ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋԸ
Ի՞նչն է շատ մարդկության անցած պատմության
և ներկա իրականության մեջ, իհարկե գաղափարական հոսանքները՝ լեյբորիստներ, լիբերալներ, սոցիալ դեմոկրատներ,
ձախեր, աջեր, ցենտրիստներ և հազար ու մի տեսակի իզմեր, որոնց կերտած ճանապարհները անցնում
են արյունոտ կախաղաններով, գնդակահարություններով և աքսորներով: Այս հեղափոխական «վեհ գաղափարները», որ միտված են մարդկանց ազատություն և բարեկեցություն
ապահովելու, իրենց կայացման ճանապարհին,
սփռում են են միայն դժբախտություն և արժեքների կորուստ: Մարդկության պատմության
բոլոր գաղափարախոսությունները ջաղջախել և ջաղջախում են հին աշխարհը
մարդու հետ միասին՝ կառուցելով նորը հնի վրա,
ընթացքում զոհում են ազնիվ և առողջ ՄԱՐԴՈւ ՏԵՍԱԿԸ: Մենք
անտեսում ենք մի կարևոր փաստ, որ մեր թվարկության
սկիզբը նշանավորվում է ԱՐՈՐԴԻ ՀԻՍՈՒՍԻ
անհուն սիրո և բարության քարոզչությամբ, որը ներկայացնում էր պարզ առակներով: Հիսուսը մարդուն
տվեց նոր մտածելաձև, որով ստեղծեց նոր ՄԱՐԴՈւ ՏԵՍԱԿ, դարձնելով նրան բարի, ազատամիտ
և աննկուն... :Սակայն տեղի ունեցավ նողկալին և զարհուրելին: Հիսուսի հետևորդները հույսները դրեցին նրա գերմարդկային
ունակությունների վրա և նրան թողեցին մենակ, Նեռին ծառայող նենգ ու ոխակալ
փարիսեցիների ճիրաններում (այսօրվա մուշտուկավոր
ԼՏ.Պ.-ն և ռոբասեռժական ՀՀԿ-ականներն
իրենց կլանով), որոնք կատարեցին իրենց վայրագությունը, այրամբ ու կախաղանով նորից լռեցրեցին
մարդու բաղձալի ՄԱՐԴԱՑՈւՄԸ :
Հիսուսի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո, Հիսուսի
աշակերտ՝ Պետրոսը, որը դավաճանեց Հիսուսին իր կենդանության օրոք երեք անգամ (ժամանակակից՝
Պարոն Ծառուկյան, Էդմոն Մարուքյան), Հիսուսին և նրա հետևորդներին կախաղան հանող ՍՈՂՈՍԸ, որն անվանափողվեց
Պողոսի (ժամանակակիցներ ի պաշտոնե Գագիկ Հարությունյան,
Աղվան Հովսեփյան, Լևոն Երանոսյան և այլը),
իրենց «հաղթանակից» հետո, փարիսեցիները խաբեաբար, այդ երկուսին հանրությանը ներկայացրեցրին
որպես ԱՌԱՔՅԱԼՆԵՐ և սրանք էլ դարձան ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ
գաղափարախոսության հիմնադիրը: Նոր գաղափարախոսությունը՝ քրիստոնեությունը, ինչպես մյուս քաղաքական գաղափարախոսությունները,
մարդկությանը ինքնախաբեությունից և ցավից բացի, ոչինչ չի՛ տվել: «Քրիստոնեություն»
անվամբ կրոնի նոր գաղափարախոսությունը, նորից կործանեց ՀԻՍՈՒՍԻ ստեղծած ՄԱՐԴՈւ ՏԵՍԱԿԸ, հասցնելով ժամանակակից մարդու անդեմ մակարդակին:
Երկու հազարամյակ անցած մարդկության պատմության անիվը, նախ պտտվում է իր շուրջը՝ կրկնելով
պատմական ցիկլերը և հետո նոր անցնում պատմական ճանապարհը և չգիտես ինչու, մարդը գիտակցելով այս երևույթը, միշտ անտեսում է այն... Այսօր, պատմությունը կրկնվում է: ԱՐՈՐԴԻ ՆԻԿՈԼԻ առաջնորդությամբ տեղի ունեցող «Թավշյա հեղափոխությունը», որը նույնացվում է «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության հետ, նույնպես միտված է նոր ՄԱՐԴՈւ ՏԵՍԱԿԻ և ՆՈՐ ՄՏՔԻ
զարգացման համար, սակայն այսօրվա փարիսեցիները ընդունելով որպես կուսակցություն, ըստ
իրենց «ադաթի» պահանջում են քաղաքկանացված
քաոսաստե՛ղծ ծրագիր: Ցավալին այն է, որ շատ
ազնիվ քաղաքական գործիչներ, նույնպես իներցիայով տրվում են « ադաթ»-ին և ջուր լցնում
ժամանակակից փարիսեցիների ջրաղացին... Եւ
վեշջապես, բարոյական երկիր կառուցելու
համար, առաջնությունը պետք է տալ ՄԱՐԴՈւ ՏԵՍԱԿ-ին և հետո նոր սահմանադրական կանոնակարգին,
օրենքներին, պաշտոնյաների կրթությանը, տարիքին և փորձառությանը, քանի որ կյանքը ցույց
է տվել, որ բոլոր այդ հատկություններով օժտված պաշտոնյաները, չունենալով ՄԱՐԴՈւ ՏԵՍԱԿ, ավելի «գրագետ» կոռուպցիոներներ են դանում: Երկուհազարամյա
հետադարձ հայացքը, մեզ հիշեցնում և հուշում է,
որ պետք չէ հուսադրվել այսօրվա ԱՐՈՐԴՈՒ բարձր հատկանիշերով և թողնել նրան մենակ
«Նեռի» և նրա փողամոլ թափթփուկների դեմ... Մեր
նպատակն ու նշանաբանը պետք է լինի՝ «Մենք մի՛շտ քո կողքին ենք, ԱՐՈՐԴՒ՛ ՆԻԿՈԼ»...
Ռուզաննա Հովակիմյան
20. 06. 2019 թիվ
Հարգելի ընթերցող,
ձեր հարցերը, մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացրեք ֆեյսբուքում:
Комментарии
Отправить комментарий