ԳԼՈՒԽ 9.

                    ԳԱԼԱԿՏԻԿԱՆ` ՈՐՊԵՍ ԲԱՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄ

Այսօրվա մեր ստացած գիտելիքների չափանիշներով նման մտա­ծելակերպը անհեթեթություն է, եթե չասենք` հիմարություն, քանի որ չի համապատասխանում գիտությամբ սահմանված «Մեծ պայթուն» տեսու­թյանը:
Հանրագիտարանային տվյալներ. 1929 թ.-ին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը բացահայտեց, որ գալակտիկաները հեռանում են միմյանցից, և Տիեզերքն ընդարձակվում է: Այդ հայտնագործությունը, որն անվանեցին Հաբլի օրենք, դարձավ Մեծ պայթյունի տեսության հիմքը: Կան նաև վարկածներ այն մասին, թե Տիեզերքն առաջացել է բոլորովին այլ կերպ, և Մեծ պայթյուն ընդհանրապես չի եղել:
Նման տեսությունների «գիտական հիմնավորումը», միջնադարի՝ «Երկիրը գտնվում է յոթ փղերի վրա» տեսությունից, տարբերվում է միայն մաթեմաթիկական «հաշվառքներով» և օտարահունչ տեխնիկական բարդ տերմինաբանությամբ:
Դեռ կան մարդիկ, որոնք դպրոցում սերտել են «Անկենդան բնու­թյուն», «Բնագիտություն», «Բուսաբանություն», «Կենդանաբանություն» և «Մարդու անատոմիա» առարկաները: Բնության օրգանական միասնու­թյունը տարանջատելով նման դասերի՝ մարդուն հեռացրել են իրակա­նությունից և ստեղծել «գիտական» կեղծ մտապատկերներ, որով մարդ­կությանը, հարյուրամյակներ շարունակ, առաջնորդել են կեղծ տեսու­թյուններով: Հարյուր հիսուն տարի առաջ, երբ գիտությունը գաղափար չուներ գենետիկայի մասին, նույն արհեստավարժությամբ մանրակրկիտ բացատրում էին ժառանգական երևույթները: Նման կերպ են վարվել գիտության բոլոր բնագավառներում` «Իրենք միշտ ճիշտ են...» և համարվում են բնության ճանաչողության ավանգարդները: Գիտության մեջ որևէ «հիմնարար» տեսություն փոխելու համար հարյուրամյակներ են հարկավոր, մինչև նոր «հեղինակավոր» մասնագետի ի հայտ գալը: Հար­յուրամյակներ շարունակ այս թելադրվող երևույթը մասնագետները ըն­դունում են որպես «գիտության օրինաչափ առաջընթաց» և սպասում հա­ջորդ «հեղինակավոր» մասնագետին կամ «պատահական բացահայտ­մանը», որպեսզի նոր «տեսության» շուրջ սկսեն իրենց «բեղմնավոր» աշ­խատանքը...
Գիտությունը տարանջատել է բնության ծրագրավորված երևույթ­ները «օրգանական» և «անօրգանական» բաժինների և ամեն մի բաժնին տվել իր մեկնաբանությունը, որի հետևանքով բնության մեջ առաջացրել են իրարից անկախ երկու տարբեր կեցություններ, որոնք ներկայացվում են «գիտական հիմնավոր բնորոշմամբ»:
