Հավելված

  «Երբ վերևում...»



Պոեմ աշխարհի ստեղծման մասին     
(Մինչև  աղյուսակ 5-ը:  Թարգմանություն՝ ռուսերենից:)

Աղյուսակ 1

     Երբ վերևում երկինքը դեռ կոչված չէր,
      Իսկ ներքևում ցամաքն էր անանուն,
      Ափսուն ամենաստեղծ, նախածին,
      Նախամայր Թիամատն` ամենածին
5          Իրենց ջրերը միասին խառնեցին:
             Եղեգնյա փարախներ այդժամ դեռ չկային:
             Երբ աստվածներից ոչ-ոք դեռ չկար,
             Ոչինչ կոչված չէր, ճակատագրով նշված չէր,          
             Այդժամ ընդերքում ծնվեցին աստվածները,
10        Ի հայտ եկան Լահմուն ու Լահամուն
             Եվ անունով կոչվեցին նրանք
             Եվ մինչ նրանք մեծանում ու առնանում էին
             Այդժամ ծնվեցին Անշարն ու Կիշարը
             Նրանք օրեր էին դիզում, կուտակում տարիներ:
             Եվ իրենց ժառանգորդ Անուն` համահավասար իր հայրերին:
15        Անշարն իր նմանությամբ ստեղծեց առաջնեկ Անուին:
             Նուդիմուդին իր նմանությամբ ստեղծեց Անուն:
             Նուդիմուդը ծնված իր հայրերից,
             Բանականությամբ լուսավոր էր, իմաստուն անչափ և ամենազոր,
             Անշար իր պապուն, գերազանցել էր չափազանց:
20        Ցեղակից աստվածների մեջ չուներ իրեն հավասարը:
             Խմբով հավաքվում են ցեղակից աստվածները
             Անհանգստացնում Թիամատին, փոթորկում նրան ու իրար խառնում,
             Որովայնը նրա տարուբերում
             Վայրագ աղմուկով վերին հանգստարանում
25        Չի հանդարտվում իրենց աղմուկը Ափսուի ներսում:
             Բայց խաղաղ ու մունջ էր Թիամատը
             Չնայած դժվարին ու ծանր էր նրանց վարմունքը:
             Բարի չէին նրանց ուղիները, բայց նա խնայում էր նրանց:
             Ափսուն` մեծ աստվածներին ստեղծողը,
30        Կանչում է խորհրդատու Մումուին, ասելով նրան
             «Լյարդս զվարճացնող խորհրդատու իմ Մումու,
             Եկ միասին գնանք Թիամատի մոտ»:
             Եվ գնացին ու Թիամատի առջև բազմեցին:
             Միտք էին անում իրենց առաջնեկ աստվածների մասին
35        Ափսուն իր շուրթերը բացեց,
             Գոչում է բորբոքված դիմելով Թիամատին
             «Ինձ զզվեցրել է նրանց վարմունքը
             Օր ու գիշեր հանգիստս կորցրել եմ
             Կկործանեմ նրանց, գործն իրենց կոչնչացնեմ:
40        Ձայները կլռեն, խաղաղ քուն կունենանք»:
             Հենց որ լսեց Թիամատը դա
             Գազազեց, հասավ կողակցի վրա,
             Միայնակ զայրույթով հառաչեց դառնագին
             Չարությամբ լցվեց ամբողջ որովայնը:
45        «Ինչպես, ոչնչացնե՞նք մեր Պտուղը:
             Թող որ վատն են նրանց ուղիները. սիրալիրորեն դրանք կմեղմենք»
             Այստեղ Մումուն դիմեց Ափսուին խորհրդով
             Բարի ու քնքուշ չէր խորհուրդը Մումուի
             «Ոչնչացրու հայր իմ նրանց չար հակումները,
50        Օրերդ խաղաղ կլինեն, գիշերներդ հանգիստ»:
             Այդ է լսում Ափսուն թե չէ` դեմքն է նրա պայծառանում,
             Քանզի չար էր միտքը նրա՝ հանդեպ իր առաջնեկների:
             Այստեղ բռնեց նա Մումուի պարանոցը
             Նստեցրեց գոգին, սկսեց նրան շոյել,
55        Այն, ինչ որոշել էին նրանք խորհրդում
             Իրենց առաջնեկ աստվածներին են ասում:
             Լսելով այդ աստվածներն իրենց կորցրեցին
             Հետո լռեցին, անխոս նստեցին
             Բայց մտքով իմաստուն խորամանկամիտ հմուտ
60        Ամենագետ Էան ելքը հնարեց
             Նա ստեղծեց կերպար` բոլորեց ու ավարտեց:
             Խելամիտ սուրբ կախարդանք ստեղծեց
             Ամպրոպահունչ կրկնեց, ուղարկեց Ջրերի մեջ
             Թափվեց նինջ, քնով պատվեց ամեն ինչը
65        Ափսուն անզգայացավ թափված քնով.
             Անզգայացումը պատեց խորհրդատու Մումուին
             Էան հանեց լանջագոտին, պոկեց խույրը
             Նա տիրացավ Ափսուի փայլին:
             Ափսուին շղթայեց նա ու հանձնեց մահին:
70        Նա գերեվարեց Մումույին և փականի տակ դրեց
             Ափսուի վրա բարձրացրեց իր ապարանքը
             Ծաղրանքի ենթարկեց Մումուին ու քարշ տվեց պարանին:
             Էան Իր ոսոխներին հենց որ կոտորեց ու վերացրեց
             Թշնամիների վրա հաղթանակը ամրապնդեց
75        Գաղտնի հանգստարանում հանգիստը վայելեց
             Նա հանգստարանը «Ափսու» անվանեց, կուռքային դարձրեց
             Սրբազան պսակի համար սահմանեց:
             Այնտեղ Էան իր կնոջ` Դամկինի հետ ընկողմանեց վեհության մեջ:
             Ճակատագրերի ու նախասահմանների հանգստության, անդորրի մեջ:
80        Աստված բեղմնավորեց իմաստուններից իմաստունին:
             Ափսուի մեջ ծնունդ առավ Մարդուկը
             Լուսավոր Ափսուի մեջ ծնունդ առավ Մարդուկը:
             Էյան` իր ծնողը այնտեղ նրան ստեղծեց:
             Դամկինը` նրա մայրը, նրան ծնեց
85        Աստվածուհու կրծքով նա կերակրվեց
             Ակնածանքով մայրը նրան կերակրում էր:
             Նրա դեմքը չքնաղ էր, փայլատակում էին հայացքները:
             Ի սկզբանե տիրողական արքայական է քայլվածքը
             Տեսավ նրան Էյան` հայր արարիչը,
90        Զվարթությամբ և ուրախությամբ լցվեց սիրտը
             Նա ընդունեց նրա կատարելությունը,
             Պարգևեց նրան կրկնակի աստվածային զորությունով,
             Նա հասակով հսկա է, բոլորի մեջ գերազանց
             Աներևակայելի կատարյալ է նրա տեսքը,
             Դժվար է հասկանալ, անհնարին է պատկերացնել
95        Չորս աչք, չորս ականջ:
             Նա բերանը կբացի. բերանից նրա բոց է բխում
             Նա քառակի է լսում իմաստուն լսողությամբ
             Եվ ամենատես աչքերը ամեն ինչ տեսնում էին:
             Աստվածների մեջ ամենաբարձրն է գեղեցիկ իրանով:
100      Մկաններով հզոր, հասակով բոլորից բարձր:
             «Պստիկ իմ բալիկ, պստիկ իմ որդյակ:
             Որդյակ-արև, աստծո Արևիկ»
             Նրա լուսապսակը տաս աստվածների փայլն է
             Հիսուն փայլ է նրան շրջապատում:
105      Անուն ծնեց չորս քամի
             «Նվեր որդուն» նրա ձեռքը հանձնեց
             Նա ստեղծեց փոթորիկներ և մրրիկներ
             Նա դոփյուններ ստեղծեց, որ ճնշում են Թիամատին:
             Գիշեր, ցերեկ տանջվում է տրորվելով Թիամատը:
110      Ծանր է աստվածներին, հանգիստ չկա քամիներից:
             Չար բան են մտածել իրենց որովայնում,
             Իրենց նախամայր Թիամատին այսպես են ասում:
             «Երբ քո սիրելի Ափսուին սպանում էին
             Չեկար օգնության դու, լուռ նստել էիր»
115      Չորս սարսափելի մրրիկ ստեղծեց Անուն
             Քո որովայնը դողում է և մենք անքուն ենք
             Ափսուն քո սիրելի թող ընկնի սրտիդ
             Եվ Մումուն է գերի, միայն դու ես մնացել
             Դու չե՞ս մեր մայրը, և դեսուդեն ես նետվում վախի մեջ
120      Մեզ, որ հալումաշ ենք եղել, դու մեզ չես սիրում:
             Անքնության մեջ չորացել են մեր աչքերը
             Գցիր բեռը և հանգիստ կստանանք
             Պայքարիր, վրեժ լուծիր Ափսուի և Մումուի համար
             Հարվածիր թշնամիներին, վերածիր նրանց ստվերների»:
125      Լսեց Թիամատը, դուր եկան խոսքերը
             «Բարիք է ձեր խորհուրդը, փոթորիկ կբարձրացնենք
             Ոչնչացնենք աստվածներին ճակատամարտի թեժ պահին
             Պայքար մղենք, աստվածներին հատուցենք»:
             Նրանք Թիամատի շուրջը հավաքվեցին
130      Գիշեր, ցերեկ կատաղած վրեժխնդրության միտք են անում,
             Մռնչացող առյուծներ` նրանք պատրաստվում են կռվի:
             Խորհուրդ են անում, ինչպես կազմակերպեն ճակատամարտը:
             Մայր Խուբուրը, որը ամեն ինչ ստեղծում է
             Ավելացնում է անխուսափելի զենքը, վիթխարի օձեր է պատրաստում
135      Սուր են նրանց ատամները, նրանց ժանիքները անողոք են
             Նա թույնով, ինչպես արյունով, նրանց մարմինները սնուցեց
             Կատաղի վիշապներին սարսափ հագցրեց
             Շրջապատեց լուսապսակներով, աստվածներին հավասարեցրեց
             Նրանց տեսնողը ուժասպառ կընկնի:
140      Եթե ճակատամարտի գնան, ապա արդեն չեն նահանջի,
             Հիդրային, Մուշխուշային, Լահամուին անդունդից նա ստեղծեց
             Հսկա Առյուծին, Կատաղի Շանը, Կարիճին մարդկային կերպարով
             Հողմի Դևերին,Կուլիլուին, Կուսարիկկուին:
             Անգութ են նրանց զենքերը, մարտում նրանք անվախ են
145      Հզոր են նրա ստեղծագործությունները, չկա նրանց հավասարը
             Եվ էլի սրանց նման տասնմեկին ստեղծեց
             Իր առաջնեկ աստվածներից, որ խորհուրդ էին կազմում
             Կինգուին ընտրեց, բարձրացրեց բոլորի վրա`
             Զորագնդի Առաջնորդ, Գլխավորը խորհրդում
150      Մարտի զենքով կռվին ձայն տվող,
             Ավարի բաշխիչ:
             Բոլորին տվեց նրա իշխանության տակ, գահին նստեցրեց
             «Բոլորի վրա խորհրդում քեզ բարձրացրեցի ես,
             Աստվածային բոլոր լուծումները քո ձեռքը հանձնեցի
155      Բոլորից դու բարձր ես ամուսին իմ միակ
             Անունակների վրա կբարձրացնեմ քո անունը»
             Ճակատագրերի աղյուսակները նրան հանձնեց, նրա կրծքին ամրացրեց
             «Միայն քո հրամաններն են անփոփոխելի
             Քո շուրթերի Բառն է անխախտելի»
             Հիմա, երբ Կինգուն բարձրացված է, տվեցին նրան Անուի աստիճան
160      Աստվածների` իր որդիների մեջ ճակատագիրն է նա որոշում:
             «Քո շուրթերի ասույթները թող դուրս մղեն հուրը
             Թույնը, որ հավաքել ենք մենք, թող սպանի թշնամու հզորությունը»

