ԳԼՈՒԽ 11.

 ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ





Բոլոր կիերը կազմված են Նեֆտիդա երկրորդ աստիճանի ծրա­գրային սեղմող Ուժից և հավասար քանակի Նախանյութից: Հետևաբար բոլոր առողջ կիերը-ձվերն ունեն մոտավոր նույն կշիռը, ինչպես հավի ձվերը: Բնականաբար մենք չենք կարող ասել, թե Արի տված ջերմությու­նից և ձվի պտտման պարբերությունից[1] ինչպես է բեղմնավորվում ձուն, որը մեզ հիշեցնում է թխսկան հավի և ինկուբատորի ջերմացնելու պրոցեսը...
                                                                             Գրավիտացիա` «Գրավի թաս», օժտված է Նեֆտիդա                                                                                                                                    ծրագրի առաջին աստիճանով (Նյութ) 
                                                                                                                                                                                                                                                                  Էլեկտրոն` «Կիշար», կիեր` «ձվեր», օժտված են Նեֆտի­դա 
                                                                             ծրագրի երկրորդ աստիճանով (Նախանյութ)                                                              
                                                                                    «Սև խոռոչ»`«Մութ ակա», օժտված է Նեֆտիդա                                                                                                             ծրագրի երրորդ աստիճանով (Նախանյութ)

Ուղղակի կարող ենք ասել, որ Արի կիերը - ձվերը` իրական Ար բան յակ ները=Արի ծրագրով ակները, որոնք են Մերկուրին, Վեներան և Երկիրը (աստվածները լուսնի հարվածով Մարսին վիժեցրել են), բեղմ­նա­վորվել են հետևյալ հերթականությամբ...
5) Ծննդաբերած և փշրված Փաետոնից հետո` աստերոիդների օրբիտ:
4) Մարս-Արբանյակ` չորրորդ օրբիտ. վիժած երկու «Ֆոբոս»-վախ ու «Դեյմոս»- սարսափ ` ուղեկիցներով (спутники):
3) Երկիր-Արբանյակ` ծննդաբերության շրջան: Երրորդ օրբիտ` տիզ լուսնի հետ, որը բար­բաջվում է Երկրի բնական Արբանյակ: Բեղմնա­վոր­ման շրջանում, ինչ­պես բոլոր ձվերը, Երկիրը նույնպես գտնվել է առաջին օրբիտում...
Արի ծրագրավորված ջերմային Ուժով ճառագայթները` համագոր­ծակցելով ձվերի սեղմող Ուժի և Նախանյութի հետ, ստեղծում են ա­տոմներ, մոլեկուլներ (տե՛ս` Անշար, Կիշար և Նուդիմուդ անունների բաժնում), որոնց միացություններից առաջանում են տարբեր նյութեր: Բնականա­բար, Նախանյութից սեղմող և ընդարձակող Ուժերի ինչ-որ չափաբաժնով սարքված ատոմն իր ծավալով գերազանցում է իր միջուկի և էլեկտրոն­ների ծավալների թվաբանական գումարին, որի հետևանքով փոքրանում է ատոմի, մոլեկուլի կամ նյութի միջին խտությունն ու տեսակարար կշիռը: Ներկայացնենք օրինակով. եթե Արի համակարգը դիտենք որպես ատոմ, ապա համակարգում եղած բոլոր ձվերի և երկնային մարմինների մաս­սաների գումարի հարաբերությունը համակարգի ծավալին, ավելի փոքր տեսակարար կշիռ կապահովի, քան իրար սեղմած (փոքր ծավալով) ընդ­հանուր մարմինների զանգվածի տեսակարար կշիռը: Արի Կի-ձվերի հետ կապված այս երևույթները ոչ թե ինքնաբուխ են, ինչպես մեզ ներկայաց­վում է, այլ` ծրագրավորված և ղեկավարվում է Արի կողմից: Ձվի բեղմնա­վորման առաջին պայմանը ամուր կեղև ստեղծելն է: Երկիր ձվի ներսում` ըստ Արի ծրագրով առաջացած նյութերի միջև տեղի են ունենում ծրա­գրավորված «քիմիական ռեակցիաներ», որի հետևանքով առաջանում է հրահեղուկ` (այսօրվա գիտական տերմիններով) մանթիա, մագմա, որը լավայի տեսքով դուրս է ժայթքում հրաբխի խառնարանից, Երկրի մակե­րևույթին տարածվելով և սառելով վերածվում է ամուր նյութական ա­պարներով կազմված երկրակեղևի: Հետևաբար Կի-ձվի նյութականանա­լու հետ մեծանում է ձուն իր ծավալով, որի հետևանքով փոքրանում է ձվի տեսակարար կշիռը:  
Խտությամբ և ծավալով արտահայտված Մասսայի բանաձևն է`      
                               
որտեղ  m-ը մարմնի մասսան է, p-ն` մարմնի խտությունը, իսկ v-ն` մարմնի ծավալը, որտեղից խտությունը`
Տեսակարար կշռի բանաձևը`

որտեղ` y-ն մարմ­նի տեսակարար կշիռն է և ուղիղ համեմատական է p խտությանը: Երկրի ձգողական Ուժի օրենքով մարմնի ծանրության F - Ուժը արտահայտվում է`

Մյուս կողմից` ըստ Նյուտոնի երկ­րորդ օրենքի, ծանրության F Ուժը` F =m g, այստեղից` 



 Բանաձևերից ակնհայտ է դառնում, որ մարմնի մասսայի կշիռը արտա­հայտվում է մարմնի ծանրության` F Ուժի և g արագացման հարաբերու­թյամբ, հետևաբար տարբեր երկնային ձվերի վրա միևնույն m զանգ­վածի դեպքում`
հարաբերությունը կապահովի տարբեր կշիռ, կախված տվյալ երկնային մարմնի կենտրոնում Նեֆտիդա երկրորդ աստիճանի ծրագրով օժտ­ված (F) Ուժի մեծությունից, որը կախված է ձվի բեղմնավորման ըն­թացքում նյութականանալու աստի­ճանից: Կի-ձվի նյութականանալու ընթացքում Նեֆտիդա երկրորդ աստիճանի` մեծ F Ուժը վերածվում է Նեֆտիդա ա­ռաջին աստիճանի գրավիտացիոն փոքր F Ուժի: Այսինքն` ամեն մի երկ­նային ձու ունի իր զարգացման աստիճանին համապատասխան սեղմող (մարմնի ծան­րու­թյունը որոշող) Ուժ, որն աստիճանաբար պակասում է` բեղմնավորումից մինչև ծննդաբերություն ժամանակահատվածում...
Հետևաբար, ամեն մի երկնային մարմնի վրա գտնվող մասսայի արտահայտումը ծանրության F-Ուժով և իրենով արտահայտված գրավի­տացիոն արագացումը ֆունկցիա է տվյալ երկնային մարմնի Նեֆտիդա ծրագրային Ուժի մեծության արժեքից:
Արին շրջապատող (հրող կամ ընդարձակող) Ուժային շերտի խտու­թյունը նոսրանում է Արից հեռանալուն համապատասխան: Ինչը պատ­ճառ է հանդիսանում փոքր խտություն ունեցող Կի-ձվին դուրս մղվել Արին մոտ Ուժային խիտ շերտից քիչ ավելի հեռու` նոսր շերտ, որի շնորհիվ մեծանում է ձվի` Արի շուրջը պտտման օրբիտի շառավիղը և, բնակա­նաբար, շրջանագծի երկարությունը մեծանալով` ավելանում է «տարվա օրաքանակը»: Արի Կի-ձվերը, ի տարբերություն մեզ հայտնի ձվերի, կե­ղևից հետո սպիտակուց-Նախանյութը չէ, այլ ծիրանագույն Ուժային մանթիան` վերին և ստորին շերտերով, իսկ ձվի կենտրոնում Նախա­նյութ-«սպիտակուցն» է, որով ձևավորվում է պտուղը` ըստ Արի ծրագրի Արարման: Պտղի մեծանալու ընթացքում մանթիայի վերին շերտը ներսից սեղմում է կեղևին, որը ճեղքվելով մեծանում է` Երկրի մակերևույթին առա­ջացնելով երկրաշարժեր (տե´ս նկ. 82,83):       

                        Նկ. 82                                                                Նկ. 83


Միևնույն ժամանակ` ճեղքերը լցնելով լավայով և ամրացնելով, մեծացած կեղևը տեղ է բացում մանթիայի ստորին շերտին, որն իր հեր­թին մեծանալով` տեղ է բացում զարգացող պտղին: Երկիր-Արբանյակը գտնվում է երրորդ օրբիտում` ծննդաբերության շրջան, որը կավարտվի երկունքի ցավերով և պտղի ծնունդով, կրոնում «արմագեդոն» բարբաջ­վող երևույթով...
2) Հաջորդը Վեներա-Արբանյակն է, որն անցնելով բեղմնավորման ցիկլը, գտնվում է երկրորդ օրբիտում` հղիության շրջան...
1) Մերկուրի-Արբանյակն առաջին օրբիտում է` բեղմնավորման շրջան...
ԱՐ-Դավթի Կի-ձու` գառների վեցական համակարգը ներկայացնե­լուց հետո, նորից վերադառնանք չորս «ջանավարներով» համալրած իննական համակարգի օրբիտների դասավորությանը` ըստ «ջանավար­ների» առանձնահատկությունների (տե´ս նկ. 84 և աղյուսակ 3)

Նկ. 84





Աղյուսակ 3

Планета
(карликовая планета)
Диаметр,
относи­тельно
Масса,
относи­тельно
Орбиталь­ный радиус, а. е.
Период обращения, земных лет
Сутки,
относи­тельно
Плот­ность,
кг/м³
Спут­ники
Меркурий
0,382
0,055
0,38
0,241
58,6
5427
0
Венера
0,949
0,815
0,72
0,615
243
5243
0
Земля
1,0
1,0
1,0
1,0
1,0
5515 ?
1
Марс
0,53
0,107
1,52
1,88
1,03
3933
2
Փշրված Ֆայտոն (Փայտոն)
Юпитер
11,2
318
5,20
11,86
0,414
1326
67
Сатурн
9,41
95
9,54
29,46
0,426
687
62
Уран
3,98
14,6
19,22
84,01
0,718
1270
27
Нептун
3,81
17,2
30,06
164,79
0,671
1638
14


Ըստ աղյուսակ 3-ի, նորից վերադառնանք երկնային մարմին­ների իննական համակարգի հերթական դասավորությանը Արի շուրջը: Մար­մինները դասավորված են` 1) ըստ իրենց Ուժի տեսակի (ընդարձակող կամ տաք, սեղմող կամ սառը), 2) ըստ իրենց խտության կամ տեսա­կարար կշռի, 3) Ուժի քանակական չափերի: Աղյուսակում ներկայացված Արի Արբանյակներ` Մերկուրիի, Վեներայի, Երկրի և Մարսի տեսակարար կշիռների միջև անճշտություն կա: Բոլոր ձվերի խտությունն ու տեսակա­րար կշիռները հաշվարկել են Նեֆ­տիդա ծրագրի առաջին աստիճանի գրավիթասի (գրավիտացիոն) Ուժով, այնպես, ինչպես չափվում է նյու­թական մարմինների կշիռը: Իրականում Մերկուրին և Վեներան (Վենե­րան ավելի քիչ քանակով) ունեն Նախանյութ, որի խտությունն անհամե­մատ մեծ է ամեն տեսակի նյութից, քանի որ նրանք սեղմված են Նեֆ­տիդա երկրորդ աստիճանի Ուժով` ինչպես էլեկտրոն: Ասածը տեսանելի դարձնելու համար ներկայացնենք հետևյալ համեմատությունը. Էլեկտրո­նի մեջ պարունակող նախանյութի քանակը սեղմված է Նեֆտիդա երկ­րորդ աստիճանի Ուժով, որն ապահովում է անհամեմատ շատ ավելի մեծ կշիռ, քան նույն քանակի նախանյութին կհաղորդեր Նեֆտիդա առաջին աստիճանի գրավիտացիոն Ուժը: Նույն քանակի նախանյութին Նեֆտի­դա երրորդ աստիճանի Ուժը կհաղորդի այնպիսի անհավանական մեծ կշիռ, որն իր ծանրությամբ կծակի և կանցնի մետաղական հաստ շերտե­րը: Նման Ուժի առկայությունն ապահովում է մեծ տեսակարար կշիռ, իսկ Նախանյութի առկայությունն ապահովում է փոքր ծավալով` մեծ խտու­թյուն: Հետևաբար գիտությանը հայտնի այսօրվա բոլոր բանաձևերը, որոնք առնչվում են մարմինների մասսաներին, տեսակարար կշռին և խտությանը, չեն արտահայտում (Նախանյութը Նեֆտիդա երկրորդ աս­տիճանի Ուժով սեղմված) Մերկուրիի մասսայի խտությունը, որն իրա­կանում շատ ավելի մեծ է: Միայն մեծ խտության առկայության դեպքում կարող էր Մերկուրին հայտնվել Ուժային նման խիտ շերտում: Հետևաբար կունենանք խտության և տեսակարար կշիռների նվազման հետևյալ հա­ջորդականությունը. Արբանյակ-ձվեր` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս և երկնային մարմիններ` նախկին լուսատու Յուպիտեր, կոսմիկական մանրԷ` Սատուրն: Այստեղ պետք է ենթադրել, որ ձվերն ու երկնային մար­մինները դասավորված են Արի օրբիտներում` ըստ իրենց խտության և տեսակարար կշռի, մինչև Սատուրն (Սատուրնը ներառյալ): Հաջորդ եր­կու երկնային մարմինները` Ուրանն ու Նեպտունը, եղել են «Մութ ակա»-ներ, որոնք իրենց ծրագրերը կատարելու ընթացքում նյութակա­նացել և վարակվել են Սատուրնի կեղծ ծրագրերով: Եգիպտական մի նկարում ներկայացվում է Մարդուկ-Զևս-Սանասարի պայքարը «Մու­թակա» Նեպտունի դեմ (նկ. 85)...

                    «Ձգուկ» (ճուտ)` Ձգող Ուժ                       Նեպտուն    «Մութակա»-ներ    Ուրան

                                                       «Թռչուն» թռչող` Ուժ                                                     Մարդուկ-Զևս-Սանասար                                      Ապոպ-Տարտարոս` «Սև խոռոչ» (երկու բաժնից)
                                                                                                            Նկ․85


     Լուսատու` Մարդուկ-Զևս-Սանասարի գլխի այս խորհրդանշանը`  ցուցում է նրա թռչող և պտտվող «Անու» լինելը, որը ղեկավարվում է երկու իրար հակառակ` «Ձգող» (սեղմող) և «Թռչող» (ընդարձակող) Ուժերով: Մութականեր Սեթը և Բաղդասարը` «պայքարելով» իրենց եղբայրներ Օ­սիրիսի և Սանասարի դեմ, առաջացրել են «Սև խոռոչ»` բաղկացած եր­կու բաժիններից: Շատ ավելի ուշագրավ է «Մութակա»-ներ Ուրան-Սեթի և Նեպտուն-Բաղդասարի պատկերները: Ուրան-Սեթը կլանել է իր եղբայր Օսիրիսին, որի հետևանքով փքված է: Երբ վերածում ենք այս երևույթը երկնային մարմինների միջև տեղի ունեցող գործընթացի, ապա ստաց­վում է հետևյալ պատկերը. հզոր «Մութակա» Ուրանը` օժտված լինելով Նեֆտիդայի երրորդ աստիճանի ծրագրով, իր սեղմող Ուժը վատնելով լուսատու Օսիրիսին չեզոքացնելու և «հատակ» սարքելու վրա (տե´ս Օ­սիրիս բաժնում), ի տարբերություն Նեպտունի, շատ ավելի նյութականա­ցավ և ուժազրկվելով դադարեց «Մութակա» լինելուց` վերածվելով երկ­նային սառը մարմնի (միևնույն ժամանակ մյուսներից մոտ 900-ով տար­բերվում է իր պտտման առանցքով): Նեպտունը, որն իր «սեղ­մող» Ուժը օգտագործեց Յուպիտերի հետ ձախ թևում միայն պտույտ ստեղծելուն, համեմատաբար քիչ ուժազրկվեց և նույնպես վերածվեց ավելի սառը երկնային մարմնի: Այստեղ նույնպես անճշտություն կա` կապված Ուրանի և Նեպտունի ջերմաստիճանների հետ: Հանրագիտարանային տվյալները Ուրանին վերագրում են ավելի սառը ջերմաստիճան, քան Նեպտունին, որը հակասում է պարզ տրամաբանությանը, քանի որ Նեպտունի գույնը մուգ է և ավելի մոտ է «Մութ ակ»-ին, քան Ուրանի գույնը, իսկ տրամա­գիծը փոքր է Ուրանի տրամագծից, ինչը ցույց է տալիս Նեպտունում ավելի մեծ սեղմող Ուժի առկայությունը...
Արի համակարգը երբ դիտարկում ենք ըստ ջերմության, ապա նկատելի է դառնում, որ ամենաբարձր ջերմաստիճան ունեցող Արից հե­ռավոր շրջանը կունենա ամենացածր ջերմաստիճանը: Գրաֆիկորեն կունենանք հետևյալ պատկերը`
                            -2            -1           0            1         2         3         4          5         6(+1)
Նեպտուն          Ուրան        Սատուրն     Յուպիտեր       Մարս      Երկիր        Վեներա        Մերկուրի     ԱՐ    
                        


Սատուրնը, թե´ իր ջերմաստիճանով, և թե´ խտությամբ, սանդղա­կում գրավում է զրոյական կետը: Սանդղակի աջ մասում գտնվում է հա­մակարգի ամենամեծ ընդարձակող Ուժը` Արը (+1) , ձախ մասում` առա­ջին ամենամեծ սեղմող Ուժը` Ուրանը (-1), նրանց միջև եղած տարա­ծությունը կազմում է 19,22 ա.մ.: Սատուրնի հեռավորությունը Արից` 9,54 ա.մ.: Այսինքն` Սատուրնը գտնվում է Ուրան (-1) և Ար (+1)` երկու իրար հակառակ Ուժերի միջև առաջացած (-1, 0, +1) զրոյական կետում (19,22 ա. մ. / 2 = 9,61 ա.մ., համընկնում է 9,54 ա.մ. Սատուրնի հեռավորու­թյանը), որը ցույց է տալիս Սատուրնի ոչ Ուժային երկնային մարմին լինելը: Սատուրնը Արի համակարգում ամենափոքր խտություն ունեցող երկնային մարմինն է, որից հետո երկնային մարմինների բացասական ջերմաստիճաններն ու խտություններն աճում են հակառակ` աջից ձախ ուղղությամբ... Առանձնահատուկ ընդհանրություն կա «ջանավարների» շուրջը գտնվող օղակների միջև: Նրանք` օղակները, իրենց քանակով մոտավորապես համընկնում են միֆերում ներկայացված իրենց գործու­նեության ժամանակաչափին, իրենց «տարիքին»...
Ներկայացնենք Արի համակարգում երկնային մարմինների մեջ, ա­մենաերիտասարդ` Արի շուրջը գտնվող օղակների քանակը (նկ. 86, 87, 88, 89, 90):

