ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ


Մեհենագրերը ներկայացնելուց առաջ, անհրաժեշտ համարեցինք նախապես ներկայացնել «պատմագիտությունը», որի մաս է կազմում նաև «եգիպտագիտությունը»:
Հանրագիտարանային տվյալներ. «Պատմագիտությունը գիտություն է պատմական աղբյուրների, անցյալին վերաբերող փաստերի ու իրողությունների մասին, որոնցով հնարավոր է հավաստել պատմական գործընթացը, նկարա­գրված փաստերի անաչառությունը և եզրահանգումներ անել դրանց պատճառ­ների մասին[1]»: (Ընդգծումը մերն է):
Երբ փորձում ենք «հավաստել նկարագրված փաստերի անաչառու­թյունը», ապա կանգնում ենք երկընտրանքի առջև: Վերը նշվածը ներ­կայացնենք փաստերով.

Ալեքսանդր Մակեդոնացի
(մ.թ.ա. 356թ. - մ.թ.ա. 323թ.)

Հանրագիտարանային տվյալներ. Ալեքսանդր Մակեդոնացու մասին գոյություն ունեցող հարուստ պատմագրությունը հիմնված է չորս հիմնական սկզբնաղբյուրների վրա։ Դրանք են հին աշխարհի պատմիչներ Դիոդորոս Սիկի­լիացու (մ.թ.ա. առաջին դար), հույն Արիանոսի (մ.թ. երկրորդ դար), հռոմեացի Քվինտուս Կուրցիուս Ռուֆուսի (մ.թ. առաջին դար) և հույն Պլուտարքոսի (մ.թ. առաջին դար) աշխատանքները, որոնք, իրենց հերթին, օգտագործել էին Ալեք­սանդրի ժամանակակից պատմագիրների ու զինակիցների մեզ չհասած բնա­գրերն ու վկայությունները: (Ընդգծումը մերն է):