Աղյուսակ 2

[Պարունակում է 129 տող, Էյան իմանում է Թիամատի կռվին պատ­րաստ­վելու մասին և գնում է Անշարի մոտ, որպեսզի հայտնի այդ մասին: Նրա պատմու­թյու­նը Աղյուսակ 1-ի 129-162 տողերի բառացի կրկնությունն է: Անշարը շփոթության և ցասումի մեջ է, նա առաջարկում է Էյային` Ափսուին հաղթողին և աստված­նե­րի մեջ ամենաիմաստունին փորձել հնազանդեցնել Թիամատի ցասումը: Էյայի պատասխանի տեքստը քանդ­ված է, բայց առանձին պահպանված բառերից և հե­տագա հա­մա­տեքստից պարզ է, որ նա խորհուրդ է տալիս Անուին ուղարկել հե­տա­խու­զության և Թիամատի հետ բանակցության: Անուն գնում է, բայց հա­յացք գցելով Թիամատի վրա, վե­րա­դառ­նում է սարսափի մեջ. նա չի կա­րող հաղ­թա­հարել նրան, նա չհա­մար­ձակվեց նույնիսկ ներկայանալ նրա մոտ: Աստվածները ծանր մտածմունքի մեջ են, և այստեղ Անշարը մտա­բերում է պատանի Մարդուկի մասին: Մարդուկը, որին Էյան նախապես խրատում է, ներկայանում է աստ­ված­ների առաջ: Նա համաձայն է կռվել Թիամատի հետ, բայց առաջադրում է իր պա­հանջները:]