    Նկ. 86. Ար-Դավիթ                            Նկ. 87. Յուպիտեր-Սանասար


Նկ. 88. Նեպտուն- Բաղդասար                            Նկ. 89. Ուրան - Սեթ



Նկ. 90. Սատուրն- Քրոնոս


Ար-Դավիթը` լինելով երիտասարդ լուսատու (նկ. 86), ունի թույլ նշմարվող օղ, իսկ Յուպիտեր-Սանասարը (նկ. 87) և Նեպտուն-Բաղդա­սարը (նկ. 88)` լինելով Ար-Դավ­թի պապերը, ունեն իրար հավասար օղեր (մեծ եղբոր, Սանասարի ունեցած օղերի փոքր առավելությամբ): Օսիրիսն ու Սեթը, գալակտիկայի աջ հատվածում իրենց գործունեությունն ավելի վաղ էին սկսել: Արդյունքում Ուրան-Սեթի օղերն ավելի շատ են (նկ. 89): Ներկայացնելով Սատուրն-Քրոնոս-Հայա Էային, դժվար է ասել` նա ա­ռաջացել է մեր գալակտիկայի Էլիպսաձև շրջանո՞ւմ, թե՞ թափանցել է Էլիպսաձև գալակտիկա, որպես մանրէ, արդեն «հասուն տարիքում» (նկ. 90): Այս առիթով հնդկական «Բրահմա»-ում միայն նշվում է. «Այդ «Ոսկե ձվի» մեջ Բրահման անցկացրեց մեկ տարի և հետո մտքի ուժով այն կիսեց երկու մասի»: Սատուրն-Բրահմայի տարիքը հաստատվում է «Բրահման ապրում է իր «սեփական» հարյուր տարին, որ հավասար է մարդկային 311040000000000 տարիների» և իր բազմաքանակ օղերով: Իսկ որպես ժամանակի խորհրդանիշ, հունական դիցաբանությունում Քրոնոսը նույնանում է ժամանակ անվամբ, որտեղից` «քրոնոմետրը» նույնանում է «ժամանա­կաչափի» հետ...
«Գալակտիկան որպես բանական կենդանի օրգանիզմ» գլխում ներկայացրեցիք, որ բոլոր երկնային մարմինները բանական են և ամեն մեկը օժտված է իր գործունեության համապատասխան ծրագրով, որը, բնականաբար, պետք է գրանցված լինի իրենց «մտքի հիշողության քարտում», կամ «կոշտ սկավառակում» («Hard disk drive, (HDD)»): Երկնային մարմիններին շրջապատող օղերը մեզ հիշեցնում են համակարգչի «կոշտ սկավառակը», որի սկավառակների քանակն է (ինֆորմացիոն տարողու­թյունը) որոշում տվյալ համակարգչի հիշողության մեծությունը: Սատուր­նը` լինելով կոսմիկական մանրէ, բացի իր տարիքից, նաև օժտված է բազմաթիվ կեղծ ծրագրերով, որի համար կարիք ունի ավելի շատ «հիշո­ղության օղակների»... Հատկանշական է, որ թե´ գիտության մեջ, և թե´ արվեստում Սատուրնը ներկայացվում է առանձնահատուկ հմայքով, ինչ­պես Հայա Էան` «Երբ վերևում...» պոեմում: Հունա-հռոմեական դիցաբա­նությունների մեջ հայր Քրոնոս-Սատուրնը` որդի Զևս-Յուպիտերից տա­պալվելուց հետո, պատմությունից հեռացավ միայն անունով: Անվա­նափոխվելով հանդես եկավ նոր անվամբ և նոր փառքով, արդեն` որպես Զևսի որդի, բայց գերադասում է ներկայանալ մոր անունով` Լետոյի որդի աղեղնավոր Ապոլոն. «արծաթաձույլ ա-ղեղն ուսը գցած։ Ոսկեղեն նետերը զրնգում են նրա կապարճի մեջ» և, արժանանալով նույնատիպ անհիմն գո­վասանքների, ինչպես Հայա Էան «Երբ վերևում...» պոեմում, ոսկե նետե­րով սպանում է Ալոևսի զավակներին` «Եվ ձգեց հեռահար աստվածն իր ար­ծաթաղեղը. բոցի կայծերի պես օդի մեջ փայլատակեցին նրա ոսկեղեն նետերը, և տապալվեցին նետերով խոցոտված Օտոսն ու Էփիալտեսը»: Հեղինակը ման­կասպանին փառաբանում և մեծարում է` «ոսկյա նետերով» սպանելու համար: Ապ-ոլ-ոն անունը լ-ղ լծորդումից կունենանք Ապողոն, որը վեր­ծանվում է «ապ»-վերին+ող (ո=օ)` «Վերին օղ», «ոն» հունական վերջա­ծանցով... Հայա-Սատուրնի շուրջը ձգված արծաթափայլ աղեղնաձև օղերը հիմք են հանդիսացել նոր անվանմանը` «Աղեղնավոր», աղեղ­նավոր Հայկ, իսկ «բևեռի» աչքի բիբի նմանվելն այսօր ներկայացվում է որպես «հսկող աչք», «ամենատես աչք»...


Արծաթափայլ                                            Աղեղնավոր


Այս նույն աղեղնավորին մենք հանդիպում ենք հայկական «Հայկ և Բել» առասպելում: Այստեղ «գանգրահեր» աղեղնավոր Հայկ` Հայա 

Էա-Սենեքերիմը, նետահարեց Բել` Մարդուկ-Սանասարին: Աստվածնե­րի մատուցած պատմական կեղծ արժեքային չափանիշները տարիների ընթացքում ազգերի համար դարձել են «միս ու արյուն» և այնքան հա­րազատ են դարձել մարդկանց, որ նման կեղծ պատմության բացահայ­տումը առաջացնում է սրբապղծության զգացողություն:


  Աղեղնավոր Հայկ


Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ, որը ոչ մի կապ չունի «Արմեն» մարդատեսակի պատմության հետ: Տաուրտ բաժնում նշեցինք, որ Հայա Էա-Տաուրտը հայտնի է նաև Հապետ (Հաբեթ) և Էպի անվամբ, իսկ հունական լեգենդում խոսվում է նույն Հաբեթոս-Հեփես­թոսի մասին` «Հեփեստոսը տարավ-բերեց կացինը ու հզոր մի հարվածով ճեղ­քեց Զևսի գլուխը` առանց նրան վնաս պատճառելու, և շանթարձակի գլխի միջից դուրս եկավ հզոր ռազմուհի Աթենաս-Պալլաս դիցուհին» (նկ. 91):


Նկ. 91. Աթենաս-Պալլաս

Իրականում լեգենդը ներկայացնում է Զևսի գլխում «հղիացած» միտքը` «Ստեղծել ձվատիպ ռազմական բազա», որով հնարավոր կլինի մխրճվել Մարս, Երկիր, Վեներա և Մերկուրի ձվերի մեջ և օկուպացնել իրական Արբանյակները: Այս կեղծ «Արբանյակ» ձվի մասին պատմում է Հերոդոտոսը, իր համար շատ անհավանական, բայց փաստացի իրա­գործված մի պատմություն, որը կներկայացնենք հակիրճ. «...Կար սրբազան թռչուն` փյունիկ անունով: Նրա փետուրները կիսով չափ կարմիր, կիսով չափ ոսկեգույն են: Նրա ձևն ու չափսը նման է արծվի: Փյունիկն, ասում են, գալիս է Արաբիայից, բերելով իր (մեռած) ծնողին մրրհի մեջ դրած: Նա շարունակում է իր ճանապարհը դեպի Արևի տաճար, որտեղ նա թաղում է ծնողի մարմինը: Որ­պեսզի իրագործի դա, սկզբում նա ստեղծում է մի մեծ գունդ, այնքան մեծ, որ կա­րողանա ծնողի մեռած մարմինը տեղադրել գնդում: Դատարկելով գունդը, միջում նա տեղադրում է ծնողի մեռած մարմինը և գունդը պատում թարմ մրրհով: Եվ գունդը դրանից հետո ստանում է նույն քաշը, ինչ որ ուներ սկզբում (մինչև դա­տարկելը): Թռչունը քարշ է տալիս այս գունդը դեպի Եգիպտոս և այն դնում Արևի տաճարում»: (Ընդգծումները մերն են):

Այս պատմությունը ճշմարտացի ներկայացնում է Զևսի գլխում ծա­գած մտքի իրագործումը Հեփեստոսի միջոցով. որոշ չափով դատարկել բնական Կի ձվի մեջ եղած Նախանյութը, փոխարենը` տեղավորել իրենց անհրաժեշտ մարմինները և մետաղական շապիկով ամրացնել ձվի կե­ղևը, որով կպահպանվի նաև նախնական ձվի կշիռը, որպեսզի Զևս-Յու­պիտերի «արծվի» և «անիվ աղեղնավորի» միջոցով, նկարում պատկե­րած կողովի կեղծ ձուն մտցնեն Արի Արբանյակների խիտ Ուժային շեր­տե­րը`«Արևի տաճար (նկ. 92): 




                                                                                    Կողովի հատվածը մեծացրած,
                                                                            որ­տեղ երևում է ձուն
Նկ․92

Զևսի գլխում «հղիացած» միտքը իրագործեց դարբին Հեփեստոսը (Մ. Խորենացու Հապետոսթեն): Նորաստեղծ ձեռագործ Աթենաս Պալ­լաս-Լուսինն ուղարկվեց Ուժային ավելի խիտ շերտեր, որտեղ Աթենաս Պալլաս-Լուսինը հարվածեց Մարսին և հետո` Երկրին (Խեթական մի­ֆապատում. «Երկնքից ընկած Լուսինը»-Луна, упавшая с неба), որից հետո (մոլորված ակ) կեղծ ձու լուսինն անվանվեց Երկրի «բնական Ար­բանյակ», իսկ Արբանյակ ձվերը` «մոլորակներ»: Լուսնի մետաղական շերտով պատված և դատարկ լինելը հաստատվում է NASA-ի գիտնական, գիտությունների դոկտոր Գորդոն Մակդոնալդի հաղորդագրությամբ[1]:
Աստվածների ստեղծած «ձվերի կռիվը» մարդկությունը տոնում է «Զատիկ» անվամբ, իրար հարվածելով` «կռվեցնելով» գունավորած ձվե­րը: Դատարկ լուսնային կեղծ ձվի ներսը բնակեցվեց Սատուրնի շուրջը պտտվող ձվերի վրա զարգացած մանր Էակներով` Էյերով (նկ. 93):



[1] Տե´ս http://www.theeventchronicle.com/galactic/6-astonishing-irregularities- that-are-evidence-of-a-hollow-moon-space-station/ 3. Moonquakes.
Նկ․ 93. Էակ


Մարս-Արես
Աստվածները վարկաբեկում և նսեմացնում են ամենքին, ովքեր իրենց կեղծ և քայքայող ծրագրերին հակառակ են գործում: Հին հու­նական լեգենդներում Արի կի-ձու (Արբանյակ) էգ (egg) Արես-Մարսը ներ­կայացվում է ռազմաշունչ և արյունռուշտ որձ, ռազմիկ:
«Կատաղի, մոլեգին, ահեղ է Արեսը, բայց հաղթանակը միշտ չէ, որ ուղեկ­ցում է նրան: Հաճախ նա ստիպված է լինում մարտադաշտը զիջել Զևսի ռազմա­շունչ դստերը` Աթենաս-Պալլասին: Արեսին նա հաղթում է ի­մաստությամբ և իր ուժի անխռով գիտակցությամբ: Պատահում է, որ մահկանացու հերոսներն էլ հաղ­թում են Արեսին, մանավանդ, երբ պայծառակն Աթենաս-Պալ­լասն օգնում է նրանց: Տրոյայի պարիսպների տակ այդպես խոցեց Արեսին Դիոմեդեսն իր պղնձե նիզակով: Աթենասն էր ուղղություն տվել նիզակի հար­վածին: Տրոյացի­ների ու հույների զորքերի վրայով հեռու տարածվեց վիրավորված աստծու ահա­վոր ճիչը: Պղնձակոփ զրահներով պատած Արեսն այնպես ճչաց ցավից, ասես տասը հազար զորական միանգամից ճիչ արձակեցին` մտնելով կատաղի մար­տի մեջ: Ցնցվեցին սարսափահար հույներն ու տրոյացիները, իսկ մոլեգնած Արեսը, մթամած ամպերով պարուրված, արնաթաթախ սուրաց իր հոր` Զևսի մոտ` գան­գատվելու Աթենասից: Բայց հայր Զևսը ականջ չդրեց նրա գանգատներին»[1]:
Գիտական տվյալներ. Մարսի վրա, Թարսիս հրաբխային բարձրավան­դակում հայտնաբերվել են մի քանի անսովոր խորը ջրհորներ։ Դատելով «Mars Reconnaissance Orbiter» ԱՄԿ-ից ստացված լուսանկարից, որը կատարվել է 2007 թվականին, նրանցից մեկն ունի 150 մետր տրամագիծ, իսկ լուսավորված կո­ղային պատի խորությունը կազմում է ոչ քիչ քան 178 մետր։ Առաջարկվում է այս կառուցվածքների հրաբխային առաջացման վարկածը:



[1] «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները». «Արես»:


  Նկ․ 94


Մասնագետների նման դատողությունը` «խորը ջրհորներ» կամ «կառուցվածքների հրաբխային առաջացման վարկած», ուղղակի այն­քան ապշեցուցիչ պարզունակ է, որ մեկնաբանության կարիք չունի: Նկ. 94-ում պարզ երևում է ոչ բնական` արհեստական հորատանցք, որն ունի 150 մետր տրամագիծ: Համեմատության համար ասենք, որ Երկրի հե­տազոտության համար երկրաբանների կատարած հորատանցքերի ա­ռավելագույն տրամագիծը չի անցնում 3 մետրը, իսկ աշխարհի ամենա­խորը հորատանցքը, (СГ-3) Կոլա թերակղզում, ունի 12262 մետր խորու­թյուն` 92 սմ տրամագիծ: Բնականաբար նման հորատանցքը կպահանջի շատ ավելի հզոր տեխնիկա, որն այսօրվա մեր հետազոտողներին ան­հասանելի է: Հատկանշական է, որ հորատանցքերը հայտնաբերվել են հրաբխային բարձրավանդակում, (Tharsis) Թարսիս, Մարսի շրջան, որն հսկայական հրաբխային սարավանդ է և գտնվում է Մարիների հովիտներից արևմուտք, հասարակածի շրջանում։ Մարիների հովիտներն ունեն մոտ 4500 կմ երկարություն (մոլորակի շրջագծի չորրորդ մասը), լայնությունը կազմում է 200կմ, իսկ խորությունը` մինչև 11 կմ: Այս պատկերը մասնագետները մեկ­նաբանել են հետևյալ կերպ. «Առաջարկվել են երկու տարբեր վարկածներ, որոնք բա­ցատրում են կիսագնդերի ասիմետրիկությունը։ Դրանցից մեկի հա­մաձայն` վաղ երկրաբանական շրջանում, լիթո­սֆե­րային սալերը «միացել են» (հնարավոր է, որ պատահականորեն) մեկ կիսագնդում, Երկրի Պանգեա մայրցա­մաքի նման, և հետո մնացել են այս դիրքում։ Մյուս վարկածը ենթադրում է Մարսի բախումը Պլուտոնի չափերի այլ աստղագիտական մարմնի հետ»:
Արբանյակներ` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս «գառների» տա­րածքում, Պլուտոնի չափերը համեմատելի է միայն Լուսին մոլորակին...



Նկ. 95. Մարիների հովիտներ


Առաջին տարբերակի նման անհեթեթ բացատրություն տեսանք Թարսիսի հորատանցքերի վերաբերյալ: Երկրորդ` բախման տարբերակը հաստատվում է նկ. 95-ում երևացող հարվածի հետագծով և միֆապա­տումներում ներկայացված դրվագներով, որոնք համընկնում են մարսա­գնացից ստացած լուսանկարների «թեմային»: Թարսիսի հրաբխային բարձրավանդակում Արես-Մարս թափանցած «թափառ ակ ան» Զևս - Յուպիտերի ուղեկիցների (спутники) վրա «Գոյ» (ացած) դարձած մահ­կանացուները հղի Մարսը «խոցել» են հորատանցքեր բացելով: Հորա­տանցքերի տեղերը` կոորդինատ­ները, որոշել են «Օտար-ակ-ան» Սա­տուրն-Հապետով «Է»-ացած (դարձած)` Է- ակն` Աթենաս-Լուսինը, ինչպես նշվում է հունական լեգենդում` «Պատահում է, որ մահկանացու հերոս­ներն էլ հաղթում են Արեսին, մանավանդ, երբ պայծառ ակն Աթե­նաս-Պալլասն օգնում է նրանց» և «Արեսին խոցեց Դիոմեդեսն իր պղնձե նիզակով»: Մարսին հորատելուց` «խոցելուց» հետո հարվածել են լուսին մոլորակով, որի հետևանքով սարսափած Արես-Մարսն ահավոր ձայն արձակելով վիժել է: Այսօր մարդուն դժվար է պատկերացնել այս երևույթի դաժանության աստիճանը, քանի որ գիտությունը երկնային մարմինները ներկայացրել է որպես անկենդան մարմիններ: Որպեսզի ճիշտ պատկե­րացնենք դաժանության աստիճանը, թեմայից շեղվելով հիշեցնենք, որ այդ երկնային մարմինները բանական կենդանիներ են, ինչը հաստատ­վում է նաև Միջագետքյան աղյուսակով.
MUL APIN - Հին Բաբելոնի երկու սեպագիր աղյուսակների անվա­նումն է (մոտ 10-րդ դար մ.թ.ա.), որն ընդունվել է որպես աստղագի­տական և աստղագուշակության համառոտ ձեռնարկ» (նկ. 96):        

        Նկ. 96

                   
Մասնագետները MUL APIN-ը թարգմանել են «Գութան» և սեպա­գրերում նշված երկնային մարմինները փնտրել են «Եռանկյունի» և «Անդրոմեդա» համաստեղությունների միջև: Իրականում լատինատառ գրված MUL-ը չի կարդացվում «Մուլ», ինչպես շրջանառում են մասնա­գետները, այլ կարդացվում է «Մալ», որը հայերեն բառ է և հոմանիշներն են` ինչք, ունեցվածք, խոշոր ան-ասուններ, կենդանիներ, իսկ AP-IN-ը կլինի «Վեր-ին»: Հետևաբար MUL APIN-ը կլինի` «Վերին ինչք» կամ «Վերին կենդանիներ»: Այսինքն բոլոր երկնային մարմինները բանա­կան, կենդանի, զգացական ան-ասուններ են...
Վերադառնալով թեմային, փորձենք պատկերացնել, թե ինչ դաժա­նություն է տեղի ունեցել: Բանական հղի կենդանու փորը ծակելուց հետո, երբ պտղաջուրը (մանթիան) հարվածի ճնշման տակ դուրս է ցայտում (ժայթքում), սաղմը` մնալով անպաշտպան, ամբողջ հարվածը ընկնում է վրան, և վիժում է սաղմնային պտուղը: Նշենք, որ երկնային ձվերում բեղմնավորումից առաջացած սաղմի կենսական ապահովության միջա­վայրը` «պտղաջուրը», մանթիան է: Լուսնով հարվածելով հղի Մարսին, հրաբխային բարձրավանդա­կում դուրս է ժայթքել մանթիան, իր երկու` վերին և ստորին շերտերով, որոնք իրարից տարբերվում են իրենց խտությամբ և, բնականաբար, տեսակարար կշռով: Դուրս ժայթքած հրահեղուկ Ուժի վերին և ստորին մանթիաները, ըստ իրենց տեսակարար կշռի, գտնվում են Մարսին շրջապատող ակակիր Ուժի` «Կիրակի» տար­բեր խտություններում՝ ըստ Մարսից հեռանալու աստիճանի: Մեծ տեսա­կարար կշիռ ունեցողն ավելի մոտ դիք է զբաղեցնում Արբանյակ Մարսի ուժային խիտ շերտում, քան փոքր տեսակարար կշիռ ունեցողը: Ժայթքած վերին և ստորին հրահեղուկ մանթիաները` գտնվելով Մարսի գրավի­տացիոն դաշտից դուրս՝ անկշռելիության մեջ, ընդունում են գնդի ձև, ինչպես տիեզերագնացների ձեռքից թափված ջուրը տիեզերանավում, իսկ սառելուց հետո` վերածվում պինդ գնդաձև մարմինների: Արդյունքում` այդ աստվածային աննախադեպ դաժանությունից` «վախ» ու «սար­սափ»-ից, առաջացել են երկու «Արբանյակ» բարբաջվող ուղեկիցներ (спутнки), որոնք այդպես էլ անվանվեցին` «Ֆոբոս» և «Դեյմոս» (նկ. 97):