Ալեքսանդր Մակեդոնացին քսաներկու տարեկանում է սկսում իր արշավանքը և ամբողջ արշավանքի ընթացքում, ըստ ներկայացված քարտեզի, անցել է մոտ 28000կմ-ից ավելի ճանապարհ, այսինքն` Եր­կիր-Արբանյակի հասարակածի 40000 կմ-ի կեսից ավելին: Բնականա­բար, զորքն ամբողջ ճանապարհն անցել է ոտքով, և, եթե հաշվի առնենք այդ ժամանակների անանցանելի ճանապարհները՝ նեղ կածաններ, լեռ­ներ, գետեր և այլն, ապա կարելի է ասել, որ զորքն օրական, միջինը կանց­­ներ մոտ յոթից ութ կիլոմետր, իր ամբողջ սննդամթերքով, անա­սուններով, տվյալ ժամանակին համապատասխանող «բաբան[1]»-ներով և տարբեր ռազմական գործիքներով բեռնված: Նման արագությամբ, ա­ռանց պատերազմի, զորքը տվյալ ճանապարհը կանցներ՝ 28000կմ/ 8կմ=3500 օրում, այսիքն` մոտ տաս տարում, առանց հանգստյան օրերի, իսկ եթե ավելացնենք Գրանիկոսի, Իսիսի, Տյուրոսի[2], Պարսկական կայս­­րության[3], Գավգամելայի, մերձավորների դավադրությունը, Բակտ­րիայի և Սոգդիանայի ապստամբների հնազանդեցումը, Հնդկաստանում՝ Հյու­դասպի ճակատամարտերը, ապա պարզ է դառնում, որ տասնմեկ տարում անհնար է անցնել նման դժվար ճանապարհ, որն ան­ցել է լեցուն ճակատամարտերով և խռովություններով (տե´ս քարտեզը): Պատմական ժամանակաչափը չի համապատասխանում ներկայացված դեպքերի կա­տարման հնարավորին ժամանակաչափին, արդյունքում՝ չի կարելի «հա­վաստել նկարագրված փաստերի անաչառությունը»: Նման հանգա­մանք­ներում կամ պատմությունն է շինծու կամ, չի բացառվում Եր­կիր-Ար­բան­յակ թափան­ցած այլմոլորակային աստվածների գործոնը, ո­րոնց կեղծի­քով կամ միջնորդությամբ միայն կարելի էր զարգացնել նման կայծակ­նային հաղթանակներ և արագություն: Փորձառու զինվորականը կհաս­տատի, որ քսաներկու տարեկանում, ինչպես ներկայացվում է, նման բարդ տակտիկական հաղթարշավ կատարել տասնմեկ տարվա ընթաց­քում, տվյալ դարաշրջանի տեխնիկայով՝ մարդկային հնարավորությունից դուրս է: Ուշադրության է արժանի հետևյալ փաստը. բազմաթիվ պատ­միչներ են թվագրվում 5-ից մինչև 3-րդ դարերի ժամանակահատվածում, մինչև Մակեդոնացու ծնունդը, իսկ Մակեդոնացու ժամանակաշրջանում, շուրջ երեք հարյուր տարի, պատմության մեջ ոչ մի պատմագիր չի ար­ձա­նագրված, որպեսզի փաստվեր վերը նշված «ժամանակակից պատ­մագիրների ու զինակիցների մեզ չհասած բնագրերն ու վկայություն­նե­րը», որոնք իբր եղել են: Առաջին պատմիչը՝ Սիկիլիացին, Մակեդոնացուն անդրադարձել է շուրջ երեք հարյուր տարի անց, իսկ մյուսները` 400-500 տարի անց: Չկա արշավանքներին վերաբերող ժամանակագրի որևէ փաստացի հիշատակում, սակայն մինչև վերջերս, ռազմագիտության մեջ քարտեզագրված ներկայացվում էր Մակեդոնացու կիրառած բազմաթիվ ռազմագիտական և տակ­տիկական ծրագրեր: Նույնիսկ պատմաբան Բե­կեր Կարլ Ֆրեդրիխը (1777-1806թթ.), ոչ միայն մանրամասն ներկայաց­նում է Մակեդոնացու ճակատամարտերը, այլև` բառացի նրա արտահայ­տած մտքերը: Բնականաբար, նման «փաստերը» կասկած են հարուցում, և հարց է առաջանում. ո՞ւմ էր ձեռնտու ստեղծել նման անհավանական պատմություն, «մեծ կայսրությամբ», որն իր ազդեցությունն ունեցավ հե­տագա նորաստեղծ պետությունների ձևավորման վրա...


[1]     Բաբան, պաշարողական մարտական գործիք՝ ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար:

[2]    «Տյուրոսը մայրցամաքից 1,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անառիկ ամրոց-կղզի էր` շրջապատված վիթխարի պատերով։ Սակայն այդ հան­գա­մանքը բնավ խոչընդոտ չէր Ալեքսանդրի համար։ Նա սկսում է ծովի միջով դեպի կղզի ձգվող արհեստական պատնեշի կառուցում։ Տյուրոսի բնակիչները, յոթ ամիս շարունակ, հերոսական ճիգեր էին գործադրում թշնամուն դի­մա­կայելու համար։ Ի վերջո, մակեդոնացիներին հաջողվում է ամրոցի պա­տե­րում ճեղք բացել լաս­տանավերի վրա տեղադրված պաշարողական մեքե­նա­ների օգնությամբ։ Տյու­րոսի գրավմանը հաջորդում է նրա բնակիչների ջարդը»։

[3]    Պարսկական տերությունն իր չափերով ու բնակչությամբ գերազանցում էր Մակեդոնիային ու Հունաստանին տասնյակ անգամ:

Ալեքսանդր Մակեդոնացու անցած ճանապարհը



Տյուրոսի Գրավումը



Հերոդոտոս
(Ք.ա. 484թ.- Ք.ա. 425թ.)

