ԳԼՈՒԽ 10.



«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»
(Հայկական Էպոս)
«Սասնա Ծռեր» էպոսը, մյուս լեգենդների և պոեմների նման, նույն­պես աղճատվել է մասնագետների «մանրակրկիտ ուսումնասիրություն­ների» հետևանքով: Չխորանալով աղճատման մանրամասնություննե­րում, միայն նշենք, որ կատարվել է նույն սխալը` Էպոսի հերոսներին` անձնավորելով նույնացրել են 7-ից մինչև 9-րդ դարերում տեղի ունեցած պատմական իրադարձությունների գործող անձանց հետ: Այս մոտեցումը, հետևանքն է «էպոս»-ի հետևյալ գիտական բնորոշմանը`
«Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանա­ստեղծության կամ գրականության գործ է, որն ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկա­րագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակց­ման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը»: (Ընդգծումները մերն են):
Արդյունքում ունենք նման անձնավորված մոտեցում ...
Իրականում «Սասնա Ծռեր» էպոսը ժամանակագրական առումով շատ ավելի մեծ արժեք է ներկայացնում, քանի որ մյուս պատումներում ներկայացված «Աշխարհի ստեղծումը»` չունենալով հստակ տարեթվային ժամանակաշրջան, պատումները վերածել են միֆի` առասպելի, որը հա­ճախ ընկալվում է որպես անհավանական, շինծու պատմություն: «Սասնա Ծռեր» էպոսն է, որ ժամանակի առումով «Աշխարհի ստեղծումը» բերում է մինչև մեր օրերը, ստեղծելով ժամանակի առանցք: Ամբողջացնում է մյուս լեգենդները ժամանակագրությամբ և կերպարանափոխած «գործող ան­ձանց» ներկայացնում է այսօրվա իրենց իրական անուններով և «հասցե­ներով»...
Մասնագետները` հնության իմիտացիա ստեղծելու նպատակով, փորձել են էպոսը կապել Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և այլ պատմիչների ներկայացրած պատմությունների հետ, արժեզրկելով էպո­սի ֆենոմենը, որը, ի տարբերություն մյուս հնագույն պատումների, ունի ընդամենը մի քանի հարյուր տարվա պատմություն: Էպոսի ֆենոմենը կայանում է նրանում, որ «Աշխարհի ստեղծման» պատմությունը մարդ­կության դոնոր «Արմեն» մարդատեսակին աստվածները ներկայացրել են շատ ավելի ուշ: Հեղինակները էպոսը ուղղորդել են մի ազգի, որոնք ունեցել են ձևավորված բնազդային բարձր բարոյական հատկանիշներ` կապված ծնող, քույր, եղբայր և ընտանիք հասկացողության հետ: Ունե­նալով իրենց հստակ պատկերացումը արյունակցական «յոթը պորտ հեռավորություն» ամուսնական կապի մասին, բնականաբար չէին ընդու­նի վերը նշած աստվածային պատումներում տեղ գտած խառը ամուսնու­թյունները` ծնող-երեխա, քույր-եղբայր և վերջապես հայրասպանությունն ու եղբայրասպանությունը` որպես իրենց նախնիների պատմական իրո­ղություն: Բնականաբար հարց է առաջանում, էպոսի հեղինակները ի՞նչ ակնկալիքներ ունեին այդ չմուտացված մարդատեսակից, որոնց վերա­գրվել է նման դյուցազնավեպը... Հարցին պատասխանելու համար կա­տարենք պատմական փոքր էքսկուրս` մտորումներ խորագրի տակ:

  Մտորումներ-2
Մարդկության պատմությունն անհիշելի ժամանակներից միշտ ըն­թացել է «հայր» և «որդի» աստվածների ուղղորդությամբ: Տարբեր պա­տումներում նրանք հանդես են գալիս տարբեր անուններով` «Երբ վե­րևում...» հայրը` Հայա Էա, որդին` Մարդուկ, հունական հայրը` Քրոնոս, որդին` Զևս, հայր աստվածը համընկնում է եգիպտական Տաուրտին, իսկ որդի աստվածություն եգիպտական պատումներում չի ներկայացվում: Այս աստվածները, նույնիսկ մինչ այսօր, ներկայանում են պետական գերբերի և դրոշների վրա «առյուծի» և «արծվի» տեսքով` աշխարհը բաժանելով իրենց մեջ: Հայր աստվածը` «հովազ» կամ «առյուծ», լեզուն հանած, ներկայանում է որպես մարդկության բոլոր լեզուների հեղինակ` լեզուների աստված, իսկ որպես երկնային մարմին` Սատուրնն է: Որդին` «անգղ» կամ «արծիվ», որպես Ուժային աստված, իսկ որպես երկնային մարմին` Յուպիտերն է: Բնականաբար, որպես աստվածներ Երկիր են թափանցել ոչ թե Սատուրնն ու Յուպիտերը, այլ իրենց շուրջը պտտվող, «спутник»-ների վրայի կենդանակերպերը` Սատուրնինը` «Է»-անվամբ Է-ակները, իսկ Յուպիտերինը` «Գո»-անվամբ Գո-յերը: Այդ սողունա­կերպ այլմոլորակայինները` ծրագրավորված լինելով իրենց լուսատուների ծրագրերով, թափանցելով Երկիր, խախտել են Արի կողմից Արարած և ծրագրավորած` Արա մարդու (Արմենի) ծրագրերը:


Նկ. 59.Եգիպտական դիցաբանություն», էջ 24)

 


    

Մարդուկ-Զևս գլխավոր աստվածության ժամանակ, իրենց «գոյ» անվամբ ամեն ինչ գոյացրեցին, ընդհուպ` գալակտիկան ձևավորող­ներին և վերականգնողներին: Արային` Գոյ-ացնելով, սկզբում ներկա­յացրեցին որպես Ար-Գո (նավորդներ)` առաջնությունը տալով Արային, հետագայում` Գո(հ)Ար, առաջնությունը անցավ Գոյ-երին: Ի վերջո, ինչ­պես նշվում է Մ. Խորենացու «Հայկ և Բել» առասպելում` աղեղնավոր Հայ(ք=կ)ը «սպանեց» Մարդուկ-Բելին և Հայ ա Է ան` ժամանակի ընթաց­քում, կեղծիքով ստանձնեց առաջնակարգ աստվածությունը: Գլխավոր աստվածության դերակատարման ընթացքում, Հայ ա Է ան անտեսեց Արաներին, չնայած, որ Հայա Էայի կողմից խաբված այդ մարդատեսակն էր իր կռվով ապահովել Հայա Էա-Հայկի հաղթանակը Բել-Մարդուկի նկատմամբ: «Արա»-ները, հավանական է, «Հայկ և Բել» պատմական կեղծիքով, խաբեաբար փոխեցին իրենց անունը` «հայ»: Հայա Էա աստ­վածը` առաջնությունը տալով իր կենդանատիպ Էակներին և իր ընտրյալ մարդատեսակին` հրեաներին, ամեն ինչ Է-ացնելով` Է-Գոյ-(իստ)-ացնե­լով և նյութականացնելով, խախտեց իրական արժեք­ները և ամբողջ մարդկության ծրագրերը: Հայա Էյան հիմք դրեց կեղծ ծրագրերին` դարձնելով հիվանդության հարուցիչներ, որոնք հանդես են գալիս խոս­քային, լեզվային, դրամական կամ մանրէների տեսքով: Կեղծ ծրագրերի թափանցումը գիտակցություն, ներկայացնենք օրինակով. եթե կինն ըն­դունում է տղամարդու ծրագրային հատկություններ` կորցնելով սեփական ծրագիրը, ապա նա դադարում է կին լինելուց, բայց տղամարդ չի դառ­նում: Ստացվում է մի նոր տեսակի «մարդ»` հիվանդագին կեղծ ծրագրով: Նույն ծրագրային խախտումը փոխում է տղամարդուն: Լեզվային կեղծ մտապատկերները, լինեն դրանք հոգևոր, քաղաքական կամ դրամ դի­զելու գաղափարախոսություն, մարդուն տանում են հոգեկան շեղումների: Օրգանիզմ թափանցած մանրէ ն` իր կեղծ ծրագրով, խախտում է բջջի կամ որևէ օրգանի բնական ծրագիրը, օրգանիզմը քայքայելով վերածում է անկառավարելի քաոսի` դիակի...
Էայի գլխավոր աստվածության ժամանակ, Է ացած` «ընտրյալ ազ­գատեսակ» հրեաները, մյուս ազգերին անվանում են նախկին «Անգղ»-«Արծիվ» աստծով գոյացած` «Գոյ»-եր անվամբ...

                                            Նկ. 60                                                                                    Նկ. 61                       



Կոմագենի թագավորության (մ.թ.ա. 4-րդ 3-րդ դար) հուշարձանում (նկ. 60) «առյուծ» աստվածությունը գտնվում է շարքի ծայրում (սկսած կենտրոնում նստած գլխավոր աստծուց, որը կրում է անգղատիպ գլխարկ), անգղից հետո: Հուշահամալիրը կառուցված է «Անգղ»-ի գլխա­վոր աստված լինելու ժամա­նակաշրջանում (մ.թ.ա. 4-րդ 3-րդ դար): Մեր թվարկության սկզբին «Անգղը» կորցրեց իր դիրքը` առաջնությունը զիջե­լով «Առյուծին»` Հայա Է ային, որի ժամանակաշրջանում ավերվեց համա­լիրը, խախտվեց արձանների հերթականությունը (նկ. 61), «Առյուծը» գրավեց «Անգղի» տեղը, միևնույն ժամանակ՝ «գլխատելով» անգղին՝ հաստատեց իր էությունը՝ «քենոտ» աստված լինելը (Աստվածաշունչ)...

Գիտենալով մեր թվարկության «աստվածաշնչյան» աստծո այսօր­վա անունը` Եհովա, իսկ նախկինում` Յահվե, որը հակառակ կարդացվում է Եվ հայ (Եվ բարձր), պարզ է դառնում, որ խոսվում է նույն Հայա աստծո մասին, որն աստվածաշնչում անվանակոչված է «Եմ»=(Էմ) և ներկա­յանում է որպես «քենոտ աստված»: Աստվածաշնչում «Ինձ Եմ-ը ուղար­կեց» բառակապակցության մեջ տառը ճշտելով` «Ինձ Է-ն ուղարկեց» (կապված հին և նոր գրելաձևի հետ), հաստատվում է անվանատիրոջ «Է»-ությունը...
Աստվածների դիրքային առաջնության նման փոփոխությունները մարդկության համար առանց ցնցումների չեն ավարտվում: Պատերազմ­ներով են ձևավորվում նոր պետություններն իրենց քարտեզներով, ա­վերվում է հին գերագույն աստծու կայսրությունը, ստեղծվում են նոր կոալիցիաներ, նոր կայսրությունով և նոր գաղափարախոսությամբ` նոր կրոններ: Իհարկե մարդկությանը քաջ հայտնի են նման եղելությունները, քանի որ իրենց մաշկի վրա են զգացել այդ դաժանությունները, վերա­գրելով և մեղադրելով ինչ-որ անհատների` կայսրերի, թագավորների կամ ղեկավարների, և իրենց ծանր վիճակից դուրս գալու համար հույսով և հավատով կանչում են` «փրկիր մեզ աստված»` փրկություն խնդրելով հենց չարիքների հեղինակից...
Աշխարհի մարդկության կողմից ճանաչված «Արմեն» մարդատե­սակը, որը հանդիսացել է մուտացված մարդու դոնորը, չգիտես ինչու` չմո­ռանալով իր Ար-Ար-օղ-ին, ընդունել է «Հայ ա Էա»-ի «Հայ» անվանումը, սակայն իրականում ընդունել է ԱՐին` որպես միակ ապավեն` տեր: Ամեն մի Ար մեն, իր բնազդով զգացել է իր Ար-որդի լինելը և միակ մարդատե­սակն է, որը երդվում է` «Հորս Արև»-ով, բարձրացնելով Արի «աստիճանը» իրենից և իր ծնողի աստիճանից շատ ավելի բարձր: Այս մո­տե­ցումը աստ­ված­ները և իրենց «մասնագետները» խեղաթյուրելով՝ ներկայացրեցին որպես Արևի պաշտա­մուն­ք` քծնան­ք: Նույն ԱՐի մտապատկերի հետ է կապ­ված ԱՐամազդ Ուժային աստվածությունը, որը գռեհկացնելով վե­րածվեց «կրակապաշտության»: Արամազդը կամ Ահուրա Մազդան, ինչ­պես պարսիկներն էին «Ավեստա»-ում անվանում, ներկայացնում էր «Անգղ» աստվածությունը (հիշենք՝ «Անգ(ե)ղաց տուն», «Տորք Անգ(ե)ղ» անվանումները), որի ընթացքում զինանշանը «Ար­ծիվ»-ն էր, ա­ռանց այսօրվա հայկական գերբի «խաչակիր առյուծ»-ի...
Այսօր արդեն դժվար է ասել, թե Հայա Էայի ինչ խարդավանքների արդյունքում է «Արմեն» մարդատեսակը հրաժարվել իր անունից` ընդու­նելով «Հայ», իսկ տարածքային` «Հայք»անվանումները, միևնույն ժա­մանակ մնալով որպես «ԱՐ մեն», «Արմենյա» անվամբ` մյուս ազգերի համար: «Հայկ և Բել» առասպելում պարզ ներկայացվում է, որ Հայկի կողմից խաբվածԱրմեններըսատարելով Հայա Էա-Հայկին, պարտու­թյան մատնեցին Մարդուկ-Բելին=Զևս=Արամազդին` ապահովելով Հա­յա Էայի «գլխավոր աստվածությունը»: Այստեղ համառոտ կանդրադառ­նանք «սուրբ հոգի»` լուսնինորով կազմվում է` սուրբ «Երրորդ»-ու­թյունը:

Ուրարտական կնիք                                                Հայաստանի գերբը


Սկսած ուրարտական կնիքներից, մինչև այսօրվա հայկական գերբը պատկերող «անգղը» և «առյուծը», հայտնում են երկու աստվածների ան­միջական ներկայությունը հայկական լեռնաշխարհում: Նրանք միշտ դեմքով իրար հակադիր են շրջված, որը փաստում է նրանց միջև եղած թշնամության հասնող «ախոյանությունը»...
Աստվածներն` ըստ երկնային մարմինների, կլինեն. «հայր»-Սա­տուրն, «որդի»-Յուպիտեր և «սուրբ հոգի»-Լուսին, որը պատմության տարբեր ժամանակներում գտնվել է որդու կամ հոր տիրապետության տակ` «ձեռքին»: Այսօր շատ պետությունների դրոշներ կրում են «կիսա­լուսին»` Մահիկ զինանշանը և ներկայանում են իրենց տարածքային քարտեզներով...