                                                                Ֆոբոս (վախ)                                                                Դեյմոս (սարսափ)                                                                                                                    Ֆոբոս՝ հեռ.-ը Մարսից 9377                                   Դեյմոս՝ հեռ.-ը Մարսից 23458 կմ,                                          կմ, խտությունը՝ 1,876 գ/սմ3                                            խտությունը՝ 1,471 գ/սմ3



 


Հետևաբար «Ֆոբոսն» ու «Դեյմոսը», ոչ թե Արես-Մարսի ռազմա­տենչ ուղեկիցներն են, ինչպես նշվում է լեգենդում, այլ` աստվածների աննախադեպ դաժանությամբ, հղի Մարսին վիժեցնելու հետևանքները: Մարսը նույնպես վերածվեց կճեպի, միայն ավելի ծանր, ներսում մնացած սաղմի մնացորդները և Նախանյութի որոշ քանակությունն ապահովեցին այնպիսի տեսակարար կշիռ, որ նա հասավ մինչև այսօրվա չորրորդ օր­բիտը: Բնականաբար, Զևս-Յուպիտերի կողմից օկուպացված Մարսը բնակեցվեց Յուպիտերի շուրջ պտտվող ուղեկից ձվերի վրա զար­գացած Գոյերով (նկ. 98): Գոյակների համար անցանկալի է Արի ջերմու­թյունն ու լույսը և նրանք գոյատևում են դատարկ Մարս ձվի ներսում: Թարսիսի սահմանին մոտ է գտնվում Մարսի և Արեգակնային համակարգի ամենաբարձր Օլիմպոս լեռը։ Օլիմպո­սը հասնում է 21,2 կմ բարձ­րության (տե´ս նկ. 99):



Նկ. 99. Մարս` ներս թափանցած
Գոյ բնա­կիչներով և «Արևի սկավառակով»

Օլիմպիոս լեռը, որտեղ բնակվում էր Զևսն իր աստվածներով, գոյերով.

Օլիմպոս լեռան բարձրությունը կազմում է 21287 մետր



«Արևի սկավառակ» զենքը





(Յուպիտերի շուրջը պտտվող ձվերի վրա զարգացած կենդանա­կերպերի` իրական գոյ երի այսօրվա կացարանին վերաբերող նյութերին մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով նշված կայքէջում)[1]:
Նկար 99-ում պատկերված է Մարսի ներսում գոյատևված Արծիվ աստվածության Գոյերն իրենց նախադեպը չունեցող «Արևի սկավառակ» զենքով (կներկայացվի «Վանի թագավորության մեհենագրերը» բաժ­նում):



[1] Տե´ս https://www.youtube.com/watch?v=2mo7IkXnVBM


    Մտորումներ-3

Մինչ հաջորդ Արբանյակ` «Երկիր-Խանդութ» թեմային անցնելը, ներկայացնենք մի քանի պարզաբանումներ` լեզվի, բառերի, անվանումնե­րի, տարածքային անվանումների, ժամանակակից ընկալումների և մի շարք նկարների ու լեգենդների «վերծանման» վերաբերյալ...

Լեզվաբանությանը վերաբերող հանրագիտարանային
տվյալ­ներ

1. «Լեզվաբանության նպատակն է լուսաբանել մարդկային լեզվի ծագման գործընթացը, գտնել լեզվի զարգացման ներքին օրենքները, ցույց տալ նրա տեղն ու դերը հասարակական կյանքում և տալ այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել յուրաքանչյուր լեզվի ու լեզվական երևույթի հետազոտության բնագավառում»։

2. «Եթե լեզվաբանությունն ուսումնասիրում է մարդկային լեզուն, ապա նշանակում է, թե նա միաժամանակ նաև պատմական գիտություն է։ Լեզուն քա­րացած երևույթ չէ. նա հարատև փոփոխվող ու զարգացող է։ Լեզվաբանությունն ուսումնասիրում է այդ պատմականորեն զարգացող երևույթն իր բոլոր մանրա­մասներով ու բազմազանությամբ, իր բոլոր վիճակներով ու դրսևորումներով, իր զարգացման ընթացքի մեջ, ինչը ցույց է տալիս լեզվաբանության պատմական բնույթը» (ընդգծումները մերն են...):

«Աստված խառնեց լեզուները». «աստված ստեղծեց լեզուներ» բաժնում ներկայացրեցինք «լեզվի աստծու» ստեղծած «բառի» և «լեզվա­յին փոխըմբռնման» սկզբունքն ու նպատակը: Պարզ ուսումնասիրու­թյունը ցույց է տալիս, որ լեզուն չի զարգանում ինքնաբերաբար` «զար­գացման ներքին օրենքներով», ինչպես շահարկվում է լեզվաբանության մեջ, այլ բոլոր ժամանակներում թե´ լեզուն, և թե´ գիտությունն ու քա­ղաքականությունը թելադրվում են մարդկությանը` աստվածներին ծա­ռայող գործակալ-մասնագետների միջնորդությամբ:

Վերը նշածը փաստենք օրինակներով.

1) Անտիկ մտածողներն ու կրոնը մարդուն ներկայացնում են երկու մասից ` «մարմնից» և «հոգուց», մարմինը մահանում է, իսկ հոգին` ան­մահ է: Հունարենում մարմին հասկացությանը համապատասխանում է «բիոս» անվանումը, իսկ հոգուն` «զոյե», որը մեզ հիշեցնում է հայերե­նում «զոհ է» ըմբռնումը: Զոհը որոշակի տարբերվում է մահից, որովհետև «զոհ»-ը աստվածներին կամ որևէ բանի մատուցվող նվիրաբերություն է, որով իբրև թե զոհվողն անմահանում է: Հունական «բիոս» հասկա­ցու­թյունը, մարմին լինելուց բացի, ունի տարածքում անձի դիրքը որոշող` կոորդինատորի և մարմնի հարմարակելու` ադապտացվելու հատկանիշ­ներ, որով որոշում է անձի գրաված դիրքը տարածքում: Օրինակ` անձը տվյալ բնակության վայրում կհարմարվի, երբ իր մարմնի ջերմային հատ­կանիշը կհամակերպվի տեղի ջերմաստիճանին: Անձը կոորդինացվում է տարածքում (իր գտնվելու վայրում), երբ տեսնում է, օրինակ, Ար(և)ը դուրս է գալիս սարի ետևից և շարժվում դեպի ծովի կողմը, իսկ մյուս մասում անտառն է: Նա իր շրջապատում ադապտացվելուց և առարկաների միջև չափորոշվելուց հետո է միայն լրիվ համադրվում տվյալ տարածքում...

Ժամանակակից համակարգչային տեխնիկայում կան «ԲԻՈՍ» ան­վամբ ինտեգրալ սխեմաներ, որն անգլերեն լեզվով հապավում է. «BIOS-ը (Basic input output system) համակարգչի ամենաստորին (հիմքի) մակար­դակի օպերացիոն համակարգն է, այն ծրագիր է` գրված վերածրագրա­վորվող միկրոսխեմաների վրա»: Փորձենք «ԲԻՈՍ»-ի գործունեությունը ներկայացնել ոչ մասնագիտական լեզվով: Համակարգիչը միացնելուց հետո, առաջինը աշխատում է «ԲԻՈՍ» ծրագիրը և իր «հարցումներն» ուղ­ղում համակարգող սիստեմի մյուս «անդամներին». օրինակ «հարցնում» է,- «ես CPU (central processing unit) ունե՞մ»,- CPU-ն «պատասխանում» է,- «ունես, և արագությունը (այսքան) GHz է»,- «ես հիշողություն ունե՞մ»,- հիշողությունը ներկայանում է իր չափերով, մոնիտորը` իր, ստեղնաշարը` իր և այլն, այսինքն` «ԲԻՈՍ»-ը համակարգչի հնարավորությունը և իր «տեղն ու դիրքը» որոշելուց հետո է միայն թույլատրում համակարգչի բեռնավորումը: Հետևաբար կարող ենք ասել` համակարգչի «ԲԻՈՍ»-ը` իր գործունեությամբ և իմաստով, նույնանում է մարմին-«բիոս»-ի հետ: Հարց է առաջանում. մեր թվարկությունից առաջ օգտագործվող «բիոս» բառի նույնանուն այսօրվա «ԲԻՈՍ» հապավման հասկացողությունը ով­քե՞ր են անցյալում իմացել և որպես բառ շրջանառել լեզվային մտա­ծո­ղության մեջ: Բնականաբար ո´չ սովորական մարդը: Նույն իմաստով և հնչողությամբ բառի կրկնվելը հազարամյակներ անց, հեռու է պատա­հական լինելուց: Այստեղ միայն կարելի է նշել, որ հունական «բիոս» բառը մարդկությանը ներկայացվել է մինչ չափանիշների համատարած կեղծումը (տե´ս Մտորումներ-2):

2) «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում պատերազմում մա­հացու վիրավորված Արային դնում են բարձր լեռան վրա, որպեսզի Արա­լեզները վերակենդանացնեն նրան: Այս պատմության մեջ «Արալեզ» ան­վանումը «մեկնաբան-մասնագետը» «բացահայտել» է հետևյալ կերպ. «Շնաձև ոգիներ, որոնք իջնում են երկնքից` ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար»:

Իրականում «Ար-ա-լեզ»-ը ԱՐ(և)ի և «լեզ» աղավաղված հապավ­ման միացությունն է:

«Լազեր» անգլերեն` «Laser» (անգլ հապավում «light amplification by stimulated emission of radiation» (լույսի ուժեղացում` ստիպողական ճառագայթման խթանմամբ), որն անգլերեն հնչում է` «Լեյզր»: Մեծ «հայտնագործություն» արած չենք լինի, եթե ասենք, որ «Արալեզ» բառում «լեզ»-ը ոչ թե «լիզել» բառն է, որը պատճառ է դարձել նոր կենդանի` «շնաձև ոգիներ» «հայտնաբերելուն», այլ խոսվում է Արի լույսային ճառա­գայթների մասին, որը բնական ճառագայթային «Լեյզր» է: Այստեղ նույն հարցն է առաջանում, ովքե՞ր են անցյալում «Լեյզր» հապավումն իմացել և «լեզ» աղավաղած տեսքով (հավանական է հետո է աղավաղվել)` որպես բառ շրջանառել լեզվային մտածողության մեջ...

Մարդու մարմնի վրա առաջացած պատռված, ծակված, արյունա­հոս վերքերի ապաքինումն Արի ճառագայթներով, հնուց է հայտնի և նման պատմական փաստեր կան: Վերքի` կարճ ժամանակահատվածում ապաքինումն Արի ճառագայթներով, շատ ծավալուն և առանձին թեմա է: Այստեղ ուղղակի համառոտ կնշենք, որ հունական «Պրոմեթևս» և հայ­կական «Արա Գեղեցիկ և Շամիրամ» լեգենդներում այլաբանորեն ներ­կայացված է, թե Արա մարդատեսակի օրգանների (հավանական է լյար­դի) ֆունկցիան խախտելով, ինչպես են մարդու անմիջական կապը կտրել իրեն Ար-Ար-օղ-ից` ԱՐ (և)-ից ...

Հունական «Պրոմեթևս» լեգենդում Պրոմեթևսը մեղադրվում է «Օ­լիմպիոսի աստվածներից «կրակը» գողանալու և մարդկանց տալու հա­մար»: Իրականում մարդը կրակի պակաս չուներ, քանի որ Երկրի վրա կրակն առաջանում է մի շարք երևույթներից` կայծակներից, հրաբուխնե­րից, սաստիկ շոգից և այլն: Բնականաբար Պրոմեթևսը բոլորին հասա­նելի կրակի համար չէր մեղադրվի: Նման անհեթեթ մեղադրանքն առա­ջացել է կեղծ մեկնաբաններից, որոնք «կրակ»-ը «շփոթել» են «Կիրակ»` ակ կրող Ուժի հետ: Լեզվաբանների թեթև ձեռքով «Կ-ի-րակ» անվան «ի»-ն սղելով` «ուղղելով» այսօրվա ուղղագրությամբ, իմաստազրկել են «Կիրակ» անվանումը և բնականաբար իմաստազրկվել է լեգենդը: Այս նույն «շփոթմունքը» կրկնվում է Անանիա Շիրակացու «Կիրակ» բառի լեզ­վաբանական անհեթեթ «ուղղումից».

«Դառնանք դեպի վիթխարի սահմանակետը` վերին երկինքը, որին հույ­ները եթեր են անվանում, իսկ քաղդեացիները` խտացած կրակ: Այն անարատ մարմին է, պարզ կրակ, որը ոչնչից չի առաջացել և ոչ մի բան նրանից չի առաջա­ցել: Առանձնակի մի մարմին է` չհատվող, չկտրվող, չծռվող, առանց խորշերի, կոկ, անկոր, որը պարփակելով ամեն ինչ և ծածկելով բոլոր գոյացություններն իր ներքո, տարածվեց, պատեց ամենուր, շրջա­փակում է իր մեջ բոլոր տեսակի գո­յա­ցությունները և բոլորակաձև երկնի սերտությամբ բոլոր տարրերն ընդգրկում է իր տակ: Եվ բավական եղավ նրա մեծատարած շրջանը, որը շրջափակում է ար­տաքինից ամեն ինչ, որպեսզի ցույց տա իր հսկայական փորված ծոցի գնդա­ձևությունը, որին նրանք (բարի փիլիսոփաները)[1] հավիտենական և կատարյալ ձև են անվանում, որը և պտույտ է գալիս անդադար, անչափելի, անթվարկելի ու անտեսանելի արագությամբ: Եվ այդ ըմբռնելը կարելի է միայն մտքով, այն էլ ոչ բոլորի կողմից, այլ միայն նրանց կողմից, ովքեր ի վիճակի են տրամաբանորեն ըմբռնելու, այն էլ` ոչ այնպես, ինչպես կամենում են, այլ ինչպես նրա շրջագայու­թյան գոյացությունն է, որին նրանք երկնա կամար են անվանում»:

Պետք չէ կասկածել Շիրակացու գիտելիքների վրա, որ չգիտեր թե կրակն ինչից է առաջանում, և որ ծուխը, ջերմությունն ու մոխիրը կրակի հետևանքներն են: Հետևաբար խոսվում է ակակիր Ուժի` Կիրակի մասին, որը` «պտույտ է գալիս անդադար, անչափելի, անթվարկելի ու անտեսա­նելի արագությամբ», ինչի մասին չի խոսվում «Երկնային Մեխանիկայի» Կեպլերի երեք օրենքներում: Ակակիր Ուժերը, որոնք ծրագրված են հա­մեմատաբար ավելի պարզ ծրագրերով, երկնային մարմինները շարժում են տվյալ մարմնին համապատասխան ծրագրով:

Համեմատաբար քիչ բանական ծրագրով Ակակիր Ուժի պատկերը տե՛ս եգիպտա­կան նկարներում (նկ. 100,101):


[1] Հավանական է, խոսվում է «Արծիվ» Ուժային աստվածության «ընտրյալների» մասին, որոնք բավականաչափ տեղեկացված էին և մարդկանց հաղորդում էին գալակտիկայում և Արի համակարգում տեղի ունեցող երևույթների մասին:                                                                                            

                                 




                                                                                                                                                                                                                                                                                                                                          


        
Ակ


Նկ. 100. Գոյին ծնողը

    

                                                                

                                                                                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Ուժի քիչ բանական ծրագիր





                                                                                                                                Ուժի բանական ծրագիր

    


                                                                 
                                                                                                                Ակակիր Ուժ` Կիրակ

                                                                                                    (մասնագետները ներկայացրել են որպես լուսին)                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                            Չորաքիթ պրիմատ (Бабуин)

                                                                                (Ուժի քիչ բանական ծրագիր` ձեռքին ծրագիրը)

                                            

                                      Նկ․ 101

Շիրակացու կիրակը, հավանական է, նույնանում է «Երբ Վերևում..» պոեմի «Ան-շարի» և Մենդելեևի առաջին Պարբերական աղյուսակում տեղ գտած առաջին անէլեկտրոն` «Նյուտոնիում»-«Էֆիր», «Եթեր» ան­վանված տարրի հետ (տե´ս «Անշար և Կիշար», (Գլուխ 4))



