ԳԼՈՒԽ 5.
ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԻՖԱՊԱՏՈՒՄՆԵՐ
5.1.
Եգիպտական միֆապատումները
Մ. Մյուլլերի համանուն գրքում` արտահայտված նկարներով
«Միֆապատումներ»
գլխում մենք ներկայացրեցինք բաբելոնյան, հունական,
հայկական և հնդկական պատումների սյուժեները համառոտ: Նման ամբողջական պատում չունի
եգիպտական պատմությունը` չնայած եգիպտական բուրգերի մոտ 5000 տարիների պատմական վաղեմությանը:
Այս ոչ ամբողջական պատումների մեջ նույնպես խոսվում է երկու օվկիանոսներ «Նու»-ի և
«Նութ»-ի մասին,
որոնք` հանդիսանալով աշխարհի ստեղծման հիմքը, բնականաբար, դարձան բոլոր աստվածների
ծնողները...
Աշխարհի ստեղծման
հետ առնչվող եգիպտական պատումները հիմնականում ներկայացված են փառաբանական օրհներգերի
տեսքով և ձոնվել են ավելի նոր ժամանակաշրջանում, որոնց հիմնական նպատակը աստվածների
մեծարման և պաշտամունքային դարձնելու քարոզչությունն է եղել: Այս հիմներից իր
բացառիկ արժեքով հայտնի է (մ.թ.ա. 1375 -1336թթ.) Ամենխոտեպ չորրորդ եգիպտական փարավոնի ձոնած հիմնը նվիրված
Ար(և)ին` «Հիմն Աթոնին». Ար=Աթոն, որից հետո անվանափոխվելով` ի պատիվ Ար-Աթոնի,
իրեն կոչել է Էխնաթոն (նկ. 7), թարգմանաբար` ՓԱՌՔ ԱՐԻՆ,
որն իր «թեշ»[1]
ճառագայթային «ձեռքերով» քնքշաբար շոյում և պահպանում է մարդկանց: Իրականում սա այն
ՓԱՌՔ-ն է, որ անշնորհակալ մարդկությունն այսօր շռայլ ուղղորդում է սխալ անվանատիրոջ` (փառք աստծուն)...
Եթե վերը նշած
պատումներում «Աշխարհի ստեղծումը» ներկայացվում էր խոսքային վառ մտապատկերներ ստեղծելու
հիման վրա, ապա եգիպտականում նույն մտապատկերները ներկայացվում են նկարների միջոցով,
այսինքն` գալակտիկայում տեղի ունեցող երևույթները և նրանց ստեղծող «հեղինակները» ներկայացվում
են իրենց գործունեությունը կամ երևույթները բնորոշող համապատասխան այն կենդանիների
կամ առարկաների միջոցով, որոնք իրենց առանձնահատկություններով բնութագրում են տվյալ
երևույթը...
Նկ. 7. Էխնաթոնն իր ընտանիքով |
.
Վերը նշած
մեր տեսակետը որոշ չափով համընկնում է «Եգիպտական միֆապատումներ» գրքի հեղինակ` Մաքս
Մյուլլերի արտահայտած մտքերին` իր գրքի «Առաջաբան
հեղինակի կողմից» բաժնում, որը ներկայացնում ենք ամբողջութամբ` հայերեն թարգմանությամբ
(ռուսերենից):
«Առաջաբան հեղինակի կողմից»
Այս հետազոտությունը մի ուրվագիծ է այն ահռելի թեմայի վերաբերյալ, որը, լինելով մեծածավալ և բարդ նյութ, բավականին մակերեսորեն է լուսաբանվել նույնիսկ լավագույն գիտնականների կողմից: Այդ նյութի լիակատար լուսաբանումը կպահանջեր մի քանի հատորներ և գրեթե մի ամբողջ կյանք: Ամենագլխավոր դժվարությունն այն է, որ ժամանակակից մտածողությամբ մարդկանց բացատրվի, թե ինչպես կրոնը կարող է գոյություն ունենալ առանց որոշակի կանոնակարգված տեսության, կառուցված լինելով միայն բազմաթիվ, զանազան և հաճախ իրարամերժ հիպոթեզներից (ընդգծումներն
