ԳԼՈՒԽ 1. ՄԻՖԱՊԱՏՈՒՄՆԵՐ
(Պոեմը համառոտ)
Երբ վերևում անվանակոչված չէր երկինքը,
իսկ ներքևում ցամաքն էր անանուն, երկու օվկիանոսներ` ամենաստեղծ նախածին Ափսուն
(խորհրդական Մումուն) և նախամայր` Թիամատը իրենց ջրերը խառնեցին մեկտեղ:
Այդժամ ընդերքում ծնվեցին աստվածները: Ի հայտ եկան Լահմուն և Լահամուն
և անունով կոչվեցին: Եվ մինչ նրանք մեծանում ու առնանում էին, այդժամ ծնվեցին Անշարն
ու Կիշարը:
Նրանք օրեր էին դիզում, կուտակում տարիներ: Եվ իրենց ժառանգորդ Անուն`
հավասար իր հայրերին: Անշարն իր առաջնեկին` Անուին իրեն նմանեցրեց: Անուն Նուդիմուդին ստեղծեց
իր նման: Իր հայրերից ծնված Նուդիմուդը բանականությամբ լուսավոր էր, իմաստուն անչափ
և ամենազոր: Իր պապ Անշարին գերազանցել էր անչափ: Սերնդակից աստվածների մեջ չուներ
իրեն հավասարը: Սակայն նրանց վարքը սկսում է անհանգստացնել նախաստեղծողներ Ափսուին
ու Թիամատին: Ափսուն որոշում է պատժել իրենց անհանգստացնող առաջնեկ աստվածներին: Վերջիններին
փրկում է իմաստնագույն Էան, ով քողարկված, խաբեաբար թափանցում է Ափսուի
ներսը` սպանելով Ափսուին (գերեվարելով խորհրդատու Մումուին), նույն տեղում կառուցում է իր կացարանը` անվանելով «Ափսու»:
Այս նույն կացարանում Էա Հայան, մերձենալով Դամկինի
հետ, ծնում է Մարդուկին: Ամուսնու վրեժը հանգիստ չի տալիս Թիամատին: Վերջինս Կինգուին
ընտրելով որպես զինակից ամուսին, պայքարի է դուրս գալիս աստվածների դեմ: Աստվածներից
ոչ ոք չի համարձակվում դուրս գալ նախամայր Թիամատի հետ կռվելու: Էյաի խորհրդով միայն
Մարդուկն է համաձայնվում կռվել` պայմանով, որ բոլոր աստվածները ճանաչեն իր գերակայությունը:
Աստվածների կողմից տրվում է համաձայնություն և
վերջնական պայքարում Մարդուկը հաղթում է Թիամատին և նրա զինակից ամուսնուն` Կինգուին: Սկսվում
է տիեզերքի «Արարումը»` Հայա Էյաի խորհրդով: Մարդուկը Թիամատի մարմինը երկատելով` մի
կեսից ստեղծում է երկինքը, մյուս կեսից` երկիրը, և ամրապնդում երկնքի ու երկրի կապը,
իսկ աչքերից բխեցնում է Տիգրիսն ու Եփրատը: «Ամենաքաջ Մարդուկը կատարեց Նուդիմուդի
երազանքները»: Շղթայված աստվածների վրա նա հաղթանակ ամրապնդեց: (Պոեմն ամբողջությամբ կներկայացվի Հավելվածում):
1.2. Հունական
«Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»[1]
(Ն. Կուն)
(հատվածներ)
Ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է անսահման Քաոսից՝ ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները։ Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին՝ Գեան։ Հզոր ու բարեշնորհ Երկիրը ծնունդ տվեց անծայրածիր կապուտակ Երկնքին՝ Ուրանոսին, և տարածվեց Երկինքը Երկրի վրա։ Ուրանոս-Երկինքը տիրակալ դարձավ աշխարհին։ Նա իրեն կնության առավ բարեշնորհ Երկրին։ Վեց որդի և վեց դուստր՝ հզոր ու ահեղ տիտաններ ունեին Ուրանոսն ու Գեան։ Տիտաններից բացի, ամենազոր Երկիրը առաջ բերեց միակնանի կիկլոպներին և լեռան պես վիթխարի, հիսուն-գլխանի, հարյուրաձեռք երեք հսկաներին: Ատեց Ուրանոսն իր հսկա-զավակներին: Երկրի աստվածուհու ընդերքում կալանեց