Լուսինը` որդու ձեռքին (մ.թ.ա.)

 (Որդին՝ «հենված» Ուժային ցուլին)



Նկ. 62. “The Serpent Lord Enthroned”, Joseph Campbell (1965, p. 11)

«Օձ տիրակալը գահին», լուսինը` հոր ձեռքին 


Անվանափոխված Արմանները, ովքեր հայտնի էին իրենց աննկուն կամքով և անպարտելիությամբ (իրենց անունով` «արի» բառը ընդունվեց «քաջ» բառի հոմանիշ), ընդունեցին Հայա Էա-Եհովայի ստեղծած «Քրիս­տոնեությունը», որը ոչ մի կապ չունի Արորդի «Հիսուս» անձի և իր քա­րոզչության հետ: Արմաններին անունով հեռացնելով ԱՐից, Հայա Էա-Ե­հովան հասցրեց երկրորդ հարվածը` խախտեց այդ մարդատեսակի կա­մային հատկանիշը քրիստոնեությամբ` դարձնելով ենթարկվող և կառա­վարելի...

Հայերի երկաստվածության մեջ գտնվելը, որը փաստվում է հին ու նոր զինանշաններով, հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանի անեկդոտը. «Նախագահը կոլխոզնիկներին ներկայացնելով սոցիալիզ­մից կոմունիզմ անցնելու տվյալ ժամանակաշրջանը, ասում է,- Մեր մի ոտքը սոցիալիզմում է, մյուսը` կոմունիզմում: Գյուղացին հարցնում է,- Բա մինչև ե՞րբ էսպես ճողված մնանք...»:

Հենց այս հանգամանքով պետք է բացատրել վերը առաջացած հարցի պատասխանը. «Բնականաբար, հարց է առաջանում, էպոսի հեղի­նակները ի՞նչ ակնկալիքներ ունեին այդ չմուտացված մարդատեսակից, որոնց համար մշակեցին նման դյուցազնավեպը...»:

Արամազդ-«Արծիվ» աստվածությունը` կորցնելով իր առաջնությու­նը, վերհիշեց նախկին Արմեններին, որոնք վերանվանվել էին «հայ» և արդեն անտեսված էին Հայա Էա-«Առյուծ» աստվածությունից: Արծիվ աստվածության հեղինակած «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը վերագրե­լով արդեն «Հայ» դարձած մարդատեսակին, «Արծիվը» փորձեց հայի մեջ վերականգնել նախկին «Արմեն» տեսակի Արիական հատկանիշները, բնականաբար, իրենց ռևանշիստական նպատակներից ելնելով, որի պատասխանը չուշացրեց Հայա-«Առյուծ» աստվածը` իր «ձեռքում» ունե­ցած «Մահիկ»-ով, հավ լու(ս)նի յաթաղանով (լուսնաձև կեռ թուր) փորձեց վերացնել իր անունը կրող «հայ» մարդատեսակը...

Պետք է նշել, որ մինչ այսօր, աստվածների գործունեության «ձե­ռագրերը» չեն փոխվել, եթե ինչ-որ ձևով «արծիվ» զինանշանով պետու­թյունների շահերը խաչվում են «մահիկակիր դրոշ» ունեցող պետության հետ, ապա վերհիշում են «Հայի ցեղասպանությունը»...

  Նկ. 63. Արծիվ-առյուծ աստվածություն, երբ արծիվն է «գլուխը»՝ «Գրիֆոն»

                      
 
 


Արծիվ և Առյուծ աստվածություններն (նկ. 63) այնքան սերտաճած են միմյանց հետ, որ շատ դժվար է տարանջատել և արժևորել նրանց գործունեությունը մարդկային կյանքում: Մարդկանց մեջ իրենց ծրագրե­րը իրագործում են իրենց «ընտրյալների» միջոցով: Բոլոր տեսակի կրոն­ներն ու պետական կառուցվածքները պատկանում են իրենց, և ուղ­ղորդված են իրենց ծրագրերի տոկոսային հարաբերությամբ` կախված տվյալ պետության գերբի կամ դրոշի տեսակից, որտեղ տոկոսային առավելությունը տրվում է գերբի կամ դրոշի նշանի տիրոջը: Փորձենք նո­րից ներկայացնել ԱՄՆ-ի օրինակով. երկրում գոյություն ունեցող «հան­րա­պետական», «դեմոկրատական», «կանաչների» կուսակցություն­նե­րը` քա­­ղաքականության մեջ լինելով տարբեր ծրագրերի ջատագովներ, գոր­ծում են նույն պետության մեջ, քարոզելով և առաջ տանելով իրենց գաղա­փա­րախոսությունները: Բնականաբար, կուսակցությունների ռադի­կալ տա­­րաձայնությունների դեպքում տուժում է տնտեսությունը և ժողո­վուրդը...

Վերադառնաք «Սասնա Ծռեր» էպոսի մեկնաբանությանը և պատ­մական արժեքին...

Այս դյուցազնավեպը ոչ միայն «Աշխարհի ստեղծման» մասին է, այլև ԱՐի համակարգի ծննդյան և ձևավորման գործընթացի մասին` մինչև մեր օրերը, որը ստեղծում է միֆապատումների ժամանակագրային առանցք: Էպոսում ներկայացվում է նաև ապագան: Էպոսը սկսվում է. «Գագիկ թագավորն իր աղջկան` Ծովինարին, ստիպողաբար կնության է տալիս թշնամի Սենեքերիմ թագավորին» նախադասությամբ: Վերլուծենք «Գա­գիկ» և «Ծովինար» անվանումները...


Գագիկ

«Գագիկ» անունը կազմված է «Գագ» անունից և «իկ» փոքրացուցիչ վերջածանցից: «Գագ» անունով են կոչվել Հայաստանի շատ տարածք­ներ` դաշտավայր, լեռ, բերդ և իշխանների անուններ (տե´ս «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»):

«Գագ» է անվանվում նաև «կոծոծ»-«կռատուկ» ձվաձև ու փշոտ խո­տաբույսը (տե´ս «Արդի հայերենի բացատրական բառարան»):

Այս նույն անվանումը օգտագործվում է «Գագ ա» ձևով «Երբ վե­րևում...» պոեմում: Մենք չգիտենք «Գագ» անվան իմաստը և բնականա­բար դժվար է ասել «գագ» բառարմատով կազմված` «Գագ-իկ», «գագ-աթ» կամ «թ» և «տ» տառերի լծորդումից ստացված` «գագ-ատ» բառերի իրական արժեքը: Փորձենք «իկ» և «ատ» վերջածանցների վեր­լուծությամբ վերականգնել «գագ» բառարմատի իմաստը: Ինչպես վերը նշվեց «իկ»-ը փոքրացուցիչ վերջածանց է, իսկ «ատ»-ը` կրճատող, օրի­նակ` պոչ-ատ, կռն-ատ, կլինի` սկսած պոչի ծայրից, ինչ որ մի հատվածից կրճատած, կամ սկսած կռան (թևի) ծայրից, ինչ որ մի հատվածից կրճատած: Հետևաբար «ատ» վերջածանցն ունի կրճատող, կամ որ նույնն է` փոքրացնող, փոքրացուցիչ հատկություն, որի արդյունքում կունենանք «Գագ իկ»=«Գագ ատ» անվանումների համարժեքությունը: «Գագ-աթ»-ը համարժեք է «գագ-ատ»-ին, ոչ միայն (թ=տ) տառադարձությունից ելնե­լով, այլ նաև հիմնական իմաստով, քանի որ «գագաթ» նշանակում է ամ­բողջի` (ծառ, սար, գլուխ) միայն վերին մասը, այսինքն` ներքևից սկսած, ինչ որ մի հատվածից կրճատած, թողած վերին մասը` գագաթը: Երբ ցույց տվեցինք «Գագ իկ»-ի և «գագ աթ»-ի նույնությունը, մեզ մնում է ասել, որ «գագ»-ը ձվաձև մարմին է, ինչպես կոծոծը և շատ մեծ է, քանի որ մեծու­թյուններին են անվանակոչել` Գագով...

Այստեղ միայն տրամաբանորեն կարելի է ասել, որ էլիպսաձևՁվածրաձև գալակտիկայից ներս թափանցած կոսմիկական մանրէ` Հայա Էան=Տաուրտ, Հապետ, Էպին, «Սասնա Ծռեր» էպոսում հանդես է գալիս Սենեքերիմ անվամբ, որը նույն Սատուրն «планета»-ն է: Գալակտիկայի համար մանրէ հանդիսացող Սատուրնն ախտահարեց գալակտիկայի Դեղին ՈւժըԳագը, որի քայքայումից կրճատվելով` Գագը վերածվեց Գագիկի` փոքր քանակով Դեղին Ուժի...



Ծովինար

Ծովինար անունը եթե գրենք` Ծովի-նար ձևով, ապա կունենանք «ծով» բառը սեռական հոլովով` «ծովի» և «նար» բառը, որը նավի վրայի տախտակե հորիզոնական ծածկույթն է, իսկ հոմանիշը` «տախտամած», կամ «տախտակամած»: Ռուսերենում «нары» բառը, որը օգտագործվում է միայն հոգնակի թվով և հայերենով հնչում է «նառի», տառացի կլինի «նա(ռ=ր)եր»: Нары” թարգմանվում է քնատախտամածներ, քնադա­րակներ: “Нары” կամ «նառեր»-ն իրենից ներկայացնում է պարզ հար­մարություն` նավերում, բանտերում քնելու համար: Սովորական հարթա­տախտակներ են, որոնք ուղղահայաց ամրացված են պատին, գետնից որոշ բարձրության վրա` հարկաշարքով: Նման մեհենագիր ենք տեսնում եգիպտական նկարի երրորդ մասում (նկ. 64), որը ներկայացնում է «Նու»` Նախանյութը, ծածկված սև զիգզագ գծերով և գլխավերևում “на­ры” կամ «նառեր» հիշեցնող մեհենագիրը, որը նույնանում է Թիամատ` Նախանյութի շերտանյութ լինելու հետ:

                                                            Նկ. 64                                                         «Նու»-ի գլխավերևում                                                                                                                                «նարեր»


«Երբ վերևում...» պոեմում ներկայացված Թիամատ օվկիանոսային ջրերը, որը մեր կողմից վերծանվեց «Շերտանյութ» անվամբ, պատկերա­յին աղերս ունի եգիպտական «Նու»-Նախանյութի գլխավերևի «նառեր» հիշեցնող մեհենագրի շերտերի հետ, իսկ «նառեր» անվանման «Նարեր» ձևի եզակի թիվը, ուղղակի կլինի` «Նար»: Թիամատ «Օվկիանոսի» ջրերը «փոխարինելով» «Ծովի» ջրերով, կունենանք` «Թիամատ»=«Ծովի նար», հետևաբար՝ «Ծովի նար»-ը, դա նույն «Նախանյութ»-ն է...