Լեգենդներ
    Վերադառնալով «Պրոմեթևսին», սկսենք անվանման վերծանումից. Պրո-մե-թևս անվանումը վանկերով գրելուց կունենանք` «պրո»=pro=про, այս նախածանցը թե´ անգլերեն, և թե´ ռուսերեն լեզուներում, մեծա­մասամբ, ունի նույն իմաստը` կողմնակից, պաշտպան, հարող, մինչև, նախկին և այլն: «Մե»=«Ծրագիր» 
(տե´ս Մումու, (Գլուխ 4)), «Թևս»=թև, թևս: Հետևաբար կունենանք հետևյալ դարձվածքը` «կողմ­նակից, պաշտ­պան, նախկին ծրագրի թևի», կամ «նախկին ծրագրի թևի կողմնակից` պաշտպան»: Այսինքն` «Պրոմեթևս» նշանակում է նախկին կամ սկզբնա­կան ծրագրի պաշտպան, որի անձ լինելը պարտադիր չէ: Կարելի է են­թադրել ինչ-որ պաշտպանողական երևույթ, օրինակ` օրգանիզմում հա­կազդող, պաշտպանողական ռեակցիա...
Զևսի պահանջով, Պրոմեթևսին Հեփեստոսը (Հապեթոսթեն), նույն ինքը` Հայա Էան, գամեց Կովկասյան լեռներին. «Ամեն առավոտ Զևսի վիթ­խարի արծիվն իր կտուցով պատառոտում է տիտանի լյարդը և սկսում իր արյու­նալի խրախճանքը: Գիշերվա մեջ ապաքինվում են վերքերը, և կրկին լցվում է լյարդը` ցերեկը գիշատիչին նոր կեր դառնալու համար: Տարիներ, դարեր են տևում այդ տառապանքները: Ուժասպառ է եղել մեծազոր տիտանը, բայց տան­ջանքները չեն բեկել նրա հպարտ ոգին»:
Մեր ենթադրությունը փաստվում է Պրոմեթևսի եղբայր` Էպիմեթևսի անվամբ և պատմությամբ: Էպի-մե-թևս անվանումը վերծանվում է` էպի = վերջին կամ հիվանդություն, հետևաբար` կունենանք վերջին ծրա­գրի թև, կամ հիվանդության ծրագրի թև: Անվան այս վերծանումը համընկնում է տիրոջ բնույթին. «Իր բնավորությամբ Էպիմեթևսը եղբոր՝ Պրոմեթևսի լրիվ հա­կադրությունն է, վախկոտ է և անմիտ։ Չի լսում Պրոմեթևսի խորհուրդը՝ չընդու­նել ոչ մի նվեր աստվածներից, որոնց վրեժխնդրությունից պետք է վախենալ, և ամուսնանում է Զևսի ուղարկած, Հեփեստոսի ձեռքով ստեղծած Պանդորայի հետ. մի արարք, որը մարդկանց բերում է դժբախտություն և չարիք»։ (Ընդգծումները մերն են):
Զևսի պատվերով Հեփեստոսի ստեղծած Պանդորան փոխարինեց առասպելային Լիլիթին (ԱվԻսահակյանի «Լիլիթ» պատմվածքը), որը նույնպես ծնվել էր կրակից (կիրակից): Էպիմեթևս-Պանդորա զույգերը բացեցին հիվանդություններով, մահով, կեղծիքով ու պառակտումներով լցված արկղը և ամեն դժբախտություն տարածվեց մարդկանց մեջ...
Հետևաբար կարող ենք ասել, որ աստվածները խախտեցին գեղե­ցիկ Արա տեսակի մարդու «պրոմեթևս» ծրագիրը` վերածելով «էպիմե­թևս» ծրագրի, որով «խլեցին» գեղեցիկ Արայի կիրակից օգտվելու հնա­րավորությունը: Արդյունքում թուլացան մարդու պաշտպանողական և վե­րականգնողական ֆունկցիաները, ինչը վիրավոր Արա Գեղեցիկին մահ­վան հասցրեց ու դիակի նեխման պատճառը դարձավ, և Շամիրամը հաղ­թեց...
Աշխարհի բոլոր լեգենդների ու առասպելների բուն իմաստը խախտ­վել է գործող «հերոսներին» մարդացնելուց, և անտեսվել է այն հանգա­մանքը, որ «հերոսի» անունը ոչ թե վերացական անվանակոչություն է, այլ իր իսկ գործունեության, կամ երևույթի մեկնաբանումը բառերի միջոցով...
Տարբեր առասպելներով և լեգենդներով մարդկությանը հրամցվել են «բարի» կամ «չար» հերոսներ, որոնք դարձել են տվյալ ազգի «դրա­կան» կամ «բացասական» սիմվոլները: Այդ կեղծ սիմվոլների հիման վրա էլ կառուցվել են տվյալ ազգի բարոյական չափանիշները, որոնք դարձել են ազգի «միսն» ու «արյունը»: Այստեղ միայն կնշենք, որ մարդկության դոնոր բոլոր Արաներն էին գեղեցիկ և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» լե­գենդում խոսվում է Արա մարդատեսակի մասին, այլ ոչ թե ինչ որ թա­գավորի: «Շամիրամ»-ը` Շա-միր ամ ձևով գրելիս և «Շ»-«Ս» տառա­դարձությունից հետո գործ ենք ունենում «Սա» (ՍԱՏ) աստվածության հետ, որին հանդիպում ենք հայկական վեց օրանուններում` «Երկու-շաբ­թի», .... «Հինգ-շաբթի», «Ուր-բաթ» և «Շա-բաթ» օրանունները, որոնք վերծանվում են` «Շա»=«Սա» «բաթ», կամ «Ուր» «բաթ», որտեղ «բաթ» եբրայերեն նշանակում է «աղջիկ», հետևաբար կլինի «Սա»-ի «աղջիկ», կամ «Ուր»-ի աղջիկ, այսինքն (Սա)տ-(Ուր)նի աղջիկ, որով ներկայացվում է «Լուսինը», միայն յոթերորդ օրն է «Կիրակ» Ուժի անվամբ` Կիրակ-ի օր: «Սաբաթա» կամ «Շաբաթա» անվանմանը մենք հանդիպում ենք «Մուլ Ապին» կամ (մեր կողմից վերծանված) «Վերին Կենդանիներ»-ում` որպես երկնային մարմին: Շա միր ամ անվան մեջ Շա=Սա, (միր), իսկ Ամ=տարի, տարիք, ներկայացվում է ամենատարեց` Սատուրն-Հայա Էա-Հեփեստոսն իր գործառնությամբ, որով խաթարեց Արաի վերականգնողական ֆունկ­ցիան: Հետևաբար «Շամիրամը» թագուհի չէ, այլ Սատուրն Հայա Էա-Հե­փեստոսի գործառնության (օպերացիոն) երևույթ, որով վերջ դրվեց Արի ճառագայթներով` «Արալեզ(ր)ներով» օրգանիզմը վերակեն­դա­նացնող «պրոմեթևս» սկզբնական ծրագրին...


Անվանումներ

Հնում աստվածները տարբեր մարդատեսակների (ազգերի, ցեղերի) մոտ հանդես են եկել տարբեր անվանումներով: Արդյունքում` նույն աստ­վածը ներկայանում է բազմաթիվ անուններով` (Երբ վերևում...) Աղյուսակ VII [Պարունակում է 162 տող: 1-142 տողերը շարունակում են Մարդուկի մնա­ցած 50 անունների թվարկումը, որոնցից յուրաքանչյուրն օժտված է բազմաթիվ մակդիրներով և տարածված որոշիչներով` անվան իմաստի վերծանմամբ]:

143   Անվանելով հիսուն անունով մեծ աստվածները
Հիսուն անուն դրեցինգործերը նրա բարձրաձայնեցին:
Oրինակ` Մարդուկը Ութու անվամբ հանդես է եկել շումերներին, Մարդուկ կամ Բել անվամբ ներկայանում էր Բաբելոնում, որպես Զևս` Հու­նաստանում, Յու-պիտեր անվամբ` Հռոմում, Ահուրամազդա անվամբ` Պարսկաստանում: Արմենների երկրում` (Armenia)-ում, հանդես է եկել Արամազդ, Ան (Անու, Անի), «Աս»-տ անուններով:
Վերծանենք Արամազդ անվանումը. Ար ա մազդ գրելու դեպքում կու­նենանք ԱՐ(և) ա «մազդ» բառը, որի հոմանիշներն են` պինդ, ամուր, մեծ: Հետևաբար կունենանք` պինդ, ամուր կամ մեծ ԱՐ, այսինքն Արմանները «Արամազդ» անվան մեջ իրենց մտապատկերում ունեցել են մեծ ԱՐ-ին և բնազդով ապավինել Արին և ոչ թե ինչ-որ «Արամազդ» պաշտամունքային աստծու, ինչպես ներկայացվում է այսօր ...
Այսօր մեզ դժվար է ասել, թե ինչ պայմաններում «Արմեն» մարդա­տեսակը հետագայում ընդունեց «Հայկ-Հայա Էա նահապետի» անվամբ «Հայ» անվանումը: Չնայած «Հայ» նոր անվանմանը, ազգ-անվան պատ­կանելությունը նորից մնաց նույն «Ան»-ի աստվածությանը. օրինակ` Իշ­խան ա, Ան-ի (աստ­վածությանը պատկանող) «ա»-«Ան», երկու իրար հա­ջորդող «աԱ» գրվում է` «յա», հետևաբար կլինի` ԻշխանյԱն, Վարպետ ա, Ան-ի (աստվածությանը պատկանող)` ՎարպետյԱն, Քարտաշ ա` Քար­տաշյան և այլն: Հայկական ազգանվան «յան» վերջավորությունը ցույց է տալիս հնուց մնացած Արամազդ-Ան-ի` Արծվի խորհրդանշանով Գոյի աստվածության պատկանելությունը: Մեր ծնողները դիմելով աստծուն ասում էին. «աստված ես գոյ եմ», որը մենք վերագրում էինք մեր մեծերի` «գոհ» բառի սխալ արտասանությանը:
Հաջորդ աստվածը` Հայա Էանհանդես է եկել Քրոնոս, Տաուրտ, Բրահմա, Սատուրն, «Սա», «Սա»-տ, Ամ, Աղեղնավոր, Ապոլոն, Հայկ, «Լեզվի աստված» և այլն: Երրորդ աստվածությունը` Ինանա, Իշտար (Ի «ստար»=Ի աստղ), Աթենաս Պալլաս, Արտեմիս (Ապոլոնի քույրը), Լուսին և այլ անվանումներով:
Աստվածների բազմանուն լինելու վարքագիծը հետևում է մի քանի նպատակ: Նրանք` հովանավորելով տարբեր ցեղերի, նույնանուն աստ­վածության դեպքում չէին կարող միջցեղային պատերազմներ հրահրել: Մարդիկ չէին կարող պատերազմել իրենց աստծու դեմ, երբ մյուս ցեղն էլ է պատկանել նույնանուն աստվածությանը, այսինքն կպակասեին միջ­ցեղային պատերազմները, որը հակառակ էր աստվածների ծրագրերին: Եվ վերջապես` իրենց հետքերը կորցնելու համար, նրանք ներկայացել են տարբեր անուններով` ինչպես բոլոր հանցագործները...
Աստվածները ոչ միայն հանդես են եկել տարբեր անուններով, այլև տարբեր պատկերներով. օրինակ` «Լեզվի աստվածը», տարբեր ցեղա­խմբերում, ներկայացել է տարբեր պատկերներով (նկ. 102): 

Նկ. 102



Հայա Էան` նույն ինքը «Լեզվի աստված»-ը, ամբողջ գալակտիկան վերածեց քաոսի` շնորհիվ տարբեր հաճախականությունների.

Ստեղծեց սրբազան նզովքն իմաստուն
Կրկնեց բարձրաձայն ու ջրերի մեջն այն ուղարկեց
Տարածվեց նինջըքնով պատվեց ամեն ինչը
Ափսուին քնեցրեց քնով իր շնորհած:
                                                  «Երբ վերևում...»
«Ոսկե ձվի մեջ Բրահման անցկացրեց մեկ տարի և հետո մտքի ուժով այն կիսեց երկու մասի
(Բրահմա)

Միայն մտքի և հնչյունային (ձայնայինից մինչև լուսային ամբողջ սպեկտոր) հաճախականությամբ կարելի է խախտել որևէ ծրագիր, քանի որ բոլոր ծրագրերը, ընդհուպ` «միտքը», ձևավորվում են փոքր Ուժային մոդուլացված հաճախականությամբ: Նման մտային հաճախականու­թյունների համընկնումը որևէ երևույթի ծրագրային հաճախականության հետ, ստեղծում է ռեզոնանս, որի հետևանքով, սկզբնական շրջանում կլինի դրական արդյունք: Հետագայում, այդ նույն ռեզոնանսի մեծանալու հետևանքով, ստեղծվում է Ուժային տատանումների այնպիսի մեծ ամպ­լիտուդ, որը կունենա ավերիչ ավարտ` տվյալ երևույթի սահմաններում. մարդը կարող է «մտքով» շարժել առարկաներ, ցրել ամպերը, «կարդալ» դիմացինի մտքերը, որևէ մեկին մտքով թելադրել իր կամքը, դառնալ տվյալ անձի հաջողության կամ անհաջողության պատճառը:

Գիտության մեջ նման երևույթները բացատրվում են միայն բառային անվանակոչման սահմաններում` «տելեկինեզ», «տելեպատիա» և այլն: Անվանակոչել են «բառով» և նկարագրել տվյալ բառին վերաբերվող ե­րևույթը, օրինակ` «Տելեկինեզ կամ Փսիխոկինեզ (հոգի, սիրտ, շնչառություն), տերմին, որը հոգեբանության մեջ ընդունված է որպես մարդու կարողություն` միայն մտքի կիրառմամբ ֆիզիկական մարմին­ների վրա ազդելու հատկություն: Ֆիզիկոս Էրիկ Դեյվսը տելեկինեզը նկարագրում է որպես «փսիխոկենեզի հա­տուկ դեպք» և այլն, նման բառային մանիպուլյացիան չի բացահայտում ե­րևույթը խթանող Ուժն ու շարժառիթի պատճառները: Գիտական նման «բացահայտումներով» գիտնականները ներկայանում են հասարակու­թյանն իրենց «գիտելիքներով» որպես ամենագետ, իսկ իրականում` «Չգիտեն, որ չգիտեն...»:

                             

  Լեզու

Բառն արտաբերող ձայնային տատանումների սպեկտրում ստեղծ­վում են տարբեր հաճախականություններ, որոնց համար չենք կարող ա­սել, թե տվյալ հնչյունային բառերից և նախադասություններից առաջա­ցած ձայնային հաճախականության սպեկտորը, ինչպիսի ազդեցություն է գործում մեր օրգանիզմի վրա: Հայտնի է, որ բնության մեջ, ձայնային հա­ճախականության դիապազոնում, առաջանում է այնպիսի հարմոնիկ հնչողություն, որը խթանում է օրգանիզմը` հաղորդելով մեծ կորով: Լեզ­վային (ոչ ցանկալի) արտահայտությունը կամ աղմկային դիզհարմոն ձայնային հաճախականությունը կարող է խաթարել որևէ օրգանի նորմալ աշխատանքը` հանդիսանալով հիվան­դության կամ մահվան պատճառ...

Ժամանակակից համակարգչային ծրագրավորման լեզուները բազ­մազան են և իրենց կառուցվածքով նման են խոսակցական լեզվին:

Հանրագիտարանային տվյալներ. «Ծրագրավորման լեզուն նշանների համակարգ է, որը նախատեսված է համակարգչային ծրագրեր գրելու համար։ Ծրագրավորման լեզուն մեզ տալիս է որոշակի բառապաշար և քերականական կանոններ, որոնցից ելնելով ծրագրավորողը գրում է իր ծրագիրը։ Առաջին ԷՀՄ-ների ստեղծումից ի վեր ստեղծվել են ավելի քան 2500 տարբեր ծրագրա­վորման լեզուներ, և ամեն տարի դրանց թիվն ավելի է մեծանում։ Որոշ լեզու­ներից օգտվել կարողանում են միայն դրանք ստեղծողները, իսկ մյուսները հան­րահայտ են դառնում միլիոնավոր մարդկանց։ Պրոֆեսիոնալ ծրագրավորող­ներն իրենց աշխատանքում օգտագործում են նույնիսկ 10-ից ավելի ծրագրա­վորման լեզու (ընդգծումը մերն է)։ Ծրագրավորման լեզվի նկարագրությունը սովորաբար կազմված է լինում երկու բաղկացուցիչներից՝ շարահյուսություն և իմաստա­բա­նություն։ Որոշ ծրագրեր բացատրվում են մասնագրային փաստա­թղթերով, օրի­նակ՝ C ծրագրավորման լեզուն մասնագիտացված է ISO ստանդար­տով։ Perl5-ը և այլ վաղ լեզուներ` դոմինանտ իրականացում, ինչի շնորհիվ կի­րառվում են որ­պես տեղեկագրություն։ Ծրագրավորման լեզուն կարող է ներկա­յացվել մաս­նա­գրերի մի այնպիսի համակարգի տեսքով, որոնցով բնութագրվում են նրա շարա­հյուսությունն ու իմաստաբանությունը»։

Լեզուն, ինչպես խոսակցականը, այնպես էլ համակարգչայինը, կա­ռուցված են հաճախականությունների վրա: Խոսակցական լեզվի առա­ջին և հիմնավոր միավորը ձայնն է, որով, կոկորդային տարբեր մոդուլա­ցիաների հետևանքով, արտաբերում ենք տարբեր հնչյուններ` «տառեր», որոնց միակցումից ստանում ենք «բառեր», իսկ բառերով կազմում ենք «նախադասություն»... Այս նույն երևույթը կատարվում է համակարգչում, ձայնային հաճախականությունից ավելի բարձր հաճախականությամբ:

Նկ. 103-ում «CLK» հաճախականությունը համապատասխանում է «ձայնին», «DATA» հաճախականությունով ձևավորված հնչյունը` «տա­ռին», իսկ հնչյուններով կազմված «bit»-երը և «byte»-երը կարելի է հա­մեմատել «բառին», «խոսքին»:

  

Նկ. 103




Նկ. 104



Նկ. 105



Նկ. 104-ում և 105-ում ներկայացված է հաճախականության մոդու­լացիան ըստ ամպլիտուդի և ըստ «DATA»-ի:

Համակարգիչ օգտագործողներին հայտնի է, որ կան «վիրուսային» ծրագրեր, որոնք կարող են խափանել համակարգչային ծրագրերը, ընդ­հուպ` համակարգիչը, նրանք նույնպես կազմված են հաճախականու­թյամբ, «bit»-երով և «byte»-երով...

Նույնատիպ լեզվա-բառային կեղծ ծրագրային հնչո­ղությամբ ստեղծված «վիրուսային» միացություններով` «byte»-երով, գլխուղեղում ստեղծում են կեղծ մտապատկերներ, որոնց մարդն ընդունելով որպես իրական արժեք` ստեղծում է իր համար նոր չափանիշ, չկասկածելով նրա կեղծ լինելուն: Բնականաբար, նման կեղծ չափանիշներով անհնար է ճիշտ եզրակացության հանգել: Մարդն ընդունելով «հեղինակավոր» մասնագետի կեղծ տեսությունը` խախտում է իր համեմատության չափա­նիշը, ինչը տանում է սխալ եզրահանգման: Չկասկածելով «հեղինակա­վոր» մասնագետի տեսությանը և հիմք ընդունելով այն` բացահայտում է իր նոր կեղծ գիտական հայտնությունը: Աստվածահաճո «հեղինակավոր» մասնագետները` ստեղծելով քաոս գիտության մեջ, փորձում են ամեն ինչով ծառայել և նմանվել իրենց կողմից լավ ճանաչված, քաոս ստեղծող Հայա Էա «լեզվի աստծուն»...
  

            



  Բառեր

Մեծ հանցանք գործած չենք լինի, եթե ասենք, որ ավելի մեծ կեղծիք է կատարվել «Արմեներեն» լեզվի (իմա` «Հայոց լեզվի») համար կազմված «Արմատական Բառարանում», որտեղ հեղինակ, փառաբանված ակադե­միկոս Հրաչյա Աճառյանը, բառի արմատը ներկայացնելու փոխարեն, ցուցադրում է իր բազմալեզու (полиглот) գիտելիքները և վերջում, առանց հիմնավորման, բառի արմատը «գտնում», կամ «տեղավորում» է պարս­կական, թուրքական, վրացական կամ որևէ հարևան լեզուներում: Բառի արմատի բացահայտման նման մոտեցումը նման է «Ծառի արմատները փնտրել ծառից պոկված և տարածված տերևների միջոցով»: Բերենք «Արմատական Բառարանից» մի քանի բառերի «արմատներ».

1) «Գիր» - «տառ, 2. գրվածք, գրություն, 3. նամակ, 4. Ս. Գիրքը, Աստվա­ծաշունչ, 5. Որևէ գիրք, մատեան» և այլ անկապ տեղեկություններ:

2) «Գոյ» - «1. Էություն. եղած բան, գոյացություն. 2. Աստված, 3. Հարստու­թյուն, ինչք», գումարած` իր իմացությունը ցուցադրող անկապ տեղեկու­թյուն­ներ:

3) «Հայր» - հոլովում է (հօր, հարբ, հարք, հարց կամ հարանց) «հայր» ՍԳր. փոխարինաբար նշանակում է նաև «ցեղի կամ ազգի նախահայր, վերակացու, տնօրէն» և նորից իմացությունը ցուցադրող անկապ տեղեկություններ:

4) «Բան» - խոսք: Իսկ «Խոսք»-ը ներկայացվում է` «աքլորի կանչից» մինչև «ճառել» և նորից` ցուցադրող անկապ տեղեկություններ:

Չլինելով լեզվի մասնագետ, ցանկանում ենք հարց տալ մասնա­գետ­ներին,- Որո՞նք են այս չորս բա­ռերի արմատները...