նրանց խորին խավարում և թույլ չտվեց լույս աշխարհ դուրս գալ։ Տառապում էր նրանց մայր Երկիրը։ Նրան ճնշում էր իր ընդերքում ամփոփված ահավոր բեռը։ Նա իր մոտ կանչեց տիտան զավակներին ու համոզեց ըմբոստանալ հոր՝ Ուրանոսի դեմ, բայց նրանք վախեցան ձեռք բարձրացնել իրենց հոր վրա։ Նրանցից միայն կրտսերը՝ նենգամիտ Քրոնոսը, խորամանկությամբ տապալեց հորը և խլեց նրա իշխանությունը: Գիշեր աստվածուհին` իբրև պատիժ Քրոնոսին, ծնեց մի ամբողջ կույտ սոսկալի աստվածություններ` Թանատոսին-մահ, Էրիսին–պառակտություն, Ապատեին-խաբեություն, Կերերին-ոչնչացում, Հիպնոսին-քուն՝ բազում ծանր ու մռայլ երազներով, անողոք Նեմեսիսին–վրեժխնդրություն և շատ ուրիշների։ Սոսկում, պառակտություն, խաբեություն, կռիվ ու դժբախտություն բերին այդ աստվածները աշխարհ, որտեղ հոր գահի վրա տիրակալ դարձավ Քրոնոսը։ Քրոնոսը վստահ չէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքն արժանացրեց իր հորը՝ Ուրանոսին։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով: Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց՝ Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։ Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզի, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ Զևսը: Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից և
որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։ Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում, Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Աճեց ու առնացավ հզոր ու սքանչելի աստված Զևսը։ Նա ըմբոստացավ հոր դեմ և նրան ստիպեց նորից լույս աշխարհ բերել կլանած երեխաներին։ Քրոնոսը բերնից իրար հետևից դուրս թափեց իր գեղեցիկ և լուսավոր աստված-զավակներին։ Նրանք պայքարի մեջ մտան Քրոնոսի ու տիտանների դեմ՝ աշխարհի տիրապետությունը նվաճելու համար։ Համառ ու ահավոր պայքարից
հետո Զևսը տապալում է հորը` Քրոնոսին:
Զևսի պայքարը Տիփոնի դեմ
Բայց դրանով
պայքարը
չավարտվեց։ Գեա-Երկիրը
շատ
զայրացավ
օլիմպացի Զևսի
վրա, որ նա
այդքան
անողոք
վարվեց
պարտված տիտանների
հետ, որոնք իր
զավակներն
էին։
Նա
ամուսնացավ
դժնադեմ Տարտարոսի
հետ և աշխարհ
բերեց
հարյուր-գլխանի
ահռելի
հրեշ Տիփոնին։ Վիթխարի, իր
հրեշային
հարյուր
գլխով, ելավ
Տիփոնը
երկրի
ընդերքից։
Վայրենի
ոռնոցով
նա
սասանեց
օդը։
Այդ
ոռնոցի
մեջ
և՛
շների
հաչոց
էր
լսվում,
և՛
մարդկային
ձայներ,
և՛
կատաղի
ցուլի
բառաչ,
և՛
առյուծի
մռնչյուն։
Քուլա–քուլա
բոց
էր
գալարվում
Տիփոնի
շուրջը,
և
հողը
երերում
էր
նրա
ծանր
քայլերի
տակ։
Աստվածները
սոսկումից
ցնցվեցին։
Բայց
շանթարձակ
Զևսը
խիզախությամբ
նետվեց
նրա
վրա
և
բռնկվեց
կռիվը։
Նորից
փայլատակեցին
կայծակները
Զևսի
ձեռքում, ալիք տալով
տարածվեցին
որոտի
ձայները։
Երկինքն
ու
երկնակամարը
ցնցվեցին
հիմնիվեր։
Վերստին
երկիրը
բռնկվեց
վառվռուն
բոցերով, ինչպես տիտանների
դեմ
կռվելու
ժամանակ։
Տիփոնի
մերձենալուն
պես
արդեն
ծովերը
եռ
էին
գալիս։
Շանթարձակ
Զևսի
բոցեղեն
կայծակները
հարյուրներով
ցած
էին
թափվում, թվում էր,
