում»  գիրքը հանդիսանում է Կողմ 1-ի սեփականությունը և դրա հեղինակային իրավունքները պատկանում եմ Կողմ 1-ին:

3.8. Գրքերի համապատասխան հարկերի վճարումը կատարում է Կողմ 2-ը:

3.9. 3-րդ կողմի հետ առաջացած խնդիրների դեպքում (օրինակ՝ Հեղինակային, և հարակից բոլոր իրավունքների խախտում) պատասխանատու է Կողմ 1-ը:

3.10. Կողմ 1-ի կողմից տրամադրված նյութերը կողմ 2-ը իրավունք չունի կիրառել այլ աշխատանքների մեջ կամ տրամադրել 3-րդ կողմին:

 

4.Կողմերի իրավունքները և պարտականությունները

Կողմ 1-ը պարտավոր է`

4.1.Պատշաճ որակով Կողմ 2-ին տրամադրել հրատարակվող գրքի ամբողջ ինֆորմացիան (տեքստ, ֆոտո, իլյուստրացիա և այլն):

4.2. Չխոչընդոտել Կողմ 2-ի  կողմից Ծառայությունների մատուցման ընթացքը:

Կողմ 2-ը պարտավոր է`

4.3. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով և Պայմանագրով սահմանված տեխնիկա­կան պայման­ներին համապատասխան.

4.4. Կատարել Կողմ 1-ի պարտադիր ցուցումները` կապված Ծառայությունների  մատուց­ման կարգի, ընթացքի և որակի հետ:

4.5. Կողմ 1-ը  իրավունք ունի վերահսկել Կողմ 2-ի կողմից Պայմանագրով սահմանված Ծառայություն­նե­րի մատուցման ընթացքը:

4.6. Պահանջել Կողմ 1-ից անհարկի չխոչընդոտել իր կողմից Պայմանագրով սահմանված Ծառայությունների մատուցմանը:

 

 

5.Կողմերի պատասխանատվությունը

5.1. Կողմերն օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգով լրիվ նյու­թա­կան պատաս­խա­նա­տվություն են կրում Պայմանագրի շրջանակներում ստանձ­նած իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

5.2. Կողմերն ազատվում են Պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություն­նե­րի չկատար­ման կամ ոչ պատշաճ կատարման համար սահմանված պատասխանատվու­թյունից, եթե դա հետևանք է անհաղթահարելի ուժի ազդեցության, որը ծագել է Պայ­մա­նա­գրի կնքումից հետո, էական վնաս է հասցնում Կողմերի կամ նրանցից որևէ մեկի բնա­կա­նոն գործունեությանը, և, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխել:

5.3. Որպես անհաղթահարելի ուժի ազդեցության հանգամանքներ կարող են ծառայել մասնա­վո­րա­պես (սակայն չսահմանափակելով)` ջրհեղեղը, հրդեհը, երկրաշարժը կամ այլ տարերային երևույթ­նե­րը, ինչպես նաև պատերազմները, ռազմական գործողությունները և ցանկացած այլ հանգամանքներ, որոնք դուրս են Կողմերի ողջամիտ հսկողությունից:

5.4. Պայմանագրի 5.2. կետով սահմանված հանգամանքներն առաջանալու դեպքում Կողմերը պար­տավոր են այդ մասին անհապաղ ծանուցել միմյանց՝ նշելով այդ հանգամանք­նե­րի ազդեցության հնարավոր ժամկետները։

 

6.Եզրափակիչ դրույթներ

6.1. Պայմանագիրը կնքված է համարվում և իրավական ուժ է ստանում Կողմերի (նրանց ներկայա­ցու­ցիչների) կողմից ստորագրվելու պահից և դադարում է Կողմերի ստանձ­նած պարտավորություն­ների պատշաճ կատարմամբ:

6.2. Պայմանագիրը կազմված է երկու իրավահավասար օրինակներից, որոնցից մեկական օրինակ պահվում է Կողմերից յուրաքանչյուրի մոտ:

6.3. Պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները վավեր են, եթե կազմված են մեկ միասնական փաստաթղթի տեսքով, ստորագրված են Կողմերի (նրանց ներ­կա­յացուցիչների) կողմից և հաստատված են Կողմերի ստորագրություններով կամ կնիքներով եթե այդպիսին առկա է:

6.4. Կողմերի միջև հաղորդագրությունը իրականացվելու է  էլեկտրոնային կարգով, գրքի համար օգտագործվող բոլոր նյութերը տրամադրվելու են էլ. փոստի միջոցով: Կողմերի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Կողմ 1-ի պաշտոնական փոստի հասցեներն են  langdep@mail.ru, իսկ Կողմ 2-ինը՝  tatev@antares.am:

6.5.Կողմերի միջև էլեկտրոնային նամակագրությունը և դրանով հաստատված պատվերների ձևակերպումը հանդիսանում են սույն պայմանագրի բաղկացուցիչ մաս:

6.6. Կողմերի միջև Պայմանագրի շուրջ ծագած վեճերը և (կամ) տարաձայնություն­նե­րը լուծվում են Կողմերի անմիջական բանակցությունների միջոցով, իսկ ողջամիտ ժամկե­տում համաձայնության չգալու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.7. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Պայմանագրով, ենթակա են կար­գա­վորման Հայաս­տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

Կողմ 1

Անուն ազգանուն՝ Բորիս Գաբրիելյան

(անձնագրի սերիա՝  559406432,  տրված 12.05.2017թ.-ին, տրված՝ United States Department of State -ի կողմից,

 հասցե՝ ք. 209 W ELK AVE ART 22 Glendle 91204-1751 )

Ստորագրություն՝

 

 

Կողմ 2

«Անտարես» ՍՊԸ

Հայաստանի Հանրապետություն,

Ք. Երևան, Մաշտոցի 50ա/1

ՀՎՀՀ 02519531

հ/հ 19300-32650660100

«Կոնվերս բանկ» ՓԲԸ

Արմեն Մարտիրոսյան

 




Հավելված 1

 

N.

Անվանում

Քանակ/հատ

Միավորի գին

 

Գինը/դր./

ԱԱՀ-ով

 


Գիրք 17*24
18
մամուլ, 8մամուլ գունավոր, 10 մամուլ սև սպիտակ, 80գր օֆսեթ թուղթ
կազմը՝ կոշտ, (300գր ֆուտբորդ  մաթեմատիկա երկրաչափություն խնդիրներ գրքի կազմի նման )4+0, անփայլ լամինացված

Թերմո թելակար

 

 

 

 

 

1000

 

 

 

 

 

1685

 

 

 

 

 

1685000

 

 

 

15/01/201.  

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 2

ԳԼՈՒԽ 10.