արված են մեր կողմից): Այս տեսական անորոշությունը կրկնապատկվում է ավանդական դարձած միմյանց փոխանցվող հղումների շնորհիվ: Հազվադեպ է պատահում, որ միֆապատման մասը ներկայացվի ամբողջությամբ: Մեծամասամբ մենք ունենք բազմաթիվ ոչ ամբողջական կամ բաժան-բաժան ակնարկներ, որոնք կարելի է միավորել մեկ տեսության մեջ, ունենալով բազմաթիվ բացթողումներ: Այլ առումներով էպիկական ահռելի քանակությամբ նյութեր ներկայացնում են նույնատիպ դժվարություններ: Նյութն այնքան անկարգ է շարադրված, եգիպտական կրոնին վերաբերող բոլոր գրությունները, ինչպես նշեցինք, միայն ակնարկներ են, որոնց մասին հազիվ թե հնարավոր լինի լիարժեք և ամբողջական հետազոտություն գրել: Պակաս բարդ խնդիր չէ եգիպտական բառերի և անունների հնչյունային արտաբերումը: Մեծամասամբ եգիպտական բառերն ու անունները մեզ են հասել այնպիսի տառադարձությամբ, որ նրանց արտասանությունը, հատկապես բաղաձայնների դեպքում, միշտ մնում են կասկածելի, եթե մենք չունենք նրանց ավելի հուսալի, հին դասական հնչողությունը: Եգիպտական լեզվի մեծ մասը մեզ միայն այդպես է հայտնի և շատ դեպքերում բառերը պետք է հարմարեցնենք արտասանությանը` ինքնակամ հնչյուններ ավելացնելով բառերում և անուններում: Համապատասխանաբար, ես որոշեցի, որ լավ է հետևել հանրահայտ ոչ ճիշտ արտասանության ձևին, ինչպիսին է NUT, քան ստեղծել նոր արտաբերման հնչյունաձև` Newet, Neyewet:
(Այստեղ
միայն հայախոսը կարող է հաստատել, որ Newet,
Neyewet հնչյունաձևը, դա հայերեն
արտասանվող «նյութ» բառն է, հ.կ.): Ընդհանրապես, եթե ընթերցողն անտեղյակ է արևելյան գրության կարգին, դժվարություններ կունենա, ես զոհաբերում եմ ճիշտը հեշտին...
Երբեմն մեզ հաջողվում է ապացուցել, որ իրենք իսկ եգիպտացիները հետագայում սխալ են կարդացել անկատար մեհենագրերը, բայց մեծ մասամբ պետք է պահպանենք այդ ոչ ճիշտ տառադարձության ձևը, չնայած, որ գիտակցում ենք նրանց ոչ կատարյալ լինելը: Այս ամենից պարզ է դառնում, թե ինչու երկու եգիպտագետ շատ հազվադեպ են համաձայնվում նույն բառի արտասանության հարցում: Հուսահատված վերադառնալով տառադարձության հնաոճ մեթոդներին, ես ավելի լավ հնարքներ էի փնտրում, թե ինչպես խուսափել այդ դժվարություններից և ինչպիսի՞ (ճիշտ) լուծում տալ դրանց:
Եգիպտական պատմությունը չիմացողների համար այստեղ տեղին է նշել, որ հիմնական ժամանակահատվածները (ուշադրություն չդարձնելով անցումային շրջաններին) այսպիսին է`
ü
Հնագույն թագավորություն 1-ից մինչև 6-րդ դինաստիա, մոտ 3400 - 2500թթ. մ.թ.ա.
ü
Միջին թագավորություն 11-ից մինչև 13-րդ դինաստիա, մոտ 2200 - 1700թթ. մ.թ.ա.
ü
Նոր թագավորություն 18-ից մինչև 26-րդ դինաստիա, մոտ 1600 - 525թթ. մ.թ.ա.
Գրքի ծավալը հնարավորություն չի տալիս հուշարձանների ամբողջական ներկայացման համար, ուստի նրանցից շատերը չեմ ընդգրկել այստեղ: Ուսանողը կարող է համեմատել ժամանակակից գրականության հետ, իմ մեջբերումներով: Մեկնաբանությունները հնարավորինս սահմանափակվել են իմ
կողմից, նրանց մեջ տեղ են գտել նոր կամ քիչ հայտնի տեղեկություններ: Չնայած ես աշխատել եմ խոսքս պահել կարճ և մատչելի միֆապատման մեկնության ընթացքում: Աշխատությունը պարունակում է մեծաքանակ մեջբերումներ բնագրից: Ես ջանացել եմ ուշադրություն դարձնել երկու բանի վրա, որ նախկինում չի արվել.