թե
նրանց
կրակից
օդն
էլ
է
այրվում, և այրվում
են
մթամած
ամպրոպային
ամպերը։
Զևսը
մոխրացրեց
Տիփոնի
բոլոր
հարյուր
գլուխները։
Փուլ
եկավ
Տիփոնը
երկրի
վրա,
նրա
մարմնից
մի
այնպիսի
տոթ
էր
բխում,
որ
չորսբոլորն
ամեն
ինչ
հալվում
Էր։
Զևսը
վերցրեց
Տիփոնի
դին
և
նետեց
խավար
Տարտարոսը, որ ծնել
էր
նրան։
Բայց
Տարտարոսում
Էլ
Տիփոնը
դեռ
սպառնում
է
աստվածներին
և
ամենայն
կենդանի
արարածի։
Փոթորիկներ
ու
հրաբուխներ
է
առաջ
բերում։
Նա, կես-կին
կես-օձ Էքիդնայի հետ
միասին,
ծնել
է
ահռելի
երկգլխանի
շուն Օրթոսին, դժոխային
շուն Կերբերին, Լերնեյան հիդրային և Քիմերային։ Տիփոնը հաճախ
ցնցում
է
երկիրը։ Հաղթեցին
օլիմպացի
աստվածներն
իրենց
ոսոխներին։
Այլևս
ոչ
ոք
չէր
կարող
ընդդիմանալ
նրանց
իշխանությանը։
Այժմ
արդեն
նրանք
կարող
էին
հանգիստ
տիրել
աշխարհին։
Նրանցից
հզորագույնը՝
շանթարձակ
Զևսը,
իրեն
վերցրեց
երկինքը,
Պոսեյդոնը՝
ծովը,
իսկ Հադեսը՝
մեռյալ
հոգիների
ստորերկրյա
թագավորությունը։
Իսկ
երկիրը
մնաց
իբրև
ընդհանուրի
տիրապետություն։
Թեև Քրոնոսի
որդիները բաժանեցին իրար
մեջ
աշխարհի
տիրապետությունը, բայց և
այնպես
նրանց
բոլորի
վրա
իշխում
է
երկնքի
տիրակալ
Զևսը.
նա՛
է
իշխում
մարդկանց
ու
աստվածների
վրա,
ամենայն
ինչ
աշխարհում
նրա՛ն
է
ենթակա։
Արես[2]
Պատերազմի աստված
մոլեգին
Արեսը
շանթարձակ Զևսի ու Հերայի
որդին է: Չի
սիրում
նրան
Զևսը:
Եվ
հաճախ
է
ասում
որդուն,
որ
նա Օլիմպոսի
աստվածների մեջ ամենից
ատելին
է
իր
համար:
Զևսը
որդուն
չի
սիրում,
որովհետև
նա
արյունռուշտ
է:
Իր
որդին
չլիներ`
Զևսը
վաղուց
էր
նրան
խավար Տարտարոսը գլորել,
այնտեղ,
ուր
տառապում
են տիտանները:
Մոլեգին
Արեսի
սրտին
հրճվանք
են
բերում
միայն
դաժան
մարտերը:
Ճակատամարտի
զենքերի
շռնդյունի,
ճիչերի
ու
հեծեծանքների
ժամին
նա
մոլեգնաբար
սուրում
է
մարտնչողների
միջև`
շողացող
զենքերով
ու
վիթխարի
վահանով:
Նրա
հետևից
սուրում
են
որդիներ` Դեյմոսը և Փոբոսը` սարսափն
ու
վախը,
իսկ
սրանց
հետ
համընթաց`
երկպառակության
դիցուհի Էրիսը և
սպանություն սփռող Էնիո դիցուհին:
Եռում,
շռնդում
է
մարտը,
ցնծում
է
արնաթաթախ
Արեսը,
երբ
իր
ահավոր
սրով
խոցում
է
մարտիկներին, և տաք արյունը հորդում է
գետին:
Առանց
խտիր
դնելու
խոցում
է
նա
ձախ
ու
աջ,
դիակները
կիտվում
են
անողորմ
աստծու
շուրջը:
Կատաղի,
մոլեգին,
ահեղ
է
Արեսը,
բայց
հաղթանակը
միշտ
չէ,
որ
ուղեկցում
է
նրան:
Հաճախ
նա
ստիպված
է
լինում
մարտադաշտը
զիջել
Զևսի
ռազմաշունչ
դստերը` Աթենաս-Պալլասին: Արեսին
նա
հաղթում
է
իմաստությամբ
և
իր
ուժի
անխռով
գիտակցությամբ: Պատահում է, որ
մահկանացու
հերոսներն
էլ
հաղթում
են
Արեսին,
մանավանդ,
երբ
պայծառակն
Աթենաս-Պալլասն
օգնում
է
նրանց:
Տրոյայի
պարիսպների
տակ
այդպես
խոցեց
Արեսին Դիոմեդեսն իր
պղնձե
նիզակով:
Աթենասն
էր
ուղղություն
տվել
նիզակի
հարվածին:
Տրոյացիների
ու
հույների
զորքերի
վրայով
հեռու
տարածվեց
վիրավորված
աստծու
ահավոր
ճիչը:
Պղնձակոփ
զրահներով
պատած
Արեսն
այնպես
ճչաց
ցավից,
ասես
տասը
հազար
զորական
միանգամից
ճիչ
արձակեցին`
մտնելով
կատաղի
մարտի
մեջ:
Ցնցվեցին
սարսափահար
հույներն