«Երբ վերևում...» պոեմում Աբզուի և Թիամատի ամուսիններ լինելը, իսկ «Սասնա Ծռեր» էպոսում Գագիկի և Ծովինարի հայր և աղջիկ լինելը բացատրվում է այդ ազգի բնազդային բարձր հատկանիշներով, ինչը նշվեց վերևում: Տվյալ մարդատեսակը չէր ընդունի մի պատմություն, որ­տեղ, իրենց պարտված կամ զոհված թագավորի կինն ընտրեր մի նոր ա­մուսին, թեկուզ վրեժխնդրության համար: Ընդակառակը` կան շատ պատ­մություններ, որտեղ պարտված թագավորի քրոջը կամ աղջկան կնության է վերցրել հաղթող թագավորը` որպես հնազանդության երաշ­խիք:

Ծովինարը, մինչև Սենեքերիմի երկիր հասնելը, ճանապարհին եր­կու բուռ ջուր է խմում Կաթնաղբյուրից` մեկը լրիվ, մյուսը կիսատ: «Ծո­վինարը հղիանում է Կաթնաղբյուրի ջրից և ծնում է երկու արու զավակ` Սանասարին ու Բաղդասարին»: Այս նախադասությամբ մեծ հակասու­թյուն է առաջանում «Սասնա Ծռեր» էպոսի և «Երբ վերևում...» պոեմի ու «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելների» միջև: Էպոսում ծնված եղբայրները ոչ մի արյունակցական կապ չունեն իրենց խորթ հայր Սենե­քերիմի հետ, իսկ բաբելոնյան պոեմում` Մարդուկը Հայա Էայի հարազատ որդին է, հունականում` Զևսը` Քրոնոսի որդին, որը սպանեց հորը: Երկ­րորդ հակասությունը` Մարդուկն ու Զևսը երկվորյակներ չունեն: Երկվոր­յակ եղբայրների մասին հանգամանալից ներկայացվում է եգիպտական միֆապատումներում` ի դեմս Օսիրիսի և Սեթի:

Նման հակասությունները պետք է վերագրել սյուժետային կա­ռուց­վածքին կամ միֆերի «ծննդյան» ժամանակաշրջանին և նրանց նպա­տակայնությանը: «Սասնա Ծռեր» էպոսում հստակ նշվում է Ծովինարի ոչ բնական հղիանալը` Կաթնաղբյուրի ջրով (նորից խոսվում է «կաթ» սկալյար Ուժի մասին), և բնականաբար, էպոսը զերծ է մնում հայրա­սպանության, նույնիսկ խորթ հոր սպանության անշնորհակալ գաղափա­րից` եղբայրները սպանում են իրենց մատաղ անող խորթ հոր` Սենեքե­րիմի դահիճներին...

Սենեքերիմ

Սենեքերիմ անունը էպոսում գրվում է նաև «Սինաքերիմ» ձևով: Անվան մեջ, եթե կատարենք ե=ա տառադարձությունը, որը հաճախ կատարվել է բոլոր լեզուներում և դա առանձին թեմա է, այստեղ ուղղակի բերենք օրինակ` Էրիվան=Եր(եվ)ան անիմաստ անվանումը իմաստա­վորվում է է=ե=ա տառադարձությունից հետո` Արի-վան կամ Արա-վան, իսկ Էրեբունին կլինի Արա-բուն-ի, որտեղ ի=ա=է հանդիսանում են որպես օժանդակ բայ: Հետևաբար` մենք կունենանք Արա բուն ի=Արա բուն ա= Արա բուն է կամ Արա վան, այսինքն` խոսվում է մի տարածքի մասին, որտեղ բնակվել են Արաները=Արմենները...

Վերադառնալով «Սենեքերիմ» անվանը, կունենանք` Սանա քար իմ, որը կարելի է գրել` Իմ սանա քար: Սանասար անվան վերծանման ժամանակ կնշվի` «սան»=փայլ, ցոլք, շող, լուսավոր, որը տեղադրելով «Իմ սանա քար»-ում, կլինի` «Իմ շողա քար» կամ «Իմ ցոլքԷ քար» կամ «Իմ սինաքար»: Անվան նման վերլուծությունը, եթե ընդունենք վերծանում, ա­պա անվանումը բնութագրում է Սատուրն «планета»-ն, իր բնույթով որ­պես լուսավոր քար, սին (դատարկ) քար, բայց ոչ «լուսա­տու»...

Էպոսում ներկայացված Սենեքերիմը, որը հաղթում է Գագիկ թա­գավոր-Դեղին Ուժին, իր գործունեությամբ նույնանում է մյուս միֆապա­տումներում ներկայացված բաբելոնյան` Հայա Էայի, հունական` Քրո­նո­սի և եգիպտական` Տաուրտի հետ...

Սանասար և Բաղդասար

Ներկայացնենք «Սանասար» և «Բաղդասար» անունների վերծա­նումը: Սանասարը, եթե գրենք Սան-ա-սար ձևով և «Սան» վանկի հնչո­ղությունը համեմատենք անգլերեն` «Sun» բառի հնչողության հետ, ապա մեր մտապատկերում կունենանք` «Sun»=Ար(և)=Լուսատու: Հաջորդ դեպ­քում` Սան-ա-սար անվան ս և շ տառերի լծորդումից կստանանք` Շան-ա-շար, որտեղ «շան» վանկը իր հնչողությամբ հիշեցնում է անգլերեն «shine» բառը, որը հնչում է «շայն» և թարգմանվում է` փայլ, ցոլք, շող, լու­սավոր: Հաջորդ վանկը` «շար», որը քննարկվել է «Անշար» անվան հետ և հոմանիշ է «գունդ», «ակ» բառերին: Իսկ միասին` «Շան-ա-շար»-ը` «Փայլ ող ակ», «Լուսավոր գունդ» կամ «Շողացող գունդ»: Երեք դեպքում էլ «Սանասար» անվանումը ներկայացնում է այսօրվա տերմինաբանու­թյամբ «Լուսատու»: Հետևաբար` «Սանասար»=«Լուսատու»: Հաջորդը` «Բաղդասար», որը կլինի Բաղդ ա-սար: «Բաղդ ա» վանկը մենք լսում ենք «բաղդ ա տել» բառի մեջ: «Բաղդատել» բառն ունի համեմատել, հակա­դրել հոմանիշները (Հայոց լեզուի նոր բառարան (1992)): Հետևաբար` Բաղդ ա սար, կարող ենք ասել` հակադիր շար կամ «Հակադիր գունդ», որը հակադիր է «Լուսավոր գունդ»-ին, իսկ լուսավորի հակադիրը «մութ»-ն է` սևը: Հետևաբար՝ «Բաղդասար»-ը կլինի «Սև գունդ» կամ «Մութ գունդ»` «Մութ-ակ-ա»=Մութաքա, որն իր տեսքով նույ­նա­նում է (балда) մուրճի «գլխի» հետ, իսկ Բաղդասար անվան «բաղդա» վանկում, եթե կատարենք «լ» և «ղ» տառերի լծորդում, ինչպես «ան աղի» և «ան ալի» բառերում, ապա կունենանք «բալդա», որը ռուսերեն գրվում է «балда» և թարգ­մանվում է` 1) հանքամուրճ, մեծ մուրճ: 2) տխմար, հաստագլուխ, բթա­միտ:

Մութաքա



Քննարկենք «բթամատ» և «բթամիտ» բառերում ընդհանուր «բութ» մասը, որը մեր գիտակցության մեջ հիմնականում ընկալվում է «ոչ սուր» իմաստով:


Молот (балда)                              Գալակտիկայի կենտրոնում` “балдж”

       


Իրականում բութ մատը կամ բթամատը, իրենից ներկայացնում է մատ, որը հակառակ է իր շարժումով մյուս չորս մատներին: Բնականա­բար, «բութ մատ» կամ բթամատ, չի ընկալվում որպես «ոչ սուր» մատ, այլ՝ «հակառակ մատ» մյուս չորսին կամ ընդհանուր մտքին «հակառակ միտք»-բթամիտ, հետևաբար՝ «բութ» բառը համարժեք է «հակառակ» բառին, որը հաստատում է Բաղդա շարի, կամ Բալդա շարի հակառակ շար=գունդ լինելը:

Բնականաբար, լեզվագիտությանը անհարիր է նման տառադար­ձու­թյունների ու տարբեր լեզուների նույն հնչողության բառերի համեմա­տական անցկացնելը, քանի որ նման մոտեցումը համահունչ չէ այսօրվա բառակազմության շինծու կանոնակարգին...

Բառակազմության այսպիսի «սխալ» մոտեցմամբ ստացված այս­քան ստույգ պատասխանները, մտածել են տալիս բառագիտության մեջ բառերի կառուցվածքային կանոնակարգի վերանայման կամ նոր մոտեց­ման մասին: Քանզի մի քանի հազարամյակներ առաջ հնչեցրած ձայ­նային անվանումները, մասնագետները մեկնաբանում են այսօրվա իրենց կողմից կանոնակարգված «լեզվաբանությամբ» և «բառագիտությամբ»...

«Սասնա Ծռեր» էպոսի սյուժեով և անվանումներով նույնպես հաս­տատվում է «Սանասար»-ի «Լուսատու», իսկ «Բաղդասար»-ի «Մութ-ակ­-ա» լինելը, որը ճիշտ համընկնում է M33X-7 կրկնակի աստղային հա­մակարգի (B) լուսատուի և (A) մութ ակի հետ (նկ. 38): Այս նույնը փաստ­վեց նաև մյուս պատումների մեջ ներկայացված հերոսների անվանումնե­րով կամ գործունեությամբ: Ըստ էպոսի` Պղնձե քաղաքի թագավորի աղջիկը` Քառսուն Ճուղ Ծամ Դեղձունը, մի նամակով հրավիրում է Սա­նասարին «գա իրենց քաղաք, ազատի իրեն առաջարկություն անող քա­ռասուն փահլևաններից և ամուսնանա իր հետ»...

Եղբայրները Պղնձե քաղաքում կոտորում են քառասուն փահլևան­ներին և Քառսուն Ճուղ Ծամ Դեղձունին փախցնում Պղնձե քաղաքից... Պղնձե քաղաք տանող ճանապարհը, որով անցան եղբայրները առան­ձին-առանձին, նշվում է էպոսի հետևյալ տողերում.

 

Բաղդասարի անցած ճանապարհը, եթե բաժանենք հատվածների, ստացվում է հետևյալ պատկերը, որը համընկնում է «Օսիրիսի սյուն» ներկայացվող պատկերին (նկ. 65)...

I հատված` «Աղվեսը թռնում է սարից սար»

II հատված` «բարձունք` «կտուր», որտեղից կատարեց դիտար­կում»

III հատված` «մարդը խմում է յոթ ջաղացի ջուր»

IV հատված` «մարդը ուտում է յոթ փռի հաց»

V աստիճան` «յոթ դևեր»

Նկ. 65. Օսիրիսի սյուն



Վերհիշենք եգիպտական պատումներում քննարկվող կանոնա­կար­գը, որտեղ չորրորդ կետում նշվում է.

4) Սյուժետային նկարների թեմաները համեմատել տարբեր միֆա­պատումներում արտահայտված տեքստային թեմաների հետ:

«Օսիրիսի սյուն» պատկերը ներկայացնում է պարուրաձև գալակ­տիկայի պտույտից առաջացած խոռոչի` «Ապոպ»-ի կամ «Տարտարոսի», վերին մասից մինչև գրավիթաս հասնող տարածությունը, որտեղ Ուժա­զրկված երկնային մարմինները (փահլևանները), հսկա աղացում վերած­վում են իրենց նախնական վիճակին` Ուժի, Նախանյութի և Նյութի:

Ապոպի մեջ Ուժազրկված երկնային մարմիններ

Այս երևույթը տեսանելի դարձնելու համար կարելի է համեմատել կենդանի օրգանիզմի աղեստամոքսային համակարգի հետ, որը սննդա­րար նյութից վերցնում է պիտանի Ուժը (էներգիան) և արտաթորում` իրեն ոչ պիտանի նյութը: Աղացում առաջացած Դեղին Ուժը բարձրանում է վե­րև` «Եղեգնյա փարախներով», որոնք առաջանում են պարուրաձև գա­լակտիկայում: Ուժերի տեսակավորումը կատարում է Թոտը` ամեն տե­սակն ուղղորդելով տվյալ Ուժի տեսակին հատկացված «եղեգնիկով» դեպի վեր` Դեղին Ձուն: «Երբ Վերևում...» պոեմում «Եղեգնյա փարախ­ներ այդժամ դեռ չկային» տողերում «Եղեգնյա փարախներ» արտահայ­տության նման պատկերների հաճախ ենք հանդիպում եգիպտական նկարներում, որոնք մասնագետները ընդունել են որպես «Լոտոս»-ի ծա­ղիկներ: Շատ միֆերում նրանք անվանվել են «եղեգ» կամ «եղեգնյա փող», որոնք խորհրդանշում են վեկտորային Ուժերի շարժումը դեպի Դեղին` սկալյար Ուժ: Ներկայացնենք մի քանի համեմատական նկարներ` «Եղեգնյա փարախներ»- ի վերաբերյալ (նկ. 66,67,68)...

                                                            Նկ. 66. Եղեգնյա փարախներ                        Նկ. 67. Քառսուն Ճուղ Ծամ Դեղձուն




Նկ. 68. Եղեգներ

Եգիպտական նկարում (նկ. 67) մենք տեսնում ենք ճակատին «Կոբ­րա օձ»-ով ուղղորդված, վեկտորային Ծրագրավորված Ուժ ներկայացնող կնոջ գլխի «եղեգները», որոնք վերջում միանում են սկալյար Դեղին Ձվին` Դեղձունին...

Ըստ պատկերների կարելի է եզրակացնել, որ բոլոր վեկտորային Ուժերը` ինչպես կուտակվելով վերածվում են սկալյար Դեղին Ուժի, այն­պես էլ այդ նույն սկալյար Ուժից սնվելով` լուսատուները վերածվում են վեկտորային Ուժերի: Այս փոքր պարզաբանմամբ կարելի է ներկայացնել Սանասարի և Բաղդասարի պայքարով ծավալած գործունեությունը էպոսում կամ նույն «պայքարի» երևույթը մեր Գալակտիկայում: Բերենք «Սասնա Ծռեր» Էպոսից չափածոյացված մի հատված.

Էն իրիկուն Սանասար դրսեն էկավ տուն.

