Մարդն ու բնապահպանության ճանաչողությունը



Եթե հազարամյակներ առաջ Փոքր Մհերին սպառնացող վտանգը գալիս էր միայն Երկիր թափանցած աստվածներից, այսօր ամբողջ մարդկությունն է լծված իրագործում Երկիրը քայքայող աստվածների վտանգավոր ծրագրերը: Հարյուրամյակներ շարունակ գիտական կեղծ տեսություններով ժխտվել է էկոլոգիապես մաքուր էներգակիրների առ­կայությունը և կիրառումը: Շատ գյուտարարներ սեփական կյանքով վճա­րեցին իրենց հայտնագործությունների համար, միևնույն ժամանակ ոչնչացվեցին նրանց գյուտերը[1]: Նույնիսկ հանրաճանաչ գիտնականնե­րին չֆինանսավորելով և վարկաբեկելով գիտական շրջաններում՝ արժե­զրկեցին և տարբեր ձևերով վերացրեցին նրանց աշխատանքներն իրենց հետ միասին...
Նորից մի փոքր շեղվելով թեմայից պետք է ասենք, որ աստվածային կեղծ ծրագրերը բազմաբնույթ են և հետապնդում են տարբեր նպատակ­ներ: Խոչընդոտելով և արգելելով մաքուր էներգակիրների կիրառումը, իրենց կողմից հովանավորված գիտնականների առաջադրած կեղծ տե­սություններով՝
1-ին` խոչընդոտում են բնության ճշգրիտ ճանաչողությանը:
2-րդ` ոչ ճիշտ էներգակիրների կիրառումով ապականում են մթնո­լորտը, որով քայքայում են կենդանական և բուսական աշխարհը` հար­մարեցնելով իրենց ապրելակերպին:
3-րդ և գլխավորը՝ այսօր «Երկրի ընդերք» բառակապակցությունը ասոցացվում է «հանքային տարածքներ» հասկացողությանը: Իրականում պետք է հասկանալ «Երկրի փորոտիք», այսինքն բանական օրգանիզմի կենսական օրգաններ, որոնք մարդը դաժանորեն, տարբեր հանքանյու­թերի տեսքով արտահանում է. մետաղներ, նավթ, գազ և այլն: Շատ մե­տաղներ և քիմիական տարրեր մարդու ոչ ճիշտ ծրագրավորված ապրե­լակերպում այսօր դարձել են կենսական անհրաժեշտություն, բայց կան մետաղներ, որոնք ուղղակի «թանկարժեք մետաղներ» անվան տակ վե­րածվել են կեղծ արժեքների: Եթե չհաշվենք վերջին հիսուն տարիների ընթացքում «թանկարժեք մետաղների» չնչին քանակի օգտագործումը է­լեկտրոնիկայում, ապա անհասկանալի է դառնում` մարդկությանը հայտ­նի մոտ վեց հազարամյակների պատմության ընթացքում շումերական, եգիպտական, հունական, ասորական, իրանական, հնդկական, չինական և այլ հնագույն երկրների թագավորություններից մինչև այսօրվա բոլոր պետությունների ունեցած ոսկու և արծաթի` «հարստության» պաշարի անհետացումը, որը հաստ շերտով կծածկեր ամբողջ Երկիր-Արբանյակի մակերեսը: Իրականում այդ «թանկարժեք մետաղները» մեզ հայտնի են միայն որոշ չափով, իրենց մետաղական հատկությամբ` փափուկ են, հեշտ են մշակվում, քիմիապես պասսիվ են և չեն օքսիդանում, լավ էլեկտրա­հաղորդիչ են և հիմնականում օգտագործվում են զարդեղենի համար: Այս մետաղները մեզ անհայտ ուրիշ ի՞նչ հատկանիշներով են օժտված, որ դրանց խիստ կարիքն ունենալով` այլմոլորակային աստվածները հա­զարամյակներ շարունակ տարել են Երկիր-Արբանյակից, տեղափոխելով իրենց ապրելավայրերը: Հավանական է իրենց բարձր տեխնոլոգիանե­րով այդ մետաղներից են պատրաստում ջերմակայուն հզոր թռչող սար­քեր, որով խոցում են