Հանրագիտարանային տվյալներ. «Հայկական Սովետական Հանրագի­տարան»` Օրգանիզմ (<ուշ լատ organizare–կազմակերպել, կանոնավոր տեսք տալ), կենդանի էակ, որն օժտված է որոշակի հատկությունների ամբողջությամբ և դրանով տարբերվում է անկենդան մատերիայից։ Այդ հատկություններն են՝ նյութափոխանակությունը, որտեղ առաջատար դեր են կատարում կենսապոլի­մեր­ները՝ սպիտակուցները և նուկլեինաթթուները, որոնք ապահովում են Օ-ի ինքնանորոգումը և ներքին միջավայրի հաստա­տունությունը (տե՛ս Հոմեոստազ), շարժումը, գրգռականությունը, աճումը և զարգացումը, բազմացումը, փոփոխա­կանությունը և ժառանգականությունը, գոյության պայմաններին հարմարվողա­կանությունը։ Գոյություն ունեն նաև բնորոշ բջջային կորիզ և քրոմոսոմային ապարատ չունեցող Օ-ներ՝ պրոկարիոտներ (բակտերիաներ, կապտակա­նաչ ջրիմուռներ, ռիկետսիաներ ևն), որոնց հատուկ են պարզ կառուցվածքը և խիստ փոքր չափերը։ Ապրելավայրի հետ փոխազդեցություններում Օ հանդես է գա­լիս որպես մի ամբողջական համակարգ։ Օ-ի ձևավորումը պատմ պրո­ցես է, որն ընթանում է կառուցվածքների (օրգանելներ, բջիջներ, հյուսվածքներ, օր­գաններ) և ֆունկ­ցիաների տարբերակմամբ և ամբողջականացմամբ։ էվոլյու­ցիայի ընթացքում բազմաբջջության առաջացումը նպաստել է О-ների մորֆոֆի­զիոլոգիական բարդացմանը, որն անհնար կլիներ առանց բջիջների, հյուսվածք­ների և օրգանների կառուցվածքային ու ֆունկցիոնալ կոորդինացման՝ նյարդա­յին և հումորալ ճանապարհներով։ ժամանակակից կենսաբանության, գլխավո­րապես գենետիկայի նվաճումները, թույլ են տվել պարզել О-ների սերունդների ժառանգական կապի նյութական մեխանիզմը, ամբողջական 0-ի պատմ և ան­հատական զարգացման միջև եղած կապերն Օ-ի կազմավորման բոլոր մակար­դակներում։
«Կենդանի» և «անկենդան» վիճակի գիտական նման անհեթեթ բնորոշումը` «կենդանի էակ, որն օժտված է որոշակի հատկությունների ամբող­ջությամբ և դրանով տարբերվում է անկենդան մատերիայից» (երբ չկա որևէ սահմանում, թե ի՞նչ է «անկենդան մատերիան»), պատճառ է դարձել երկնային մարմիններին ընդգրկել «անկենդան մատերիայի» մեջ: Նման բնորոշումը հակասում է նույնիսկ իրենց վերը նշած տեսությանը, քանի որ նշած հատկություններով օժտված է ատոմը` շարժումով, գրգռակա­նու­թյամբ, աճում և զարգանում է միացման ճանապարհով, էլեկտրոնները գրգռված վիճակում փոխում են իրենց օրբիտը` «ծնում» են ֆոտոն և (վե­րադառնում իրենց նախկին վիճակին), միացումներով ստեղծում են մոլեկուլներ: Ատոմի նման հատկանիշները բավարարում է, որ­պեսզի իրեն նույնպես դասեն «Կենդանի» դասին` անտեսելով «կենսա­պոլիմերները՝ սպիտակուցները և նուկլեինաթթուները», «բջջային կորիզ և քրոմոսոմային