Շատ ավելի անհավաստի է պատմիչ Հերոդոտոսի «պատմությու­նը», որի «արժանահավատության» վրա կատարված են բազմաթիվ գի­տական աշխատություններ, քանի որ Հերոդոտոսը համարվել է «Պատ­մության հայր»:

Կենսագրական տվյալներ. Երիտասարդ հասակում քաղաքական հա­յացքների համար ենթարկվել է արտաքսման, բնակվել է Սամոս կղզում, որից հետո, մոտ երեսունիննը տարեկանում (մ.թ.ա. 455-446թթ.), շուրջ իննը տարի շրջագայել է Աֆրիկայի երկրներից Եգիպտոսում և Լիբիայում, իսկ Ասիայում՝ Ա­սորիքում, Փյունիկիայում, Ասորեստանում, Բաբելոնում և Պարսկաստանում (տե´ս քարտեզը):



Աշխարհը համաձայն Հերոդոտոսի պատկերացումների

Փորձենք պատկերացնել, թե ինչպիսի բարդության առջև կկանգ­ներ մարդը, եթե մ.թ.ա. 5-րդ դարում, երբ չկար նույնիսկ ճշգրիտ քար­տեզագրություն, այսիքն` հարևան երկրից այն կողմ չգիտեին, թե ինչ մարդատեսակներ են ապրում և ի՞նչ լեզվով են խոսում, կատարեր նման շրջագայություն: Նախ նշենք, որ բոլոր ժամանակների համար, նման շրջագայությունը շատ մեծ ծախսեր է պահանջում, որը չէր կարող ապա­հովել, ինչպես նշվում է, «քաղաքական վտարանդի» Հերոդոտոսը: Չխո­րանալով պատմածների ճշմարտացիության մեջ, միայն փորձենք պատ­կերացնել, թե ինչպե՞ս կարող է մարդը, ով տիրապետում է միայն իր մայրենի «հունարեն» լեզվին[1], միայնակ շրջագայել այդքան տարբեր երկրներ և հավաքել այնքան մանրամասն տեղեկություններ այդ երկրնե­րի մասին, որն ընդգրկվեր, այսօրվա մանր տպատառերով, մոտ վեց հարյուր էջանոց գրքում:

Հարց է առաջանում. այս բոլոր տեղեկությունները գրանցելու հա­մար Հերոդոտոսը որտեղի՞ց է ձեռք բերել այդքան պապիրուս, որում կարողացել է տեղավորել այդքան ձեռագիր գրված տվյալները (չհաշված տարբեր պատճառներով, գրելու ընթացքում փչացրած պապիրուսների քանակը): Եվ վերջապես, իննը տարի, տարբեր խոնավ կլիմայական պայմաններում, ի՞նչ միջոցներով է պապիրուսը պահպանել բորբոսից և ապահով տեղ հասցրել: Բնականաբար, մեկ մարդը, անծանոթ երկրում, ի վիճակի չէ, առանց լեզվին տիրապետելու, հոգալ նույնիսկ իր կենցա­ղա­յին պահանջները, սակայն Հերոդոտոսը, չգիտես ինչպես, նույնիսկ ման­րա­մասն տեղեկություններ է հավաքել տվյալ երկրի հասարակական և պե­տական կյանքի ու գործունեության մասին: Եգիպտական պատ­մու­թյուն­ներից հայտնի է, որ քրմերը, շատ դեպքերում, նույնիսկ հաշ­վետու չեն ե­ղել փարավոններին, սակայն նույն քրմերը, երկար ժամանակ, մանրա­մասն հաշվետվություն են ներկայացրել մի անծանոթ մարդու, ով նույնիսկ չի խոսել իրենց լեզվով: Եթե, ինչպես մասնագետներն են փոր­ձում ներ­կայացնել, ընդունենք թարգմանիչներից օգտվելու վարկածը, ապա կա­րելի է պատկերացնել, թե դա ի՞նչ ահռելի ծախսերի հետ էր կապված, որն այդ ժա­մանակ Հերոդոտոսը ի վիճակի չէր վճա­րելու, քանի որ, ըստ Պլու­­տարքոսի (ծնվել է 46թ. մահացել է 127թ. Դելփիկ), «պարգևի է ար­ժա­նացել» իր ստեղծագործությունը գրելուց հետո: Իհարկե, այսօրվա գի­տական միտքը չի զբաղվում նման պարզու­նակ կենցաղային հարցե­րով, և իրենց չի հետաքրքրում, թե Հերոդոտոսը ինչ սերտ կապերով էր կապ­ված Դելփիկ քաղաքի Հայա Էա-Ապոլոնի տաճարի և նրա գուշակի հետ: Եթե անգամ փորձենք հավատալ Հերոդոտոս երևույթին, ապա միայն Դելփյան տաճարի գործակալական ցանցը կարող էր ապահովել նման գործունեություն՝ տարբեր երկրներում իր ունեցած գործակալների աջակցությամբ: Վերջապես, նորից կանգնում ենք նույն հարցադրման առջև. «ո՞ւմ էր ձեռնտու ստեղծել նման անհավանական պատմություն»: Իր ժամանակին, Դելփյան Ապոլոնի տաճարն իր գուշակով և «գուշակու­թյուններով», ետ չի մնացել այսօրվա «Մոսադ»[2]-ից:


(1790թ. - 1832թ.)

Եգիպտագիտության մուտքը գիտության մեջ վերագրվում է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնին` շնորհիվ 1822թ. սեպտեմբերի 22-ին Փարիզի ակա­դե­միա ուղարկված հաղորդագրության, որտեղ նշված էր եգիպ­տա­կան մեհե­նագրերի նրա կատարած հետազոտման և վերծանման արդ­յունքների մասին:

Շամպոլյոնի համառոտ կենսագրականը.

Հանրագիտարանային տվյալներ. Հինգ տարեկանում ինքնուրույն սո­վորել է կարդալ և գրել: Իննը տարեկանում ինքնուրույն սովորել է լատիներեն և հունարեն: Տասնմեկ տարեկանում կարդացել է «Աստվածաշունչը»` հին հունա­րեն լեզվով: Տասներեք տարեկանում կարդացել և գրել է արաբերեն, ղպտերեն, խալդիական և սիրիական լեզուներով: Տասնհինգ տարեկանում՝ պարսկերեն, սանսկ­րիտերեն, իսկ չինարեն՝ նամակ է գրել եղբորը: Դպրոցում վատ է սովո­րել[3], որի համար 1801թ., տասնմեկ տարեկան հասակում, մեծ եղբայրը տարել է Գրենբոլ և ստանձնել եղբոր դաստիարակությունը: Տասնյոթ տարեկանում՝ Գրեն­բոլի Ակադեմիայի անդամ:

Շրջանառվում են նաև «մեծարման» այնպիսի անստույգ «փաս­տեր», որով ավելի նսեմացնում են գիտնականին. Ե­գիպտոսով հետա­քրքրվել է յոթ տարեկանից, երբ իմացել է, որ ինչ-որ զինվոր գտել է «Ռոզետյան քարը» (քարը հայտնաբերվել է 1799թ., երբ Շամպոլյոնը իննը տարեկան էր...)

Եգիպտագիտության անկյունաքար հանդիսացող Շամպոլյոնի «վերծանած» Ռոզետյան քարի տեքստը գրված է երեք տարբեր գրերով: Այդ գրերից և ոչ մեկը չունի որևէ լեզվով բառացի թարգմանություն (մենք չհանդիպեցինք)[4], իսկ Փարիզի ակադեմիա ուղարկված հաղորդագրու­թյունը պատմական համառոտ տեղեկություն է` «Մեմֆիսում հավաքված ե­գիպտական քրմերի` Պտղոմեոս V Եպիֆանին բարձրագույն պատվի ար­ժա­նաց­նելու որոշումը»: Նման «թարգմանությունը» չէր կարող վերծանման հիմք հանդիսանալ. փաստվում է, որ վերծանում չի եղել, քանի որ առ­այսօր, ե­գիպտագիտության մեջ գրանցված չէ մեհենագրերով կազմված որևէ ամբողջական տեքստի վերծանում: Եգիպտագիտության մեջ Շամ­պոլյոնը ներկայանում է իր «Հնչյունաբանական նշանների աղյուսակով».