«Աբզու» անվան վերծանման մեջ ներկայացրեցինք «հայր» բառի արմատական կառուցվածքը: Հաջորդ «Գոյ» բառի բացատրությունն ուղղակի ցուցադրում է հեղինակի անտեղյակության կամ միտումնավոր քաոս ստեղծելու ցանկությունը: Գոյ-ություն և Է-ություն բառերը, ինչպես նշել ենք, ներկայացնում են երկու միմյանց ախոյան աստվածություններ: «Ություն» բառը, որն այսօր ընդունված է որպես վերջածանց և մեկնա­բանվում է հետևյալ ձևով` «ություն - կազմում է` ա) գործողություն կամ հատ­կություն ցույց տվող գոյականներ (երգեցողություն, քաջու­թյուն), բ) հավաք գոյա­կաններ (բանվորություն, մարդկություն)»: Իրականում «Ություն» բառը ներ­կայացնում է «Շարժում», որին հետևում է «Կյանք» իմաստը: Այս բառը կազմված է եգիպտական երկու տարբեր մեհենագրերից, ամրացված մեկ ձողի վրա (նկ. 106):




                            
 
Ութու  (ընդարձակող` տաք  Ուժ)                                                                                                       
 Ուն  (սեղմվող` սառը Ուժ)



«Ութու»` ընդարձակող, սեղմած ծալքերը բացող Ուժ (խորհրդանիշը ցուցում է տաք օդի շերտավոր շարժումը), իսկ «Ուն»` սեղմող Ուժ (խորհրդանիշը` ունելի):

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. «Ութու տե´ս Ար­դուկ: Ութու քաշել - արդուկել: Արդուկ - գործիք՝ որով ճմլուած լաթերը կը հար­թեն»:

Հետևաբար` կարող ենք ասել «Ութուն» (գործիք) Ուժ է, որով բաց­վում են սեղմված ծալքերը և հարթվում: Չհամաձայնվելով բառարաննե­րում տեղ գտած «Ուն» բառի մասնավոր արտահայտություններին` ներ­կայացնենք «Ուն»-ի մեր մեկնաբանումը. Ուն-սեղմ, հավաք, որտեղից` «ունել»-(բռնել), սեղմել, հավաքել: Ուն(ք)-(հոգնակի)` երկու սեղմ (հավաք) կիսակամարներ, նման մեհենագրի նշանին: Խոսակցականում ասվում է` «Ունքերը հավաքեց»: «Ունելի»- սեղմելի(ք), հավաքելի(ք) և այլն...

Ըստ վերը շարադրվածի` կարող ենք ասել, որ «Ութու» և «Ուն» բա­ռերի միակցումից կունենանք ութու-ուն, որտեղ իրար հաջորդող երկու «ու»-երը գրվում է «յու», ուստի` կազմվում է նոր բառ` «ություն», իր նոր իմաստով: Նորաստեղծ «Ություն» բառը ներկայացնում է մասնիկների, մոլեկուլների և նյութերի իրար մոտեցնելու և հեռացնելու երևույթ, որով առաջանում է շարժում, որի հոմանիշներն են` մղում, ընթացք, հոսանք, երերում, եռուզեռ, կեանք: Հետևաբար` «ություն» խորհրդանիշը բառ է և ունի շարժում, կյանք իմաստը և եգիպտական նկարներում «ություն» խորհրդանիշը կրում են այն «աստված-երևույթները», որոնք իրականում ստեղծում են շարժում` կյանք...
Վերադառնալով «Արմատական Բառարանում» ներկայացված «Գոյ» բառի արմատներին` «Էություն. եղած բան, գոյացություն. 2. Աստված, 3. հարստություն, ինչք», կարող ենք ասել, որ տվյալ մեկնաբանությունը շատ հեռու է «արմատ» կոչվելուց: Նույնիսկ այսօրվա հասկացողությամբ «գո­յություն»-ը դա պարզ «լինելիություն»-ն է, իսկ «էություն»-ը` փակ «ներքին ծրագիր»: «Գոյ»-ը` լինելով Ուժային աստվածություն, իր ծրագրային` բն(ական)-ություն կյանքով շատ հեռու է «Է» լեզվային աստծու մտա­պատկերային կեղծ-ություն կյանքից...
Հաջորդ բառը` «գիր». Արմատական բառարան. «տառ, 2. գրվածք, գրու­թյուն, 3. նամակ, 4. Ս. Գիրքը, Աստվածաշունչ, 5. Որևէ գիրք մատեան», որտեղից` «գրել», «գրող» բառերը: Նույն բառարանում «գրել» բառը կապել են հնխ. «պատռել, քերել, քերթել, ճանկռտել» բառերի հետ, առանց որևէ մեկնա­բանության:
Չի բացառվում, որ Հ. Աճառյանը, եթե ոչ հեղինակ, ապա նույնպես համամիտ է եղել լեզվաբանության մեջ ընդունված այն դրույթին, որ լեզուն զարգանում է ինքնաբերաբար` «զարգացման ներքին օրենքնե­րով»: «Գրել» բառի կապը` քերել, քերթել, ճանկռել բառերի հետ, հաստա­տում է մեր առաջարկած այն վարկածը, որ գրերի հեղինակները այլմոլորակային այլակերպ աստվածներն են, ովքեր միայն իրենց համար հասկանալի նշաններ էին «քերում», «քերթում» և «ճանկռում», այսինքն` «գրում» ժայռերում և անձավներում, հարթ մակերես ունեցող քարերի վրա, ինչպես այսօրվա գանգստերների «գրերը» պատերի վրա: Այստեղ հարկ ենք համարում շեշտել, որ միայն «Արմենների» լեզվում է, որ «գրող» բառն ունի իրական, հետևյալ հոմա­նիշները.
(Հայոց լեզուի նոր բառարան) «Գրող, ած. գ. 1. ան որ կգրէ: 2. .....3. երեւա­կայական հոգէառ չար հրեշտակ, որուն անունով հետեւյալ անէծքները կտրվուին չսիրուած անձերուն.- Գրողի գաս, գրողի բաժին ըլլաս, գրողի բերանը երթաս, գրողի ծոցը մտնես, գրողը բկիդ (=կոկորդիդ), գրողը երեսիդ, գրողը տանի (բոլորն ալ սատկիս իմաստով): Գրողի տարած` մեռնելու արժանի. գրողի տոպրակեն ինկած` մահէն` վտանգավոր` մահացու արկածէ ազտուած, գրողի գզիր, գերեզ­մանական ոգի, որ կը համարուի շրջմոլիկ հուրի անձնաւորումը»:
Նման հոմանիշները հաստատում են այն վարկածը, որ տվյալ լեզվի տերեր «Արմենները» անմիջապես շփվել են այդ (այլմոլորակային) չար հրեշ(ի)տակ-ների հետ և իրենց մաշկի վրա են զգացել գրողների բոլոր չար և դաժան գործունեությունները, որոնք վերածել են նզովքի: Հետա­գայում երբ գիրն ընդունվեց մարդկանց կողմից, նախկին հոգէառ «քեր­թող»-ներին ընդօրինակողները, հազարամյակների ընթացքում դարձան հայտնի բանա­ստեղծ քերթողներ և սկսվեց ազգային մրցա­վազքը, թե որ ազգն է ավելի շուտ ունեցել հոգէառ չար հրեշտակների «գրի արվեստը», որն այսօր ընդունված է որպես քաղաքակրթության առաջնային ատրի­բուտներից մեկը...
Չորրորդ բառը` «Բան». «Հայերեն արմատական բառարան»-ում սկսած «մի տեսակ վայրի կաղին»-ից, «մեղրահաց»-ից, «բալ» և «պան» հո­մանիշներից հետո, նշվում է «խոսք»-ը, որի հոմանիշների մեջ են մտնում «աքլորի կանչ»-ից մինչև «ճառել» մտքերը...
Եգիպտական հավատամքում մարդու «Բա»-ն, որոշ չափով նույ­նա­­նում է հայկական «Ոգու» և հունական «Զոյե»-ի հետ, նա մահվան ըն­թացքում անջատվում է մարմնից: Այսինքն` խոսվում է մարդու լինե­լիու­­թյունն ապահովող «Ոգու» ծրագրի մասին, որը ստանալով կրկնակի «ն» և «ը» որոշիչ հոդերը` դարձել է «Բա»-ն և հետո «Բան»-ը, ի վերջո մնալով «Բան» բառաձևով` իր «ծրագիր» իմաստով: Պետք է ընդունել, որ ոչ թե լեզվաբանությունն է կանոնակարգում «բառի» և «խոսքի» կառուցվածքը, այլ բառ ու խոսքով է կանոնակարգված լեզվաբանությու­նը... Հետևաբար` «բան» բառի արմատը «բա»-ն է, իսկ հոմանիշը` «ծրա­գիր»-ը: Ներկայաց­րածը հաստատելու համար, «բան» բառի հիմքով կազմ­­ված բառերի` բանաձև, բանախոս, բանավեճ, «բան ու գործ», «կեն­դանու բանը» դարձ­վածքների մեջ, եթե փորձենք տեղադրել «Արմա­տա­կան բա­ռարան»-ում եղած «բան»-ի հոմանիշները, կստացվի զավեշտ. Օ­րի­նակ` բանաձև բա­ռը կլինի` մի տեսակ վայրի կաղին-ի ձև կամ մեղրա­հացախոս և այլն: Շատ ավելի տհաճ կլինի, եթե «բան»-ի արժեքները տեղադրենք հայկա­կան աստվածաշնչի հայտնի տողերում` «Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստված էր», իսկ մյուս լեզուներով այս արտա­հայտությունը հնչում է այսպես` «Սկզբից էր Խոսքը, եւ Խոսքը Աստծու մօտ էր, եւ Խոսքը Աստված էր»: Այսօրվա ըմբռնմամբ սրբապղծու­թյուն կհամարվի, եթե Ա­ճառյանի բառարանի «խոսք» բառի հոմանիշ` «աք­լորի կանչ»-ից մինչև «ճառել» բառերը տեղադրենք այդ արտա­հայ­տության մեջ... Այս­տեղ հարկ ենք համարում ներկայացնել երկու արտա­հայտությունների միջև եղած` «Բան» և «Խոսք» բառերով շարահյուսած նախադասու­թյուն­ների շարժա­ռիթը, ինչը կրկնակի անգամ հաստատում է մեր առաջ քաշած վար­կածը. երկու` Ուժային և խոսքի (լեզվի) աստվա­ծության գործունեու­թյունը: Եթե Ուժային աստծուն` Մարդուկից մինչև Սանասար, «ԱՍտ», անհրա­ժեշտ է «Ծրա­գիր»-«Բան»` Ուժը մոդուլացնելու համար, որով կկառավարի մարդկու­թյանը, ապա երկրորդ աստվածը` Հա­յա Էա-ից մինչև Եհովա, «ՍԱտ», բա­վարարվում է միայն «Խոսք»-ով, կեղծ մտապատկերներ ստեղ­ծելով խախտում է մարդու չափանիշները, որից մարդկությունը հայտնվում է կեղծիքի ճահճում կամ «ծուռ հա­յե­լիների աշխարհում»: Հե­տևաբար` հայ կրոնականների շահարկած այն վարկածը, որ աստվա­ծա­շունչը թարգ­մանված է եբրայերենից կամ հու­նարենից, չի համապա­տաս­խանում ի­րականությանը, քանի որ սկզբում եղել է «Բան»-ի Ուժային աստվածը, իսկ հետագայում` «խոսք»-ի լեզվի աստվածը, ամեն դեպքում, հայ գրիչ­ները շատ լավ են իմացել, թե ինչի և ում մասին են գրում:

Ժամանակակից ընկալումներ

«Բառեր» բաժնում ներկայացրեցինք «գրող» և «քերթող» բառերի իրական և ժամանակակից ընկալման արժեքները: Նույնը կարելի է ասել քաղաք պե­տությունների` «քաղաքակրթության», քրմապետության` պի­րամիդների, զիկուրատների, թագավորական պալատների, պետություն­ների և կեղծ բարոյական հատկանիշների համար: Այս շինություններն ու քաղաք-պետություն կառույցների հեղինակները Երկիր թափանցած այլ­մոլորակային աստված-զավթիչներն են, որոնք տիրապետում էին բարձր տեխնոլոգիաների և կառուցում էին քարակերտ ամրոցներ` իրենց և ի­րենց համախոհ մարդկանց Ար(և)ի մարդկանցից` Արմենների հարձա­կումներից, պաշտպանվելու համար: Հազարամյակների ընթացքում մե­ծացնելով իրենց շարքերը նորաստեղծ ցեղերով, մեծացրեցին քա­ղաք-պետությունները, թուլամորթ ցեղերի տարածքների հաշվին դարձ­նելով թագավորություններ, ամուր կառավարչական բուրգաձև ստրուկ­տուրայով, որը կիրառվում է առ այսօր: Բնականաբար նման քարա­կերտ «պետական» կառույցներ չէին կարող լինել Արմենների բնակելի տա­րածքներում, քանի որ Արմենները չէին ընդունում աստվածներից նշա­նակված թագավոր ընտրյալներին` իրենց քայքայող քաղաքակրթու­թյամբ, գերադասում էին իրենց փորձառու առաջնորդներին: Ստիպված աստվածները զբաղվեցին այդ կայուն մարդատեսակի հոգևոր շեղման գործընթացով, կառուցելով հոգևոր շինություններ` մեհյաններ, տաճար­ներ, եկեղեցիներ և իրենց գործակալներին ներկայացրեցին որպես հո­գևոր հովիվներ, որն այսօր ընդունվում է որպես մարդու հոգևոր առաջ­ընթացի արգասիք: Իրականում այդ շինություններն` իրենց քարոզիչնե­րով, ծառայել են մարդուն հոգևոր խեղումով իր իրական Արարչից` Արից հեռացնելու նպատակով... Խոսքը տեսանելի դարձնելու համար բերենք ժամանակակից օրինակ. Երեսուն տարի առաջ միասեռականությունը համարվում էր այլասեռություն և նման արարքը դատվում էր օրենքով` «Արվամոլություն» հոդվածով: Այսօր միասեռականները պաշտպանվում են նույն օրենքով, համարվելով «փոքրամասնություն»: Չի բացառվում, որ յոթանասուն տարի անց, այդ մարդկային տեսակը ներկայացվի որպես «քաղաքակիրթ հասարակության բարձրագույն կատեգորիա»` հիմնված նորաթուխ մասնագետների նոր «տեսությամբ» և նոր «գիտական փաս­տարկներով», իսկ մի քանի հարյուրամյակ անց, որոշ հետազոտողներ «կհայտնաբերեն» հնագիտական փաստեր, որ իրենց ազգն ի սկզբանե եղել է «քաղաքակիրթ հասարակության բարձրագույն կատեգորիա»... Հետևությունը միանշանակ է. Արմենները` հանդես գալով որպես Երկրի միակ տեր, պայքարել են Երկիր թափանցած զավթիչների դեմ, առաջ­նորդվելով հիմնականում իրենց բնազդով և պարզ բանականությամբ: Բնականաբար Արմենները չէին կարող սկզբնական շրջանում ունենալ աստվածներից «շնորհված» կեղծ ծրագրային զարգացում, որն այսօր ըն­դունված է անվանել «քաղաքակրթություն»` իր կեղծ պատմական «կուլ­տուրայով» և քարակերտ շինություններով, որոնցով այսօր հարուստ է Եվրոպական աշխարհը:

«Սասնա Ծռեր» էպոսը` ինչպես վերը նշվեց, հասցեագրված է ԱՐ­մեն մարդատեսակին, որոնք որդեգրեցին կեղծ բարոյական հատկանիշ­ներ` կապված ամուսնության հետ և չընդունեցին բազմակնությունը: Այս «բարոյականության» համար նորից պետք է «շնորհակալ» լինել աստ­վածներին, որոնք իրենց թելադրած կեղծ բարոյական հատկանիշներով խոչընդոտեցին իրենց համար վտանգավոր Արմենոիդ մարդատեսակի բազմացմանը: Հակառակ այս «բարոյականությանը», աստվածներով մուտացված «անբարո» ազգերը բազմացան և քանակային «որակ» կազ­մելով սկսեցին Արմենոիդներին հակադրվել իրենց տեսակին համապա­տասխան բարքերով: Փորձենք ներկայացնել հայերի կողմից չընդունված բազմակնության «սրբապիղծ» երևույթի օտարածին լինելը: ԱՐ-ի արա­րած մարդատեսակ Արմեն-ը` ընդունելով աստվածների կեղծ բարոյական ծրագրերը, հեռացավ իր Ար-Ար- օղ-ի բարքերից: Արն իր շուրջը հավա­քե­լով կիեր (շարժվող ձվեր), բեղմնավորում է այդ կիերը հերթականու­թյամբ: Եթե «կի» բառին տրվի Արին պատկանելիության հատկանիշ, ա­պա կընդունի «ն» որոշիչ հոդը և կդառնա Արի «կին», որը ստանալով երկրորդ որոշիչ հոդը` «ը»-ն, դառնում է «կինը», իսկ հոգնակին կլինի` «կինք» կամ կիներ, որն էլ գրվում է «կանայք» ձևով: Հետևաբար կունե­նանք Արի կանայք, այսինքն` Արմեն մարդատեսակի Ար-Ար-իչը լինելով բազմակին, չէր կարող իր ծրագրավորած մարդուն նման կեղծ ծրագիր հաղորդել, իսկ մարդու ծրագրավորումը Արի կողմից հաստատվում է հետևյալ փաստերով...