Արին[2]: Այս անհավանական չար գործից անմասն չի մնում մարդն իր «գիտական վերնախավով»: Այսօրվա անշնորհակալ մարդը, ուրանալով իր ճշմարիտ ԱՐ-ԱՐ-(օ)ղին ու ապավինող հորը` Արին, ամեն րոպե փառք է տալիս, ոչ թե իր Երկիր-մոր «սիրեցյալ ամուսնուն», այլ մորը բռնաբարող Էա աստծուն: Հայա Էա=Տաուրտ=Էպի=Սատուրն ծրագրերով աստվածները ցանկանում են նվաճել Արի համակարգը` վարակելով և Ուժազրկելով հզոր Արին, ինչպես ժամանակին Սատուրնը վարակեց և Ուժազրկեց Յուպիտերին` սարքելով իրեն համախոհ վիրու­սակիր: Արի համակարգի «գերեզմանոցում» գտնվող Յուպիտերի ու Սա­տուրնի շուրջը պտտվող ձվերի վրա մի քանի տրիլիոն տարիներ բազմա­ցած «գոյերը» և «էակները» իրենց նոր տարածքներով ապահովելու հա­մար զավթում են մայր-Երկիրը: Զավթիչներն ամեն ինչ անում են, որ­պեսզի փոխեն Երկիր-Արբանյակի մթնոլորտն ու կլիման: Հատուկ սար­քավորում ունեցող ինքնաթիռներով շուրջօրյա թռիչքների ընթացքում գազատիպ քիմիական նյութեր տարածելով երկնքում՝ ստեղծում են ար­հեստական ամպաշերտ, որով խոչընդոտում են Արի «Լազեր»-ային (հա­կավիրուսային) ճառագայթների թափանցմանը Երկիր: Արդյունքում մթնոլորտը ենթարկվում է կոռոզիայի, բազմանում են բակտերիաներն ու մանրէները, տարածելով հազար ու մի հիվանդություն, որն էլ իր հերթին, առաջացնում է հակաբիոտիկների և տարբեր դեղամիջոցների պահան­ջարկ, որոնք իրենց բարձր արժեքներով հակակշռում և ապահովում են ամենատարածված տարադրամն արժեզրկումից: Միևնույն ժամանակ՝ երկնքում ստեղծած քիմիական արհեստական ամպաշերտով քայքայում են հողը` դարձնելով անբերրի, իսկ Երկիրը պտտող Կիրակ Ուժը քայքայե­լով՝ փորձում են անշարժացնել Երկիրը, հարմարեցնելով իրենց կեն­սական պահանջներին: Ինչպես վերևում նշեցինք, աստվածային ամեն մի ծրագիր բազմաշերտ է...
Մարս-Արբանյակը բռնագրավելուց և մթնոլորտն ու կլիման իրենց հարմարեցնելուց հետո, այժմ զբաղվում են Երկրով և որոշ չափով` Վենե­րայով, իսկ հետագայում կզբաղվեն` Մերկուրիով: Եթե հղի Մարսին ծա­կելով ու Լուսին մոլորակի հարվածով վիժեցրին, ապա Երկրի վիժեցումը կատարվում է «կատարելագործված» ծրագրով: Մարդկանց միջոցով, չգիտես ո՞ւմ համար, օգտակար հանքանյութերի, մետաղների և նավթի արտահանումը «ջլատում» և «արնաքամ» են անում հղի Երկիր-Արբան­յակին, որի հետևանքով վիժեցնում են պտուղը` Փոքր Մհերին: Համե­մատելով` փորձենք պատկերացնել, ի՞նչ կկատարվի հղի կնոջ հետ, եթե նրա օրգանիզմից՝ վիրաբուժությամբ, ամիսների ընթացքում, հեռացնեն կենսական օրգանները և արյունը: Եթե աստվածներին հասկանալի է իրենց համար շահեկան ծրագրերի իրագործումը, ապա անհասկանալի է մարդու մասնակցությունն այդ գործարքում` «Կտրես ճյուղը, որի վրա նստած էս...»:
Աստվածները ստեղծել են մարդկային այնպիսի «վերնախավ», ո­րոնք զբաղվելով «թանկարժեք» մետաղների, քարերի, նավթի և այլ հան­քերի շահագործմամբ, կուտակել են դրամական կեղծ արժեքներ և իրա­գործում են Երկիրը քայքայող աստվածային ծրագրերը` մարդկությանը ներկայանալով որպես գլոբալիստներ (կիսաստվածներ): Երկիր-Արբան­յակի վրա Արի Արարած կենդանական և բուսական աշխարհը կոչված են հղի Երկրի «օրգանիզմի» վրա կատարել նույն դերակատարումը, ինչը մարդու օրգանիզմում իրագործում են միկրոօրգանիզմները: Երկրի ամ­բողջ ֆաունան և ֆլորան, իրենց քիչ բանականությամբ, ճշգրտորեն կա­տարում են Արից «ժառանգած» իրենց ծրագրերը, բացի մարդուց՝ ով խախտելով իր իրական ծրագրերը, տրվել է աստվածային կեղծ ծրա­գ­րերին: Մարդն այդ կեղծ ծրագրերի մտապատկերներով իրեն համարում է ամբողջ Երկիր-Արբանյակի «սեփականատերը», իսկ իրականում ան­գիտակցորեն դարձել է աստվածների կամակատար ստրուկը: Մարդը ստորաբար դավաճանելով իրեն ԱրԱր(օղ) և սնող Արին, ընդունել է աստվածների կեղծ ծրագրերը, դառնալով վիրուսակիր կամ վերածվելով լրիվ վիրուսի` խախտելով իր իրական բնույթը` դաժանորեն խախտում է հղի Երկրի առողջ կենսակերպը: Պարզ երևում է աստվածային քայքայող կեղծ ծրագրերի նույնությունը բնության բոլոր բնագավառներում: Եթե մարդկանց մեջ թմրամոլությունը խթանում ու տարածում են նարկոդի­լերները, ապա մրջնանոցներում նույն քայքայող դերը կատարում են «նարկոդիլերներ» «լոմեխուզները» (ломехузы)[3]:
Ամփոփելով պատմությունը կարող ենք եզրակացնել, որ հղի Երկիր թափանցած Յուպիտերի համակարգից գոյերի, Սատուրնի համակարգից էակ-մանրէների (վիրուսների) դեմ պայքարի դուրս ելավ Երկիր-Արբան­յակի վրա Արի ծրագրերով զարգացած կենդանական և բուսական աշ­խարհը: Երկրի ամբողջ ֆաունան և ֆլորան միասին, Երկրի չափերի հա­մեմատությամբ, կարելի է ներկայացնել որպես Երկրի «միկրոօրգանիզմ­ներ»: Քանի որ սկզբնական շրջանում հիմնական պայքարը տանում էր կենդանական աշխարհի ամենաբանականը` մարդը, ապա աստվածները մարդկանց դարձրեցին բազմատեսակ` վերածելով ցեղերի և ազգերի, հրահրելով իրար դեմ` ստեղծեցին միջազգային պատերազմներ, որով շեղեցին պայքարի ուղղությունը: Մասնատելով մարդկանց` թուլացրեցին պայքարն իրենց դեմ, իսկ հետագայում բաժանելով մասերի՝ վարակեցին իրենց կեղծ ծրագրերով, վերածելով վիրուսակրի, կամ վիրուսի: Աստ­վածներից խաբված մարդն այժմ ինքն է ստեղծում իր համար պատ­րանքներ` քաղաքակրթություն, քաղաքաշինություն, քաղաքականություն, տիեզերքի նվաճում, տիեզերագնացություն և այլ-ություններ: Մտովի պատկերացնենք. ի՞նչ կկատարվի, եթե հղի կնոջ մաշկին ամուր սոսնձով փակցնենք չձգվող մետաքսյա կամ կաշվե կտորներ, որով խոչընդոտենք կնոջ մաշկի էլաստիկությանը` պտղի զարգացման ընթացքում: Արդյուն­քում կունենանք պտղի ոչ նորմալ զարգացում և պտղի կորուստ: Նույն կերպ հղի Երկրի վրա մենք կառուցում ենք այնպիսի ամուր երկաթ-բե­տոնե շինություններ, որոնցով խոչընդոտում են հղի Երկրի պտղի զար­գացմանը: Հայտնի է, որ բժշկությունը նման պայմաններում, տարբեր քսուքների մերսումով, ավելացնում է հղի կնոջ մաշկի էլաստիկությունը: Եթե մենք ունենայինք նույն սրտացավությունը հղի Երկրի նկատմամբ, ապա պետք է մշակեինք հողը և զբաղվեինք գյուղատնտեսությամբ և ոչ թե քաղաքաշինությամբ: Հետևելով պատմությանը, մոտ երեք հազար տարի առաջ Իրանական Ավեստա դուալիստական կրոնն ուներ իրար հետ հակամարտող երկու աստվածներ։ Ահուրամազդան` բարի, իսկ Ահ­րիմանը չար: Առաջինը հսկում է հավասարակշռությունը, իսկ երկրորդը քաոսի պաշտպանն է: Ահուրամազդան հասարակությունը բաժանում է երեք դասի` քահանա, զինվոր, երկրագործ: Նշվածների մեջ ամենակա­րևորն ու ամենաբարձրը երկրագործն է: Ահա ինչ է ասում Ահուրամազ­դան իր մեծ մարգարե Զրադաշտին. «Սուրբ է այն մարդը, ով հողի վրա բնա­կարան է շինել և այդ բնակարանում պահում է կրակը, անասուններ, իր կնոջը, ե­րեխաներին, և հողին աճեցնել է տալիս, մշակում է դաշտերը և մաքրություն է պահպանում»: Փաստորեն այսօրվա մարդկության առաջընթացն ու զար­գացումը պետք է ընդունել բացասական իմաստով, քանի որ մարդն աստ­վածային կեղծ ծրագրերով միայն աղտոտում և քայքայում է Երկիրը: Մեծ պատկերացում պետք չէ ունենալ, որպեսզի տեսնել նույնությունը` Մար­դուկ=Զևս=Ահուրամազդայի (Յուպիտեր) և Հայա Էա=Քրոնոս=Ահրիմանի (Սատուրն) միջև: Բնականաբար Ահուրամազդայի գլխավոր աստվա­ծու­թյունից հետո, Ահրիմանի` քաոսի պաշտպան աստվածությունն առաջ­նությունը տվեց քաղաքաշինությանը ու քաղաքակրթությանը, որի հե­տևանքով այսօր ունենք միայն հետադիմություն, որն ինքնախաբեորեն ընդունում ենք որպես առաջադիմություն: Քաղաք կոչված բազմաշատ բնակչություն ունեցող տարածքների առկայությունն անմիջապես գտնվում են Երկրի վրա բնակվող համաշխարհային բանկի տերերի` կիսաստվածների տիրապետության ներքո: Նրանց ձեռքում են նաև քա­ղաքը սնող էներգակիրները` էլեկտրականություն, գազ, նավթ և այլն, չկա էլեկտրականություն՝ չկա գազ, չկա նավթ, կարճ ժամանակում չի լինի քաղաքն իր արդյունաբերությամբ և քաղաքացիներով, քանի որ քաղաքը չի կարող իրեն կերակրել, մինչդեռ մարդուն կերակրում է հողը և ոչ թե ասֆալտն ու բետոնը: Բնականաբար նույն կերպ չեն կարող վարվել գյուղի և հողի մշակ գյուղացու հետ...
Վերը նշվածից պարզ է դառնում, որ «քաղաք» բառի հետ կապված «քաղաքաշինություն», «քաղաքակրթություն», «քաղաքականություն» գործընթացները տանում են Երկրի աղտոտման և քայքայման, իսկ քա­ղաք կառույցն` իր բնույթով, առաջացնում է մարդու կախվածություն «երկրի տերերից», որն էլ մարդուն տանում է ստրկացման, իսկ Երկիրը՝ քաոսի: Հետևաբար բնապահպանության ճշմարիտ զարգացումը հողի մշակումն է` գյուղատնտեսությունը...
Իրականում այսօր դժվար է կռահել մարդու վարքը. մարդն անխնա վարվելով իր ունեցած միակ բնակավայրի հետ, որի մեծ մասը նույնիսկ բնակեցված չէ, մեծ ծախսերով, նոր բնակելի տարածքներ է փորձում նվաճել տիեզերքում. ո՞ւմ համար...
Բնականաբար, եթե որևէ անձ իր հարմարավետ տունն ու հողային տարածքները աղտոտելով թողնի անխնամ և մեծ ծախսեր անելով ան­հայտ տարածքներում փնտրի իրեն ոչ պիտանի բնակատեղի, ապա նման երկատված, անհեռանկար վարմունքի համար, առանց վարանելու կա­սենք, որ այդ մարդը «խախտված» է...