123  Եթե ես վրիժառու լինեմ ձեզ համար
         Որպեսզի հաղթահարեմ Թիամատին և փրկեմ ձեր կյանքերը`
125  Խորհուրդ հավաքեք, բարձրացրեք իմ վիճակը
         Ուփշուկինում բոլորդ միասին ուրախ նստեք
         Իմ խոսքը, ինչպես ձերը, թող որոշի ճակատագրերը
         Անփոփոխ թող լինի այն ամենը, ինչ ես կստեղծեմ
129  և ոչ-ոք չի փոխի իմ շուրթերի հրամանը:

Աղյուսակ 3

[Պարունակում է 138 տող: Անշարը ուղարկում է Գագային` իր դեսպանին, Լահ­մուի և Լահամուի մոտ: Գագան պետք է շարադրի ավագ աստ­ված­ներին բոլոր իրա­դարձությունները: Կռվին պատրաստվելու Թիամատի պատմու­թյու­­նը կրկնվում է այդպիսով կրկնակի` Անշարի շուրթերով, որ­պես հանձ­նա­րարու­թյուն, իսկ հետո արդեն անմիջականորեն Գագայի շուր­թերով: Գագան հայտա­րա­րում է նաև Մարդուկի պահանջների մա­սին: Իմանալով Թիամատի չարագոր­ծությունների մասին, Լահմուն ու Լահամուն բռնկվում են հառա­չանքներով: Հե­տո բոլորը հավաքվում են Խորհրդի:]

129  Նրանք հավաքվեցին և ճամփա ընկան միասին`
         Բոլոր մեծ աստվածները, ովքեր ճակատագրեր են որոշում:
         Անշարի մոտ եկան, Ուբշուկինան լցրեցին:
         Համբուրեցին միմյանց, գրկախառնվեցին Խորհրդում:
         Տարան զրույցներ և քեֆի նստեցին,
         Հաց կերան, գինի խմեցին:
135  Քաղցր ըմպելիքն իրենց ներսը վազեց:
         Ծանրացան մարմնով նրանք գարեջրից:
         Հույժ զվարճացան, խաղաց նրանց լյարդը,
138  Եվ վրիժառու Մարդուկին հանձնեցին ճակատագրերը:



Աղյուսակ 4

         Նրան տվեցին պատվո աթոռը:
         Հայրերի առջև նա նստեց Խորհրդին մասնակցելու համար:
         «Որքան փառահեղ ես դու մեծ աստվածների մեջ
         Անհամեմատելի է ճակատագիրը քո, քո Խոսքը` Անու
5       Մարդուկ, ամենափառահեղը մեծ աստվածների մեջ
         Անհամեմատելի է ճակատագիրը քո, քո Խոսքը` Անու
         Անխախտելի է այսուհետ քո հրամանը,
         Բարձրացնել, վայր նետել քո ձեռքում է այժմ
         Քո խոսքերը ճշմարիտ են, բառերը կեղծ չեն:
10     Քո աստվածներից ոչ մեկը քո սահմանները չի անցնի
         Դու` հենարան և իմաստություն աստվածային տաճարների,
         Նրանց սրբավայրերում տեղ կգրավես դու այսուհետ
         Միայն դու ես, ով Մարդուկ, մեր վրիժառուն
         Ամբողջ տիեզերքի վրա մենք տալիս ենք քեզ թագավորություն
15     Բազմիր դե Խորհրդում, քո Խոսքը տիրակալական է
         Թող առանց վրիպումի լինի քո զենքը, թող հարվածի նա թշնամու զորությանը
         Ում հավատում ես դու, նրա կյանքը փրկված է, ո´վ տիրակալ
         Բայց աստծուն, որ չարն է մտածել, կործանի նրա հոգին»
         Աստղն իրենց միջև նրանք դրեցին:
20     Առաջնեկ Մարդուկին այսպես ասացին.
         «Դու բարձրյալ ես Տիրակալ, բոլոր աստվածների վրա
         Ոչնչացնել, ստեղծել` հրամայիր, այդպես էլ կլինի
         Դե Խոսք ասա` աստղը կանհետանա
         Հրամայիր «Վերադարձիր»` կհայտնվի
25     Իր շուրթերի խոսքից աստղը անհետացավ:
         Հրամայեց «Վերադարձիր» և նա հայտնվեց:
         Հայր աստվածները Խոսքի զորությունը տեսնելով,
         Ցնծում էին և ուրախանում. «Միայն Մարդուկն է տիրակալ»
         Տվեցին նրան գավազան, գահ և թագավորական հագուստ,
30     Հաղթական զենք, որ թշնամիներին է հարվածում
         «Գնա դե, Թիամատի կյանքը ընդհատիր,
         Թող քամիները ցրիվ տան նրա արյունը գաղտնի վայրերում»:
         Ինչպես հայր աստվածները որոշեցին տիրակալի ճակատագիրը,
         Հաջողության ուղիով, նվաճումի ճանապարհով թողեցին:
35     Նա ընտրեց աղեղը, որպես զենք ճակատամարտի համար,
         Պատրաստեց նետերը, աղեղալարը հարմարեցրեց:
         Նա գայիսոնը աջ ձեռքով բռնեց,
         Աղեղն ու կապարճը իր կողքին կախեց:
         Իր առջևից բաց թողեց կայծակը,
40     Փայլատակող կրակով մարմինը լցրեց:
         Նա ցանց սարքեց. Թիամատի ներսը բռնելու
         Նա չորս քամի դրեց, որպեսզի ոչինչ նրանից դուրս չգա,
         Իր հոր Անուի շնորհը, ցանցի երկարությամբ դրեց քամիները: !!!
         Նա ստեղծեց Ավերող Քամի,
         Փոթորիկ, Ավազոտ Հողմ,
45     Քառապատիկ հզոր քամի, Յոթափոթորկային,
         Խռովարարական, Անկայուն քամի,
         Նա ուղղեց քամիները, որ ստեղծել էր նա` ամբողջ յոթնյակը,
         Նրա ետևում նրանք կանգնեցին` ներսից ցնցեցին Թիամատին:
         Ջրհեղեղ, դաժան զենք բարձրացրեց Տիրակալը,
50     Անհաղթելի պտտահողմերի սարսափելի մարտակառքի վրա բարձրացավ:
         Նա նրանց կանգնեցրեց, ամբողջ քառյակը նա լծեց լծակառքը.
         Հոգեսպանին, Չարագործին, Դոփյունին, Արագավազին:
         Նրանց երախներում` թունավոր ժանիքներ:
         Հանգիստ չեն զգում, սպանություն միայն գիտեն:
55     Նա աջ կողմը դրեց Մոլեգնող Կռիվը և Ճնշումը,
         Իսկ ձախ կողմը դրեց Հակահարվածը` հարվածների անդրադարձիչը
         Սարսափով` կարծես թիկնոցով, նա ծածկվեց
         Նա գլուխը շրջապատեց ահեղ փայլով
         Դուրս եկավ տիրակալը, առաջ ընթացավ
60     Թիամատի մոտ կատաղի ճանապարհն ուղղեց
         Իր շուրթերին դրեց նզովք
         Թունավոր խոտեր սեղմեց նա իր ձեռքում
         Եվ այստեղ նրա շուրջը խառնվեցին աստվածները, իր շուրջը խառնվեցին
         Նրա հայր աստվածները խառնվեցին, աստվածները նրա շուրջը խառնվեցին
65     Տիրակալը մոտեցավ նայելու Թիամատի ներսը
         Նրա ամուսին Կինգուի պլանները իմանալու
         Նայում է և շեղվում է նրա քայլվածքը
         Մթագնում է խելքը, խառնվում են մտքերը:
         Եվ օգնական աստվածները, որ նրա կողքին էին կանգնել
70     Սևացան դեմքերով, երբ հերոսին նկատեցին
         Նա նզովքը գցեց, Թիամատը պարանոցն էլ չշրջեց,
         Նրա (Թիամատի) շուրթերին` վայրագ չարություն, մտքին` նենգություն:
         «Ի՞նչ ես դուրս եկել և աստվածներին այդպես կիպ խմբավորել
         Իրենց տեղերից նրանք քո տեղի վրա են թեքվել»:
75     Ջրհեղեղ, ահեղ զենք բարձրացրեց տիրակալը
         Կատաղած Թիամատին այսպես նա նրան գոչեց.
         «Ի՞նչ ես դու ցուցադրաբար բարություն առաջարկում,
         Իսկ չար սրտով կռիվ ես ծրագրում
         Բղավում էին որդիները, հայրերը` նրանց արհամարհում
80     Իսկ դու` նրանց նախամայրը, ատում ես գթասիրությունը,
         Կինգուին քեզ սիրեկան ընտրեցիր,
         Իրեն ոչ արժանի Անուի աստիճան ես տվել,
         Աստվածների տիրակալ Անշարին դու չարիք նյութեցիր
         Եվ իմ հայր աստվածներին դու նույնպես չարություն ես ծրագրում
85     Դե թող քո զենքերը պատրաստ լինեն, թող քո զենքը բարձրանա
         Կանգնիր, ես և դու կհանդիպենք ճակատամարտում,
         Երբ լսեց այդ Թիամատը,
         Մտքերում խառնվեց, կորցրեց բանականությունը
         Մռնչաց, վերև պտտվելով Թիամատը
90     Ստորոտից մինչև վերև ցնցվեց նրա մսագունդը
         Կախարդանքներ է շպրտում, անեծքներ է մրթմրթում
         Իսկ աստվածները ճակատամարտի համար զենք են սրում
         Մեկը մյուսի դեմ գնացին Թիամատը և Մարդուկը` աստվածներից նա ամենաիմաստունը
         Նետվեցին կռվի, հանդիպեցին ճակատամարտում:
95     Տիրակալը ցանցը գցեց և ցանցով նրան փաթաթեց:
         Չար Հողմապտույտը, որ ետևում էր, նա իր առջև թողեց,
         Թիամատը երախը բացեց, ուզում էր կուլ տալ նրան,
         Նա Մրրիկը մտցրեց նրա (Թիամատի) մեջ,
         Շուրթերը Թիամատը փակել չի կարողանում:
100  Կատաղի քամիները լցվեցին նրա որովայնը,
         Նրա մարմինը փքվեց, երախը բացվեց:
         Նա նետը թողեց և ճեղքեց նրա որովայնը,
         Նա փորոտիքը նրա կտրեց, սիրտը զավթեց,
         Նա նրան (Թիամատին) հաղթահարեց, նրա կյանքը ընդհատեց:
         Նրա դին գցեց, նրա վրա կանգնեց (տրորեց):
105  Երբ սպանեց նա առաջնորդ Թիամատին,
         Ցրվեց նրա (Թիամատի) զորքը, փախուստի դիմեցին ջոկատները,
         Իսկ զինակից աստվածները, որ նրա հետ դուրս էին ելել,
         Վախից դողալով ետ շրջվեցին,
         Փախան` փրկելով իրենց կյանքերը:
110  Բայց օղակի մեջ հայտնվեցին, պլստալ չկարողացան,
         Նա նրանց գերի վերցրեց, ջարդեց նրանց զենքերը
         Ցանցի մեջ գցված, հայտնվեցին ծուղակում:
         Անկյուններում ընկած ծանր հեկեկում էին:
         Պատիժներ կրեցին` կալանքի տակ ընկան:
115  Իսկ նրանցից տասնմեկին, որ սպառնում էին սարսափով,
         Փուչ արարածների խառնամբոխը, որ նրա (Թիամատի) հետ գնում էր աջից,
         Նա գցեց կապանքների մեջ, կապեց նրանց ձեռքերը:
         Նրանց ամբողջ զորքը նա ոտնակոխ արեց,
         Եվ Կինգուին, որ բոլորի վրա գլխավորն էր,
120  Նա շղթայեց նրան և Մահվան Դևին հանձնեց:
         Նա պոկեց ճակատագրերի աղյուսակները, որոնք նրան էին հասել անօրինաբար:
         Կնքեց կնիքով և իր կրծքի վրա պահեց:
         Երբ ջարդեց նա իր ախոյաններին,
         Ինչպես ցուլ ոտնակոխ արեց ամբարտավան թշնամիներին:
125  Ամրացրեց թշնամիների վրա Անշարի փառքը:
         Ամենաքաջ Մարդուկը կատարեց Նուդիմուդի երազանքները,
         Շղթայված աստվածների վրա նա հաղթանակը ամրապնդեց:
         Նա նորից վերադարձավ Թիամատին, որին հաղթահարել էր,
         Թիամատի ոտքերին կանգնեց տիրակալը,
130  Անողոք գավազանով բացեց նրա գանգը,
         Նա կտրեց նրա երակները և նրա արյան հոսքը
         Հյուսիսային քամին քշեց ծածուկ տեղերով,
         Նայում էին հայրերը, հրճվում էին ուրախության մեջ:
         Կենաց նվերներ ուղարկեցին նրան:
135  Հանդարտվեց Տիրակալը, զննեց նրա մարմինը,
         Ճեղքեց նրա լեշը, խորամիտ բան ստեղծեց:
         Երկու կեսի բաժանեց նրան, ինչպես խեցի:
         Վերցրեց կեսը` ծածկեց նրանով երկինքը,
         Սարքեց փականներ, դրեց պահակներ,
140  Թող հսկեն, որ ջրերը դուրս չհոսեն:
         Հատեց երկնակամարը, զննեց տարածությունը:
         Ափսուի նմանակը, Նուդիմուդի դղյակը նա հորինեց,
         Ափսուի չափսերը չափեց տիրակալը,
         Նրա անդրադարձը` Էշարին ստեղծեց,
145  Էշարը` մեհյան, որ դրեց երկնքում:
         Անին, Էնլիլին և Էյին, իրենց աստղատուն-տաճարներին, կայան շինեց:

  Քաղդեական «ՇԱՐ»


«Շար»՝ բաբելոներեն, ասորերեն, հունարեն 3600 տարվա ժամանակա­շրջան: Գործ է ածվում Եվսեբիոսի[1] Քրոնիկոնում, որից առել է և Խորենացին, ա­պա և ուրիշները: Ո՞ր լեզվից է փոխ առնված բառը Եվսեբիոսի հայերեն թարգմա­նության մեջ, պարզ չէ: Հյուբշմանը կարծում է, թե առնված է հունարենից և սե­մականի ձև է տրված (տե´ս Արմատ. բառ.):

Մովսես Խորենացին օգտագործելով «Շար» ժամանակաչափը, ար­տահայտել է հետևյալ միտքը. «Ազովրոսը թագավորեց տասը շար», որ լինում է երեսունվեց հազար տարի: Սա, ըստ արեգակնային չորս ժամանակյա տարու հաշվելով, ոչ միայն չի համապատասխանում մեր տարիներին, մանավանդ նաև ըստ Աստվածաշնչի, այլև հեռանում է եգիպտացիների տարիներից, որոնք Լուսնի ծնունդներով են հաշվում: Նույնիսկ եթե աստվածների վերաբերյալ ո­մանց ասածները մեկն ու մեկը տարիներ համարի և զուգադրելով համեմատի առաջարկված անսահման թվերին` ճշմարտությանը մոտեցնելու, երբեմն պա­կաս կստացվի և երբեմն մեծ թիվ կկազմի: Պետք է այստեղ իսկապես նրանց կարծիքներն ըստ մեր կարողության բացատրել, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ մտածեց այս բաները այսպես գրելով...»:[2]

Վերը նշված «Շար» անստույգ ժամանակաչափը, Խորենացին չըն­դունելով, օգտագործել է իր պատմության մեջ, սակայն, վստահելով «եկեղեցական պատմության» հայրաստվածաբան Եվսեբիոս Կեսա­րացունփոխ է առել նրանից: «Շար» ժամանակաշրջանը, 3600 տարվա չափով, օգտագործվում է պատմության մեջ, ինչպես օրինակ՝ «Շումե­րական արքայացանկում», որտեղ վերածվել է անհասկանալի և իրա­րամերժ պատմական ժամանակաշրջանների: Պատմության մեջ մասնա­գետների կողմից «Շար» ժամանակաչափի օգտագործումը, մեր կողմից նշված«անստույգ տվյալներ» փոխառելու և կիրառելու լավագույն օրի­նակ է:

Ներկայացնենք «Շար»-ի պարզ թվաբանական արժեքը: Այս արժե­քը եղել է Արի վեցական համակարգի ժամանակ, երբ «ջանավարներով» ավելացված իննական համակարգը դեռ չկար: Մարդկությանը հայտնի է եղել թվաբանական պարզ երկու գործողություն՝ «գումարում» և «հանում», չեն իմացել «բազմապատկում» և «բաժանում» գործողությունները: Չխո­րանալով տվյալ ժամանակաշրջանում թվերի գրելաձևի մեջ, թվանշան­ները ներկայացնում ենք այսօրվա գրելաձևով: Թվային շարքը մինչև վեցն էր և ամեն ինչ վերածում և հարմարեցվում էր այդ քանակին: Վեց միավորով քառակուսու մակերեսը հաշվել միայն մեկ գործողությամբ՝ «գումարում»-ով, մարդն իրագործել է շատ պարզ ձևով:



[1] Եվսեբիոս Կեսարացի3-4-րդ դարերի հույն եկեղեցական գործիչպատմիչ, «եկեղեցական պատմության» հայրաստվածաբան։

[2] Մովսես Խորենացի, «Հայոց Պատմություն», էջ 21:



Միավորների (գնդերի) քառակուսաձև դասավորելուց հետո, առա­ջին շարքը պտտելով, դարձրել են շրջան՝ «օղ», հետևաբար հաշվել են, որ վերևից ներքև կունենան վեց «օղ», այսինքն` վերևից ներքև կունենան «վեց շար, շրջան», որը գրվել է՝ (ղ), օղը= 6, հետևաբար «Շարը» = 6 oղ = 6 x 6= 36: Այստեղ հարկ ենք հա­մարում նշել, որ «Արմատական բառարան»-ում բերված Հայնրիխ Հյուբշմանի կարծիքը չի համապա­տասխանում իրականությանը, քանի որ հայերենում, կանոնավոր հեր­թականությամբ դասավորվածքը, անվանվում է «շար», իսկ շրջանը գրվում է իր կլոր սիմվոլի՝ «օ»ղ բառով: Այդ ժամանաշրջանում զրո («0») թիվ և թվանշան չի եղել, ուստի թե ինչպե՞ս են «մասնագետները» վեցի կողքի շրջանի խորհրդանիշ «օ»-ն կարդացել զրո, պարզ չէ, որի արդ­յունքում ստացել են կողը = «60», իսկ մակերեսը՝ 60x60=3600, հռչա­կելով «սրբազան քառակուսի»: Այստեղ միայն նշենք, որ «ՏԱՍ» թիվը, լինելով կեղծ թիվ (չշփոթել իռացիոնալ թվերի հետ), թվային բազ­մությունում կատարում է «ԱՍՏ»-ի, «ՍԱՏ»-ի քայքայիչ գործունեությունը: Նույնատիպ գնդիկներով կառուցած առաջին կանոնավոր շրջանը առա­ջանոմ է վեց գնդիկներից, որի ներսի տարածքը համապատասխանում է (յոթերորդ) նույն գնդիկի չափերին: Եթե ընդունենք գնդիկը Նախանյութի մեկ մասնիկն է, որից փոքր նյութական ոչինչ չկա, ապա դա համապա­տասխանում է, տարրական մասնիկներ ստեղծելու տիրույթում, առաջին նյութական «մեկ մաս»-նիկ թվին, որն իրական ծավալային մեծություն է, այլ ոչ թե մտապատկերային անորոշ թվային նիշ: Հաջորդ տիրույթի՝ «Ատոմ»-ի, չափման «մեկ միավոր»-ը «էլեկտրոնն» է, մոլեկուլի «մեկ միավոր»-ը՝ «ատոմ»-ն է, հաջորդը՝ «բջիջ»-ը և այլն: «Միավոր» հասկացությունը տարբերվում է «մաս»-ից իր բանական լինելու՝ ծնվելու և ծնելու հատկությամբ: Այս թեման շատ ծավալուն է, որը մասնագետների ուշադրության և նոր մոտեցման կարիք ունի: 