«Բիոնիկա» էլեկտրոնային տեխնիկայի ստեղծողները օգտագոր­ծում են օրգանիզմների ծրագրային կառուցվածքների առանձնահատ­կու­թյունները, քանի որ այդ կառուցվածքները համարվում են կատարյալ: Հիմնականում նման ընդօրինակումները օգտագործվում են համակար­գիչների մեջ: Համակարգիչների գործունեության ծրագրավորման հա­մար հաճախ օգտագործում են` EPROM (Erasable Programmable Read Only Memory) կարգի հիշողությամբ ծրագրավորված ինտեգրալ սխեմա­ներ: Ո՞րն է EPROM-ի առանձնահատկությունը. այս հիշողության սարքի վրա կա թափանցիկ անցք, որտեղից կարելի է մաքրել կամ նորից ծրա­գրավորել ինտեգրալ սխեման ուլտրամանուշակագույն ճառագայթի օգ­նությամբ, իսկ ծրագրավորելուց հետո անցքը փակում են (նկ. 107):


Նկ.107. EPROM. Ոչ մեծ կվարցե պատուհանը թույլ է տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներով ջնջել տվյալները

EPROM (անգլ. Erasable Programmable Read Only Memory) – կիսահաղորդչային հիշող սարքերի դաս, հաստատուն հիշողություն` տեղեկատվության ձայնագրման համար (ծրագրավորում), որում օգտագործվում է էլեկտրոնային ծրագրավորող սարք և կարող է վերաձայնագրվել


Այս նույն երևույթը տեսնում ենք երեխայի գանգին, որը սկզբնական շրջանում ունի բացված անցք: Անցքը փակվում է տարիների ընթացքում, Արի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայությամբ, որը երե­խայի կառուցվածքի առողջ և համաչափ զարգացման խթանն է: Այս ծրագրավորումը նման է համակարգչի օպերատիվ հիշողությանը` իր ОЗУ (оперативное запоминающее устройство) և RAM (Random Access Memory) տերմիններով։ Երկուսն էլ համարվում են համակարգչի օպերատիվ հիշո­ղություն։ Նախքան ծրագրի կիրառումը, համակարգչի օպերատիվ հիշո­ղությունը պետք է լինի անհրաժեշտ ծավալով, այլապես համակարգիչը չափազանց դանդաղ կաշխատի: Նույն երևույթը տեսնում ենք «ռախի­տով» հիվանդ երեխայի մոտ` դանդաղաշար­ժություն և դանդաղ մտածո­ղություն: Այս հիվանդությունը հիմնականում առաջանում է օրգանիզմում Արի ծրագրավորող ճառագայթների պակասից, բժշկության մեջ` վիտա­մին D-ով «լրացնում» են Արի բնական ուլտրամանուշակագույն ծրագրա­վորող ճառագայթների պակասը: Ի տարբերություն համակարգչի EP­ROM-ի, երեխայի ծրագրավորումից հետո անցքը փակվում է հիմնովին... Երեխայի գանգի բացվածքը տե´ս նկ.108-ում:


Նկ. 108



    Այս նույն երևույթը տեսնում ենք երեխայի գանգին, որը սկզբնական շրջանում ունի բացված անցք: Անցքը փակվում է տարիների ընթացքում, Արի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայությամբ, որը երե­խայի կառուցվածքի առողջ և համաչափ զարգացման խթանն է: Այս ծրագրավորումը նման է համակարգչի օպերատիվ հիշողությանը` իր ОЗУ (оперативное запоминающее устройство) և RAM (Random Access Memory) տերմիններով։ Երկուսն էլ համարվում են համակարգչի օպերատիվ հիշո­ղություն։ Նախքան ծրագրի կիրառումը, համակարգչի օպերատիվ հիշո­ղությունը պետք է լինի անհրաժեշտ ծավալով, այլապես համակարգիչը չափազանց դանդաղ կաշխատի: Նույն երևույթը տեսնում ենք «ռախի­տով» հիվանդ երեխայի մոտ` դանդաղաշար­ժություն և դանդաղ մտածո­ղություն: Այս հիվանդությունը հիմնականում առաջանում է օրգանիզմում Արի ծրագրավորող ճառագայթների պակասից, բժշկության մեջ` վիտա­մին D-ով «լրացնում» են Արի բնական ուլտրամանուշակագույն ծրագրա­վորող ճառագայթների պակասը: Ի տարբերություն համակարգչի EP­ROM-ի, երեխայի ծրագրավորումից հետո անցքը փակվում է հիմնովին... Երեխայի գանգի բացվածքը տե´ս նկ.108-ում:


Տարածքային անվանումներ


Նորից վերադառնալով «Գո»-ի և «Է»-ի աստվածություններին, նշենք, որ Գոյի աստված Մարդուկն իր մյուս անվանումներով, գալակ­տի­կան վերականգնելու ամբողջ գործընթացը սեփականաշնորհելով` ամեն ինչ գոյացրեց` վերագրեց իր անվանը, իսկ «Է»-ի աստված` Հայա Էան, իր մյուս անվանումներով, լինելով «լեզվի աստված», իր հաղթանակից հետո լեզուները էացրեց` «ա» հնչյունները մեծ մասամբ փոխարկվեցին «է»-ով, կամ «ե»-ով: Հետագայում ունեցանք անհասկանալի անվանումներ` Էրեբունի, Էրիվան կամ Երևան անվանումները, որոնք իմաստավորվում են «ա»-«է» տառադարձությունից հետո` Արաբուն(ի)ա, Արավան, որն ընկալվում է` «Արայի ապրելատեղ»: Հնարավոր է նույն փորձությանն են արժանացել, ինչպես վերը նշեցինք, մեզ հայտնի «Երկիր» և «Երկինք» անիմաստ անվանումները, որոնք իմաստավորվում են «ա»-«ե» տառա­դարձությունից հետո. «Արկիր»Արին կրող Ուժ և «Արկինք»Արի կա­նայքԱյս նոր անվանումները` «Արկիր» և «Արկինք», ոչ միայն իմաստա­վորվեցին, այլև ցույց տվեցին այդ անվանումների սխալ տեղադրումը` «Արկիր»-Արին կրող Ուժը փոխակերպել են «Երկիր» նյութական Կի-ձվով, իսկ նյութական «Երկինք»-«Արկինք» ձվերը փոխակերպել են Արին կրող Ուժով, որն ապահովում է Արի դիրքն ու շարժումը գալակտիկայում: Նման փոխակերպման հանդիպեցինք եգիպտական աստվածների անվա­նումների մեջ` «Nu»=«Նու», որը ներկայացնում է մասսա` զանգված և «Nut»=«Նութ», գրվում է նաև Newet, Neyewet ձևերով, որը տառացի կգրվի «նյութ», սակայն Ուժ իմաստով: Նման փոխակերպումները մի­տումնավոր են կատարված, մտային պատկերներում առաջացնում են քաոս` շեղելով մարդուն անվանումների ճիշտ ընկալման և եզրահանգ­ման հնարավորությունից...
Հաջորդ` «Եվրոպա» անվանումը հաստատում է, որ երկիր թափան­ցած աստվածներն են տիրացել այդ աշխարհամասին և անվանակոչել են իրենց Ուժային աստված` Յուպիտերի վեցերորդ ուղեկից-“спутник”-ի Եվրոպա անվամբ («Եվրոպայի առևանգումը Զևսից». հունական դիցա­բանություն): Այլ ոչ թե Եվրոպայի անվամբ է մարդն անվանակոչել спут­ник”-ը...
Հաջորդ աշխարհամասը, որը անվանված է Ասիա, նույնպես կրում է Ուժային աստված Զևսի, ԱՍ-ի անունը` «ԱՍի ա»: Այսօր մենք չենք կարող նշել աստվածների անվանումների և իրենց անուններով կոչված տա­րածքների անվանումների, հավանական է հապավումների, իրական ի­մաստը, ինչպես մի քանի հազարամյակ հետո չեն կարող վերծանել այս­օրվա հապավումները` ՍՍՀՄ, ԱՄՆ, «Կոմկուս» և այլն...
Ուշագրավ է հետևյալ հանգամանքը, որ ազգերի (ԱԶԳ - գուցե` «Արան Զևսով Գոյացած» հապավումն է) անվանումների արտահայտումն այլ ազգերի կողմից, հնչում է այլ անվամբ, թերևս «թարգմանությամբ» կամ նմանեցնելով ինչ-որ բանի` անվանակոչել են իրենց լեզվային արտա­հայտությամբ: Օրինակ` հայերենում «Հույն» ժողովրդի տարածքն ան­վանվում է «Հունաստան», ռուսերենում և անգլերենում հնչում է նույնու­թյամբ` “Греки”, “Греция”, «Greek», «Greece»: Հույների ինքնանվանումը` «Հելլեններ», իսկ տա­րածքը` «Հելլադա»: Նույնը կարելի է ասել հայերին սահմանակից ժողովրդի` «Վրացիների», «Վրաստան» տարածքի վերա­բերյալ, որոնց ռուսներն անվանում են Грузин, իսկ տարածքը` Грузия”, անգլերեն` «Georgian», տարածքը` «Georgia»: Վրացիների ինքնանվանու­մը հնչում է «Քարթվելի», իսկ տարածքը` «Սա’քարթվելո»: Ազգերի և ի­րենց տարածքների ինքնանվանումների տարբերությունն այլ ազգերի կողմից արտաբերված անվանումներից, խորը ուսումնասիրության կա­րիք ունի: Բնականաբար, հին ազգերն իրենց բազմադարյան լինելիու­թյան ընթացքում շրջապատված լինելով տարբեր ցեղախմբերի հարևա­նությամբ, արժանացել են տարբեր անվանումների, ինչն էլ առիթ է հան­դիսացել «մասնագետներին», տվյալ տարածքում «բնակեցնել» տարբեր «ազգություններ» այդ անվանումներով: «Արմեններ» (որոնց անվանում էին մյուս ազգերը) մարդատեսակի ինքնանվանումները փոխվել են ոչ միայն տեղի բնակիչների կամքով, այլև հետագայում գրելու և կարդալու «արվեստի» անկատարությունից: Օրինակ` Արատտա և Ուրարտու ան­վանումների նույնությունը խախտվել է տարբեր տառատեսակներով գրե­լու հետևանքով, URARTU գրելաձևը U=A տառադարձությունից հետո կկարդանք ԱՐԱՐՏԱ, որը սխալ ձևով գրված է ԱՐԱտՏԱ: Մեհենագրերը կարդալիս, եթե առաջին նշանի անվանումը վերջանում է մի հնչյունով, որով սկսվում է հաջորդ նշանի անվանումը, ապա գրվում է մեկ հնչյունը: Հետևաբար` երկու «տտ» հնարավոր չէ, որը հաստատվում է նույն տա­րածքում հաջորդ անվանման գրելաձևով` ԱՐԱՐԱՏ: Այս անվանումներն ունեն ընդհանուր ԱՐ-ԱՐ` «Արարել» այսօրվա հասկացությունը, «ատ» և «տա» վերջածանցներով: ՎԱՆի թագավորության անվանումը ցուցում է տարածքի Անի աստվածության պատկանելիությունը, իսկ «Բիայնիլի» պալատական անվան ծագումը (եթե ճիշտ է կարդացվել), այդպես էլ մեզ կմնա անհայտ անվանում... Վերը նշված անվանումներից հետո, նույն տարածքը «Հայաստան», իսկ բնակիչներին «Հայ» անվանմամբ ընդու­նելն առիթ է հանդիսացել ինչ-որ «խելացի» մասնագետների, որ բացա­հայտեն` «Հայերը եկվոր են»: Որն էլ խթան է հանդիսացել հայ մասնա­գետներին, շուրջ հարյուր տարի ապացուցելու «Հայերի բնիկ լինելը», միև­նույն ժամանակ ընդունելով և հիմնավորում տալով «աստ­վածաշնչյան» այնպիսի կեղծիքների, ինչպիսիք են «Համաշխարհային ջրհեղեղը», Նո­յից և իր որդիներից սերված այսօրվա «Արմենոիդ», «Սևամորթ», «Կարմ­րամորթ», «Դեղնամորթ», «Մոնղոլոիդ» և տարբեր մարդատեսակների ծագումը, ինչը հակասում է գենետիկայի օրենքներին: Ջրերի ետ քաշվելու հետևանքով տապանը «վայրէջք» է կատարում 5165 մետր բարձրություն ունեցող Արարատի վրա: Այս կեղծիքը հայ ժողովրդի համար դարձել է հարազատ պատմություն, որի հետ կապում են իրենց ծննդյան սկիզբը և հպարտանում դրանով` մոռանալով իրենց իրական «հպարտանալու» հատկանիշները...

Սովորական, պարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս այս պատմության անհեթեթությունը. Երկրի շառավիղը 6371 կմ է, որի ծա­վալը` V=4 πr3/3, արժեքները տեղադրելուց հետո կունենաք` V=4x3,14x 63713/ 3=1,082x1012 կմ3, ջուրը մոտ 5կմ բարձրանալուց հետո Երկրի ծա­վալը` V=1,085x1012 կմ3, տարբերությունը կլինի 1,085x1012կմ3-1,082x 1012կմ3=0,03x1012=3x109կմ3 ջուր, այսինքն` երեք միլիարդ կմ խորհանարդ ջուր: Երկրի չորս` Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Սառուցյալ օվ­կիանոսների ջրերը միասին կազմում են` 723,699 մլն կմ3+329, 66 մլն կմ3 +282,65 մլն կմ3+18,07մլն կմ3=մեկ միլիարդ երեք հարյուր հիսունչորս մի­լիոն կմ3, այսինքն` ջրհեղեղի ջրերը երկու անգամ ավել են եղել չորս օվկիանոսներում եղած ջրի քանակից: Բնականաբար հարց է առա­ջա­նում` ի՞նչ եղան այդ ջրերը: Այս պատմությունը հիշեցնում է մի հին անեկ­դոտ. «Երբ դրացին բողոքում է, որ դրացու կատուն կերել է իր հինգ կի­լո­գրամ միսը, կատվի տերը կատվին դնում է կշեռքին` ասելով,- «էս հինգ կիլոն իմ կատուն, բա ո՞ւր ա քո հինգ կիլո միսը»:

Այսօր Երկրի չորս օվ­կիա­նոսները կան, ի՞նչ եղան «Համաշխար­հային ջրհեղեղից» առաջա­ցած ութ օվկիանոսների քանակին հավասար ջրերը: Չի բացառվում, որ մի քա­նի դար հետո «Համաշխարհային ջրհե­ղեղ» հորինողները կատա­րեն հակառակ գործողություն` հայերին վերա­գրեն կեղծ ջրհեղեղ հորի­նելու գաղափարը, որով փորձել են ապացուցել «Իրենց բնիկ լինելը»...


Հնագույն դրոշմների և բարձրաքանդակների ժամանակակից մեկնաբանումներ

Աստվածների հետ կապված թեման շարունակելով, քննարկենք մի շարք դրոշմների, ժայռերի կամ պատերի վրա կատարված խորաքանդակ աստվածային պատկերների թեմաները, որտեղ աստվածները ներկա­յացվում են իրենց իրական` դաժան կերպարով: Նորից «մասնագետնե­րի» միջնորդությամբ աղավաղվել են պատկերներում ներկայացված հասցեատերերի անվանումները: Ստորև պատկերված (նկ. 109) դրոշմում «անմահ» աստվածների գլխարկները ցույց են տալիս իրենց տարբեր երկ­նային մարմիններ լինելը: Գալակտիկան պտտող Մարդուկին, որի ուսե­րից «բխեց Տիգրիսն ու Եփրատը», այսինքն պարուրաձև գալակտիկայի ճյուղերը` ինչպես լոգարիթմական կորեր, ներկայացրել են որպես Հայա Էա:
                                                                                2
        
                                                                 1                            3                            4                      5                                                              Նկ․109  Շումերական կնքադրոշմ՝ Հայա աստծո պատկերով (նրա ուսերից ելնող                                                                            երկու ջրաշիթերը խորհրդանշում են Եփրատն ու Տիգրիսը)                       

1) Սատուրն` Հայա Էան իր խորհրդանիշներով` առյուծով և աղեղով:

2) Լուսին - Իշտար` (Սատուրնի շուրջը պտտվող ձվերի վրա զար­գացած կենդանակերպերի` Է ակների այսօրվա կացարանը) իր «ծանրո­ցով», փակել է Փոքր Մհերի դուրս գալու ճանապարհը:

3) Փոքր Մհեր` պտուղը, որը ցանկանում է դուրս գալ մայր Երկրի «արգանդից»:

4) Յուպիտեր` Մարդուկն իր Ուժը խորհրդանշող ցուլով, ար­ծիվ-անգղով հարձակվել է նորածին` Փոքր Մհերի վրա:

5) Մարս (կի-ձու), որը Յուպիտերի շուրջը պտտվող ձվերի վրա զար­գացած կենդանակերպերի` գոյ երի այսօրվա կացարանն է: 

  

Գալակտիկայի լոգարիթմական կորեր
«Մարդուկի ուսերից բխած խորհրդանշական Տիգրիսն ու Եփրատը»
Աղյուսակ V
                          55 Նա (Մարդուկը, հ.կ.) Տիգրիսն ու Եփրատը
                  անցկացրեց նրա (Թիմատի, հ.կ.) աչքերի միջով:


  Հաջորդ պատկերում (նկ. 110)` Մարդուկ աստվածը նստած, ձեռքին «գոյի» խորհրդանիշը, գլխի վերևում երեք աստղային նշաններ: Մեջտե­ղում` իր, աջ կողմում` Լուսնի, իսկ ձախում` Սատուրնի սիմվոլները: Առջևի սեղանին ներկայացված է Մարդուկի մեծադիր աստղատիպ սիմվոլը, որը բնորոշվում է «Երբ Վերևում..» պոեմում Մարդուկին գովերգող հետևյալ տողերով.

95 Չորս աչք, չորս ականջ:

Նա բերանը կբացի. բերանից նրա բոց է բխում

Նա քառակի է լսում իմաստուն լսողությամբ

Եվ ամենատես աչքերը ամեն ինչ տեսնում էին:

Աստվածների մեջ ամենաբարձրն է գեղեցիկ իրանով:        

Մարդուկի աստղային սիմվոլը համապատասխանում է պոեմի տո­ղերին` չորս սրացող աստղային սլաքները բնորոշում են նրա սուր տեսո­ղությունը, իսկ չորս «ձայնային» ալիքները` նրա քառակի լսափողերը: Հարթաքանդակը ներկայացնում է «որդու»` Մարդուկի գլխավոր աստված լինելու ժամանակաշրջանը...


                                                                            Մարդուկի աստղատիպ սիմվոլը                                    Չորս աչք,                                                                                                                                                                                    չորս ականջ

Նկ. 110


Բոլոր տեսակի այլմոլորակայիններն իրենց «թռչող ափսեներով» երկիր են թափանցել ոչ թե ուրիշ համակարգերից, ինչպես իրենց մեծա­րելով և իրենց հետքը կորցնելու համար ներկայանում են այլմոլորակային աստվածները, այլ` Արի համակարգում գտնվող «ջանավարների» շուրջը պտտվող ուղեկից “спутник”-ներից...

«Աստղային երկինք» խորագրի տակ պատկերված նկարը (նկ.111), սխալ դիրքով է ներկայացված հանրությանը: Պատկերում ներկայացված «Աստղային երկինքը» Արի համակարգի «գերեզմանոցում» գտնվող «ջա­նավարներն» են (բացառությամբ լուսնի): Նկ. 112-ի կենտրոնում` Աժդա­հակ-վիշապից վերև, մեջտեղում գլխավոր աստված` Մարդուկ-Յուպի­տերն է, իր աջ կողմում լուսինը, իսկ ձախում` Հայա Էա-Սատուրնը, որոնց վերևում ներկայացված են իրենց գործունեությունը բնորոշող նշանները: Լուսին-մոլորակից ձախ, փայտին թառած թռչունն է, որով բնորոշվում է «Բու-լուսինը» (Հավ-լուսնի), կողքին` Մարդուկի ուսերից բխող` Տիգրիսն ու Եփրատը բնորոշող ճյուղավորումը և պտտվող գալակտիկայի երկու կեսերից` «տներից» առաջացած «Կենաց ծառերը», հաջորդը Սատուրնի «տունն» է, իր շուրջը պտտվող մանրԷակիր ձվերով: Ներքևում` որպես խայթող կարիճ­ներ, ներկայացված են նախկին «Մութականեր» Նեպտունը և Ուրանը...

Նկ. 111                                                        Նկ. 112



Հաջորդ քանդակում (նկ. 113) կենտրոնական դիրքում ներկայաց­ված է «հայրը»` Հայա Էան, իր գլխավոր աստվածության ժամանակ...