[1]     Տե´ս՝ «Հերոդոտոսի պատմություն», էջ 557:

[2]     Մոսադ` իսրայելական հետախուզության և հատուկ առաջադրանքների վար­չություն:

[3]     Վերջապես մեկ հատկանիշ, որով ես նույնպես կարող եմ հպարտորեն համե­մատվել Շամպոլյոնի հետ (հ.կ.):

[4]     Ռոզետյան քարի «դիլետանտ թարգմանություն».

      http://mishawalk.blogspot.com/2014/12/blog-post_66.html (տես՝ Հավելվա­ծում):



Հնչյունաբանական նշանների աղյուսակ

Փորձենք պատկերացնել մի բառ, որը կազմված է աղյուսակում ներկայացված հետևյալ տառերով՝ A, K, H, P, : Նման տառերին համա­պատասխանող մեհենագրային նշանների միացությունների այնպիսի զուգորդություն կլինի, որ տարբերակները հաշվելու համար, հաշվիչ մե­քենայի կարիք կունենանք: Մեհենագրերի վերծանմամբ զբաղվել են շատ մասնագետներ, սակայն ամեն ինչ վերագրված է Շամպոլյոնին, չնայած որ կյանքի վերջին տարիներին` մահվանից առաջ, մեհենագրերի իր վերլուծության առնչությամբ արտահայտել է հետևյալ միտքը՝ «Իր սկզբունքով խախտված վերլուծություն»:[1]

Պատմագիտության և բոլոր գիտական շրջաններում հանդիպում ենք նույն արատավոր երևույթին. որպեսզի շրջանառության մեջ մտցնեն որևէ կեղծ դրույթ, գործի են դրվում աստվածներին ծառայող մասնա­գետները. նախօրոք, որևէ անվամբ, ինչ-որ պատմաբանի, զորավարի կամ գիտնականի ներկայացնում են որպես «հրթիռային շարժիչով» գեր­հզոր, գերբնական անձի, որի վրա «բարձում» են կեղծիքը և նույն շինծու անձին դարձնում մարդկային «իդեալ»: Փաստորեն, աստվածներին ծա­ռայող «մասնագետները», կեղծ տվյալներով ոչ միայն խախտում են մարդու համեմատական չափանիշները, այլև` մարդու հնարավորության չափորոշիչները: Բարձր կատարելության ձգտող մարդու բնական հատ­կանիշն ուղղորդելով կեղծ իդեալով` խախտում են մարդու չափորոշիչը, որով խախտվում են անձի նորմալ հակումները: Այս երևույթը հիշեցնում է սովետական ժամանակաշրջանի մի անեկդոտ՝ «Կոմսոմոլ ձկնորս երի­տասարդը բռնում է «ոսկե ձկնիկին», ձկնիկը խնդրում է բաց թողնել իրեն` խոստանալով կատարել երիտասարդի մեկ ցանկություն: Երիտասարդը համաձայնվում է և պահանջում, որ իրեն դարձնի «սովետական միու­թյան» իրական հերոս: Ձկնիկը համաձայնվելով ասում է,- գնա տուն և ամեն ինչ կլինի քո ուզածով: -Կոմսոմոլը հասնելով իրենց տան մոտ, տես­նում է երեք գերմանական տանկեր են կանգնած, շրջվում է, որ փախ­չի, տեսնում է թիկունքում կանգնած չորրորդ տանկը և այդ ժամանակ ձեռքին հայտնվում է մեկ նռնակ»... Եթե մարդը ձգտում է կեղծ գերհզոր «իդեալի», բնականաբար կորցնում է իր նորմալ հակումը, նման պայ­մաններում, նույնիսկ «ոսկե ձկնիկը» ի վիճակի չէ նրան օգնելու:

«Հրաշամանուկ» Շամպոլյոնին, եթե նույնիսկ ներկայացնեին, որ տաս օրում է ինքնուրույն սովորել տասնհինգ լեզու, որից չորսը մեռած լեզուներ են եղել, միևնույնն է` Թոմաս Յունգի և իր մի քանի անուն «վեր­ծանումից» բացի, տաճարների և բուրգերի պատերի վրա քանդա­կած կամ դաջված ոչ մի մեհենագիր ընթերցված չէ, ինչը կհանդիսանար Շամպոլյոնի իրական մեծարման գնահատականը: Մեր հետազոտու­թյունները բերել են այն եզրահանգման, որ եգիպտական մեհենագրերում աշխարհաճանաչողության համար ներկայացված են այնպիսի գիտական փաստեր, որոնք կբացահայտեն ժամանակակից «ֆունդամենտալ գի­տության» սնանկությունը: Այսօր մենք կօգտագործեինք ոչ թե ծանրաքաշ և ծախսատար ժամանակակից ինքնաթիռներ և հրթիռներ, հզոր վերամ­բարձ կռունկներ, այլ` այլմոլորակային աստվածների նման «թռչող ափ­սեներ», և կունենայինք Ուժի կիրառման այնպիսի դրսևորում[2], որով կկա­ռուցվեին հսկայական շինություններ` առանց հզոր վերամբարձ կռունկ­ների, ինչպես կառուցվել են անտիկ շինությունները և բուրգերը...

Մեհենագրերի մեր վերծանումը

Մեհենագրերի վերծանումը շատ ծավալուն թեմա է, որին կանդրա­դառնանք առանձին գրքով, այստեղ միայն կնշենք, որ հին դարաշրջանի մեհենագրերը թեմատիկ նշաններ[3] են, որոնք կարդացվում են պատ­կերների անվանման վանկային[4] համակցմամբ, մնալով իրար հաջորդող պատկերների միահյուսված գաղափարական թեմայի շրջանում: Հաճախ մեհենագրերում հանդիպում ենք այնպիսի անծանոթ պատկերների, որոնց չենք կարող անվանակոչել և պատկերագրերը դառնում են անըն­թեռնելի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր ժամա­նակաշրջանում «գրված», իրար հաջորդող մի քանի նույն պատկերա­գրերի թեմաները նույն կերպ չեն իմաստավորվում, և հաճախ դառնում են անիմաստ, ինչն էլ հանգեցրեց հետևյալ եզրահանգման. հավա­նական է, նույն պատկերագիրը, չնչին փոփոխությամբ, կարդացվում է տարբեր լեզուներով և բարբառներով: Փորձենք հիմնավորել օրինակով. այսօր, բազմալեզու ազգային գրերի տառերը, լինելով մեծամասամբ լատինա­տառ, ունեն չնչին տարբերություն, տառերի ձևով և հնչողությամբ: Գի­տենալով միայն տառերի հնչյունները, մենք կկարդանք, բայց չենք հաս­կանա թեման, եթե չենք տիրապետում այդ լեզվին կամ բարբառին: Եթե ավելացնենք, որ օգտագործվում են հապավումներ` մեզ անհայտ ան­վամբ, տեխնիկական բարդ սարքավորումների պարզեցված սիմվոլիկ պատկերներ, ապա պարզ է դառնում եգիպտական մեհենագրերի վեր­ծանման դժվարության աստիճանը: Այն թյուր կարծիքը, որ եգիպտական քրմերը խոսել և գրել են միայն ղպտերեն, չի համապատասխանում իրա­կանությանը, հետևաբար՝ մեհենագրերի վերծանման արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Եգիպտական միֆապատումներն ուսումնասիրելիս, մենք հանդիպեցինք այնպիսի անվանումների, որոնք իմաստավորվում են միայն հայերենով՝ Ն(յ)ութ, Շու, Թևնութ, Հնում, Ս(հ)աթիս, Անուկետ և այլն: Այս և նման շատ անուններ դեռ չեն փաստում, որ քրմերը բոլոր ժամանակներում խոսել են միայն հայերեն, օտարահունչ լեզվով խոսել են միայն մեկ նպատակով, որպեսզի անհասկանալի լինեն եգիպտական մասսաներին: Կան անվանումներ, որոնք իմաստավորվում են անգլերեն լեզվում՝ Hathor(n), Anubis=Anub(u)s և այլն: Չի բացառվում, որ բուրգերի պատերին քանդակած պատկերներով «գրված» են տեխնիկական բարդ տերմինաբանությամբ և հապավումներով հագեցած գիտական թեմաներ, ինչպես այսօրվա մասնագիտական գրքերը, և չպետք է մոռանանք, որ գրելաոճը «ժառանգել» ենք աստվածներից: Այստեղ կփորձենք անդրա­դառնալ ժամանակակից համակարգիչների նորաստեղծ լեզուների կի­րառման ընթացքում մասնագետների բազմալեզվի անցնելու անհրա­ժեշտությանը՝ «Պրոֆեսիոնալ ծրագրավորողներն իրենց աշխատանքում օգ­տագործում են նույնիսկ 10-ից ավելի ծրագրավորման լեզու»[5]: Չի բացառվում, որ, ի սկզբանե, լեզվի «պրոֆեսիոնալ» մասնագետները եգիպտական մեհենագրերում նույնպես կիրառել են «տասից ավելի» տարբեր լեզուներ:

Հին լեզուներով և բարբառներով նույնպես կարող են իմաստա­վորվել տարբեր պատկերների անվանումները, ինչը կհաստատի մեր ա­ռաջ քաշած այն վարկածը, որ աստվածների համար չկա օտար լեզու. լի­նելով լեզուների հեղինակ` բոլոր լեզուներն իրենց համար հանդիսանում են մայրենի լեզու և, բնականաբար, չունեն որևէ «մայրենի լեզվի» հան­դեպ պատասխանատվություն, ինչպես որևէ ցեղի կամ ազգի պատկանող մարդը` իր լեզվի նկատմամբ: Փաստվում է, որ Ուրարտական կամ որ նույնն է` Վանի թագավորության մեհենագրերը, եգիպտական մեհենա­գրերի հետ ունեն չնչին տարբերությամբ նման պատկերագրեր, նույն իմաստով, որոնք կարդացվում են հայերեն: Եգիպտական մեհենագրերի ճշգրիտ վերծանումը, միասնական մարդկության կողմից, կհանդիսանա «Արիադնեի կծիկը», որը մարդկությանը դուրս կհանի «ֆունդամենտալ գիտության» ակադեմիական լաբիրինթոսից և մարդը կվերադառնա իր իրական ԱրԱրող՝ Արի ծրագրերին: Այս հանգամանքն է ստիպում աստ­վածներին, որ խոչընդոտեն և իրենց նվիրյալ «մասնագետների» միջոցով կեղծեն այն ամենը, ինչը մարդուն կմոտեցնի Արի համակարգի Ուժային ծրագրերի ճանաչողությանը:



[1]     Տե´ս http://egyptopedia.info/r/1496-rasshifrovka-egipetskikh-ieroglifov

     Расшифровка египетских иероглифов. Ведь в нем представлен анализ иеро­глифов, который сам Шампольон в последний год своей жизни назвал “анализом, извра­щенным в самом своем принципе”.