Հետաքրքիր է, որ մարդու ձևակերպած բժշկագիտության մեջ կա հետևյալ ախտորոշումը` Շիզոֆրենիա (հուն σχίζω (սխիզո, «երկատված» կամ «ճեղքված») և φρενός (ֆրենոս, «միտք») բառերից), հոգեկան խանգարում է, որը բնո­րոշվում է մտածողության ճեղքվածությամբ և հույզերի աղքատացմամբ:
Մեր օրերում նման ախտորոշման արժանանում են միայն այն մար­դիկ, որոնք իրենց երկատված մտքերն արտահայտում են պարզ, հաս­կանալի լեզվով, իսկ «մասնագետների» ավելի խիստ աղճատված մտքե­րը՝ արտահայտված օտարահունչ տերմինաբանությամբ, ընդունվում է որպես գիտական դրույթներ: Եթե սովորական մահկանացուն ասեր և պնդեր, որ «ժամանակը տարածության մեջ ծռվում է», շատ հնարավոր է, որ հայտնվեր հոգեբուժարանում, բայց մրցանակակիր գիտնականի նման պնդումը ընդունվում է որպես գիտական թեզ...
Գիտությունը սպունգի նման իր մեջ է ներծծում երիտասարդ տա­ղանդավոր մասնագետներին, որոնք տարիների ընթացքում, իրենց կա­տարած աշխատանքներին համարժեք, արժանանում են գիտական կո­չումների, ինչը հետագայում զսպաշապիկ է դառնում իրենց ազատ մտա­ծելակերպին: Երիտասարդ մասնագետները մուտք են գործում ակադե­միական պատերից ներս, որն իր էությամբ` ներքին գաղտնի ծրագրով, նույնանում է լաբիրին­թոսին, որ­տեղ, ի տարբերություն խժռող Մինո­տավրոսի, այստեղ կոչումի արժանացած անձը հայտնվում է «կամակա­տարի» կարգավիճակում և կոչումը վերածվում է ազատ մտքի կաղա­պարի՝ անձը փոխում է իր իսկ բնույթը: Խորհուրդ է տրվում երիտասարդ մասնագետներին ակադեմիա մտնելուց առաջ զինվել «Արիադնեի կծի­կով», ունենալ սեփական պարզ պատկերացում այդ կառույցի վերաբեր­յալ: Երիտասարդ մասնագետները չպետք է տրվեն հազարավոր տա­րիների ընթացքում ինչ-որ դիցաբանական հերոս Ակադեմոսի անվամբ ձևավորված, մի «հնչեղ» կառույցի: Աստվածների վիրուսային քայքայիչ ծրագրերը հիմնավորվում և շրջանառության մեջ են դրվում ակադեմիայի պարագլուխների կողմից, ովքեր ներկայանալով որպես գիտական մտքի «պայծառ աստղ», իրենք են առաջադրում բոլոր մրցանակակիր կեղծ տեսությունները: Այս «մրցանակակիր աստղերը», իրենց գործունեու­թյամբ հիշեցնում են մեղվին միայն արտաքինով նմանվող բոռերին, «որոնք ձվադրում են սարդի որովայնի վրա: Ձվերը սկսում են այնտեղ յուրահատուկ նյութեր արտադրել, որոնք սարդին վերածում են զոմբիի և վերջինս սարդոստայն հյուսելու փոխարեն՝ սկսում է գործել բոժոժ, որի մեջ զարգանում են բոռի ձվերը». Բոռերին այսպես է ներկայացնում բրիտանական The Daily Telegraph-ը, վկայակոչելով գիտնականներին...