ու
տրոյացիները, իսկ մոլեգնած Արեսը, մթամած
ամպերով
պարուրված,
արնաթաթախ սուրաց
իր
հոր`
Զևսի
մոտ`
գանգատվելու
Աթենասից:
Բայց
հայր
Զևսը
ականջ
չդրեց
նրա
գանգատներին: Նա չի սիրում իր այն
որդուն,
որին
հաճելի
են
միայն
գժտությունը, կռիվներն ու սպանությունները: Եթե մինչև իսկ Արեսի
կինը,
գեղեցկագույնը
աստվածուհիներից, Ափրոդիտեն է օգնության
հասնում
իր
ամուսնուն`
նրա
և
Աթենասի
կռվի
թեժ
պահին,
էլի
շանթարձակ
Զևսի
սիրելի
դուստր
ռազմաշունչ
Աթենասն
է
լինում
հաղթանակողը: Աթենասը մի հարվածով
գետին
է
տապալում
սիրո
գեղանի
աստվածուհի
Ափրոդիտեին:
Արցունքն
աչքերին
Օլիմպոս
է
սավառնում
հավերժ
դեռատի,
հրաշք
գեղեցկուհի
Ափրոդիտեն,
իսկ
նրա
հետևից
հնչում
է
Աթենասի
հաղթական
ծիծաղն
ու
ծաղրը:
Հինգ դար
(Շարադրված է ըստ Հեսիոդոսի «Աշխատանքներ և օրեր» պոեմի)
Լուսապայծառ Օլիմպոսում ապրող անմահ աստվածները մարդկային առաջին ցեղը երջանիկ ստեղծեցին, դա ոսկե դարն էր: Այն ժամանակ Քրոնոս աստվածն էր տիրում երկնքում: Մարդիկ այդ ժամանակ ապրում էին իբրև երանելի աստվածներ` չիմանալով, թե ի՜նչ է հոգսը, ի՜նչ է աշխատանքն ու վիշտը: Չգիտեին նաև, ի՜նչ բան է ուժահատ ծերությունը. մշտապես ուժեղ էին և ամուր նրանց ձեռքերն ու ոտքերը: Նրանց անվիշտ ու երջանիկ կյանքը մի հավերժական խրախճանք էր: Նրանց երկարատև կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի: Ամեն ինչ լիառատ էր նրանց կյանքում: Հողն ինքը նրանց հարուստ բերք էր տալիս, և նրանց չէր վիճակված աշխատանք թափել դաշտերի և այգիների մշակման համար: Բազում հոտեր ու նախիրներ ունեին, որոնք անխռով արածում էին արգավանդ արոտավայրերում: Անդորր կյանք էին վարում ոսկե դարի մարդիկ: Աստվածներն անգամ նրանց հետ խորհրդի էին նստում: Բայց ոսկեդարը հասավ իր վախճանին, և այդ սերնդի մարդկանցից ոչ ոք չմնաց: Մահվանից հետո ոսկեդարի մարդիկ դարձան ոգիներ, գալիք նորանոր սերունդների հովանավորներ: Մշուշով պարուրված` նրանք սուրում են երկրով մեկ` սատար կանգնելով արդարությանը և պատժելով չարը: Նրանց` մահվանից հետո, այդ պարգևը շնորհել էր Զևսը:
Մարդկային երկրորդ ցեղը և երկրորդ դարն արդեն այնքան երջանիկ չէին, որքան առաջինը: Արծաթի դարի մարդիկ հավասար չէին ոսկեդարի մարդկանց ո´չ ուժով, ո´չ էլ բանականությամբ: Հարյուր տարի ապրում էին իրենց մայրերի տանը` իբրև անխելամիտներ և առնանալուն պես լքում էին մայրական տունը: Կարճ էր տևում նրանց կյանքը հասուն տարիքում և, քանի որ անխելամիտ էին, ապա իրենց կյանքում բազում ձախորդություններ ու վիշտ էին տեսնում: Անհնազանդ էին արծաթի դարի մարդիկ: Չէին ենթարկվում անմահ աստվածներին և չէին ուզում նրանց զոհեր մատուցել զոհասեղանների վրա: Քրոնոսի մեծ որդին` Զևսը բնաջինջ արեց նրանց ցեղը երկրի երեսից: Ահեղորեն զայրացել էր Զևսը, որ նրանք չէին ուզում հնազանդվել լուսակերտ Օլիմպոսի աստվածներին: Զևսը նրանց բնակեցրեց ստորերկրյա խավարչտին թագավորության մեջ: Այնտեղ էլ ապրում են նրանք` անհաղորդ և´ ուրախությանը,
և´ վշտին: Մարդիկ նրանց էլ են պատիվներ մատուցում:
Հայր Զևսը ստեղծեց երրորդ ցեղը և երրորդ` պղնձի դարը: Սա նման չէր արծաթի դարին: Նիզակի կոթունից Զևսը ստեղծեց ահռելի ու զորեղ մարդիկ: Պղնձի դարի մարդիկ սիրեցին գոռոզությունը, սիրեցին հեծեծանքներով լեցուն պատերազմները: Հողագործություն չգիտեին ու չէին էլ ուտում երկրի պտուղները, որոնք այգին ու հողն էր տալիս: Զևսը նրանց վիթխարի հասակ ու անընկճելի ուժ տվեց: Անզուսպ էր ու առնական նրանց սիրտը, և անպարտելի էին նրանց բազուկները: Նրանց զենքը պղնձից էր կոփված, պղնձակոփ էին և´ նրանց տները, և´ աշխատանքի գործիքները:
Այն ժամանակներում չգիտեին, թե ինչ բան է սև երկաթը: Սեփական ձեռքերով էին միմյանց ոչնչացնում պղնձի դարի մարդիկ: Նրանք շատ շուտով անցան սոսկումնալի Հադեսի մթին թագավորությունը: Ինչքան էլ որ ուժեղ լինեին նրանք, միևնույն է, սև մահը հափշտակեց նրանց, և հրաժեշտ տվին արևի պայծառ լույսին:
Այդ ցեղի ստվերների աշխարհն անցնելուց հետո է միայն, որ մեծն Զևսը ամենքին սնուցող երկրի վրա իսկույն ստեղծեց չորրորդ դարը և մարդկային նոր ցեղը` առավել ազնիվ ու արդարամիտ, աստվածներին հավասար,
կիսաստված հերոսների ցեղը: Եվ նրանք բոլորն էլ կորստյան մատնվեցին չարամիտ կռիվներում ու արյունահեղ ահավոր ճակատամարտերում: Ոմանք զոհ գնացին յոթնադուռն Թեբեյի մոտ, Կադմոսի երկրում, Էդիպի ժառանգության համար մարտնչելիս: Մյուսները ընկան Տրոյայի տակ, ուր գնացել էին լայնատարած ծովը կտրելով` գեղագանգուր Հեղինեի համար: Եվ մահը նրանց բոլորին հափշտակեց, ամպրոպային Զևսը նրանց բնակեցրեց երկրի ծայրին` կենդանի մարդկանցից հեռու: Օվկիանոսի մրրկածուփ ջրերի մոտ, երանելի կղզիներում ապրում էին կիսաստված հերոսները երջանիկ ու անտրտում կյանքով: Այնտեղ արգավանդ հողը տարեկան երեք անգամ նրանց պտուղ էր տալիս, քաղցրահամ, ինչպես մեղրը:
Վերջին մարդկային ցեղն ու հինգերորդ դարը երկաթի դարն է, որ այժմ էլ շարունակվում է երկրի վրա: Գիշեր-ցերեկ անդադրում մարդկանց կորստյան են մատնում վիշտն ու հյուծող աշխատանքը: Աստվածները մարդկանց ծանրածանր հոգսեր են տալիս: Իրավ է, նրանք չարիքին բարիք էլ են խառնում, բայց և այնպես չարիքն առավել է, նա´ է իշխում ամենուրեք: Զավակները պատիվ չեն տալիս ծնողներին, ընկերը հավատարիմ չէ ընկերոջը, հյուրը հյուրընկալություն չի գտնում, սեր չկա եղբայրների միջև: Մարդիկ դրժում են իրենց երդումը, չեն գնահատում ճշմարիտն ու բարին: Մարդիկ ավերում են միմյանց քաղաքները: Ամենուրեք բռնություն է տիրում: Հենց միայն գողությունն է գնահատվում ու մեկ էլ բռնի ուժը: Խղճի ու Արդարադատության աստվածուհիները լքել են մարդկանց: Ճերմակազգեստ այդ աստվածուհիները ճախրեցին բարձրագահ Օլիմպոս` անմահ աստվածների մոտ, իսկ մարդկանց բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտությունները և նրանք պաշտպանություն չունեն ընդդեմ չարիքի:
1.3. Հայկական
«Սասնա Ծռեր»
(համառոտ)