   
Գլխավոր աստված` Հայա Էա (Սատուրն)
                                        Լուսին-մոլորակ                                                                            Մարդուկ(Յուպիտեր) 
       Նկ․ 113

Լուսին-մոլորակը միշտ հայտնվում է հաղթանակած աստծու աջ կող­քին` ստանձնելով կամակատար մանկլավիկի դերակատարումը: Նման դերակատարումը մարդկության պատմությանը հայտնի է աստղա-լուսնա­կիր զինանշան ունեցող պետության դրսևորմամբ` բոլոր ժամանակներում «կշեռքի ծանր կողմն անցնող» ճկուն դիվանագիտությամբ...

Մասնագետները` չկասկածելով աստվածների բարեհոգությանը, նման դաժան թեմաներով ժայռապատկերները վերագրել են պատե­րազմներում հաղթանակ տարած արքաներին, ինչը չի համապատաս­խանում իրականությանը:  

Անուբանինին[1] վերագրած կոթողը` Իշտար դիցուհու հետ, չի հա­մապատասխանում պատկերում (նկ. 114) ներկայացված անձին, քանի որ արքան չէր կարող գլխով բարձր լինել դիցուհուց:  

Ժայռաքանդակում ներկայացված է Հայա Էա աստվածն իր ատրի­բուտներով` աղեղով, գլխավերևում իր խորհրդանիշ աստղով և ամենա­տես աչքով: Քանդակում պատկերված է աստվածների դաժանությունը Արա տեսակի մարդկանց նկատմամբ` Հայա Էան և Իշտար-Լուսինը ոտ­քերի տակ են առել մարդկանց, թոկով կապել են մարդուն, իսկ ներքևում` շարքով քայլում են գերի Արաները, իրենց` վեհ կեցվածքով, առաջնորդի հետևից: Պատկերում ընդգծված ներկայացվել է մարդկության «մեջքը կոտրած»` Ուժազրկված վիճակը, որի ցավերը մարդիկ զգում են առ այս­օր...

Նկ․ 114 Անուբանինիի կոթողը Իշտար դիցուհու
և իր պատկերով


[1] Անուբանինին- անու = ատոմ, բան = ծրագիր` «ատոմի ծրագիր»:


Նկ. 115. Նարամ-Սուենի հաղթակոթողը` նվիրված Լուլլուբի երկրի դեմ կատարած արշավանքին (հայտնաբերվել է Սուզայի պեղումներից)

Բարձրաքանդակում (նկ. 115) նշված Նարամ-Սուենին անձամբ ծա­ռայել էր աստվածներին և նրանց պատերազմական ծրագրերը տարիներ շարունակ մեծ հաղթանակներով պսակել: Նա` հասկանալով, որ հիմնա­կան գործը ինքն է կատարում, սակայն փառաբանվում են աստվածները, կրկնեց իր Սարգոն պապու «սխալը»` իրեն աստված հռչակելով: Նա­րամ-Սուենի նման վարմունքը աստվածները չներեցին և գլխավոր աստ­ված Էնլիլը պատժեց նրան կուտիների միջոցով: Պատերազմում սպանվեց ինքնակոչ աստվածը: Քինախնդիր Էնլիլ աստվածը չէր հան­դուրժի «սրբապիղծ» արքային նվիրված նման հաղթակոթող, եթե նույն­իսկ իրականում այն նվիրված լիներ Նարամ-Սուենին: Քանդակում մարդկային բուրգի վրա վեր է հառնել շեփորահարվող, աղեղնավոր Հա­յա Էա-Էնլիլն` իր աստղային խորհրդանիշով:

Ներողություն հայցելով համբերատար ընթերցողից, վերադառնանք «Սասնա Ծռեր» էպոսի Խանդութ-Երկիր բաժնին...

Խանդութ-Երկիր

«Սասնա Ծռեր» էպոսի ծնունդը, ինչպես վերը նշվեց, թվագրված է Մ. Խորենացու «Հայոց Պատմությունից» շատ ավելի ուշ, երբ հայ ժո­ղովրդի մոտ ձևավորված էր ազգի «ծագումնաբանությունը» ըստ Մ. Խո­րենացու` աղեղնավոր Հայկ նահապետով, որի անունով էլ Արմենները կոչվեցին «հայեր», իսկ նրա որդիներով և թոռներով իբրև ձևավորվեցին թագավորական և իշխանական տներն իրենց անուններով: Մ. Խորենա­ցու «Հայոց Պատմությունը» մասնավոր թեմա է, որը նոր ուսումնասիրու­թյան կարիք ունի: Ազգի նման «փառավոր» ծագումնաբանության հետ ձևավորված էր նաև տեսակի բարոյական «բարձր» հատկանիշները, ո­րով չէր ընդունվում բազմակնությունը: Նման ավանդությունը պատճառ հանդիսացավ, որ «Սասնա Ծռեր» էպոսի հեղինակները Դավթին ներկա­յացնեին մի-ակ-ին, կամ մի-ա-կնության հետևորդ: Իրականում Ար-Դա­վիթը բազմակին է, իր շուրջ պտտվող կի-ձվերով` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Ֆայտոն: Էպոսային մանուկ Դավթին ներկայացրին Մսրա Մելիքի գցած հոլերը` ակերը, կի-ձվերը բռնող, իսկ Խանդութ-Երկիր` ձուն ներկայացվեց քառասուն փահլևաններին հաղթելով տիրած` Դավթի մի-ակ «կողակից» կին-ը ...

- Ես Չմշկիկ Սուլթան չե՛մ առնի.

Տէրթամ, Խանդութ խանում բերեմ։

Հրողբեր ասաց.- Դավի՛թ, էս յոթ տարի էղավ,

Քառսուն փահլևան նստած են առջև էնոր դուռ.

Դու էլ կէրթաս առջև էնոր պատուհան.

Թե քե նշան էտու, կէրթաս.

Թե չէ տու, կը դառնաս, կը գաս։

(Չի բացառվում, որ Խանդութ-Երկրին Արը «փախցրել» է Պտախի խողովակից (տե´ս. «Հնում և Պտախ» բաժնում...)

Էպոսում ներկայացված Չմշկիկ Սուլթանը նույն չմշկանման լուսինն է, որի ներսը դատարկելուց հետո, Հեփեստոսն ապահովեց ձվի նախկին կշիռը և Արը ընդունելով որպես բնական կի-ձու, ձգելով բերեց բնական կի-ձվերի մոտ: Այսօր դժվար է ասել` լուսինը ծրագրավորվա՞ծ հարվածեց Երկրին, թե՞ Մարսին հարվածելուց հետո դարձավ անկառավարելի, որի հետևանքով հարվածեց նաև Երկրին: Զևսը և Հեփեստոսը խաբեաբար Ա­ենաս Պալլաս` լուսին-մոլորակին, ինչպես «Տրոյական ձի», անցկաց­րեցին Արի կիերի շարքը, որն այսօր ծառայում է Էակներին՝ որպես բնակատեղի և վիրուսային ռազմական բազա (հավանական է Լյուցիֆերի գլխավորությամբ)...

Ինչպես վերը նշեցինք, Խանդութ-Երկիրը հղի է և գտնվում է ծննդա­բերության շրջանում, որը փաստվում է հին միջագետքյան և Վանի թագավորության ժամանակաշրջանի դրոշմներում (նկ. 116,117,118):

    Նկ․ 116                        Նկ․ 117                    Նկ․ 118


Նկ. 116-ում պատկերված է Երկիր-Արբանյակ-ձուն` փոքր շրջա­նա­գծով, որի ներսում լորձունքոտ (առյուծի ձագ) կորյունն է` «Փոքր Մհերը», որի վրա հարձակվել է Մարդուկ-Զևսի Անգղ-արծիվը: Երկրորդ շրջա­նով ներկայացվում է Երկրի ակակիր Ուժի` Կիրակի խիտ շերտը, որի վրա ընկած է լուսինը, քանի որ իր փոքր տեսակարար կշռով չի կարող մտնել Երկիր-Արբանյակը ծածկող Կիրակ-Ուժի խիտ շերտը, որն աստղագիտու­թյան մեջ ներկայացվում է որպես լուսնի ուղեծիր, որը շատ հեռու է իրա­կանությունից (նա քարշ է գալիս Կիրակի վրա` օրը մոտ 120)...

Նկ. 117-ում, սեպագրերով կազմված շրջանի ներսում, նույն կորյուն պտուղն է, իսկ վերևում ներկայացված է «կարմիր եղեգնիկը», որից «ծուխ և բոց կելաներ» («Վահագնի ծնունդը»` բոլոր Արբանյակ-ձվերը նույն կերպ են ծննդաբերում): Այս երկու պատկերների սեպագրերը նույնու­թյամբ կրկնվում են, բացի (ձախից-աջ կարդացվող) վերջին սեպախմբից, որով հավանական է բնորոշվում է այդ երկու պատկերների սյուժետային տարբերությունը (նկ. 116-ում Անգղի և լուսնի հարձակումը հղի Երկրի պտղի վրա, նկ. 117-ում` հղի Երկրի ծննդաբերության շրջան), իսկ նկ. 118-ում այլ սեպանշաններով կազմ­ված շրջանի ներսում ձիու գլուխ է: Հետաքրքիր է, որ այս սեպագրերն առ այսօր կարդացված չեն...

Եթե ընդունենք, որ այս սեպագրերով կազմված շրջանը (նկ.118) նույնպես ներկայացնում է հղի Երկիր ձուն, իսկ ներսում կորյունը փոխա­կերպվել է ձիու քուռակով, ապա համընկնում է Մ. Խորենացու «Հայոց Պատմությունում» տեղ գտած «Գողթան երգերի» մեջ Արտաշեսի «անեծ­քին», իրականում՝ «խրատ որդուն» ` Արտավազդին, որպեսզի թույլ դուրս չգա...

Եթէ դու յորս հեծցես

յԱզատն ի վէր ի Մասիս

զՔեզ կալցին քաջք, տարցին

յԱզատն ի վէր ի Մասիս

Անդ կայցես

Եվ զլոյս մի՛ տեսցես։

Ս. Մալխասյանցի ոչ ճիշտ թարգմանությամբ խեղաթյուրվել է ի­մաստը`

«Թե դու հեծնես որսի գնաս

Ազատն ի վեր դեպի Մասիսն

Քաջքերը քեզ բռնեն տանեն

Ազատն ի վեր դեպի Մասիս.

Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:

Գրաբարում գրված «յորս» բառը ոչ մի կապ չունի «որս»-ի հետ, որը հայտնի է դառնում «որս» բառի տեղադրումից, որով ստացվում է` «Եթե դու որս հեծցես», անիմաստ նախադասությունը: Այստեղ նորից պետք է հիշեցնենք, որ աստվածների համար բոլոր լեզուները համարվում են «մայրենի լեզու», հետևաբար յորս=հորս=horse=ձի, որից կունենանք` «Եթե դու ձի հեծցես» իմաստը: Բառի ճիշտ արժեքի տեղադրումից ստա­նում ենք ճիշտ և իմաստավորված նախադասություն, որով հաստատվում է, որ նկ. 117-ի շրջանաձև սեպագրերի ներսի կորյունը, նկ. 118-ում փոխա­րինվել է մտրուկով, որի համար Արտաշեսը զգուշացնում է որդուն, որ­պեսզի «առյուծ հեծնած»` հզոր դուրս գա Երկրի «արգանդից» և ոչ թե «ձի հեծնած»` թույլ դուրս գա, քանի որ վերևում սպասում են չարքեր` Հայա Էան իր «աղեղով», Լուսինն իր «ծանրոցով» և Մարդուկ-Զևսն իր «ար­ծիվ-անգղով», ինչը պատկերված է նկ. 119-ում:

Նկ․119


«Գողթան երգերում» հայր` Ար-Դավիթ-Արտաշեսը զգուշացնում է որդուն` Արտավազդ-Փոքր Մհերին. «Այնտեղ մնաս, լույս չտեսնես», կամ «Փակվիր Ագռավաքարում (ինչպես կասեր Ա. Խնկոյանը` «Մինչև անցնի վտանգը: Տես փորձանք կա քո գլխին» )...

Բիայնական կնիքներում (նկ. 120 և 121) պատկերված է, թե ովքեր «կդիմավորեն» և ինչ կպատահի եղեգնյա փողից ելնող նորածին՝ Փոքր Մհերի հետ...

Նկ․120    
                                Լուսին    Սատուրն  Նորածին    Յուպիտեր+(Մարս)
                                                                                        

                                                                                                                                                                                         Լուսին

                Նկ․121                                                          Աղեղնավոր            Եղեգնիկի          Նորածինը կլորվելով                                                           (Սատուրն)                         բոցը                        նմանվում է հորը` ԱՐին

                                



Աստվածների նման հարձակումը հղի Խանդութ-Երկրի և Նորածնի վրա, պատկերված նկ. 119,120,121-ում, անշուշտ պետք է ընդունել որպես սիմվոլիկ պատկեր: Իրականում հարձակումը կատարվում է շատ ավելի դաժան, աստվածներին բնորոշ անմարդկային միջոցներով: Քանդում են Երկրի ընդերքը` հանքանյութերի շահագործման և վերջապես ստոր­երկրյա անհավանական քաղաքաշինությունների համար, որոնք մարդ­կության վերնախավին ներկայացվում է որպես միջուկային պատերազ­մից պատսպարվելու միջոց, իսկ իրականում` կենսական ապրելատեղի[1] իրենց սողունատիպ տեսակի համար...