Բարև էտու, Բաղդասար չառավ։

Ասաց.- Ա՛ղբեր, ինչի՞ ես նեղացե։

Բաղդասար ասաց Սանասարին.

-Կամ ես քեզ տի սպանեմ, կամ դու՝ ինձ։

Սանասար հարցուց.- Ինչո՞ւ, պատճառ ինչ։

- Ապա ինչո՞ւ Քաջանց թագավորի աղջիկ

Էրկու դիր քե՛զ բարև գրե, մեկ դիր՝ ինձ։

Ասաց.- Ա՛ղբեր, բա ի՞նչ անեմ, էն է գրե։

- Չէ, ասաց, ես դու տի կռվե՛նք։

- Ինչի՞ կռվենք, մեկ դատարկ բարևի՞ համար։

Բաղդասար ասաց.- Դու գաղտիկ բան մի կանես

Դու թուղթ մի ուղարկեր էս էն աղջկան.

Ինչո՞ւ դու ինձ չես ա՛սի։

Սանասար ասաց.- Աղբեր, էն ա՛ստվածը,

Ես էնոր թուղթ չեմ գրե։

Էջ - 61

Բաղդասար ասաց. - Չէ՛, ես դու տի կռվենք,

Ես դու տի կուշտի կպնենք, իրար զարկենք։

Ասաց.- Աղբեր, ես չե՛մ զարկի քեզի.

Դու զարկի՛, ինձի սպանի՛։

Ինչքան ասաց, հնարք չէղավ աղբոր հետ։

-Ինչու որ էնիկ հաստակող էր, էրակ ծուռ էր.

Էնոր կասեին Ծուռ Բաղդասար։

Էպոսի հեղինակները` պահպանելով տվյալ մարդկային տեսակի բարոյական չափանիշները, միևնույն ժամանակ պետք է ներկայացնեին գալակտիկայում տեղի ունեցող պտտական շարժումը, ուստի` երկու եղ­բայրների (B և A գնդերի) «պայքարը» ներկայացվել է ոչ թե թշնամական, այլ Բաղդասարի «ծռության» պատճառով: Եղբայրների մենամարտը, երբ չափից ավել սաստկանում է, մայրը` Ծովինարը, ասում է.

«Օ՜ սարեր, օ՜ քարեր, օ՜ թփեր,

Ջուաբ տարեք քեռուն,

Թող գա, հասնի իր փահլևաններուն»։

Էպոսի տարբեր պատումներում «քեռուն» տարբեր անուններով են կոչում` Թորոս, Թևոս, Թևաթորոս և Թևան: Էպոսի բոլոր սերունդների հետ գործող քեռի Թևաթորոսը միշտ հանդես է գալիս ձեռքին հսկա բարդի ծառով, իր քրոջ դյուցազուն որդիների և թոռների կռիվներին, նրանց նեղության ժամա­նակ: Թևաթորոսը իր անունով և բնույթով ա­ղերս ունի եգիպտական` Թևնու­տի հետ, որն, ի սկզբանե, օգնելով «եղ­բայրներին», իր «բարդի» թևերով պտտել է գալակտիկան` վերածելով Ձողիկավոր գալակտիկայի...

Պղնձե քաղաքում Սանասարը կռվում է վաթսուն փահլևանների հետ, երկու օրում սպանում է քառասունին, իսկ մնացած քսանին սպա­նում է օգնության եկած Բաղդասարը: Երկու եղբայրներ բազմաթիվ թշնամիներ կոտորելուց հետո, վերցնելով Քառսուն Ճուղ Ծամ Դեղձունին և քրոջը, փախչում են Պղնձե քաղաքից: Սանասարն ու Դեղձունը վե­րադառնում են Սասուն, իսկ Բաղդասարն ու քույրը գնում են Բաղդատ: (Մանրամասն տե´ս՝ «Սանասարի և Բաղդասարի ամուսնությունը»[1]:)

Բաղդասարը մնում է անպտուղ, իսկ Սանասարն ունենում է երեք տղա. մեծին անվանում են Վերգո, միջնեկին` Օհան, իսկ փոքրին` Մհեր: Վախկոտ բնավորության համար Վերգոյին պիտակավորել են որպես Ցռան Վերգո, Օհանին, իր բարձր ձայնի համար` Ձենով Օհան, իսկ քաջ Մհերին, ով ձևել էր ճանապարհին հայտնված առյուծին, անվանեցին` Առյուծաձև Մհեր...


 

Եղբայրների պիտակավոր անվանումների վերլուծություն.
Ցռան Վերգո, Ձենով Օհան, Առյուծաձև Մհեր

Նախքան անունների վերլուծությունը, փորձենք ներկայացնել գա­լակտիկայի` քաոսից պարուրաձև անցնելու ընթացքը: Ուժազրկված գա­լակտիկան, որը վերածվում է քաոսի, նման է լակ ձվի` ամենն իրար խառնված, իսկ գալակտիկայում խառնվում են երկնային մարմինները, Նախանյութը և Ուժազրկված մարմինները, որոնք պատկերված են ե­գիպտական նկարում
 (նկ. 69):

        Նկ. 69



Պատկերում երկնային մարմինները ներկայացված են մարդկային կերպարանքով` շեշտելով նրանց բարձր բանականությունը, քիչ բանական մարմինները` թռչնի և այլ կերպարներով, իսկ Նախանյութը` զիգզագ գծե­րով: Կողքի շրջված մարդը, որը չի կառավարում իր շարժումը, ներկայաց­նում է Ուժազրկված (մեռած` դի ակ) երկնային մարմին, իսկ իրար ձեռք բռնած շարժունակ մարդիկ, որոնք կառավարում են իրենց շարժումները, լրիվ Ուժային (ողջ` շարժունակ) երկնային մարմիններ են քաոսում...
Սանասարի և Բաղդասարի «պայքարով» առաջացած պտտական շարժումը` «Շու»-ն, Անկանոն գալակտիկան վերածում է Պարուրաձև գա­լակտիկայի, որի ընթացքում «Երկինքը բաժանվեց Երկրից», «Նուտը բա­ժանվեց Գեբից»: Ուժազրկված (դի ակներ) երկնային մարմինները` իջնե­լով ներքև, բաժանվեցին Ուժային (շարժուն) երկնային մարմիններից, որոնք իրենց Ուժով կարող էին հեռանալ պտույտից առաջացած ներս կլանող ձագարից: Հիշեցնենք, որ «Մարդուկ»=«Զևս»=«Սանասար» աստ­վածության ժամանակ ամեն ինչ «Գոյացվեց», այսինքն` ամեն ինչ ներկա­յացվում էր գլխավոր աստծո` «Գո» խորհրդանշանային անվանումով...
Վերադառնալով եղբայրների անվանումներին, ներկայացնենք ա­ռաջինը` Ցռան Վերգոյին ...
Նախ քննարկենք անունը` «Վերգո», եթե գրենք Վեր-գո ձևով, ա­պա կունենանք «վեր»=վերև և «գո» խորհրդանշանային անվանումը, ո­րը կլինի` վերևի, կամ «վերին գո»: Այն Երկնային մարմինները` «Գոյերը», որոնք իրենց փոքր Ուժի հաշվին պարուրաձև գալակտիկայի կլանող ձա­գարից վեր են մնացել, որով և ստեղծել են առաջին երևույթը` տարան­ջատումը, էպոսում ներկայացվել է որպես առաջին զավակ«Վեր(ին)գո» և քանի որ նրանք տարածված էին անկանոն` ցրված վիճակով, ապա պիտակավորվել է որպես «Ցրան» Վեր գո, որն էլ պատմողները «հումո­րային երանգավորումով» ներկայացրել են որպես «Ցռան Վերգո»...
Հաջորդ եղբայրը` Ձենով Օհան: Կարելի է միայն պատկերացնել, թե նման շրջապտույտի ընթացքում, երբ երկնային Ուժազրկված մար­մինները, որոնց գծային արագությունը գերազանցում է 1000 կմ/վրկ ա­րագությունը, միմյանց բախվելու հետևանքով ինչպիսի ահռելի ձայն կարձակեն օղակաձև շրջապատում: Այս ահռելի ձայնը նկարագրվել է «Զևսի պայքարըՏիփոնի դեմ» առասպելում (Ն.ԱԿուն, «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»): Բախումներն ու նրանցով առաջացած բարձր ձայնը պարուրաձև գալակտիկայի ձևավորման ընթացքիերկրորդ երևույթն է, որը էպոսում ներկայացվել է որպես երկրորդ զավակ ` Օհան անվամբ: Այս անվանումը հիշեցնում է «օղան» բառը, որը տրամաբա­նորեն «տողան» - ուղիղ շարանի օղաձև շա­րանն է: Այն համընկնում է գալակտիկայի պտույտից առաջացած օղաձև նկարին (նկ. 70) և ձայնի հետ կլինի «ձենով օղան», իսկ հ-ղ տառադարձումից կունենանք` «Ձենով Օհան»...

Նկ. 70. Օղան



Երրորդ եղբայրը` Առյուծաձև Մհեր կամ Մեծ Մհեր:
Հետևենք պարուրաձև գալակտիկա ձևավորվելու հաջորդ փուլին, որի ընթացքում երկնային մարմինների մեջ տեղի է ունենում շերտավո­րում, ըստ Ուժային տեսակների:
Նկ. 71-ում` ներքևից առաջին պտտված տղամարդը «Շու»-ն է, պտտված մարմնի ներսի մասը` աղաց-Սև խոռոչը: Տղամարդու և վերին կնոջ միջև եղած աստղերը` «վերին գոյերն» են` առաջին շերտ: Երկու կանանց միջև լուսատուներն ու համակարգերը` երկրորդ շերտ, իսկ վե­րին կինը` Դեղին Ուժը: Գալակտիկայում բարձր և ցածր դիրքը որոշվում է կենտրոնում առաջացած Դեղին Ուժով, որը համարվում է գալակտիկայի ամենաբարձր կետը` գագաթը:

        Նկ. 71



Քաոսից վերականգնվող գալակտիկան, իր պտույտով կուտակելով կենտրոնական Դեղին Ուժը, երկնային մարմիններին հավաքում է իր շուրջը` ըստ իրենց Ուժի տեսակի, աստիճանաբար կարգավորելով Ան­կանոն` «քաոս» գալակտիկան: Գալակտիկայի նման կարգավորում է ներկայացվում նկ. 72-ում

Նկ. 72


Նկ. 72-ի ձախ մասի վերևում պատկերված կինը` ոտքերը կապված, ներկայացնում է անշարժ Դեղին Ուժը, որից ներքև առյուծաձև աստղերի և լուսատուների համակարգն է: Ձախ մասի ներքևում` կոկորդիլոս, որը հայտնի է իր ծնոտի սեղմող Ուժով և խորհրդանշում է «Մութ ակ ա»Բաղ­դասարին, որն իր եղբայր` «Լուսատու» Սանասարի հետ կատարում է «Շու» պտույտը: Սանասարի ձախ ձեռքի ուղղությամբ ներկայացված է պտույտի հզորության սիմվոլ «Ցուլը», իսկ թիկունքին` հորիզոնական վի­ճակում, կանգնած է քեռի Թևաթորոսը` եգիպտական Թևնուտը,կապ­ված «Ցուլ» պտտական հզորության հետ, իսկ պտույտի կենտրոնում առաջանում է «Հորը»:
Եգիպտական նկարները հաստատում են անկանոն գալակտիկայից պարուրաձևի անցնելու ընթացքում առաջացած հաջորդական երևույթ­ները և շերտավորումները: Սանասարի պայքարից առաջացած Դեղին Ուժ` Դեղձունը «ամուսնանում» է Սանասարի հետ և գալակտիկան շեր­տավորում: Գալակտիկան` Ուժազրկված երկնային մարմիններից` դի­-ակներից, ազատելուց հետո, ի հայտ է գալիս՝ «ծնվում» է երրորդ որդին` Առյուծաձև (տարածքը)` երկրորդ շերտում, Դեղձուն Ուժից ներքև: «Մհեր» անունը, բարբառային «Մեհեր» ձևով, աղերս ունի «մեծ» և «տարածք» բառերի հետ: Հետևաբար կարող ենք ասել, որ էպոսում ներկայացված «առյուծ ձևելու» պատմությունը միայն առյուծաձև տա­րածքը ներկայացնելու նպատակն է հետապնդել: Լինելով իրական երկ­նային մարմինների համակարգ, հանդես է եկել որպես «Առյուծաձև Մհեր», «Առյուծ Մհեր» կամ «Մեծ Մհեր»` «մեծ տարածք» անուններով և խիստ տարբերվել է իր երկու երևույթ «եղբայրներից»` Վերգոյից և Օհա­նից, իր հզորությամբ ու կայունությամբ: Գալակտիկայում տեղի ունեցած երևույթները և նրանցում մասնակից եղած երկնային մարմինները էպո­սում ներկայացված են մարդու և մարդկային փոխհարաբերությունների ձևով: Այս մոտեցումը առիթ է հանդիսացել իրական դեպքերը «կեղծելու», գործող անձանց կյանքի տևողությանը հարմարեցնելու համար:
Ներկայացնենք օրինակով.
Սանասար և Բաղդասար եղբայրները` (B և A) երկնային մարմին­ները, իրենց ծրագիրը կատարելուց հետո «չմահացան», այլ տեղ զբա­ղեցրին գալակտիկայի տարբեր շերտերում, հետագայում հանդես գալով նոր գործունեությամբ և, բնականաբար, նոր անուններով: Հակառակ դեպքում, ըստ գալակտիկայում կատարված գործընթացի, թոռը պետք է «պատժեր» կամ «սպաներ» պապուն, որը հարիր չէր Արմեն մարդատե­սակին: Եղբայրների մեծ քարերով պատրաստած «քաղաք Սասունը» գտնվում է երկրորդ շերտում, այսինքն` եղբայրների պայքարից հետո Սանասարը վերադարձավ, բարձրացավ Սասուն` Դեղին Ուժի (Դեղձունի) մոտ, որտեղ էր նաև առյուծաձև տարածքը: Էպոսում Առյուծ Մհերն ամուսնանում է Արմաղանի հետ և երկար տարիներ զավակ չի ունենում: Առյուծաձև Մհերը, ինչպես վերը նշվեց, աստղերի և լուսատուների տա­րածք է, իսկ կինը` Արմաղան: Եթե գրենք Ար մաղանը վանկերով, ապա կունենանք` Ար=Արև «մաղան»=«մաղող» (ինչպես` լալկան-լացող, թռչ­կան-թռչող), հետևաբար մենք կունենանք` Ար մաղան=Ար մաղող (մաղող <փխբ.> մաքրող, ջոկող), կլինի Ար ջոկող: Այս «Ար ջոկող» գործողու­թյունը մեզ ոչինչ չի ասում, քանի որ աստղագիտության մեջ «լուսա­տուների» և «աստղերի» նույնականացումից բացի, նրանց ծագման մա­սին այնպիսի իրարամերժ և անհավանական վարկածներ է առաջա­դրված, որոնցից անհնար է որևէ եզրակացության հանգել...
Անզավակ է լինում նաև կողքի Մըսր թագավորության մելիքը, որը էպոսում հանդես է գալիս Մսրա Մելիք անվամբ, որի կինն էր Իսմիլ Խանումը: Քննարկենք «Մըսր» թագավորության անունը, որը հիշեցնում է «մսուր» բառի բարբառային հնչերանգը:
(Հայոց լեզուի նոր բառարան` Մսուր - ընտանի անասունների կերանոց (ուտելու տեղ) ախոռի մեջ:) Մսուր բառի հիմքով ունենք նաև «մանկամսուր» բառը, որն իրենից ներկայացնում է երեխաների` «մնալու և ուտելու տեղ»: Մսուր և մանկամսուր հիշեցնող եգիպտական նկարում (նկ. 73) ներկա­յացված է «Հատհոր» կովը, որին մանրամասն ներկայացրել ենք «Տաուրտ» բաժնում:   