Գագիկ թագավորն իր աղջկան` Ծովինարին, ստիպողաբար կնության է տալիս թշնամի Սենեքերիմ թագավորին: Ծովինարը մինչ Սենեքերիմին հասնելը, ճանապարհին երկու բուռ ջուր է խմում Կաթնաղբյուրից` մեկը լրիվ, մյուսը` կիսատ: Ծովինարը հղիանում է Կաթնաղբյուրի ջրից և ծնում է երկու արու զավակ` Սանասարին ու Բաղդասարին: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, որը լինում է մեծ և ավելի ուժեղ, իսկ կիսատից` փոքր եղբայրը` Բաղդասարը…
Երբ քրմերի պահանջով իրենց խորթ հայր Սենեքերիմը ուզում է եղբայրներին մատաղ անել աստվածներին, եղբայրները սպանում են իրենց դահճին և պապու խորհրդով փախչում են իրենց մոր` Ծովինարի հայրենիքը: Հայրենիքում եղբայրներն իրենց բնակվելու համար հսկայական քարերով շինություն են կառուցում, որին մի պատահական ծերունի` հսկայական քարերի բազմազանության պատճառով, անվանում է ՍԱՍՈՒՄ…
«Սասնա Ծռեր» էջ 135
Գլուխ 11 Ալեվորը տան անունը
դնում ե Սասում
տող 258 Ասաց.- Վո´րտի,
ես տուն չի, ես սասում ի:
Անուն դրին Սասում:
(Դժվար է ասել,
թե ինչպես է Սասումը դարձել Սասուն,
որը բնականաբար, քննարկման կարիք ունի...)
Տարբեր պատումներում, տարբեր առիթներով եղբայրները կռվում են իրար հետ, կամ մենամարտում են` իրենց ուժերը չափելու նպատակով, և բոլոր դեպքերում էլ մնում են իրար սիրող և նվիրված եղբայրներ…
Սանասարը ծովի հատակից ձեռք է բերում հրեղեն ձի` Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին, «Խաչ Պատարազին» (գրվում է` Պատրազին, Պատարածին..., որի ինչ լինելը դեռևս բացահայտման կարիք ունի) և ռազմական հանդերձանքներ, միևնույն ժամանակ, խմելով Կաթնաղբրի ջրից, ավելի է հզորանում: Քառսուն Ճուղ Ծամ Դեղձունը նամակով Սանասարին խնդրում է, որ գա իր Պղնձե քաղաքը, իրեն ազատի մերժված վաթսուն փահլևան փեսաներից և ամուսնանա իր հետ: Փահլևանների հետ կռվելու ընթացքում Սանասարին օգնության է գալիս Բաղդասարը և եղբայրները կոտորում են ամբողջ քաղաքը: Սանասարն ամուսնանում է Քառսուն Ճուղ Ծամ Դեղձունի հետ: Ամուսնությունից ունենում են երեք որդի` Ցռան Վերգոյին, Ձենով Օհանին և Առյուծ(աձև) Մհերին: Սանասարից հետո Սասունը կառավարում է Առյուծ Մհերը, ով Արմաղանի հետ ամուսնանալուց հետո, երկար տարիներ անժառանգ մնաց: Երբ մահացավ հակառակորդ Մսըր երկրի թագավոր Մելիքը, նրա կին Իսմիլ Խաթունն էլ մնաց անժառանգ: Մսրա Մելիքի կինն Առյուծ Մհերին մի նամակով հրավիրում է Մսըր` որպես թագավոր, բայց իրականում ցանկանում է առողջ որդի ունենալ Մհերից, որը հետագայում կփոխարինի Մսրա Մելիքին` թագավորելով և անկախ պահելով Մսըրը: Արմաղանի հորդորներն ու խնդրանքը` մերժել Իսմիլ Խաթունի առաջարկությունը, չի ընդունում Մհերը և մեկնում է Մսըր: Արմաղանը վիրավորված լինելով Մհերի արարքից, երդվում է, որ երբեք անկողին չի մտնի ամուսնու հետ: Մհերը երկար տարիներ գտնվելով Մըսրում, Իսմիլ Խաթունին պարգևում է մի արու զավակ, որին մայրն անվանում է Մելիք` Մսրա թագավորի անվամբ: Սասունը անկառավարիչ չթողնելու պատճառով, Արմաղանը դրժում է իր երդումը: Մհերին իր անկողինը թողնելով ծնում է մի արու զավակ, որին անվանակոչում են Դավիթ: Երդմնազանցությունը դառնում է ծնողների մահվան պատճառ և Դավիթը մնում է հորեղբոր` Ձենով