Մարդն ու բնապահպանության ճանաչողությունը

Եթե հազարամյակներ առաջ Փոքր Մհերին սպառնացող վտանգը գալիս էր միայն Երկիր թափանցած աստվածներից, այսօր ամբողջ մարդկությունն է լծված իրագործում Երկիրը քայքայող աստվածների վտանգավոր ծրագրերը: Հարյուրամյակներ շարունակ գիտական կեղծ տեսություններով ժխտվել է էկոլոգիապես մաքուր էներգակիրների առ­կայությունը և կիրառումը: Շատ գյուտարարներ սեփական կյանքով վճա­րեցին իրենց հայտնագործությունների համար, միևնույն ժամանակ ոչնչացվեցին նրանց գյուտերը[1]: Նույնիսկ հանրաճանաչ գիտնականնե­րին չֆինանսավորելով և վարկաբեկելով գիտական շրջաններում՝ արժե­զրկեցին և տարբեր ձևերով վերացրեցին նրանց աշխատանքներն իրենց հետ միասին...
Նորից մի փոքր շեղվելով թեմայից պետք է ասենք, որ աստվածային կեղծ ծրագրերը բազմաբնույթ են և հետապնդում են տարբեր նպատակ­ներ: Խոչընդոտելով և արգելելով մաքուր էներգակիրների կիրառումը, իրենց կողմից հովանավորված գիտնականների առաջադրած կեղծ տե­սություններով՝
1-ին` խոչընդոտում են բնության ճշգրիտ ճանաչողությանը:
2-րդ` ոչ ճիշտ էներգակիրների կիրառումով ապականում են մթնո­լորտը, որով քայքայում են կենդանական և բուսական աշխարհը` հար­մարեցնելով իրենց ապրելակերպին:
3-րդ և գլխավորը՝ այսօր «Երկրի ընդերք» բառակապակցությունը ասոցացվում է «հանքային տարածքներ» հասկացողությանը: Իրականում պետք է հասկանալ «Երկրի փորոտիք», այսինքն բանական օրգանիզմի կենսական օրգաններ, որոնք մարդը դաժանորեն, տարբեր հանքանյու­թերի տեսքով արտահանում է. մետաղներ, նավթ, գազ և այլն: Շատ մե­տաղներ և քիմիական տարրեր մարդու ոչ ճիշտ ծրագրավորված ապրե­լակերպում այսօր դարձել են կենսական անհրաժեշտություն, բայց կան մետաղներ, որոնք ուղղակի «թանկարժեք մետաղներ» անվան տակ վե­րածվել են կեղծ արժեքների: Եթե չհաշվենք վերջին հիսուն տարիների ընթացքում «թանկարժեք մետաղների» չնչին քանակի օգտագործումը է­լեկտրոնիկայում, ապա անհասկանալի է դառնում` մարդկությանը հայտ­նի մոտ վեց հազարամյակների պատմության ընթացքում շումերական, եգիպտական, հունական, ասորական, իրանական, հնդկական, չինական և այլ հնագույն երկրների թագավորություններից մինչև այսօրվա բոլոր պետությունների ունեցած ոսկու և արծաթի` «հարստության» պաշարի անհետացումը, որը հաստ շերտով կծածկեր ամբողջ Երկիր-Արբանյակի մակերեսը: Իրականում այդ «թանկարժեք մետաղները» մեզ հայտնի են միայն որոշ չափով, իրենց մետաղական հատկությամբ` փափուկ են, հեշտ են մշակվում, քիմիապես պասսիվ են և չեն օքսիդանում, լավ էլեկտրա­հաղորդիչ են և հիմնականում օգտագործվում են զարդեղենի համար: Այս մետաղները մեզ անհայտ ուրիշ ի՞նչ հատկանիշներով են օժտված, որ դրանց խիստ կարիքն ունենալով` այլմոլորակային աստվածները հա­զարամյակներ շարունակ տարել են Երկիր-Արբանյակից, տեղափոխելով իրենց ապրելավայրերը: Հավանական է իրենց բարձր տեխնոլոգիանե­րով այդ մետաղներից են պատրաստում ջերմակայուն հզոր թռչող սար­քեր, որով խոցում են Արին[2]: Այս անհավանական չար գործից անմասն չի մնում մարդն իր «գիտական վերնախավով»: Այսօրվա անշնորհակալ մարդը, ուրանալով իր ճշմարիտ ԱՐ-ԱՐ-(օ)ղին ու ապավինող հորը` Արին, ամեն րոպե փառք է տալիս, ոչ թե իր Երկիր-մոր «սիրեցյալ ամուսնուն», այլ մորը բռնաբարող Էա աստծուն: Հայա Էա=Տաուրտ=Էպի=Սատուրն ծրագրերով աստվածները ցանկանում են նվաճել Արի համակարգը` վարակելով և Ուժազրկելով հզոր Արին, ինչպես ժամանակին Սատուրնը վարակեց և Ուժազրկեց Յուպիտերին` սարքելով իրեն համախոհ վիրու­սակիր: Արի համակարգի «գերեզմանոցում» գտնվող Յուպիտերի ու Սա­տուրնի շուրջը պտտվող ձվերի վրա մի քանի տրիլիոն տարիներ բազմա­ցած «գոյերը» և «էակները» իրենց նոր տարածքներով ապահովելու հա­մար զավթում են մայր-Երկիրը: Զավթիչներն ամեն ինչ անում են, որ­պեսզի փոխեն Երկիր-Արբանյակի մթնոլորտն ու կլիման: Հատուկ սար­քավորում ունեցող ինքնաթիռներով շուրջօրյա թռիչքների ընթացքում գազատիպ քիմիական նյութեր տարածելով երկնքում՝ ստեղծում են ար­հեստական ամպաշերտ, որով խոչընդոտում են Արի «Լազեր»-ային (հա­կավիրուսային) ճառագայթների թափանցմանը Երկիր: Արդյունքում մթնոլորտը ենթարկվում է կոռոզիայի, բազմանում են բակտերիաներն ու մանրէները, տարածելով հազար ու մի հիվանդություն, որն էլ իր հերթին, առաջացնում է հակաբիոտիկների և տարբեր դեղամիջոցների պահան­ջարկ, որոնք իրենց բարձր արժեքներով հակակշռում և ապահովում են ամենատարածված տարադրամն արժեզրկումից: Միևնույն ժամանակ՝ երկնքում ստեղծած քիմիական արհեստական ամպաշերտով քայքայում են հողը` դարձնելով անբերրի, իսկ Երկիրը պտտող Կիրակ Ուժը քայքայե­լով՝ փորձում են անշարժացնել Երկիրը, հարմարեցնելով իրենց կեն­սական պահանջներին: Ինչպես վերևում նշեցինք, աստվածային ամեն մի ծրագիր բազմաշերտ է...
Մարս-Արբանյակը բռնագրավելուց և մթնոլորտն ու կլիման իրենց հարմարեցնելուց հետո, այժմ զբաղվում են Երկրով և որոշ չափով` Վենե­րայով, իսկ հետագայում կզբաղվեն` Մերկուրիով: Եթե հղի Մարսին ծա­կելով ու Լուսին մոլորակի հարվածով վիժեցրին, ապա Երկրի վիժեցումը կատարվում է «կատարելագործված» ծրագրով: Մարդկանց միջոցով, չգիտես ո՞ւմ համար, օգտակար հանքանյութերի, մետաղների և նավթի արտահանումը «ջլատում» և «արնաքամ» են անում հղի Երկիր-Արբան­յակին, որի հետևանքով վիժեցնում են պտուղը` Փոքր Մհերին: Համե­մատելով` փորձենք պատկերացնել, ի՞նչ կկատարվի հղի կնոջ հետ, եթե նրա օրգանիզմից՝ վիրաբուժությամբ, ամիսների ընթացքում, հեռացնեն կենսական օրգանները և արյունը: Եթե աստվածներին հասկանալի է իրենց համար շահեկան ծրագրերի իրագործումը, ապա անհասկանալի է մարդու մասնակցությունն այդ գործարքում` «Կտրես ճյուղը, որի վրա նստած էս...»:
Աստվածները ստեղծել են մարդկային այնպիսի «վերնախավ», ո­րոնք զբաղվելով «թանկարժեք» մետաղների, քարերի, նավթի և այլ հան­քերի շահագործմամբ, կուտակել են դրամական կեղծ արժեքներ և իրա­գործում են Երկիրը քայքայող աստվածային ծրագրերը` մարդկությանը ներկայանալով որպես գլոբալիստներ (կիսաստվածներ): Երկիր-Արբան­յակի վրա Արի Արարած կենդանական և բուսական աշխարհը կոչված են հղի Երկրի «օրգանիզմի» վրա կատարել նույն դերակատարումը, ինչը մարդու օրգանիզմում իրագործում են միկրոօրգանիզմները: Երկրի ամ­բողջ ֆաունան և ֆլորան, իրենց քիչ բանականությամբ, ճշգրտորեն կա­տարում են Արից «ժառանգած» իրենց ծրագրերը, բացի մարդուց՝ ով խախտելով իր իրական ծրագրերը, տրվել է աստվածային կեղծ ծրա­գ­րերին: Մարդն այդ կեղծ ծրագրերի մտապատկերներով իրեն համարում է ամբողջ Երկիր-Արբանյակի «սեփականատերը», իսկ իրականում ան­գիտակցորեն դարձել է աստվածների կամակատար ստրուկը: Մարդը ստորաբար դավաճանելով իրեն ԱրԱր(օղ) և սնող Արին, ընդունել է աստվածների կեղծ ծրագրերը, դառնալով վիրուսակիր կամ վերածվելով լրիվ վիրուսի` խախտելով իր իրական բնույթը` դաժանորեն խախտում է հղի Երկրի առողջ կենսակերպը: Պարզ երևում է աստվածային քայքայող կեղծ ծրագրերի նույնությունը բնության բոլոր բնագավառներում: Եթե մարդկանց մեջ թմրամոլությունը խթանում ու տարածում են նարկոդի­լերները, ապա մրջնանոցներում նույն քայքայող դերը կատարում են «նարկոդիլերներ» «լոմեխուզները» (ломехузы)[3]:
Ամփոփելով պատմությունը կարող ենք եզրակացնել, որ հղի Երկիր թափանցած Յուպիտերի համակարգից գոյերի, Սատուրնի համակարգից էակ-մանրէների (վիրուսների) դեմ պայքարի դուրս ելավ Երկիր-Արբան­յակի վրա Արի ծրագրերով զարգացած կենդանական և բուսական աշ­խարհը: Երկրի ամբողջ ֆաունան և ֆլորան միասին, Երկրի չափերի հա­մեմատությամբ, կարելի է ներկայացնել որպես Երկրի «միկրոօրգանիզմ­ներ»: Քանի որ սկզբնական շրջանում հիմնական պայքարը տանում էր կենդանական աշխարհի ամենաբանականը` մարդը, ապա աստվածները մարդկանց դարձրեցին բազմատեսակ` վերածելով ցեղերի և ազգերի, հրահրելով իրար դեմ` ստեղծեցին միջազգային պատերազմներ, որով շեղեցին պայքարի ուղղությունը: Մասնատելով մարդկանց` թուլացրեցին պայքարն իրենց դեմ, իսկ հետագայում բաժանելով մասերի՝ վարակեցին իրենց կեղծ ծրագրերով, վերածելով վիրուսակրի, կամ վիրուսի: Աստ­վածներից խաբված մարդն այժմ ինքն է ստեղծում իր համար պատ­րանքներ` քաղաքակրթություն, քաղաքաշինություն, քաղաքականություն, տիեզերքի նվաճում, տիեզերագնացություն և այլ-ություններ: Մտովի պատկերացնենք. ի՞նչ կկատարվի, եթե հղի կնոջ մաշկին ամուր սոսնձով փակցնենք չձգվող մետաքսյա կամ կաշվե կտորներ, որով խոչընդոտենք կնոջ մաշկի էլաստիկությանը` պտղի զարգացման ընթացքում: Արդյուն­քում կունենանք պտղի ոչ նորմալ զարգացում և պտղի կորուստ: Նույն կերպ հղի Երկրի վրա մենք կառուցում ենք այնպիսի ամուր երկաթ-բե­տոնե շինություններ, որոնցով խոչընդոտում են հղի Երկրի պտղի զար­գացմանը: Հայտնի է, որ բժշկությունը նման պայմաններում, տարբեր քսուքների մերսումով, ավելացնում է հղի կնոջ մաշկի էլաստիկությունը: Եթե մենք ունենայինք նույն սրտացավությունը հղի Երկրի նկատմամբ, ապա պետք է մշակեինք հողը և զբաղվեինք գյուղատնտեսությամբ և ոչ թե քաղաքաշինությամբ: Հետևելով պատմությանը, մոտ երեք հազար տարի առաջ Իրանական Ավեստա դուալիստական կրոնն ուներ իրար հետ հակամարտող երկու աստվածներ։ Ահուրամազդան` բարիիսկ Ահ­րիմանը չար: Առաջինը հսկում է հավասարակշռությունըիսկ երկրորդը քաոսի պաշտպանն էԱհուրամազդան հասարակությունը բաժանում է երեք դասիքահանազինվորերկրագործ: Նշվածների մեջ ամենակա­րևորն ու ամենաբարձրը երկրագործն է: Ահա ինչ է ասում Ահուրամազ­դան իր մեծ մարգարե Զրադաշտին. «Սուրբ է այն մարդը, ով հողի վրա բնա­կարան է շինել և այդ բնակարանում պահում է կրակը, անասուններ, իր կնոջը, ե­րեխաներին, և հողին աճեցնել է տալիս, մշակում է դաշտերը և մաքրություն է պահպանում»: Փաստորեն այսօրվա մարդկության առաջընթացն ու զար­գացումը պետք է ընդունել բացասական իմաստով, քանի որ մարդն աստ­վածային կեղծ ծրագրերով միայն աղտոտում և քայքայում է Երկիրը: Մեծ պատկերացում պետք չէ ունենալ, որպեսզի տեսնել նույնությունը` Մար­դուկ=Զևս=Ահուրամազդայի (Յուպիտեր) և Հայա Էա=Քրոնոս=Ահրիմանի (Սատուրն) միջև: Բնականաբար Ահուրամազդայի գլխավոր աստվա­ծու­թյունից հետո, Ահրիմանի` քաոսի պաշտպան աստվածությունն առաջ­նությունը տվեց քաղաքաշինությանը ու քաղաքակրթությանը, որի հե­տևանքով այսօր ունենք միայն հետադիմություն, որն ինքնախաբեորեն ընդունում ենք որպես առաջադիմություն: Քաղաք կոչված բազմաշատ բնակչություն ունեցող տարածքների առկայությունն անմիջապես գտնվում են Երկրի վրա բնակվող համաշխարհային բանկի տերերի` կիսաստվածների տիրապետության ներքո: Նրանց ձեռքում են նաև քա­ղաքը սնող էներգակիրները` էլեկտրականություն, գազ, նավթ և այլն, չկա էլեկտրականություն՝ չկա գազ, չկա նավթ, կարճ ժամանակում չի լինի քաղաքն իր արդյունաբերությամբ և քաղաքացիներով, քանի որ քաղաքը չի կարող իրեն կերակրել, մինչդեռ մարդուն կերակրում է հողը և ոչ թե ասֆալտն ու բետոնը: Բնականաբար նույն կերպ չեն կարող վարվել գյուղի և հողի մշակ գյուղացու հետ...
Վերը նշվածից պարզ է դառնում, որ «քաղաք» բառի հետ կապված «քաղաքաշինություն», «քաղաքակրթություն», «քաղաքականություն» գործընթացները տանում են Երկրի աղտոտման և քայքայման, իսկ քա­ղաք կառույցն` իր բնույթով, առաջացնում է մարդու կախվածություն «երկրի տերերից», որն էլ մարդուն տանում է ստրկացման, իսկ Երկիրը՝ քաոսի: Հետևաբար բնապահպանության ճշմարիտ զարգացումը հողի մշակումն է` գյուղատնտեսությունը...
Իրականում այսօր դժվար է կռահել մարդու վարքը. մարդն անխնա վարվելով իր ունեցած միակ բնակավայրի հետ, որի մեծ մասը նույնիսկ բնակեցված չէ, մեծ ծախսերով, նոր բնակելի տարածքներ է փորձում նվաճել տիեզերքում. ո՞ւմ համար...
Բնականաբար, եթե որևէ անձ իր հարմարավետ տունն ու հողային տարածքները աղտոտելով թողնի անխնամ և մեծ ծախսեր անելով ան­հայտ տարածքներում փնտրի իրեն ոչ պիտանի բնակատեղի, ապա նման երկատված, անհեռանկար վարմունքի համար, առանց վարանելու կա­սենք, որ այդ մարդը «խախտված» է...
Հետաքրքիր է, որ մարդու ձևակերպած բժշկագիտության մեջ կա հետևյալ ախտորոշումը` Շիզոֆրենիա (հուն σχίζω (սխիզո, «երկատված» կամ «ճեղքված») և φρενός (ֆրենոս, «միտք») բառերից), հոգեկան խանգարում էորը բնո­րոշվում է մտածողության ճեղքվածությամբ և հույզերի աղքատացմամբ:
Մեր օրերում նման ախտորոշման արժանանում են միայն այն մար­դիկ, որոնք իրենց երկատված մտքերն արտահայտում են պարզ, հաս­կանալի լեզվով, իսկ «մասնագետների» ավելի խիստ աղճատված մտքե­րը՝ արտահայտված օտարահունչ տերմինաբանությամբ, ընդունվում է որպես գիտական դրույթներ: Եթե սովորական մահկանացուն ասեր և պնդեր, որ «ժամանակը տարածության մեջ ծռվում է», շատ հնարավոր է, որ հայտնվեր հոգեբուժարանում, բայց մրցանակակիր գիտնականի նման պնդումը ընդունվում է որպես գիտական թեզ...
Գիտությունը սպունգի նման իր մեջ է ներծծում երիտասարդ տա­ղանդավոր մասնագետներին, որոնք տարիների ընթացքում, իրենց կա­տարած աշխատանքներին համարժեք, արժանանում են գիտական կո­չումների, ինչը հետագայում զսպաշապիկ է դառնում իրենց ազատ մտա­ծելակերպին: Երիտասարդ մասնագետները մուտք են գործում ակադե­միական պատերից ներս, որն իր էությամբներքին գաղտնի ծրագրով, նույնանում է լաբիրին­թոսին, որ­տեղ, ի տարբերություն խժռող Մինո­տավրոսի, այստեղ կոչումի արժանացած անձը հայտնվում է «կամակա­տարի» կարգավիճակում և կոչումը վերածվում է ազատ մտքի կաղա­պարի՝ անձը փոխում է իր իսկ բնույթը: Խորհուրդ է տրվում երիտասարդ մասնագետներին ակադեմիա մտնելուց առաջ զինվել «Արիադնեի կծի­կով», ունենալ սեփական պարզ պատկերացում այդ կառույցի վերաբեր­յալ: Երիտասարդ մասնագետները չպետք է տրվեն հազարավոր տա­րիների ընթացքում ինչ-որ դիցաբանական հերոս Ակադեմոսի անվամբ ձևավորված, մի «հնչեղ» կառույցի: Աստվածների վիրուսային քայքայիչ ծրագրերը հիմնավորվում և շրջանառության մեջ են դրվում ակադեմիայի պարագլուխների կողմից, ովքեր ներկայանալով որպես գիտական մտքի «պայծառ աստղ», իրենք են առաջադրում բոլոր մրցանակակիր կեղծ տեսությունները: Այս «մրցանակակիր աստղերը», իրենց գործունեու­թյամբ հիշեցնում են մեղվին միայն արտաքինով նմանվող բոռերին, «որոնք ձվադրում են սարդի որովայնի վրաՁվերը սկսում են այնտեղ յուրահատուկ նյութեր արտադրելորոնք սարդին վերածում են զոմբիի և վերջինս սարդոստայն հյուսելու փոխարեն՝ սկսում է գործել բոժոժորի մեջ զարգանում են բոռի ձվերը». Բոռերին այսպես է ներկայացնում բրիտանական The Daily Telegraph-ըվկայակոչելով գիտնականներին...
Ներկայացնենք հոդվածներ` վերջին ժամանակաշրջանի լրատվա­միջոցներից. «21-րդ դարի նորագույն սուպեր զենքերը կլինեն ոչ թե ատոմային կամ ջերմամիջուկային ռումբերըայլ արհեստական ինտելեկտի ինքնուս համա­կարգերըորոնք արդեն այսօր մշակվում են առա­ջատար գերտերությունների կողմից»:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվելոր որոշ մա­կա­բույծներ ի զորու են «զոմբիացնել», իրենց կամքին ենթարկել այլ օրգանիզմներիայդ թվում՝ մարդկանց: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը՝ գիտնականները հայտնաբերել ենոր բնակչության 40 տոկոսը կարող է նման զոմբիացման են­թարկվել: Բրազիլական արևադարձային անտառներում էլ կա սնկի մի տեսակորը կառավարում է մրջյուններինՍունկն իր սպորներով վարակում է մրջյունինով ենթարկվելով սնկի «կամքին»՝ վերջինիս զարգանալու համար հարմարավետ վայր է սկսում որոնելԳտնելով անհրաժեշտ բույսի տերևը՝ մրջյունն իր ծնոտով ամուր կպչում է դրա ամուր ջիղին ու մահանումինչից օրեր անց մրջյունի գլխից դուրս է գալիս սնկի մարմինը:
Մարդու համար զոմբիացնող մակաբույծ կարող է լինել գրիպի վիրուսըԱյսպեսԲինգեմթոնյան համալսարանի մասնագետները գիտափորձ են կատա­րել ու պարզելոր այս վիրուսով պատվաստումից հետոհանգիստ ու համեստ կյանքով ապրող մի խումբ մարդիկ սկսել են հաճախել բարեր ու գիշերային ակ­տիվ հաստատություններորտեղ ամենա­լավն է տարածվում ու զարգանում այս վիրուսը:
Հանրագիտարանային տվյալներ. «Զոմբի» տերմինը ամուր կապված է Կարիբյան կղզիների (Հայիթի, Ջամայկա, Տրինիդադ, Կուբա) բնակիչների վուդու մոգական ավանդույթների հետ: Վուդուի արմատները տանում են դեպի Արև­մտյան Աֆրիկա (Բենին), որտեղից Հայիթի էին բերվում ստրուկներ: «Զոմբի» հասկացողության ծագումը մինչև վերջ մնում է անհասկանալի: Այն հայտնվել է Հայիթիում ստրուկների միջոցով, ովքեր 17-րդ դարում դուրս էին բերվել արև­մտաաֆրիկյան Դագոմեա պետությունից (ներկայիս Բենին և Նիգերիա): Բառի ճշգրիտ ծագումնաբանությունը հայտնի չէ մինչ օրս (թարգմռուսերենից):
Մի վարկածով դա աֆրիկյան բանտու լեզվի «նզամբի» անվան աղավաղ­ված ձևն էորը նշանակում է՝ «մանր աստվածություն» կամ «մահացածի հոգի»: Մեկ այլ վարկածով դա փոփոխված «ժամբի» բառն է, որն արևմտաաֆրիկյան բարբառից է և նշանակում է «ուրվական»: Գոյություն ու­նի նաև տեսություն, ըստ որի «զոմբի» են կոչել աֆրիկյան հավատալիքներից հսկա սև օձին` արևի, լույսի և ուրախության հավերժ թշնամուն:
«Անունը ծագում է արևմտաաֆրիկյան վուդուի պաշտամունքից, որը պատկերացում է ստեղծում հզոր կախարդների մասին, ովքեր ունակ են կենդ­անացնել մեռյալներին, այնուհետև` ստրկացնել: Ճապոնական միֆապատում­ներում զոմբիի նախատիպը հավանաբար դարձել են բուսո ոգիները, որոնք հայտնվում են սովից մահացած մարդկանց մարմնից և ուտում են նրանց մար­մինը: Նրանք վխտում են գիշերային մութ փողոցներում, փնտրելով իրենց զոհին, գրեթե զրկված են բանականությունից, ընդունակ են մտածել միայն ուտելու մասին և ունեն քայքայվող դիակի տեսք» (թարգմռուսերենից):

Դիտարկենք մասնագետների ներկայացրած վարկածներից մեկը՝ «Զոմբի»-նաֆրիկյան բանտու լեզվի «Նզամբի» անվան աղավաղված ձևն էորը նշանակում է՝ «մանր աստվածություն»: Նման նշանակու­թյամբ աստվածությունն իր էությամբ համընկնում է մեր ներկայացրած Հայա Էա՝ «մանրԷ աստվածությանը»Աստվածությունորի ծավալած քայքայիչ գործունեության մեջ մաս է կազմում նաև «զոմբի-ությունը» (զոմբիի կյանքը), որոնց հարուցիչները մշակվում են նաև գիտահետա­զոտական լաբորատորիաներում՝ մարդկանց միջոցովորի մասին ահա­զանգում են լրատվամիջոցները...






[1] https://www.youtube.com/watch?v=p63SnNMBPEg&list=PLyiUX8O4wRVNdIQH qc-2mIlYhakCwYyCD կայքում ներկայացվում է գյուտարարների անտեսված նոր բացահայտումները:

[2] Տե´ս NASA-ի հաղորդագրությունում, համացանցում. https://www.youtube.com/watch?v=ujhD5KM6GTY


Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 2

ԳԼՈՒԽ 10.