Նկ. 73


Հատհորը` լինելով սկալյար Ուժ, «կաթով կերակրում» է բոլոր տե­սակի Ուժային մարմիններին, լինեն դրանք ընդարձակվող, թե սեղմվող («Լուսատու» թե «Մութակա») Ուժային մարմիններ: Էպոսում նույնպես նշվում է այս Ուժի մասին, որից օգտվեցին եղբայրները` հովվի պահան­ջով խմելով մի մեծ թաշտից կաթ, որը նույնպես սկալյար Ուժ է...


Հովիվ տաշտ իլին կաթէբեր
Էդի Սանասարի առաջ ուտելու.
Զինք գնաց իր օչխարի բոլոր ման գալ։
Մեկ փաթ որ ման էկավՍանասար բոռաց.
Հովի՜վարիքո կոտ վերցու.
Շնորհակալ եմկաց բարովես տէրթամ։
Հովիվ էկավոր տեսավ՝
Սանասար կաթ կերեկոտ կործե,
Իրա տեղ դողացասաց.
Սա՛նասարգնա՛ բարովմի վա՛խենա.
Դոր էրթասմարդ քեզ չի հաղթի։
Եղբորը օգնության գնացող Բաղդասարին նույն հովիվը ստիպում է նույնպես կաթ խմել...
Հովիվ իր կոտ իլին կաթ կթեց,
Հացի հետ էդիր Բաղդասարի առջև,
Զինք գնաց օչխարի բոլոր ման գալ։
Յոթ փաթ ման էկավ օչխարի բոլոր,
Նոր՝ Բաղդասար էդ կաթ կերավ,
Կոտ կործեցկանչեց.- Հովի՜վ,
Արիկոտ վերցուես կէրթամ։
Հովիվ էկավԲաղդասարին ասաց.
Բաղդասարքո աղբեր յո՛թ քո չափ ուժ ունի.
Էնոր չըլնիմ հակառ կենաս։
Հետևաբար, եթե Մըսր երկիրը ընդունում ենք որպես մսուր, ապա մսուրի մելիքը կլինի` «մսուրի իշխան», «մսուրի թագավոր» կամ «մսուրի տեր», ինչը նշանակում է ինչ որ մեկի կողմից տիրել, տիրանալ կամ նվաճել մսուրը: Ըստ էպոսի, այդ ժամանակաշրջանում ամենահզոր փահլևանը Սանասարն էր և միակը, որ կարող էր տիրանալ Սասունի մոտ գտնվող մսուրին` «Մըսր»-ին և դառնար Մըսրի մելիք: «Տաուրտ» բաժնում նշեցինք, որ «Տաուրտը որպես մանրէ վարակել է Հատհորին և Կառա­վարիննրանց մեջ դնելով իր կեղծ ծրա­գրերով ծրագրավորված ձվերը»: Եգիպտական նկարում (նկ. 74) պարզ ներկայացվում է, թե ինչպես է «պարուրաձև գալակտիկան»` ձեռքին բռնած (իր կողմից ստեղծած օձա­գալար «սև խոռոչով») օձով, փակում մանրէ Տաուրտի և հիվանդագին ու հյուծված Հատհոր կովի ճանապարհը դեպի վերականգնված՝ համեմա­տաբար ավելի առողջ պարուրաձև գալակտիկա...

Նկ. 74


Հետևաբար կարող ենք ասել, որ Հատհորը` վարակված լինելով Հայա Էա-Տաուրտի կեղծ ծրագրերով, վարակեց Սանասարին, որն էլ շեղվելով իր ծրագրերից` էպոսում դարձավ նոր «գործող անձ»Մսրա Մելիք, որը կհաս­տատվի «Դավիթ» բաժնում...
Ըստ էպոսի` Առյուծ Մհերի և Մսրա Մելիքի միջև եղած կռիվներում ոչ մեկն առավելություն չունեցավ և նրանք հաշտություն կնքելով` պայման կապեցին. իրենցից ով շուտ մահանա, մյուսն ամուսնանա մահացածի կնոջ հետ: Հեղինակները էպոսը շարադրել են այնպես, որ հակառա­կորդները լինեն տարեկիցներ: Սկզբում «մահանում» է Մսրա Մելիքը և Մեծ Մհերը կատարում է իր խոստումը` պառկելով Իսմիլ Խանումի հետ, նրան պարգևում է որդի, որին կոչում են մահացած ամուսնու անունով` Մելիք... Հետագայում վերադառնալով իր կնոջ` Արմաղանի մոտ, ունենում են որդի և (ըստ աստծու հրեշտակների պայմանի) երկուսով նույն օրը մա­հանում են: Այստեղ պետք է ենթադրել, որ ԱՐ-Դավիթը` որպես լուսատու, ծնվել է Առյուծաձև համակարգում:
Էպոսում մնում են երկու տարեկից հակառակորդներ` փոքր Մսրա Մելիքն` իր մոր Իսմիլ Խանումի հետ և Սասունցի Դավիթն (Տավիթ)` իր հորեղբայր Ձենով Օհանի և Քեռի Թորոսի հետ: Էպոսում ներկայացվում է շատ կարևոր հանգամանք. երեխա Դավիթը չի բավարարվում Սասունի կանանց կրծքի կաթով և նրան ուղարկում են Մըսր` «մսուր», Իսմիլ Խա­նումի մոտ, որը էպոսի այս հատվածում ներկայացնում է առողջ Դեղ­ձունին:
Ներկայացնենք Իսմիլ Խաթուն անունըվանկերի բաժանելով կու­նենանքԻս և Միլ վանկերը, որտեղ առաջին վանկը` «Իս»-ը, ներկայաց­ված է Իսիդա անվան վերծանման մեջ, որպես ընդարձակվող Ուժի ծրագիր, իսկ «Միլ» վանկը հիշեցնում է ռուսերեն` мил краткая форма мужского рода единственного числа прилагательного милый սիրելի, հաճելի, լավՍիրելի բառի հոմանիշներն են` խանդակաթ, կաթոգին (մայր)...
Նախկինում դեռ չվարակված Ուժի խորհրդանիշ հանդիսացող «թաշտով կաթ տվող հովիվ» Հատհորը, որն արդեն վարակվել էր, չէր կարող հանդես գալ առողջ Դավթին կերակրող, իսկ առողջ Դեղձունից երկու սերունդ էր անցել, ուստի դեպքերը զարգացնում են այնպես, որ Դավթին ուղարկելով Մըսր` «մսուրում» սնվում է առողջ Իսմիլ Խանումի կաթով, նույն Դեղձուն Ուժով:

                                   Նկ. 75                                                                                    Նկ. 76



Նկ. 75-ում պատկերված է երեխային կերակրող մայրը` օժտված երկու տարբեր` ընդարձակող-«ճառագայթող» և սեղմող-«ձգող»` իրար հակառակ վեկտորային Ուժերով: Նկ.76-ում պատկերված է այդ երկու իրար հակառակ «ճառագայթող» և «ձգող» Ուժեր ծրագրավորողներին, որոնք ներկայացված են իրենց գլխներին և ձեռքերին ունեցած տարբե­րանշաններով, ձախում` «սեղմող», աջում` «ընդարձակող» Ուժերը, որոնց «մեքենան» ստեղ­ծում է շարժում, որը կյանքի գրավականն է... Ընդար­ձակող Ուժն անվանվել է «Ութու» (Գիլգամեշ պոեմում` Ութու աստվածը), մեզ հայտի է որպես ծալքեր բացող` «հարդուկ» անվամբ, իսկ սեղմող Ուժն անվանվել է «Ուն», որը «ունելի» (սեղմող) բառի արմատն է: Ութու և Ուն Ուժերի «մեքենան», ինչպես նշեցինք, ստեղծում է շարժում` կյանք, որը հաս­տատվում է երկու Ուժերի անվանումների միացությունից` Ութու-Ուն: Երկու իրար հաջորդող «ու»-երը կարդացվում է «յու», իսկ «ա»-երը` «յա»: Հետևաբար Ութու-Ուն-ը կարդում ենք «ություն», որն ընդունվել է որպես վերջածանց, բայց բառի վերջում ավելացվելով, վերականգնում է իր ի­մաստը` տվյալ բառին տալով շարժում կամ կյանք: Օրինակներ. շարժում` վարժություն-վարժ շարժում, աշխուժություն-աշխույժ շարժում և այլն, կյանք` հայություն-հայի կյանք, մարդկություն-մարդու կյանք և այլն: Այս թեմային մանրամասնորեն կանդրադառնանք «Բառեր» բաժնում:

Միֆապատումներում հանդես եկող հերոսների, գալակտիկայի ցիկլային փոփոխությունների և երկնային մարմինների անվանումների միջև համեմատական անցկացնող

ԱՂՅՈՒՍԱԿ


 



ՄԻՖԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Բաբե­լոնյան
Եգիպտա­կան
Հունա­կան
Հայկական
«Սասնա
Ծռեր»
Մեր գալակ­տիկան
Գալակտի­կայի փո­փոխական ցիկլերը
Ափսու
Նութ
Ուրանոս
Գագիկ
Ծիրանագույն Ուժ
Էլիպսաձև
 
գալակտի­կա
Թիա­մատ
Նու
Գեա
Ծովինար (աղջիկը)
Սև փոշի` Նախանյութ
Հայա Էա
Տաուրտ
Քրոնոս
Սենեքերիմ
Սատուրն
Քաոս
Դամ­կին
___
Հռեա
Ծովինար (կինը)
Նյութ
Մար­դուկ
Օսիրիս*
Զևս
Սանասար
Յուպիտեր
Պարուրաձև գալակտի­կա 

-----
Իսիդա
Հերա
Քառասուն Ճյուղ Ծամ Դեղձուն
Նյութերից անջատված դեղին հուրՈւժ
Կին­գու
Սեթ**
Տիփոն
Բաղդասար
«Մութակա» (սև խոռոչ)
-----
Թև - նութ
-----
Քեռի Թորոս
Գալակտիկա­յի թևերը
Ձողիկավոր
գալակտի­կա մեր Գալակ­տիկան
-----
-----
Հելիոս
Դավիթ
ԱՐ(ԱրևԱրեգակ)
ԱՐԻ
(
արեգակ­նային) համակարգ
-----
-----
(Փայտոն 1-ին կին)
Խանդութ՝ 3-րդ կին
Երկիր
-----
-----
(Վահագն՝ Արի 1-ին որդին)
Փոքր Մհեր
Հղի Երկրի պտուղը (ծննդաբերու­թյան շրջան)
1. Մար­դուկ
Մեհենա­գրերում (Սանա­սար)
1. Զևս
1. Մսրամելիք (Վարակված Սանասարը)
1.Յուպիտեր
1. Կին­գու
2. Սեթ
1. Տիփոն
1. Բաղդա­սար
1. Նեպտուն
2. Ուրան
Հայա Էա
Տաուրտ
Քրոնոս
(Ապոլոն)
Չմշկիկ Սուլթան (նախկինում` Սենեքերիմ)
Սատուրն
------
-----
Աթենաս-Պալլաս
Չմշկիկ Սուլթանի աղջիկը
Լուսին