ապարատ» ձևակերպումները, հաշվի առնելով, որ մինչ այս գիտական ձևակերպումները, մարդիկ «Կենդանի» և «Անկենդան» վի­ճակը բնորոշել են հիմնականում շարժմամբ, որը ճշգրիտ և միակ կար­գավիճակն է` իրենց տեսողական և զգա­ցա­կան հատկանիշների դիա­պազոնում: Հետևաբար այն ամենը, ինչ որ իրենց համար «անշարժ» էր` Երկիրը, նյութերը, ապարները, մետաղները և այլն, ընդունել են «Ան­կենդան»: Հետագայում` գիտության զարգացման ընթացքում, ապացուց­վեց, որ Երկիրը շարժվում է, նյութերը փոխում են իրենց հատկությունը, ապարներն ու մետաղները ժամանակի ընթացքում քայքայվում են, որոնք ընթանում են շարժման գործընթացով, սակայն մնում են նորից «Անկեն­դան» կարգավիճակում...
Իրականում բնության մեջ գտնվող «Անկենդան» մարմիններին մարդն ի վիճակի չէ տեսնելու: Դրանք երկուսն են` Ուժը և Նախանյութը, որոնք անշարժ են և իրենցից ոչինչ չեն ներկայացնում` մինչև Ծրագիր ստանալը: Ուժը` ստանալով Ծրագիր, սկսում է շարժվել` «Կենդանանում» է: Կենդանացած Ուժը` ստանալով երկրորդ Ծրագիրը, անկենդան Նա­խանյութից ձևավորում է «Նյութ»` Կիշարներ (էլեկտրոններ), Անշարներ (միջուկներ), որոնք իրենց շարժումով «Կենդանանալով»` հաջորդ Ծրագ­րով ստեղծում են շարժունակ «Կենդանի» Անուին (ատոմին), սա էլ` ստա­ցած իր նոր Ուժային Ծրագրով ստեղծում է «Կենդանի» Նուդիմուդին (մոլեկուլին) և այսպես շարունակ...
Հետևություն. բնության մեջ գտնվող բոլոր մարմինները ծրագրա­վորված են, «Կենդանի» են, կազմակերպված են և կանոնավոր տեսք ու­նեն` «Օրգանիզմ (<ուշ լատ organizare–կազմակերպել, կանոնավոր տեսք տալ)», հետևաբար կենդանի օրգանիզմ են...
Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ գիտության հովանավորող աստ­վածները (ներկայացված հունական և տարբեր միֆապատումներում), չեն շտկել այդ «սխալը»: Աստվածները մեզ Ար-Ար-ող ԱՐ(ու) լուսատուին և իր շուրջը պտտվող էգ (egg) ձվերին` կի(ն)երին (կանանց)` Մերկուրի, Վե­ներա, Երկիր, ներկայացնելով որպես «անկենդան» առարկաներ, ամեն ինչ «իրենց շնչով են կենդանություն հաղորդել», և ներկայանալով որպես ամեն ա-ամեն ա` Ար և Արկին (Երկիր) «ամուսնական» զույգերի բոլոր բարեմասնությունները վերագրել են իրենց:
Երկնային մարմինների կենդանի օրգանիզմ լինելը ներկայացվում են պատումներով և նկարներով: Եգիպտական նկարներով ներկայաց­վում են «ստեղծող» աստվածներ, «պտուղ» հանող աստված, «ծնող» աստ­վածներ և այլն: Այս թեմայով պատումներում ամուսնություններն ու ծնված երեխաներն այնքան շատ են, իսկ նկարները` այնքան խոսուն, որ մեկ­նաբանության կարիք չունեն...