 

[2]    Տե´ս՝ Антигравитация эффект Хатчисона

     https://www.youtube.com/watch?v=KvvSEqdmVmg; https://traditio.wiki/Эффект_Хатчинсона

      Ծանոթացեք նաև հետևյալ գյուտարարներին` իրենց հայտնագործու­թյուն­ներով, որոնց գյուտերն անտեսվեցին կամ ոչնչացվեցին` աշխարհի «տերերի» և իրենց «գիտնական­ների» միջնորդությամբ: Անունները փնտրեք ինտեր­նետում՝ 1. Nikola Tesla (Никола Тесла), 2. Viktor Schauberger (Виктор Шау­бергер), 3. John Hutchison (Джон Хатчисон), 4. John Searlе (Джон Серла).

[3]     «Թեմատիկ նշաններ». ներկայացնենք օրինակով՝ ունենք խորդանշանային երեք պատկերներ՝ մարդ, ավտոմեքենա, ճանապարհ: Նման «թեմատիկ նշաննե­րի» հաջորդականությամբ, վերծանման թեմայի հավանական տար­բե­րակներից մեկը կլինի՝ «մարդը մեքենայով ճանապարհ է գնում», որից հետո միայն նկար­ների տվյալ հաջորդականությամբ, վանկերի այնպիսի միացու­թյուն է պետք ստեղ­ծել, որ արտահայտի այդ միտքը:

[4]     Նույն պատկերագիրը կարդացվում է և´ որպես բառ, և´ որպես նախածանց, վերջ­ածանց կամ վերջավորություն, կախված պատկերների հաջորդակա­նությու­նից:

[5]     Տե´ս` «Լեզու» բաժնումԾրագրավորման լեզուն» էջ 200):


Նկ. 122. «Ծնող»


Եգիպտական խորհրդանիշ

                                                                                                                                                                                                                                                  

 3. Տիկ, Դիք, Ձիք     

                                                                     2. Ակն

                                     1. Գալար 

                                               

                                                     Նկ․ 123. Եգիպտական խորհրդանիշ



հաջորդում է ոտք-ը և նորից անհասկանալի, խեղված պատկեր: Շատ հավանական է, որ ոտք նշանով նշվում է պատկերում Ուժ-կնոջ ոտքերի կապված լինելը, որը կարելի է մեկնաբանել որպես «անշարժ Ուժ»...

Երրորդ՝ Նախանյութ ներկայացնող տղամարդու վերնագրում՝ «բյուր գոյ»-ից հետո երրորդ պատկերը, սեղմող Ուժի բազում գործու­նեության՝ ձգող, ծծող, քաշող երևույթների հետ կապված, շատ կարևոր խորհրդանիշ է, որին բնորոշող անվանակոչում չգտանք: Որից հետո շա­րունակվում է՝ թռչուն, երեք նար և ուղղահայաց գիծ, կարդացվում է՝ «թռչուն նարերից». խոսվում է էլիպսաձև գալակտիկայում շերտերով դասավորված Նախանյութի մասին: Մեկ նշանի իմաստի բացակայու­թյունը, անհասկանալի է դարձնում թեման:

Նկար 128-ում ներկայացված է ատոմի կառուցվածքը, որտեղ նշվում է. վերնագիր՝ Եռուժ ղեկավար հուր (վերաբերվում է բարձրահասակին՝ իգական Ուժին): Ծ փին մին երեք՝ Ծիներ-անհասկանալի նշաններ և շա­րունակվում է, Կիշար հուր երեք (կիշարից առաջ անընթեռնելի նշանից հետո, հնարավոր է՝ ինչ-որ շար հուրեր), որը վերաբերվում է մեջտեղում կանգնած իգականին: Երկու կիշար Ուժ ցից կիշար՝ Երկշար Ուժից կի­շար, խոսվում է կիշար-էլեկտրոնների մասին (մորուքով, արական): Այս մի քանի պատկերները ներկայացվեցին, որպեսզի ցույց տրվի, որ կան եգիպտական շատ մեհենագրեր, որոնք կարդացվում են հայերեն:


Նկ․ 128




Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 8.

ԳԼՈՒԽ 5.