* Օսիրիսաջակողմյան գալակտիկայի «Լուսատու»:
** Սեթաջակողմյան գալակտիկայի «Մութակա»:

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ



«Սասունցի Դավիթ», նկարիչ` Հ. Կոջոյան 

«Սասնա Ծռեր» էպոսի ամենաամբողջական և ամենահյութեղ բա­ժինը նվիրված է «Թլոր Տավիթ»-ին` Սասունցի Դավթին: Դավթի ման­կությունն անցնում է Մըսրում, նա մեծանում էր ժամ առ ժամ և անհա­մեմատ շատ ավելի ուժեղ էր իրենից մեծ, խորթ եղբորից` Մսրա Մելիքից: Երեխա Դավիթը բռնում է Մելիքի հոլը, որը Մելիքի նախանձի և թշնա­մության պատճառ է դառնում...
Վերլուծենք բարբառային Տավիթ կամ Դավիթ անունը, որոնք ա­ռաջացել են` դ=տ բաղաձայնների փոխառումից: Երբ Տավիթ անունը կարդանք հակառակ, ստացվում է «Թիվատ» և համընկնում է լուվիերե­նով` «Tiwat», պալայերենով` «Tiiat» հնչողությանը, որն այդ լեզուներով նշանակում է Ար(և)[1]: Չի բացառվում, որ մասնագետները տվյալ լեզուն «թարս» են կարդացել: Դավթի կերպարով Ար լուսատուին ներկայացնելը էպոսում հաստատվում է Դավթի գործունեությամբ, որոնք կքննարկենք` հերթականությամբ:
1) Դավիթը սնվեց Մըսրում Իսմիլ Խանումի կրծքի կաթով, որը նույ­նանում է եգիպտական` առողջ Հատհոր կովի և բաբելոնյան` Ափզու- Դե­ղին Ուժի հետ: Սակայն Դավթի խմած Իսմիլ Խանումի կրծքի կաթը, որն առաջացել էր գալակտիկայի պտույտից անջատված «թարմ» Դեղձուն Ուժից, խիստ տարբերվում էր մինչև պտույտը ներկայացված «Հովվի թաշտով կաթ»=Դեղին Ուժից, որը վարակված էր Էայի կեղծ ծրագրերով: Չնայած լուսատու Սանասարի և մութակա Բաղդասարի ի սկզբանե վա­րակված լինելուն, նրանք ամբողջովին կատարեցին իրենց ծրագիրը` գա­լակտիկան քաոսից վերածելով պարուրաձևի...
2) Ժամանակի ընթացքում վարակված Սանասար–Յուպիտերը` որ­պես լուսատու, կորցրեց իր տեսակի վերարտադրման` բեղմնավորման կարողությունը, վերածվելով ամուլ որձի, էպոսում վերանվանվելով որպես Մսրա Մելիք: Այսօր Յուպիտերի շուրջը պտտվող 67 երկնային մարմին­ներից չորսը գնդաձև «ձվեր» են, որոնք «հոլի» նման պտտվում են Յու­պիտեր-Մսրա Մելիքի շուրջը: Եգիպտական նկարում (նկ. 77) պատկեր­ված է բեղմնավորման կարողությունը կորցրած լուսատուն` «Бес» ան­վամբ...



[1] Արտակ Մովսեսյան «Հայկական Մեհենագրություն», էջ 117:




                       
            Նկ. 77. (Սատանա) Ուժազրկված                                        Նկ. 78. Մին


Նկ. 77-ում կեղծ ծրագրերով վարակված լուսատու Յուպիտերը ներկայացված է որպես իմպոտենտ` “Бес” սատանա (հավանական է նկարի ժամանակաշրջանը համընկնում է Սատուրնի գլխավոր աստված եղած ժամանակաշրջանին), իսկ հաջորդ նկարում (նկ. 78), հակադրու­թյան համար, պատկերել ենք առողջ գալակտիկան (ամեն ինչը մեկական` «Մին» ձեռք, ոտք և այլն) «Մին» փուլում` վերարտադրման ձիգ ֆալլոսով...
3) Երեխա Դավիթը բռնում է Մելիքի հոլը: Դավիթը` լինելով առողջ և հզոր լուսատու, օժտված էր Իսիդա ընդարձակող (հրող) և Նեֆտիդա սեղմող (ձգող) Ուժային ծրագրերով, որով ձգեց Մելիքի շուրջը պտտվող (իրեն արդեն ոչ պիտանի) առողջ ձվերը (հոլերը-ակները)` «գառները» և դարձավ գառնարած: Իրականում Արն իր շուրջը հավաքեց առողջ ձվեր` Ֆայտոն, Մարս, Երկիր, Վեներա և Մերկուրի, որոնք պտտվելով Արի շուրջը, վերածվեցին շարժվող կիերի` Արի (կիներ-կանայք): Այդ ձվերը զուգակցվեցին Արի բեղմնավորման ծրագրին (ծրագիր=բան), այդ ձու- ակերը անվանվեցին Ար-բանա-ակ=Արբանյակ-ներ:
4) Դավիթը գառնարած` Դավիթ-Արն ուներ իր շուրջը պտտվող, թվով հինգ առողջ ձու` հինգ կիշար գնդեր, որոնք Արի հետ միասին կազ­մեցին «վեցական համակարգ»:
Արի կողմից ձվերի բեղմնավորումն ըստ հերթականության`
ա)Փաետոն, որը ծնեց Վահագնին (հիշենք «Վահ ագ(ն)ի ծնունդը»):
բ) Արես` Մարս-ին Աթենաս-Լուսնի հարվածով վիժեցրին, որից ա­ռաջացան` «Ֆոբոս»-վախ ու «Դեյմոս»-սարսափ` ուղեկիցները (спутни­ки):
գ) Հղի Երկիր` ծննդաբերման շրջան:
դ)Վեներա` հղիության շրջան:
եՄերկուրի` բեղմնավորման ընթացք: Այս բոլորի մասին մանրա­մասն կներկայացվի առանձին բաժնում:
5) Դավիթն իր գառներին խառնեց նաև «ջանավարներ»...





Մինչև Դավիթ-Արի այս գործունեության պարզաբանումը, ներկա­յացնենք Ար (եգ ակ)ին` այսօրվա գիտական մեկնությամբ... Աստղագի­տության մեջ նշվում է, որ Արեգակի նման G2 կարգի 100 միլիոն աստղ կա Ծիր Կաթի­նում:

Հանրագիտարանային տվյալներ. Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73%-ը և ծավալի ≈92%-ը), հելիումից (զանգվածի ≈25%-ը և ծավալի ≈7%-ը) և չնչին քանակությամբ հետևյալ քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ։ Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին («դեղին թզուկ»)։ Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևա­յին լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների, նաև իոնացված ջրածնի գծեր։ Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85%-ն ունեն ավելի նվազ պայծա­ռություն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխա­վոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադ­րում հելիումի և ջրածնի ջերմամիջուկային սինթեզի միջոցով[1]։

Ար(եգ ակ)ի առաջացման գիտական նման անհեթեթ բնորոշումը ոչինչ չի ասում տվյալ երկնային մարմնի համար: Եթե հավատանք գի­տական տվյալներին` 73%-ը ջրածին է, իսկ 25% -ը` հելիում և ինքն էլ առաջացել է, փաստորեն, պատահաբար` «հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով», ինչպես ներկայացնում են գիտ­նականները, ապա հարց է առաջանում. ինչպե՞ս է վերածվել հելիումի և ջրածնի ջերմամիջուկային սինթեզի, փաստորեն` միջուկային ռեակ­տո­րի ընդամենը երկու գազերի առկայությամբ, որոնցից առաջացել է նկ. 79-ում ցուցադրած վեց տարբեր շերտերով բարդ կառուցվածք: Բնակա­նա­բար, գիտնականների մոտ նման «պարզունակ» հարցադրումներ չեն առաջա­նում, նրանք սովոր են «բարդ» տերմիններով և «խրթին» մտա­պատ­կեր­ներով շաղախված հարցադրումների...





[1] Տե´ս http://crydee.sai.msu.ru/~maria/astron/referatTheSUN/referat.htm

Նկ․ 79



Մեկ այլ տեղ կարդում ենք. Արևը մեր Գալակտիկայի 100 000 000 աստ­ղերից մեկն է և նրանց մեջ, իր մեծությամբ, գրավում է չորրորդ տեղը[1]:
Փաստորեն` գիտությունն իր անորոշությամբ չի զիջում կրոնի ան­հեթեթությանը, ըստ որի` լուսատու Ար(և)ի անջատիչը աստծու ձեռքում է, երբ ուզում է` ասում է «լույս եղի», լույս է լինում: Իսկ գիտությունը շռայլելով «տեխնիկական» բարդ բառեր, և անհասկանալի տեսիլքատիպ երևույ­թով` «հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հե­տևանքով», ներկայացնում է Արին, վերջնականապես չասելով, թե այդ երկնային մարմինն իրենից ի՞նչ է ներկայացնում` «լաբորատո՞րիա», «ատոմակայա՞ն», թե՞ բանական երկնային մարմին...
Այս բոլոր անհեթեթությունները լիովին բացահայտվում և հիմնա­վորվում են «Սասնա Ծռեր» էպոսում: Վերադառնանք Դավիթ-Արի գոր­ծունեության 5-րդ կետին, որն առաջին հայացքից թվում է մանկամիտ հերոսի «անմեղ» և «միամիտ» արարք: Հսկա պատանին բերում է ջանա­վարներին ու խառնում իր գառների հետ: Իրականում Դավթի այդ «միա­միտ» արարքով ներկայացվում է վերականգնվող պարուրաձև գալակտի­կայում կատարվող շատ կարևոր մի գործընթաց. Դավիթ-Արի միջոցով գալակտիկան մաքրել կեղծ ծրագրային վիրուսից և վարակված, վիրու­սակիր երկնային մարմիններից, որոնք այսօր մեզ ներկայացվում են կոնկրետ անուններով և հասցեներով` որպես մոլորակներ: Կեղծ ծրա­գրային վարակով գալակտիկան Ուժա­զրկեց և քաոսի վերածեց (Սենե­քերիմ) Սատուրնը: Գալակտիկայի «ձախ» և «աջ» կեսերում (տե´ս Օսիրիս բաժնում) գալակտիկան պտտեցին` «ձախ» կեսում Սանասարն ու Բաղ­դասարը, այժմյան` «Յուպիտեր» ու «Նեպտուն» անվանումներով, «աջ» կեսում` Օսիրիսն ու Սեթը: Սակայն, Օսիրիսին կլանելով` Սեթը մնաց միայնակ, այժմյան «Ուրան» անվամբ: Դավթի բերած «ջանավարները» կոսմիկական վիրուս Սատուրն է, վարակված ու վարակակիր Յուպիտե­րի, Նեպտունի և Ուրանի հետ միասին: Ար-Դավիթը, գալակտիկայի ծրա­գրին համապատասխան, այդ վարակված երկնային մարմիններին հա­վաքեց և տեղավորեց իր համակարգի «գերեզմանոցում»: Արը մաքրեց գալակտիկան վարակից: Բնականաբար, նման կարևոր ծրագրային առաքելությամբ Ար(եգակ)ը չէր կարող գալակտիկայի հարյուր միլիոնե­րորդ G2 կարգի «դեղին գաճաճ» աստղերից մեկը լինել
Դիտողությունը հետևյալն էա) գիտության դիտարկումներով ներ­կայացված մեր Գալակտիկան, ընդունված իր համաստեղությունների մո­դելով և աստղային քանակով, շատ ավելի մեծ է ներկայացված պատու­մային գալակտիկայից, բ) այս խեղումը հովանավոր աստ­ված­ներից գիտության կախ­վա­ծության հե­տևանքն է, ովքեր իրենց նվիրյալ` «հեղի­նակավոր» մասնագետների թեթև ձեռքով, անճշտորեն մեծացնելով գա­լակտիկան, հարաբերորեն փոքրացրել են հզոր լուսատու ԱՐին` «մեծ» գալակտիկայում դարձնելով «դեղին գաճաճ» աստղ: Արդյունքում` սեփա­կանաշնորհելով Արի Արարումը, մեծացրել են իրենց աստվածային կեղծ ստեղծագործ դերակատարումը...
Վերը նշված երևույթները մեկնաբանենք Արի համակարգում երկ­նային մարմինների դասավորությամբ (նկ. 80)...



[1] Տե´ս http://сезоны-года.рф/солнце.html


Նկ․ 80

Համակարգի պատկերում պարզ երևում են առաջին չորս օրբիտ­ներում պտտվող մանր «ձվերը»-«գառները»` Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս, իսկ փշրված «Ֆաետոնից», գիտականորեն` «пояс астерои­дов»-ից հետո, տեղավորված են չորս «ջանավարները»` Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն: Հղի Ֆաետոնի ծննդաբերելուց հետո (ինչը մեզ հայտնի է Մ. Խորենացու վկայությամբ` «որ տակավին իր ժամանակնե­րում (V դ.) ժողովրդի մեջ պահպանվում էր Վահագնի ծննդի դյուցազ­ներգությունը»):

«Վա՜հ ա՜գն -ի ծնունդը»

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մօրուս,

Եւ աչքունքն էին Արեգակունք։

«Աչք ունքով» հորը նմանվող պտուղի մասին խոսվում է Մ. Խորենա­ցու մեկ այլ վկայության մեջ: Այլաբանորեն խոսվում է նույն ծնված լուսատուի մասին, որը դուրս գալով հոր` Արի համակարգից, նորածին Վահագնը նույնպես գնաց «Մսուր»` սնվելու Իսմիլ Խաթունի «կաթով»...