                        Նկ. 52. Հնումը ստեղծում է երեխաներ,
            իսկ Հեքետը նրանց «Գոյի» կյանք է տալիս` գոյացնում է



Նկ. 52-ում մեզ ծանոթ Հնում աստվածն է, որով ներկայացվում էր պարուրաձև գալակտիկան: Հնումը իր պտտական շարժումով` բրուտի սեղանի վրա, «ստեղծում է երեխաներ»` ձախ կողմում արու, աջում էգ, իսկ Հեքետը համապատասխանաբար` էգին աջ ձեռքում, արուին ձախում բռնած գոյի խորհրդանշանով «նրանց կյանք է տալիս» (էգին-սեղմող, արուին-ընդարձակող Ուժ է տալիս), գո է դարձնում` գոյացնում է ...
«Եգիպտական դիցաբանություն» գրքի 56-րդ էջում այս նկարի տակ Հնումին էտիմոլոգները ներկայացրել են «khonem», որի արմատը թարգ­մանաբար դարձել է` «ստեղծել ինչպես բրուտ»: Դժվար է կռահել` էտի­մոլոգները բա՞ռն են թարգմանել, թե՞ նկարն են մեկնաբանել (որն ավելի հավանական է): Այս օրինակով պարզ երևում է «գիտական խորը մոտե­ցումը»: Փորձենք «khonem» բառը ներկայացնել ոչ էտիմոլոգիական կա­նոններով: Բառը հայատառ գրելուց կստանաք «Քոնեմ» ձևը, որն օգտա­գործվում է բարբառներում, իսկ ո=ու տառադարձությունից` բոլոր հայա­խոսների կողմից ընկալվում է որպես հիշոց, «Քոնեմ» բառի համարժեք ի­մաստը կլինի «սեռական հարաբերություն ունենամ», իսկ մարդկությա­նը հայտնի է, որ միայն այդ հարաբերության հետևանքով է ստեղծվում մարդը: Բնականաբար պարուրաձև գալակտիկան նկարում ներկայաց­ված Հնումի կերպարով, իր պտտական շարժումով ոչ թե «ծնում» է մարդ, այլ ստեղծում է գնդաձև էգ և արու երկնային մարմիններ, որը ներկա­յացված է հաջորդ` նկ. 53-ի առաջին պատկերում` Պտախ Թատունեն ան­վամբ: 


Պտախ Թատունեն                                Պտա                                    Պտախ

                                                                                
                                                                                                    Նկ. 53


Երկրորդ պատկերում Պտան կանգնած է ինչ-որ խողովակային կառույցի տակ, ձախ ձեռքում «ություն»` կյանքի խորհրդանիշն է, աջ ձեռքին` «ծնունդ»: Մարմնի վերին մասում ավելացված «Օսիրիսի սյան» վերին չորս օղերը «ծնօղ» բառի մեհենագրային նշանն է, իսկ խողովա­կում շարված են օղաձև գնդեր: Երրորդ պատկերը վերցված է Ալֆրեդ Վի­դեմանի «Հին եգիպտացիների կրոնը» գրքից, որտեղ անվանումը գրվում է Պտախ, նույնպես կանգնած է ինչ-որ խողովակաշարի տակ, որն ունի երկու ուռուցիկ հատվածներ վերին մասում և ստեղծում է խողովակի ներսում գունդ լինելու տպավորություն: Ձեռքերում բռնած է «ություն» և վե­րին չորս օղեր` «ծնօղ» խորհրդանշող երևույթներով, («Ություն», «Ծնունդ» և «Ծնօղ» նշան­ները կներկայացվեն մեհենագրեր բաժնում): Մաս­նա­գետները 2-րդ և 3-րդ պատկերներում, ձեռքերի փորից դուրս գալը վերագրել են հին, պարզունակ նկարիչների անկատարությանը, ովքեր իբրև ճիշտ չեն կա­րողացել պատկերել ձեռքերի դիրքը: Իրականում պետք է խոստովանել, որ այս նկարիչները եղել են «գծի» մեծ վար­պետներ և գալակտիկայում կատարվող բարդ երևույթները ներկայացրել են պարզ, սիմվոլիկ պատ­կերներով: Նկարիչը ներկայացրել է գալակտիկան մարդու կերպարով` որպես բարձր բանականության տեր, և ցույց է տվել, որ գա­լակտիկայում կատարվող բոլոր երևույթները` «Ու­թյուն», «Ծնունդ», «Ծնօղ» և այլն, տեղի են ունենում նրա մեջ` ներսում...