Ներկայացնենք հոդվածներ` վերջին ժամանակաշրջանի լրատվա­միջոցներից. «21-րդ դարի նորագույն սուպեր զենքերը կլինեն ոչ թե ատոմային կամ ջերմամիջուկային ռումբերը, այլ արհեստական ինտելեկտի ինքնուս համա­կարգերը, որոնք արդեն այսօր մշակվում են առա­ջատար գերտերությունների կողմից»:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ մա­կա­բույծներ ի զորու են «զոմբիացնել», իրենց կամքին ենթարկել այլ օրգանիզմների, այդ թվում՝ մարդկանց: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը՝ գիտնականները հայտնաբերել են, որ բնակչության 40 տոկոսը կարող է նման զոմբիացման են­թարկվել: Բրազիլական արևադարձային անտառներում էլ կա սնկի մի տեսակ, որը կառավարում է մրջյուններին: Սունկն իր սպորներով վարակում է մրջյունին, ով ենթարկվելով սնկի «կամքին»՝ վերջինիս զարգանալու համար հարմարավետ վայր է սկսում որոնել: Գտնելով անհրաժեշտ բույսի տերևը՝ մրջյունն իր ծնոտով ամուր կպչում է դրա ամուր ջիղին ու մահանում, ինչից օրեր անց մրջյունի գլխից դուրս է գալիս սնկի մարմինը:
Մարդու համար զոմբիացնող մակաբույծ կարող է լինել գրիպի վիրուսը: Այսպես. Բինգեմթոնյան համալսարանի մասնագետները գիտափորձ են կատա­րել ու պարզել, որ այս վիրուսով պատվաստումից հետո, հանգիստ ու համեստ կյանքով ապրող մի խումբ մարդիկ սկսել են հաճախել բարեր ու գիշերային ակ­տիվ հաստատություններ, որտեղ ամենա­լավն է տարածվում ու զարգանում այս վիրուսը:
Հանրագիտարանային տվյալներ. «Զոմբի» տերմինը ամուր կապված է Կարիբյան կղզիների (Հայիթի, Ջամայկա, Տրինիդադ, Կուբա) բնակիչների վուդու մոգական ավանդույթների հետ: Վուդուի արմատները տանում են դեպի Արև­մտյան Աֆրիկա (Բենին), որտեղից Հայիթի էին բերվում ստրուկներ: «Զոմբի» հասկացողության ծագումը մինչև վերջ մնում է անհասկանալի: Այն հայտնվել է Հայիթիում ստրուկների միջոցով, ովքեր 17-րդ դարում դուրս էին բերվել արև­մտաաֆրիկյան Դագոմեա պետությունից (ներկայիս Բենին և Նիգերիա): Բառի ճշգրիտ ծագումնաբանությունը հայտնի չէ մինչ օրս (թարգմ. ռուսերենից):
Մի վարկածով դա աֆրիկյան բանտու լեզվի «նզամբի» անվան աղավաղ­ված ձևն է, որը նշանակում է՝ «մանր աստվածություն» կամ «մահացածի հոգի»: Մեկ այլ վարկածով դա փոփոխված «ժամբի» բառն է, որն արևմտաաֆրիկյան բարբառից է և նշանակում է «ուրվական»: Գոյություն ու­նի նաև տեսություն, ըստ որի «զոմբի» են կոչել աֆրիկյան հավատալիքներից հսկա սև օձին` արևի, լույսի և ուրախության հավերժ թշնամուն:
«Անունը ծագում է արևմտաաֆրիկյան վուդուի պաշտամունքից, որը պատկերացում է ստեղծում հզոր կախարդների մասին, ովքեր ունակ են կենդ­անացնել մեռյալներին, այնուհետև` ստրկացնել: Ճապոնական միֆապատում­ներում զոմբիի նախատիպը հավանաբար դարձել են բուսո ոգիները, որոնք հայտնվում են սովից մահացած մարդկանց մարմնից և ուտում են նրանց մար­մինը: Նրանք վխտում են գիշերային մութ փողոցներում, փնտրելով իրենց զոհին, գրեթե զրկված են բանականությունից, ընդունակ են մտածել միայն ուտելու մասին և ունեն քայքայվող դիակի տեսք» (թարգմ. ռուսերենից):

Դիտարկենք մասնագետների ներկայացրած վարկածներից մեկը՝ «Զոմբի»-ն. աֆրիկյան բանտու լեզվի «Նզամբի» անվան աղավաղված ձևն է, որը նշանակում է՝ «մանր աստվածություն»: Նման նշանակու­թյամբ աստվածությունն իր էությամբ համընկնում է մեր ներկայացրած Հայա Էա՝ «մանրԷ աստվածությանը»: Աստվածություն, որի ծավալած քայքայիչ գործունեության մեջ մաս է կազմում նաև «զոմբի-ությունը» (զոմբիի կյանքը), որոնց հարուցիչները մշակվում են նաև գիտահետա­զոտական լաբորատորիաներում՝ մարդկանց միջոցով, որի մասին ահա­զանգում են լրատվամիջոցները...





[1] https://www.youtube.com/watch?v=p63SnNMBPEg&list=PLyiUX8O4wRVNdIQH qc-2mIlYhakCwYyCD կայքում ներկայացվում է գյուտարարների անտեսված նոր բացահայտումները:

[2] Տե´ս NASA-ի հաղորդագրությունում, համացանցում. https://www.youtube.com/watch?v=ujhD5KM6GTY

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 8.

ԳԼՈՒԽ 5.