Այս բանը ճշմարտապես պատմում են և թվելյաց երգերը`

Այլև ասում են.

Արտավազդը` քաջ որդին Արտաշեսի, չգտավ

Ապարանքի փոքրիկ տեղ,

Արտաշատը հիմնելիս`

Անցավ գնաց և շինեց

Մարաստանում Մարակերտը:

Այսօր դժվար է ասել, թե նորածին Արտավազդ-Վահագնը, գալակ­տիկայի «կրծքով»` Դեղին Ուժով, սնվելուց հետո, գալակտիկայի որ մա­սում և ինչ գործունեություն է ծավալում...

Ազատված Ֆաետոնը դատարկվելով` վերածվեց դատարկ «ձվի կճե­պի»: Բնականաբար, կորցնելով իր միջին խտությունը, դուրս շպրտվեց Արին մոտ Ուժային ավելի խիտ շերտերից` իր տեղը զիջելով հղի Մարսին: Նոսր Ուժային շերտում, «Շանթահար Զևս»-Յուպիտերը, ջախջախեց իրեն մոտեցող «Արեգակի որդուն», իրականում` ծննդաբերած «Ֆաետոն կեղևին»: Հե­տևաբար` «Ֆաետոնը» ոչ թե Հելիոս-Արի որդին է, ինչպես նշվում է հու­նական լեգենդում, այլ` Հելիոս-Արի «Կին»-ը...

Հունական միֆապատումներում ասվում է. «Զևսը շանթով ջարդեց երկանիվը: Իսկ Փաետոնը, հրկիզվող գանգուրներով, վայր ընկնող աստղի նման, սուրաց օդի մեջ և ընկավ իր հայրենիքից հեռու` Էրիդանոս գետի ալիքների մեջ»:

Աստղագիտության մեջ նշվում է. (718) Էրիդա (անգլErida), աստե­րոիդ` աստերոիդների հիմնական գոտում։ Միջին հեռավորու­թյունը Արեգակից կազմում է 3,053637 ա.մ., աստերոիդների գոտի=“пояс астероидов”, նկ. 80-ում` Մարսի և Յուպիտերի միջև, այսինքն` դիցաբանության մեջ խոսվում է նույն օրբիտի մասին: Ֆաետոնից հետո, Արես-Մարսի վիժեցումը Աթե­նասի և Դիոմեդեսի միջոցով, կներկայացվի առանձին բաժնում ...

Արի համակարգը` լրացվելով չորս «ջանավարներով», Փաետոնի ջախջախումից հետո դարձավ «Իննական համակարգ»: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ հնում մաթեմատիկական 6-ական կամ 9-ական համակարգ ասելիս, նկատի են ունեցել Արի համակարգի երկնային մար­մինների քանակը: Այս երկնային մարմինների նոր համակարգը Արի շուրջն ունի ու­շագրավ հերթական դասավորություն, որոնք դասավորված են ըստ իրենց Ուժի տեսակի (ընդարձակող կամ տաք, սեղմող կամ սա­ռը) և ըստ խտության կամ տեսակարար կշռի: Իսիդա և Նեֆտիդա բաժնում նշեցինք, որ այդ ծրագրային Ուժերը մենք զգում ենք իրենց ջերմությամբ: Ուժի մեծությունները ուղիղ համեմատական են իրենց ու­նեցած ջերմության քանակին, լինեն դրանք տաք, թե սառը: Արի համա­կարգում ամենամեծ Իսիդա ծրագրային Ուժով օժտված է Արը, որի ջեր­մաստիճանը, ըստ գիտական տվյալների, միջուկում չափվում է մոտ 13 500 000 կելվին, պսակում` 1 500 000 կելվին, էֆեկտիվ մակերեսային ջեր­մաստիճանը` 5778 կելվին: Բնականաբար, Ար-Դավթի շուրջը պտտվող «ձվերը»-«գառները»-կի (շար)ները` լինելով Նեֆտիդա երկրորդ աս­տիճանի ծրագրային Ուժով սեղմված Նախանյութ, ինչպես էլեկտրոն­նե­րը, Արի շուրջ պտտվում են տարբեր օրբիտներով, կախված, իրենց բեղմ­նավորումից հետո, հղիության շրջանի տևողության ժամանակա­շրջանից: Կի(շար)ների մեջ, պտղի զարգանալու հետ, մեծանում է կի­շարձվի» ծա­վալը, որով փոքրանում է տեսակարար կշիռը, կախված Նախա­նյութի և ձևավորվող նյութի հարաբերությունից: Արդյունքում` Արի կիները (կա­նայք), աստիճանաբար հեռանալով Արից, պտտվում են տարբեր օրբիտ­ներով, ըստ իրենց հղիության ժամանակաչափի, որի ըն­թացքում փոխ­վում է նյութ-Նախանյութ հարաբերությունը: Այդ հարա­բերությամբ է որոշվում «ձվի» միջին խտությունն ու ծավալը: Այս երևույթը կպար­զա­բանենք «բեղմնավորում» խորագրում...


    ԱՐ

«Սասնա Ծռեր» էպոսում Դավիթը ներկայացված է որպես առանց­քա­յին դերակատար հերոս, նույն ինքը` Դավիթ-Արը, իր համակարգի միակ ԱՐ-ԱՐ-(օղը) և կյանք ստեղծողն է:

Փորձենք ներկայացնել բարի, անշահախնդիր, անհիշաչար, ջինջ ու «ԲԱ­ՆԻԲՈՒՆ» (Բանիբուն - 1. ծրագրի` բանի տեղյակ, բանագետ, հմուտ, քա­ջատեղյակ. 2. գործունյա, աշխատասեր, ջանասեր, ջանադիր. 3. մտացի, խելա­ցի, ուշիմ. 4. ճար­տար, փորձառու, հնարագետ, հնարամիտ. 5. իմաստուն, գի­տուն) Արին, ով հո­գատար ծնողի նման ներում է մեր չարագործությունները և ամեն վայրկ­յան մաքրում մեզ ախտից: Բառերն ի զորու չեն ներկայացնել Արին: Արին միայն պետք է զգալ, սիրել, ընդունել որպես Մեծ Ապի, նվիրվել և ապրել իր կենցաղով, ով միշտ պարզ ու շիտակ գործում է երկնքում` բաց տեսա­դաշտում և թաքնվելու կամ թաքցնելու ոչինչ չունի, ի տարբերություն «ծածուկից դիտող» աստծու...

Աստղագիտության մեջ օգտագործվող լուսատուներ, աստղեր, գիս­աստղեր և այլ ներկայացված երկնային «անկենդան» մարմիններն իրա­կանում չեն արտահայտում պատմությամբ ներկայացվող` MUL-APIN վե­րին կենդանիներ հասկացությունը (կներկայացվի MUL-APIN բաժնում): Այսօրվա հասկացողությամբ անկենդան «լուսատուները» իրականում բանական են և իրենց համակարգի ծրագրավորող­ներն են: Ծրագրավո­րումը կատարվում է ըստ «լուսատուի» տեսակի և բնույթի, իր հնարա­վորության սահմանում: Հիմնականում ծրագրավորում են իրենց շուրջը պտտվող ձվերը և նրանց վրա զարգացող կենդանական աշխարհը` հար­մարեցնելով իրենց Ուժի կարողության սահմաններում ստեղծած բնակլիմայական պայմաններին: Նշված երևույթը փաստենք օրինակով. մարած լուսատու Յուպիտերի համակարգում իր շուրջը պտտվում են վաթսունյոթ ուղեկիցներ, որոն­ցից չորսը (Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կա­լիս­տո) կանոնավոր գնդաձև են և բնակեցված են «Գոյ» տեսակի կեն­դանատիպներով: Այս կենդանատիպները զարգացել են լուսատու Յու­պիտերի ուղեկիցների (спутники) վրա: Լուսատուն Գոյերին ծրագրավորել է իր տեսակին և բնույթին համապատասխան, և իր Ուժի հնարա­վո­րությամբ ստեղծած բնակլիմայական պայմաններում: Չնայած Սատուրնը լուսատու չէ, սակայն նա էլ ունի իր համակարգը, որի շուրջը պտտվում են վաթսուներկու ուղեկիցներ, որոնցից վեցը (Միմաս, Էնցե­լադ, Թետիս, Դիոնա, Ռեյա, Տիտան) նույնպես կանոնավոր գնդաձև են: Գոյերը, լի­նելով ավելի ուշ սերնդի կենդանական աշխարհի ներկայացու­ցիչներ՝ շատ ավելի զարգացած են, քան Սատուրնի ուղեկից գնդերի վրա, Սա­տուրնի վիրուսային ծրագրերով ձվադրված, ախտահարույց մանրԷ­ները, որոնք կարող են ինքնուրույն ապրել և զարգանալ ու փոփոխվել ըստ կենսապայմանների: Զարգացած մանրԷ-Էակները հայտնի են իրենց մակաբուծությամբ և քայքայիչ կեղծ ծրագրերով: Յուպիտերը, լինելով նոր սերնդի Ուժային երկնային մարմին` ստեղծել է ավելի զարգացած ծրագրեր, քան Սատուրնը: Այդ իսկ պատճառով «գոյ-ակ»-ը` որպես կեն­դանակերպ, անհամեմատ ավելի բարձր կատեգորիա է, քան մանրէ «է-ակ»-ը: Այս հանգամանքը հիմք է հանդիսացել Հայա Էա աստծուն ծա­ռայող տիտղոսակիր գիտնականների այն թեզին, որ «կյանքը սկիզբ է առել բակտերիաներից (մանրէներից)»: Իրականում այս երկու ծրագրերը իրար հակառակ ծրագրեր են և չէին կարող շարունակական լինել. Է-ա­կան ծրագրերը անուժ, ախտահարույց, մակաբույծ, քայքայող, քաոս ստեղծող ծրագ­րեր են, իսկ Գոյ-ականը` Ուժային շինիչ ծրագիր, որը չէր կարող զար­գանալ անուժ Է-ական կեղծ ծրագրերի վրա: Յու­պի­տեր-Սա­նասարը` լինելով Ար-Դավթի «պապը», ստեղծել է Գոյ-ական ծրագրով կենդանուն, որի հիման վրա Արը զարգացրեց իր Արարած, անհամեմատ շատ ավելի կատարելագործված մարդուն:

Վերադառնալով Արի համակարգին, կարող ենք ասել, որ Երկիր Արբանյակի վրա կա Արի ծրագրով ծրագրավորված և զարգացած բարձ­րագույն մակարդակով բուսական և կենդանական աշխարհ, քանի որ Արը` որպես լուսատու երկնային մարմին, շատ ավելի երիտասարդ է, և անհամեմատ հզոր` թվարկվածներից: Հենված իր ծրագրային զարգա­ցած կենսափորձի վրա, ունի շատ ավելի կատարելագործված և զարգա­ցած թե´ բուսական, և թե´ կենդանական աշխարհ: Հարկ ենք համարում այստեղ վերընթերցել «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» բաժնի «Հինգ դար» հատվածը: Մարդկային այս պատմության «դարը» պետք չէ վերագրել այսօրվա ընկալմամբ հարյուր տարվան, քանի որ «Արծաթե դարի» մարդիկ, ինչպես նշվում է, «Հարյուր տարի ապրում էին իրենց մայրերի տանը` իբրև անխելամիտներ և առնանալուն պես լքում էին մայ­րական տունը», այսինքն` խոսվում է Արի համակարգում մարդկային կյան­քի զարգացման ընթացքի հինգ տարբեր փորձաշրջանների մասին...