Պտախ անվան մեջ ա=ու տառադարձությունից կունենաք Պտուխ= Պտուղ բառը` պտղի իմաստով, որը համընկնում է Հնումի և Պտայի պատ­կերում ներկայացվող գործունեությանը` ստեղծել արու և էգ ձվեր` պտուղ­ներ:

«Լուսատու», «Աստղ», «Մոլորակ»

Թեմայից շեղվելով պետք է նշենք, որ գիտության կողմից ներկա­յացված «լուսատու», «աստղ», «մոլորակ» բառերով ներկայացվող երկ­նային մարմինները չեն համընկնում իրենց իրական «արժեքներին», քա­նի որ մեր մտապատկերում «լուսատու» բառը զուգորդվում է «լույս ստեղծող» հասկացողությամբ, ինչպիսին են` կրակը, էլեկտրական լամ­պը, Ար(և)ը և նման լույսի աղբյուրները: Բնականաբար, հայելին և հա­յելատիպ արտացոլող բոլոր մարմինները «լուսատուներ» չեն և մեր մտա­պատկերում նրանք ընկալվում են այլ կերպ: Երբ աստղագիտության մեջ լուսինը ներկայացվում է Արից հետո երկրորդ լուսատուն Երկրի համար, կամ Մերկուրին և Վեներան ներկայացվում են որպես աստղեր` Փայլածու, Լուսաստղ և միևնույն ժամանակ՝ որպես մոլորակ, ապա մեր գիտակցու­թյան մեջ անորոշություն է առաջանում տվյալ մարմինների իրական արժեքների նկատմամբ: Պատկերն ամբողջական է դառնում, երբ Արը և իր նման լուսատուները նույնպես ներկայացվում են որպես աստղեր, իսկ մեր տեսողական դիտարկմամբ աստղ են ընկալվում ցոլացող բոլոր երկնային մարմինները, ինչը չի համապատասխանում աստղի գիտական մեկնությանը...

Անհասկանալի է նաև հայերենում «մոլոր ակ» բառակապակցության արժեքը անգլերեն և ռուսերեն լեզուներով գրվող «planet», “планета”, վերցված հունարեն (πλανήτης) ձևից, որը թարգմանվում է «թափառ ակ ան» կամ «օտար ակ ան»: Հայերենում «մոլոր», «մոլորված» բառերը հո­մանիշ չեն «թափառական» կամ «օտարական» բառերին, հետևաբար՝ «մոլոր» կամ «մոլորված» ակը տարբերվում է «թափառական» կամ «օտարական» ակերից, այսինքն` խոսվում է տարբեր ակերի մասին, ինչը հաստատվում է պատմական տվյալներով: Նույնը կարելի է ասել «Արբան­յակ» բառակապակցության` «Ար բանա ակ», իրար հաջորդող ա-ա կար­դացվում է յա, բան=ծրագիր (բանաձև=ծրագրաձև, բանախոս=ծրա­գրա­խոս և այլն...), հետևաբար՝ Արբանյակը կլինի Ար(և)ի ծրագրով ակ, որն իր իմաստով շատ հեռու է ռուսերեն “спут­ник”=ուղեկից հասկացողու­թյունից: Պատմական տվյալներով միայն լուսին Աթենասն է մոլոր ակ, ինչը հաստատվում է «Երկնքից ընկած լուսինը...»` խեթական և հունական լեգենդով, թե ինչպես Զևսի գլխում հղիացած «ցավերը» (մտքերը) «ծննդաբերեց» (իրագործեց) Հեփեստոսը` գլխից հանելով մետաղյա սա­ղավարտով սպառազինված Աթենաս Պալլաս` լուսնին, որը հետագայում հարվածեց (բախ­վեց) Արես` Մարսին և Երկրին...