Օհանի խնամքին: Երեխան Սասունի կանանց կուրծքը չի վերցնում և ստիպված Ձենով Օհանը նրան ուղարկում է Մըսր, Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ Դավիթը մեծանում էր ոչ թե օր-օրի, այլ ժամ-ժամի: Մանուկ Դավիթը չհասկանալով բռնում է խորթ եղբոր` Մսրա Մելիքի գցած հոլերը, նսեմացնում և պատվազրկում է Մելիքին իր շրջապատում, որով ձեռք է բերում Մելիքի նախանձն ու թշնամությունը (պատճառը` երեխա Դավիթն իր ուժով գերազանցում էր Մսրա Մելիքին): Պատանի Դավթին վերադարձնում են Սասուն` հորեղբոր մոտ: Ձենով Օհանը Դավթին դարձնում է գառնարած, բայց քանի որ Դավթին բոլոր կենդանիներն էին վախից հնազանդվում, նա էլ տարբերություն չդնելով` երեկոյան գազաններին ու ջանավարներին գառների հետ խառնած բերում է քաղաք` սարսափեցնելով մարդկանց…
Առյուծ Մհերի մահից հետո թուլացած Սասունը տարիներ շարունակ դառնում է Մըսրին հարկատու երկիր: Պատանի Դավիթը հրաժարվում է հարկ վճարել Մսրա Մելիքին` իր խորթ եղբորը, ով մեծ զորքով գալիս է Սասունն ավիրելու: Դավիթը խմելով Կաթնաղբյուրի ջուրը` դառնում է էլ ավելի հզոր և կտրում է պողպատե սյունը: Մսրա Մելիքի դեմ դուրս է գալիս Դավիթն իր հոր ռազմական հանդերձանքով` Թուր Կեծակիով, Խաչ Պատարազիով և Քուռկիկ Ջալալիով…
Դավիթը միայնակ հաղթում է նենգամիտ և խաբեբա Մելիքին:
Ձենով Օհանն իր նախաձեռնությամբ Դավթին նշանում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն Դավիթը` լսելով Խանդութ Խաթունի կողմից ուղարկված գուսանների գովքը, սիրահարվում է Խանդութին և գնում նրա քաղաքը: Հաղթելով Խանդութի թշնամիներին, ամուսնանում է հետը և բերում Սասուն…
Խանդութը Դավթին պարգևում է մի որդի, որին պապու` Առյուծաձև Մեծ Մհերի անվամբ, անվանեցին Փոքր Մհեր: Չմշկիկ Սուլթանը դավադրաբար վրեժ է լուծում Դավթից: Տարբեր պատումներում Դավթի սպանությունը ներկայացվում է տարբեր ձևերով. մի դեպքում Չմշկիկ Սուլթանը կամրջից կարմրացրած խոփը գցում է գետում լողացող Դավթի վրա, մյուս դեպքում` Չմշկիկ Սուլթանը նետահարում է կամրջի տակ լողացող Դավթին, ում մահից հետո Խանդութը ինքնասպան է լինում...
Փոքր Մհերը ժամանակից շուտ զրկվելով ծնողներից, նույնպես մնում է Ձենով Օհանի խնամքին: Ամուսնանում է Գոհարի հետ, ով ժամանակից շուտ կնքում է իր մահկանացուն: Հետագայում հողը չի պահում Փոքր Մհերի ծանրությունը և Մհերի ոտքերը խրվում էին հողի մեջ` «հողը ղալբացել էր»… Մհերը, իր ծնողների շիրիմից եկած խորհրդով, Քուռկիկ Ջալալու հետ փակվում է Ագռավաքարում…
(Փոքր Մհերը առանձին թեմա է, որը կքննարկվի հետագայում):
1.4. Եգիպտական
Մաքս Մյուլլեր` «Եգիպտական դիցաբանություն» (“Египетская мифология”) և Ալֆրեդ Վիդեման` «Հին եգիպտացիների կրոնը» (“Религия древних египтян”):
Նկարներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան պապիրուսների գրառումները: Եգիպտական նկարները կներկայացվեն մյուս միֆերում տեղ գտած մտքերին զուգահեռ: Նման զուգորդումը պատկերավոր և տեսանելի է դարձնում առասպելներում, պոեմներում ներկայացրած մտքերը...