1. Մարդկային առաջին ցեղ` «Ոսկե դար». «Լուսապայծառ Օլիմ­պո­սում ապրող անմահ աստվածները մարդկային առաջին ցեղը երջանիկ ստեղ­ծե­ցին, դա ոսկե դարն էր: Այն ժամանակ Քրոնոս աստվածն էր տիրում երկնքում»: Մար­դիկ «Չգիտեին նաև, ի՜նչ բան է ուժահատ ծերությունը. Մշտապես ուժեղ էին և ամուր` նրանց ձեռքերն ու ոտքերը: Նրանց անվիշտ ու երջանիկ կյանքը մի հա­վերժական խրախճանք էր: Նրանց երկարատև կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի»: Այստեղ պետք է ենթադրել, որ խոսվում է մի ժամանակաշրջանի մասին, երբ մարդկային կյանքն ընթանում էր միայն Արի ծրագրով, առանց աստվածների միջնորդության: Նման ժա­մա­նա­կաշրջան եղել է միայն Փաետոն-Արբանյակի զարգացման շրջա­նում (որը հետագայում տառադարձվեց` Ֆաետոն), մինչև Ֆաետոնի ծննդա­բե­րու­թյունը, որը մեզ հասել է Մ. Խորենացու միջոցով, «Վա՜հ -ա՜գն-ի ծնունդը» չափածոյով: Միայն Ֆաետոնի մինչ ծննդաբերության ժամանակաշրջա­նում էր, որ աստվածները դեռ չէին թափանցել Արի հա­մակարգի կի-ձվե­րի-կանանց` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս և Ֆաե­տոն Արբան­յակ­նե­րի տարածքը: Արի ծրագրով Ֆաետոնի վրա Արարված մարդը զար­գացել է միայն Արի ծրագրով: Մարդու ծրագրերի իրագործ­ման համար հատկացված համապատասխան Ուժը բավական էր մարդու հազար տար­վա առողջ գործունեության համար: Մարդը ճշգրտորեն կա­տարում էր իր գործունեության ծրագիրը, որի ընթացքում ավարտվում էր ծրա­գրերն իրագործելուն հատկացված Ուժը և մարդը կնքում էր իր մահ­կա­նա­ցուն` վերածվելով երկրորդական հումքի` դիակի, որը սնունդ էր հան­դի­սանում բուսական աշխարհին, սա էլ, իր հերթին` կեր էր հանդի­սանում կեն­դանական աշխարհին և կյանքը վերածվում էր Ուժի շղթայա­կան փո­խա­կերպման: Դիակից անջատվում է կյանքի ընթացքում փոր­ձառու­թյամբ զարգացած մարդու լինելիության ծրագիրը` «ոգին», որն իրեն հատ­կացված Ուժով անջատվելով մարմնից` վերադառնում է իրեն Արարող Արի մոտ, «մաքրվելով» ստանում է նոր Ուժ և նոր ծրագիր, որից հետո վերադառնում և տեղավորվում է նորածին մարդու մեջ, մարդուն տալով կրկնակի փորձություն և ստուգված չափանիշներով` իրական ծրագրային զարգացում: Այսինքն` «մարդ-համակարգիչն», իր կյանքի ըն­թացքում, իր փորձառությամբ էր ստեղծում իր «Windows» ծրագիրը և ներ­բեռնվում էր իր ստեղծած ծրագրով: «Բայց ոսկեդարը հասավ իր վախճանին, և այդ սերնդի մարդկանցից ոչ ոք չմնաց: Մահվանից հետո ոսկեդարի մարդիկ դարձան ոգիներ, գալիք նորանոր սերունդների հովանավորներ»: Այս տողերից պետք է հետևել, որ Ֆաետոնը ծնեց Վահագնին, և ինքը վերածվեց դա­տարկ կճեպի, որի ընթացքում խախտվեց Արբանյակի վրա եղած բնա­կլիմայական պայմանները, վերացավ կենդանական աշխարհը, «մարդիկ դարձան ոգիներ» և ժամանակի ընթացքում վերադարձան հաջորդ` Մարս-Արբանյակի վրա զարգացող մարդկությանը` որպես «նորանոր սերունդների հովանավորներ»:

Մինչև «Արծաթի դարի» քննարկումը, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա, որ հունական դիցաբանության մեջ նույնպես հստակ երևում է Կանոնակարգի «գ» կետում ընդգծված երևույթը. գ) Ուշա­դրու­­թյուն դարձնել պոեմներում և լեգենդներում գովեստի արժա­նա­ցած հերոսների գործունեության իրական արժանիքներին. (Հաճախ նկատ­վում է հերոսների անհիմն ու կեղծ գովաբանություն, որով բացա­հայտվում է պոեմի նպատակային ուղղվածությունը:)

«Ոսկե դարում» նշվում է. «Այն ժամանակ Քրոնոս աստվածն էր տի­րում երկնքում», ինչն անհնար է, քանի որ Արի համակարգը շատ երիտասարդ է: Միայն Քրոնոսի դեմ Զևսի պայքարից հետո, երբ «Զևսը տապալեց հորը` Քրոնոսին», առաջացած պարուրաձև գալակտիկայում է ծնվել և զարգա­ցել Արն իր համակարգով: Կամ «Քրոնոսի մեծ որդին` Զևսը, բնաջինջ արեց նրանց ցեղը երկրի երեսից»: Իրականում Զևսը Քրոնոսի փոքր որդին էր և տապալեց դաժան «հորը»: Կեղծիքով ներկայացված «Քրոնոսի մեծ որդի» ձևակերպումն անուղղակի ներկայացնում է Քրոնոսին` արդեն նոր, ընդունելի կերպարով: «Հինգ դար» պոեմում նույնպես նկատելի է Քրո­նոսի մեծարումը Զևսի «թիկունքում», ինչպես Հայա Էան` «Երբ վերևում...» պոեմում մեծարվում և գլխավորվում էր երկրորդ պլանում` Մարդուկի «թի­կունքում», որից պարզ է դառնում հին հեղինակների «լեզվի աստծո» թի­մից լինելը: Պարզվում է, որ այսօր նույնպես գործում են այդ թիմի գոր­ծակալները` «պատմագետներ» անվամբ, որոնք արդեն նոր կեղծումներ են կատարում` հօգուտ Հայա Էա-Եհովա աստծու, ինչը ներկայացրել ենք «Հնագույն դրոշմների և բարձրաքանդակների ժամանակակից մեկ­նաբանումներ» բաժնում, որտեղ հին կնիքում պատկերած Մարդուկի գործունեությունը հայ «մասնագետը» վերագրել է Հայա աստծուն...

2. Մարդկային երկրորդ ցեղ. «Արծաթի դարի մարդիկ հավասար չէին ոսկեդարի մարդկանց ո՜չ ուժով, ո՜չ էլ բանականությամբ: Անհնազանդ էին ար­ծաթի դարի մարդիկ, չէին ենթարկվում անմահ աստվածներին և չէին ուզում նրանց զոհեր մատուցել զոհասեղանների վրա: Քրոնոսի մեծ որդին` Զևսը, բնա­ջինջ արեց նրանց ցեղը երկրի երեսից»:

Մարդկային կյանքի այս ժամանակահատվածում աստվածներն արդեն թափանցել էին Մարս-Արբանյակի տարածք և սկսել էին իրենց միջնորդությունն ու քայքայիչ գործունեությունը համակարգում և մարդ­կային ծրագրերում: Բնականաբար, Արի ծրագրով ծրագրավորված մար­դը չէր ընդունում այդ սողուններին և չէր մտածում մորթվող կամ այրվող կենդանիներից` «զոհերից», անջատված Ուժով սնել այդ սողունատիպ աստվածներին: Այսինքն` Մարս-Արբանյակի վրա զարգացած մարդկու­թյունը Մարսի վրա զարգացող կենդանիներին չէր զոհաբերում Մարս թափանցած աստվածներին: Արդյունքում` աստվածները, վիժեցնելով հղի Մարսին, նրա ընդերքում տեղավորեցին մարդուն. «Զևսը նրանց բնակեցրեց ստորերկրյա խավարչտին թագավորության մեջ: Այնտեղ էլ ապրում են նրանք` անհաղորդ և՜ ուրախությանը, և՜ վշտին»:

Այստեղ նույնպես երևում է Զևսին վարկաբեկելու հեղինակի ուղ­ղորդվածությունը. մարդկության նկատմամբ կատարվող բոլոր չարա­գործությունները, «մեծարանքի» խոսքերով, վերագրվում է Զևսին, իսկ Քրոնոսը ներկայացվում է որպես «հայր Զևսի» հայր` կրկնակի մեծու­թյամբ:

3. «Հայր Զևսը ստեղծեց երրորդ ցեղը և երրորդ` պղնձի դարը: Զևսը նրանց վիթխարի հասակ ու անընկճելի ուժ տվեց: Անզուսպ էր ու առնական նրանց սիր­տը, և անպարտելի էին նրանց բազուկները»: Ինչպես բազմիցս նշվել է, աստ­վածները ոչ մի կապ չունեն մարդկության Արարման հետ, իսկ պղնձի դարը, պետք է ենթադրել, որ արդեն Երկիր-Արբանյակի վրա սկիզբ առ­նող և զարգացող «պղնձի դարյան» շրջանն է` «էնեոլիթ» անվամբ պատ­մական դարաշրջանը:

Հաջորդող չորրորդ և հինգերորդ «երկաթի դարի» պատմական շրջաններին վերաբերող պատմությունը մեկնաբանվել և շարադրվել է ամբողջ գրքի ընթացքում...

Ի սկզբանե գոյը` վարակվելով էակի կեղծ ծրագրերով, էգոյացավ, դարձավ վիրուսակիր և միասին թափանցելով Արբանյակների տարածք` վարակեցին Արի ծրագրավորած մարդուն, իրենց կեղծ ծրագրերով դարձ­նելով շահամոլ, նյութապաշտ, էգոիստ: Այս կեղծ ծրագրերի վրա մարդը, վատնելով իր ծրագրային Ուժը` կրճատեց իր կյանքի տևո­ղու­թյու­նը, իսկ ոգու Ուժը վատնելով` զրկեց ոգուն վերադառնալ իրեն Արա­րող և վերա­ծրագրավորող Արի մոտ, և չվերածրագրավորված անուժ ոգին մնում է իր ստեղծած նյութական աշխարհի շինությունների նկուղ­նե­րում` վերած­վելով տան ոգու կամ չար ոգու...

Վերը շարադրված ամբողջ պատմության ընթացքում, որը, հավա­նական է, մի քանի հարյուր միլիոն կամ միլիարդ տարիների մարդկային կյանքի փորձության շրջան է եղել, Արն ամեն վայրկյան, անդավաճան պաշտպանել է իր Արարած մարդուն աստվածային կեղծ ծրագրերից, և ամեն վայրկյան մաքրում է Երկիրը` աստվածների ծրագրերով, բայց մարդու ձեռքով կատարվող ապականություններից: Անշնորհակալ մար­դիկ` «լծված» աստվածային կեղծ ծրագրերով, դարձել են աստվածների կամակատարներ և միևնույն ժամանակ` համագործակցելով աստված­նե­րի հետ, պայքարում են Արի` իրենց Արարողի դեմ, հանուն աստվածների ստեղծած կեղծ արժեքների` փողի...

Մարդուն Արն Արարեց իր բնույթով, որը` լինելով բուսական և կեն­դանական աշխարհի ամենազարգացածը, ինքը պետք է բնության մեջ կոորդինացներ Արից ստացած ծրագրերը, կատարեր իրեն Արարողի պա­հանջները և դառնար երկրորդ ստեղծագործողը` հորից հետո: Սակայն իրականությունը խեղվեց աստվածների կողմից. նրանք մարդուն վերա­ծրագրավորելով կեղծ և քայքայող ծրագրերով` դարձրեցին իրենց նման ավերիչ և ոչ Արարիչ, ինչպես իրենք են ներկայացնում իրենց: Այս­օրվա մարդը մասնակից է դառնում «Չմշկիկ Սուլթանի ստոր և նողկալի ա­րար­քին» «Նետով (“стержень”) կամ շիկացած խոփով (“батарейка”) թաքս­տո­ցից խփում է «կամրջի տակ լողացող» Ար-Դավթին (տե´ս NASA-ի հա­ղոր­դագրությունը)[1]:



[1]     Տե´ս https://www.youtube.com/watch?v=K_FpnHvioKA Гигантские НЛО возле Солнца.mp4




Նկ. 81



Արի դեմ ճղճիմ թեմաներով նկարների (նկ. 81)[1] հեղինակներն են աստվածների «ընտրյալները»՝ ծախված, անողնաշարավոր մարդա­կերպ­ները, որոնք փորձում են մանրէ «Սատուրն-առյուծին» պատկերել որպես «լուսատու»՝ նմանեցնելով Արին: Այս նկարների առկայությունը հաստա­տում է մեր առաջ քաշած այն վարկածը, որ մարդը` հմայվելով աստվածա­յին կեղծ արժեքներով, խախտում է Արից ստացած իր իրական ծրա­գրերը` վերածվելով «մարդ» հարուցչի: Փորձենք մեր մեջ և մեր շրջա­պատում բացահայտել «մարդկային» այն հակումները, որով անձը ան­շնորհակալ և հիվանդագին մտապատկերներ ստեղծելու հեղինակ է դառնում` ընդդեմ իրեն տաքացնող, կերակրող իրական Արարողի: Նման ստոր հեղինակների տարածած պատկերներով լցված է ողջ ինտերնետը: Արի համակարգում տեղավորված վիրուս և վիրուսակիր աստվածները, մարդկային վիրուսակիրների հետ, փորձում են իրենց կյանքը երկա­րաց­նելու համար վարակել Արին, որն Ուժազրկվելով` չի կարող իրենց հասց­նել գալակտիկայի կենտրոնում գտնվող «Սև խոռոչ» աղացին, որտեղ որպես աղուն, իրենք կվերածվեն նորից Նախանյութի և Ուժի: Արդյուն­քում` գա­լակտիկան (նաև մարդկությունը` եթե «խելքի գա»), կմաքրվի ա­մեն տե­սակի հիվանդագին և քայքայող, քաոսաստեղծ կեղծ ծրա­գրե­րից...



[1]     Տե´ս https://darker76.blogspot.am/2017/02/blog-post.html,

      http://www.emblematica.com/en/cd08-horapollo.htm,

 https://www.google.com/search?q=лев+кусает+солнце&client=opera&hs=ylE&tbm=isch&tbo=u&source=univ&sa=X&ved=0ahUKEwijkffNva3XAhXniFQKHbrnA9IQsAQIJw&biw=1353&bih=636






Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 2