Հետևությունը միանշանակ է. մարդկությունը լուսնին է ընդունել որպես մոլորված ակ` մոլորակ, սակայն ինչ որ «մասնագետների» կողմից իրական` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս Արբանյակները, որոնք իրա­գործում են Արի ծրագրերը, վերածվեցին մոլոր ակերի, իսկ իրական մոլոր ակը դարձրին Երկրի բնական Արբանյակ, որպեսզի կոծկեն լուսնի բե­րովի և ոչ բնական լինելը: Այստեղ կրկին պետք է հիշել Կանոնակարգի «գ» կետը` կապված կեղծ մեծարումների հետ: Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը համապատասխանում են իրենց «թափառական» կամ «օտարական» “пла­нета” անվանմանը (մանրամասն կներկայացվի «Սասնա Ծռեր» էպոսը մեկ­նա­բանելու ընթացքում):

Վերադառնալով Հնումի և Պտախի ստեղծած երկնային մարմին­նե­րին, նշենք, որ այդ մարմիններից բացի, եգիպտական նկարներում պատ­կերվում են նաև «ծնվող» երկնային մարմիններ:

Նկ. 54-ի ձախ հատվածում պատկերած է երեխա, որը գտնվում է ինչ որ փակ տարածքում` «արգանդում»[1]:



[1]     Արգանդ - գոյական, Մայրերի ծննդարան, խորք, ընդերք, գիրկԲառգիրք հա­յերեն լեզվի», 1998թ., էջ 43):

Նկ. 54


Կենտրոնում Հատհոր կովն է` գլխին Ուժի սիմվոլ, վզից կախված ծծակ, փորին պատկերված նավ, մեջը ակ (նավակ)` կառավարի վրա (վեր­ջանում է անհասկանալի պատկերով): Հատհոր կովի առջև կանգնած մարդը, որը բարձր բա­նականության խորհրդանիշն է, Հատհորին է ներ­կայացնում ձեռքի բռնած ձուն: Հատհորի հետին մասում` գլուխ, որը տրա­մաբանության խորհրդանիշ է և վրան շրջան` սկալյար Ուժ, որից դուրս են գալիս երեք ակակիր` կիրակ Ուժեր: Պատկերների վերևում մեհենագրե­րով ներկայացված են մասնակիցների «դերակատարումները», որոնք կբացահայտվեն միայն մեհենագրերի ճիշտ ընթերցումից հետո...


Նկ. 55

          Նկ. 55-ում նույն երեխան է` ազատված փակ տարած­քից, որի կողքին ծնկած Ուժեր ներկայացնող երկու երիտա­սարդ կանայք ցուցադրում են` առաջինն իր քիթը, երկրորդը` բերանը: Երկու նկար­ները բնորոշում են Իսիդա և Նեֆ­տիդա ծրագրային` «սեղմող» և «ընդարձակող» Ուժերը, ո­րոնցով օժտված է նորածինը: Մարդը քթով ներշնչում` օդը ներս է քաշում (ձգում և թոքերով օդը սեղմում է), իսկ բերանով արտաշնչում է և օդը ընդարձակում: Հետևաբար կանայք ցուցադրում են երեխայի Ուժային հնարավորությունները...


Նկ. 56


Նկ. 56-ում երեխան աջ ձեռքի երկու մատով ինքն է ցուցադրում իր երկու` «սեղմող» և «ընդարձակող» Ուժերի ծրա­գրերի առկայությունը, միևնույն ժամանակ` ծնողների ձեռքերի և «ընդերքից» ելնող ջերմային ըն­դարձակվող Ուժի շնորհիվ, ձեռք է բերում բզեզին հատուկ` թռչող Ուժային հատկություն և ծնվում է «Լուսատուն»:







    