1.5. Հնդկական (Աշխարհի ստեղծումը)
Բրահմա
Ինդուիզմի միֆապատումում Բրահման աշխարհի ստեղծողն է և ղեկավարողը, աստվածների և մարդկանց հայրը: Դասական ինդուիզմում Բրահման մտնում է գերագույն աստվածների եռյակի մեջ, հավասար Վիշնային և Շիվային: Որպես տիեզերքի ստեղծող, նա հակադրվում է Վիշնային, որն էլ տիեզերքի ավերողն է:
Մեկ այլ միֆապատում մեկնում է, թե ինչպես սկզբում տիեզերքը թաղված է եղել մթության մեջ: Տիեզերական օվկիանոսում թափառող սերմը ծնում է ոսկե ձու: Այդ ձվի մեջ Բրահման անցկացրեց մեկ տարի և հետո մտքի ուժով այն կիսեց երկու մասի: Մի մասից նա ստեղծեց երկինքը` որպես աստվածային միջավայր, մյուսից` հող` նյութական միջավայր: Այդ երկուսի արանքում Բրահման տեղադրեց օդային տարածությունը: Հետո ի հայտ եկան հինգ տարրերը` ջուր, կրակ, հող, օդ և եթեր: Դրանցից հետո հայտնվեցին միտքը, աստվածները, աստղերը, ժամանակը, սարերը, հարթավայրերը, ծովերը, գետերը, մարդը, լեզուն-խոսքը, կիրքը, ցասումը և այլն: Ի վերջո, ձվից ի հայտ եկավ Բրահման և բաժանվեց երկու մասի` արական և իգական: Այս էակները ծնեցին բոլոր մնացած բաները: Ըստ մեկ այլ մեկնության` Բրահման դուրս եկավ ձվից առաջնաէակի` Պուրուշի տեսքով: Նա ուներ հազար ոտքեր, հազար կրունկներ, հազար ձեռքեր, հազար աչքեր, հազար դեմքեր, հազար գլուխներ:
Հիները ենթադրում են, որ Բրահման ապրում է իր «սեփական» հարյուր տարին, որ հավասար է մարդկային 311 040 000
000 000 տարիների: Հետագայում օվկիանոսի հատակից դուրս ժայթքած կրակը ոչնչացնում է տիեզերքը և Բրահմային, և քաոսի հարյուր աստվածային տարիներից հետո ծնվում է նոր Բրահմա: Մի շարք աղբյուրներում Բրահմային անվանում են “Нараяной”, կամ «Ջրից դուրս եկած»: Այս իմաստը կրելով նա ներկայացվել է Լոտոսի թերթիկին պառկած, լողում է առաջնաստեղծ ջրերով և ծծում է ոտքի մատը` որպես հավերժության նշան: Միֆում Բրահմայի հզորության անկումը բացատրվում է Շիվայի առաջացումով կամ հայտնվելով: Ավանդության համաձայն, Բրահման և Վիշնան գրազ են գալիս, թե ո՞վ է ավելի զորեղ: Վիճաբանության թեժ պահին Շիվայի սիմվոլը` ահռելի ֆալլոսը (“фаллос”), բարձրանում է համաշխարհային օվկիանոսից, ոկրակով է բռնկված: Երբ Բրահման և Վիշնան սկսեցին դիտել այն, ֆալլոսը բացվեց: Նրա մեջ աստվածները հայտնաբերեցին Շիվային և նրանք ստիպված ընդունեցին նրա գերազանցությունը:
Բրահմային հաճախ ներկայացրել են 4 գլխով և ձեռքերով, որոնք պահում են 5 վեդաները` Հնդկական սուրբ տրակտատները, ցուպ, սափոր լցված Գանգես գետի ջրով և Վարդաշղթա` գցված սագի կամ կարապի վրա: Նրա կինը` գեղեցկուհի Սարասվատին, ուսման աստվածուհին է և հովանավորն է արվեստի, գիտության և գեղեցկության:
Վերը նշված Բրահմա Վեդան ներկայացվում է միայն «Ձու»-ն և Բրահմայի տարիքը` 311040000000 000 (երեք հարյուր տասնմեկ տրիլիոն քառասուն միլիարդ երկնային տարի) փաստելու համար: Լեգենդը խորը ուսումնասիրված չէ:
Комментарии
Отправить комментарий