Նման մասնիկներով կառուցած շրջանագծի երկարությունը` 2πR=6, քանի որ «մեկ» մասնիկից փոքր նյութ չկա, ապա R-ը նույնպես հավասար է մեկի, հետևաբար՝ վեց գնդիկով շրջանի π=6:2=3, π=3 գնդի տվյալ տիրույթի համար, որը հիմք է հանդիսացել Շումերների՝ π=3 թվա­յին արժեքին: Վեց միավոր շառավղով շրջանագծի երկարությունը՝ C=2πR=36, համընկնում է վեցական կող ունեցող քառակուսու մակերեսի՝ 36 թվի հետ: Այս հանգամանքը բավական է եղել, որ «մասնագետները» սրբացնեն այդ քառակուսու մակերեսը... 


Ռոզետյան քարի «դիլետանտ թարգմանություն»[1]

Ահռելի աշխատանք` կատարված Յուզյակ Նիկոլայ Միխայիլի կող­մից, Դնեպրոպետրովսկ քաղաքից:

1799թ. Ռոզետտա (Ար-Ռաշիդ) քաղաքի մոտակայքում տեղակայված Նիլ գետի դելտայի վտակներից (ներհոս) մեկի մոտ, բերդի կառուցման ժամանակ, հետագայում հայտնի դարձած Սեն-Ժուլյեն անվամբ, աշխատանքի ղեկավար, ինժեներական զորքերի սպա` Պիեռ-Ֆրանսուա-Կըսավյե Բուշարը հայտնաբե­րեց մի սալաքար: Ֆրանսիացիների կապիտուլյացիայից հետո, եգիպտական հանձնաժողովին, այլ ռազմավարի հետ միասին, հաջողվեց ժամանակին հանել Ռոզետյան քարի և այլ գտածոների ծեփապատճենը: Այդ ձուլվածքները տեղա­փոխեցին Փարիզ:

Եթե ուշադիր կարդանք ժամանակակից գրքերը, ապա պարզ է դառնում, որ առայսօր ֆրանսիացի գիտնականները մեղադրում և նախատում են բրիտա­նացիներին, ասելով, թե մեր տղաները կողոպտում էին Եգիպտոսը` Լուվրի հա­վաքածուն հարստացնելու նպատակով, իսկ այդ ծովահեն ավազակներ բրիտա­նացիք ամենը խլեցին, թողնելով մեր գիտնականներին միայն ծեփապատ­ճենները:

Իհարկե, մենք հասկանում ենք, թե որն է բնօրինակը և որն է ձուլվածքը (պատճենը): Գիտական գրականության մեջ ընդունված է Ռոզետյան քարը ար­տեֆակտ համարել: Այսօր բնօրինակը պահվում է բրիտանական թանգարանի ե­գիպտական պատկերասրահում:

Ռոզետյան քարի մասին տեղեկատվությունը միատեսակ է, բայց հանրա­մատչելի:

Եգիպտոսի պատմությանը կամ եգիպտաբանության պատմությանը նվիր­ված գրքերում, շատ հեղինակներ, իրենց «փաստարկների» պատկերազարդման համար տեղադրում են Ռոզետյան քարի մոտավորապես 9x12 չափերով նկարը:

«Ռոզետյան քարը» եգիպտաբանության անկյունաքարն է:

Շնորհիվ այդ պատկերազարդումների, անձամբ ես, տևական ժամանակ կարծում էի, որ Ռոզետյան քարը մոտավորապես երեխայի ափի չափ է: «Ափի» մեջ գրված է. «Պտղոմեոս V Եպիֆանին բարձրագույն պատվի արժանացնելու Մեմֆիսում հավաքված եգիպտական քրմերի որոշումը»: 




[1]     Թարգմանություն ռուսերենից, հատված: Ամբողջական տեքստը տե´ս` http://mishawalk.blogspot.com/2014/12/blog-post_66.html կայքում:



Այս ամենը ես միամտաբար համարում էի բարձր գիտական և առավել հնարավորին: Եթե անգամ տառերը դիտարկել մանրադիտակով: Իսկ ո՞րտեղից այն վերցնել:

Ժամանակի ընթացքում ես իմացա, որ այդ «փոքրիկ քարը» կշռում է մոտ կես տոննա:

«Չափազանց ամուր, սև բազալտե մանրահատիկավոր սալաքար (բարձ­րությունը մոտ 1 մետր, լայնությունը մոտ 73 սմ, հաստությունը մոտ 27սմ): Մի կողմից այն հղկված է: Քարի մակերեսին երևում են երեք արձանագրություն` կա­տարված երեք տարբեր համակարգերով: Վերին արձանագրությունը մեհենա­գրային մակագրումով 14 տող է, մեծ մասամբ քայքայված կամ ճաքած: Միջին ար­ձանագրությունը եգիպտական սղագրությամբ (դեմոտիկ գիր) 32 տող է: Քարի երրորդ և վերջին մասում տեղ է զբաղեցնում հունարեն հնամենի տառերով կազմված 54 տողանոց արձանագրությունը: Հունական տեքստից մի մաս կորց­ված է, քանի որ ստորին անկյունից եռանկյունաձև կտոր է կոտրվել»:

Եվ այսպես, պաշտոնական գիտությունը պնդում է, որ հին հունա­րենով տեքստը պարունակում է Մեմֆիսում հավաքված եգիպտական քրմերի որո­շումը` արժանացնել բարձրագույն պատվի Պտղոմեոս V Եպիֆանին, ով կառա­վարել է Եգիպտոսը 203-ից մինչև 181թթ. մ.թ.ա.: Արձանագրությունները փորա­գրված են «սրբազան, տեղական բնագրով և հելլենական տառերով»: Դեռ Հերո­դոտոսի ժամանակներից «սրբազան տառեր» են կոչվում մեհենագրերը, ստորին արձանագրությունը արված է հունարեն տառերով:

Հետևաբար՝ «տեղական բնագրով» (դեմոտիկ գիր) համարվում է միջին ար­ձանագրությունը, որը պահպանված է գրեթե ամբողջությամբ: Պտղոմեոս անունը հունարեն տեքստում հիշատակվում է 11 անգամ:

«Ռոզետյան մակագրության դեմոտիկ տեքստի մեկնաբանությունը ուղեկց­վող հունարեն տեքստի միջոցով, թույլ տվեց ինձ տեղադրել…» գրել է «նամակ պարոն Դասյևին» Ժ.Ֆ. Շամպոլյոն [189]:

Ես միամտաբար որոշեցի, որ եթե դեմոտիկ տեքստը եգիպտա­բանության հիմնադրի կողմից մեկնաբանվում է հունարեն գրվածքի օգնությամբ, ապա պետք է գնալ գրադարան, վերցնել մի գիրք, որում բերված է Ռոզետյան գրության ֆաք­սիմիլեն, մասնավորապես, որակյալ, արդիականացված հունական մասի ուսում­նասիրությունը:

Գրքում, ինչպես նկարազարդ այբբենարանում, ես կգտնեմ իմ բոլոր միա­միտ հարցերի պատասխանը: Ինձ համար թե´ հին հունական գիրը, թե´ եգիպ­տա­կան մեհենագրերը նույնն են: Սակայն կան գիտնականներ, ովքեր առավել տեղյակ են այդ բնագավառից: Եվ ես գնացի

Թվում էր թե

Կա երեք միանման տեքստ, գրված տարբեր տառատեսակներով:

Տրամաբանական է սկսել նրանից, ինչը հասանելի է գիտությանը, լինի դա XIX թե XXI դարը: Այսինքն` դրա հունական մասի ուսումնասիրմամբ և առավել ճշգրիտ թարգմանությամբ:

Պարզվեց, որ Եգիպտոսի վերաբերյալ մեկ ու կես դարի ընթացքում տպա­գրված և ոչ մի գրադարանային գրքում նման տեղեկատվություն չկա:

Ամենուր նույն բանն է գրված. «Մեմֆիսում հավաքված եգիպտական քրմե­րի` Պտղոմեոս V Եպիֆանին բարձրագույն պատվի արժանացնելու որոշումը»:

Նայեցի համացանցումիսկ այնտեղ Շամպոլյոնի հայտնի խոս­քերը. «Մեմֆիսում հավաքված եգիպտական քրմերի` Պտղոմեոս V Եպիֆանին բարձ­րագույն պատվի արժանացնելու որոշումը»: Անձամբ ինձ այս «գիտական» միա­բանությունն ու կազմակերպվածությունը տագ­նապեցրեց: Ենթադրենք մեր առջև «Պրավդա» թերթից առաջնորդող հոդված է, կարելի է համաձայնվել այդպիսի արմատական հապավումով: Ասենք թե թերթի առաջին էջին տեղադրված է լայ­նա­ծավալ հոդված` նվիրված համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ` Վ.Ի Լենինին: Լենինի կենսագրությունը ստիպողաբար սովորեցնում էին մանկա­պարտեզից սկսած մինչև խորը ծերություն: Բոլոր տեսակի լրատվամիջոցները ողջ օրվա ընթացքում հիշեցնում էին «նրա հիմնական ուղերձները»: Սակայն ո՞վ է Պտղոմեոս V Եպիֆանը: Ինչո՞ւ նրա մասին տվյալներն այդքան սեղմ են ու կցկտուր: Ընդամենը մի քանի տող. «Մեմֆիսում հավաքված եգիպտական քրմե­րի` Պտղոմեոս V Եպիֆանին բարձրագույն պատվի արժանացնելու որոշումը»:

Ինչո՞ւ գիտնականների ձեռքում քարը հայտնվելուց ի վեր,ավելի քան 200 տարվա ընթացքում, գիտականորեն նույնիսկ չի արվել տեքստի որակյալ պատ­ճենը: Ինչո՞ւ գիտական ասպարեզում չկան քննարկումներ Ռոզետյան աղբյուրի երրորդ` հունական մասի, այս կամ այն տեղի գրառման, թարգմանության կամ մեկնաբանման վերաբերյալ: Ու՞ր են հին հունարենի գիտակների բազմահատոր աշխատությունները: Պարզ հաշվարկը հուշում է, որ հունական տեքստում ավելի քան 7000 նշան կա: Ինչո՞ւ էր հնադարյան քարտաշը նստած տաշում 7000 տառ, եթե նրա աշխատանքի ողջ իմաստը մեկի կողմից պետք է կրճատ մեկնաբանվեր մի քանի տողով. «Մեմֆիսում հավաքված եգիպտական քրմերի` Պտղոմեոս V Ե­պի­ֆանին բարձրագույն պատվի արժանացնելու որոշումը»: Մի՞թե ավելի քան 200 տարի, Ռոզետյան քարը գտնվելուց ի վեր, ոչ մի համաշխարհային գիտնա­կան հետաքրքրություն չցուցաբերեց արտեֆակտի հանդեպ: Այս դեպքում ինչ­պե՞ս է, որ Ռոզետյան քարը` հպանցիկ շոշափմամբ կամ մակերեսային զննու­մով, ա­ռանց քրտնաջան, մանրակրկիտ, մանրախնդրորեն ուսումնասիրման, այս­պես ասած «մինչև վերջին ատոմը չուսումնասիրված», կարող է լուրջ գիտ­նա­կանների կողմից համարվել անկյունաքար մի գիտության, որը կոչվում է եգիպ­տաբանու­թյուն: Եվ ընդհանրապես, այս պրիմիտիվ մոտեցումն ինպե՞ս կարող է կոչվել գի­տություն, որի հիման վրա աճում են նույնիսկ ակադեմիկոսներ: Եվ եթե ոչ ոք այս ամենը չի տեսնում կամ ձևացնում է, որ չի տեսնում, ապա բնական հարց է առա­ջանում. «զարգացման ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Եգիպտա­բանությունը»:


Больщая сов. Энциклопедия: «Чёрная дыра» космический объект, воз­ни­кающий в результате релятивистского коллапса гравитационного массивных тел. Катастрофическая гравитация сжатием (коллапсом) может заканчиваться, в част­ности, эволюция звёзд, масса которых к моменту сжатия превышает некоторую кри­­тическую величину. Значение критической массы точно не опреде­ле­но и в зависимости от принятого уравнения состояния вещества меняется от 1,5 до 3 (где - масса Солнца). При любом уравнении состояния вещества общая теория отно­сительности предсказывает отсутствие устойчивого равновесия для холодных звёзд в нескольких солнечных масс. Если после потери устойчивости в звезде не происходит освобождения энергии, достаточной для остановки сжатия или для частичного взрыва, при котором оставшаяся после взрыва масса стала бы меньше критической, то центральные части звезды коллапсируют и за короткое время достигают гравитационного радиуса rg. Никакие силы не могут воспрепятствовать дальнейшему сжатию звезды, если её радиус уменьшится до rg (до радиуса т. н. сферы Шварц­шильда). Основное свойство сферы Шварцшильда состоит в том, что никакие сигналы, испускаемые с поверхности звезды, достигшей этой сферы, не могут выйти наружу. Таким образом, в результате гравитационного сжатия массив­ных звёзд появляется область пространства-времени, из которой не может выйти никакая информация о физических процессах, происходящих внутри неё.