Նկ. 57


     Նկ. 57-ում երեխան ցուցադրելով միայն բերանը` ներկայանում է որպես միայն «ըն­դարձակող» ծրագրային Ուժի կրող և դուրս է թռչում ինչ որ ծաղկատիպ սարքից` «Աստղ»:Ըստ վերը նշված պատկերների, կա­րելի է ասել, որ Հնումի և Պտախի ստեղծած գնդերը հիմնականում բաժանվում են երկու տեսակի` «արու» և «էգ»: «Արու» տեսակը համընկնում է Նկ. 57-ի` մեկ Ուժանի տե­սակին, որը հիմնականում օժտված լինելով միայն Իսիդա ծրագրի երկրորդ աստիճանի ընդարձակող Ուժով, նախանյութին տալիս է փայլող, առկայծող «աստղի» հատկութ
յուն: Պտախյան էգ ձվերը, որոնք պտտվում են ԱՐի նման լուսատուի շուրջը Արի Կին (Կի­ները-կանայք), օժտված են Նեֆտիդա ծրա­գրի երկրորդ աստիճանի ծրագրային Ուժով: Արի շուրջը պտտվող կիերին ավելի մանրամասն կանդրադառնանք «Սասնա Ծռեր» էպոսի քննարկ­ման ընթացքում: Այստեղ ուղղակի նշենք, որ միֆապատումներում Պտախյան «արու»-«աստղ» հասկացողությունը խիստ տարբերվում է գի­տական «աստղ» հասկացողությունից, որը համընկնում է նկ. 55 և 56-ում ցուցադրած երկուժանի` մեր ԱՐի նման «արու»-«լուսատուին»:
Հանրագիտարանային տվյալներ. Աստղ, երկնային մարմին, որի ներ­սում կատարվում են միջուկային ռեակցիաներ։ Աստղերն իրենցից ներկայաց­նում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից)` գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղի միջուկի ջերմաս­տիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերևույթի ջերմաստի­ճանը՝ հազարավոր կելվիններով։ Աստղերի մեծամասնության համար էներգիա­յի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի: Փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմին­ներ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մար­մինները։
«Երբ վերևում...» պոեմում` գիտականորեն «աստղ» հասկացողու­թյունը ներկայացվում է որպես աստվածներ, իսկ պոեմում նշված աստ­ղին` աստվածների միջև տեղավորած ինչ-որ բան`
Ում հավատում ես դու, նրա կյանքը փրկված է, ով տիրակալ
Բայց աստծուն, որ չարն է մտածել, կործանի նրա հոգին
Աստղն իրենց միջև նրանք դրեցին:
20 Առաջնեկ Մարդուկին այսպես ասացին
«Դու բարձրյալ ես Տիրակալ, բոլոր աստվածների վրա
Ոչնչացնել, ստեղծել` հրամայիր, այդպես էլ կլինի
Դե Խոսք ասա` աստղը կանհետանա
Հրամայիր «Վերադարձիր»` կհայտնվի»
25 Իր շուրթերի խոսքից աստղը անհետացավ:
Հրամայեց «Վերադարձիր» և նա հայտնվեց:
Ուշագրավ է, որ պոեմում «աստղ» բառը օգտագործվում է եզակի թվով, որն անհամատեղելի է դառնում մեր մտապատկերում ստեղծված բազմաքանակ «աստղային երկինք» կառուցվածքի հետ: Բնականաբար դժվար է կռահել պոեմում «աստղ» անվամբ ինչ են նկատի ունեցել...



                                   Ապիս                                                «Ծնունդ»-ի խորհրդանիշը

                                                                                                    Նկ․58                                               

Ցուլը` լինելով հզորության խորհրդանիշ, գալակտիկայում ունի իր դերակատարումը (նկ. 58): Ապիս ուժը գալակտիկայի «խորքից» «Ծնունդ»-ի միջով վեր է հանում Պտախի ստեղծած Էգ և Արու երկնային մարմինները` «ձվերը»: Ապիսը գալակտիկան համալրում է երկնային նոր մարմիններով` «կադրերով»: Այս անվան ա=է=ե լծորդմամբ կունենանք` «Եպիս», որը համահունչ է դառնում եպիսկոպոս` եկեղեցու նվիրապե­տության բարձրագույն աստիճանի անվան և գործունեության հետ: Ե­պիսկոպոսն է ձեռնադրում և օծում հոգևորականներ, այլ խոսքով` ե­կեղեցական «կադրեր»... 



                             
Հարգելի ընթերցող,  ձեր հարցերը, մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացրեք  ֆեյսբուքում:





Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 10.

ԳԼՈՒԽ 2