«Ч.д.» обладает внешним гравитационным полем, свойства которого опреде­ляются массой, моментом вращения и, возможно, электрическим зарядом, если кол­лапсирующая звезда была электрически заряжена. На больших расстояниях поле «Ч.д.» практически не отличается от полей тяготения обычных звёзд, и дви­же­ние др. тел, взаимодействующих с «Ч.д.» на большом расстоянии, подчиняется законам ме­ханики Ньютона. Как показывают расчёты, у вращающейся «Ч. д.» вне её поверх­ности должна существовать область, ограниченная поверхностью статического предела, - т. н. эргосфера. Сила притяжения со стороны «Ч.д.», дейст­ву­ющая на непо­движное тело, помещенное в эргосферу, обращается в бесконеч­ность. Однако эта сила конечна, если тело обладает моментом вращения, совпа­даю­щим по направле­нию с угловым моментом «Ч.д.», поэтому любые частицы, оказа­вшиеся в эргосфере, будут вращаться вокруг «Ч.д.». Наличие эргосферы может привести к потере энергии вращающейся «Ч.д.». Это возможно, в частности, в том случае, если некоторое тело, влетев в эргосферу, распадается (например, в результате взрыва) около поверхности «Ч.д.» на две части, причём одна из них продолжает падение на «Ч.д.», а вторая вы­летает из эргосферы. Параметры взрыва могут быть такими, что энергия вылетевшей из эргосферы части больше энергии первоначального тела. Дополнительная энергия при этом черпается из энергии вращения «Ч.д.». С уменьшением момента вращения «Ч.д.» поверхность стати­чес­кого предела сливается с поверхностью «Ч.д.» и эрго­сфера исчезает. Быстрое вра­щение коллапсирующего тела препятствует образованию «Ч.д.» вследствие дейст­вия центробежных сил вращения. Поэтому «Ч.д.» не может иметь момент враще­ния больший некоторого экстремального значения. Как показы­вают квантовоме­ханические расчёты, в сильном гравитационном поле «Ч.д. « могут рождаться частицы - фотоны, нейтрино, гравитоны, электрон-позитронные пары и др.; в результате «Ч.д. «излучает как чёрное тело с эффективной температурой даже тогда, когда никакое вещество на неё не падает. Энергия этого излучения черпае­тся из энергии гравитационного поля «Ч. д.», что со временем приводит к умень­ше­нию массы «Ч.д.». Однако из-за низкой эффективности процессы квантового излучения несущественны для массивных «Ч.д.», возникающих в результате коллапса звёзд. На ранних (горячих и сверхплотных) этапах развития Вселенной в ней из-за неоднород­ного распределения вещества могли образоваться «Ч.д.» с различной массой - от 10¾5 г до массы Солнца и больше. В отличие от «Ч.д.» - сколлапсировавших звёзд эти «Ч.д.» получили назв. первичных. Процессы квантового излучения уменьшают массу «Ч.д.», и к настоящему времени все пер­вич­ные «Ч.д.» с массой меньше 1015 г должны были «испариться». Интенсивность и эффективная температура излучения «Ч.д.» увеличиваются с уменьшением её массы, поэтому на последней стадии (для массы порядка 3.109 г) «испарение» «Ч.д.» представляет собой взрыв с выделением 1030 эрг за 0,1 сек. Первичные «Ч.д.» массой большей чем 1015 г остались практи­чески неизменными. Обнару­жение первичных «Ч.д.» по их излучению позволило бы сделать важные выводы о физических процессах, протекавших на ранних стадиях эволюции Вселенной. Поиски «Ч.д.» во Вселенной представляют собой одну из актуальных задач совре­менной астрономии. Предполагается, что «Ч. д.» могут быть невидимыми компо­нен­тами некоторых двойных звёздных систем. Однако этот вывод не достоверен, т.к. одна из звёзд двойной системы, будучи нормальной звездой, мо­жет оказаться невидимой на фоне более сильного свечения второй компоненты. Др. метод отождествления «Ч. д.» в двойных системах основывается на изучении свече­ния вещества, которое перетекает к «Ч.д.» с соседней (обычной) звезды. Вблизи «Ч.д. « из перетекающего вещества образуется диск, его слои движутся вокруг «Ч.д.» с различными скоростями (см. рис.). Из-за трения между соседними слоями вещество в диске нагревается до десятков миллионов градусов, и внутренние об­лас­ти диска из­лучают энергию в рентгеновском диапазоне электромагнитного спект­ра. Аналогич­ное излучение будет рождаться и в том случае, если на месте «Ч.д.» в двойной сис­теме будет находиться нейтронная звезда, но последняя не может иметь массу больше некоторого предельного значения. В результате косми­чес­ких исследований открыто большое число источников рентгеновского излу­чения в двойных звёздных системах. Наиболее вероятным кандидатом в «Ч.д.» яв­ляе­тся рентгеновский источник Лебедь Х-1. Масса источника в этой двойной системе, которую можно оценить из наблюдаемой скорости движения оптической звезды по орбите и законов Кеплера, превышает 5, т. е. больше предельного значения массы для нейтронной звезды. Предполагается также, что в ядрах активных галактик и квазарах могут находиться сверхмассивные «Ч.д.» (М 106-108) и наблюдаемая активность этих объектов обус­ловлена падением на «Ч. д.» окру­жающего их газа. Лит.: Зельдович Я. Б., Новиков И. Д., Теория тяготения и эволюция звёзд, М., 1971; Пенроуз Р., «Черные дыры», «Успе­хи физических наук», 1973, т. 109, в. 2; Шкловский И. С., Звезды: их рождение, жизнь и смерть, М., 1975, Торн К., Поиски черных дыр, пер. с англ., «Успехи физи­ческих наук», 1976, т. 118, в. 3; Фролов В. П., Черные дыры и квантовые процессы в них, там же; Шакура Н. И., Нейтронные звезды и «черные дыры» в двойных звезд­ных системах, М., 1976; Новиков И. Д., Черные дыры во Вселенной, М., 1977; Миз­нер Ч., Торн К., Уилер Дж., Гравитация, пер. с англ., т. 1¾3, М., 1977. © Н. И. Шакура.


ԲՈՐԻՍ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

 

ՄԵՐ ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՄԻՖԱՊԱՏՈՒՄՆԵՐՈՒՄ

 

 

 

 

 

BORIS ANDRANIK GABRIELIAN

 

REFLECTING OUR GALAXY IN MYTHS

 

 

The work is intended for historians, astronomers, geologists, linguists and readers who aim to understand the proposed hypothesis. 

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 2

ԳԼՈՒԽ 10.