ա) Համեմատական մեթոդով - եգիպտական կրոնը մեկուսացված չի եղել իր զարգացման ընթացքում, ինչպես ընդունված է հաստատել...
բ) Ինչպես շատ այլ կրոններում, այնպես էլ եգիպտական կրոնի վարդապետությունը հաճախ առավել վառ արտահայտված է արվեստում, այլ ոչ թե գրավոր տեքստերում, այնպես որ ժամանակակից մեհենագրերին հարկ է ավելի շատ օգտագործել եգիպտական նկարները:
Այսպիսով` ես համոզված եմ, որ այս գիրքը համեմատաբար ավելի մատչելի է, քան գիտականը և կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Եգիպտոսի պատմական առավել մեծ ժառանգությունը:
Վ . Մաքս Մյուլլեր
(Փենսիլվանիայի
համալսարան)
Մաքս Մյուլլերի
կողմից գրված առաջաբանը պետք է ընդունել որպես գիտնականի խոստովանություն, որտեղ ճիշտ
է ներկայացվել Եգիպտոսի պատմության խեղաթյուրված իրավիճակը, ներկայացրել է նաև խեղաթյուրման
հետևանքները (որոնք բնագրում ընդգծված են մեր կողմից), սակայն չեն նշվում խեղաթյուրման հիմնական պատճառները...
Պետք է համաձայնվել հեղինակի այն մտքին, թե «ինչպե՞ս բացատրվի ժամանակակից մտածողությամբ մարդկանց, որ կրոնը կարող է գոյություն ունենալ առանց որոշակի կանոնակարգված տեսության», քանի որ այսօրվա մարդու մտապատկերում
«աստվածը» և «կրոնը» ասոցացվել է նույն համարժեքով, որը հեռու է իրականությունից:
Կրոնը` որպես
կանոնակարգված տեսություն, մարդկությանը հայտնի է եղել աստվածների Երկիր թափանցելուց
շատ ավելի ուշ, երբ աստվածների «մրցապայքարում» հաղթանակած Հայա Էա «լեզվի աստված»-ը
մարդկությանը ներկայացավ իր նոր ծրագրերով: Նորընտիր «լեզվի աստված»-ը` լեզվի միջոցով,
ստեղծեց ծիսակատարությամբ և արարողությամբ պաշտամունք,
որի հիմքում կեղծ մտապատկերների հիման վրա
կառուցված, կանոնակարգված կրոնական տեսությունն է...
Պատճառները քննարկելու համար կատարենք մի փոքր էքսկուրս:
Առաջ անցնելով ասենք, որ Երկիր թափանցած աստվածները հիմնականում երկու տարբեր «մոլորակների»
շուրջը պտտվող գնդաձև ակերի վրա զարգացում ապրած է ակներ և Գոյ
ակներ են (որոնց մանրամասն կանդրադառնանք հետագայում), որոնք իրար հետ ընդհանուր
ոչինչ չունեն, բացի Երկիրը նվաճելուց: Չնայած իրար հանդեպ թշնամության հասնող «ախոյանությանը»,
ունեն մեկ ընդհանուր թշնամի` Երկրի վրա առաջացած և զարգացում ապրած մարդկությունը,
որոնցից սպասվող վտանգը` իրենց միասնության գրավականն էր... Այս երկու աստվածությունները,
իրենց ընդհանուր գոյատևման և մարդկությանը հնազանդ և կառավարելի դարձնելու համար,
ունեն տարբեր ծրագրային մոտեցումներ: Իրենց միջև տեղի ունեցող թշնամության հասնող մրցակցության
ընթացքում փոխվել են գլխավոր աստծո և ենթակայի դերերը: Գալակտիկան քաոսի վերածող
Հայա Էան, որը քաոսի ընթացքում իրեն համարում էր «գլխավոր աստված», պարտվելով` իր առաջնությունը
զիջեց գալակտիկան վերականգնող Մարդուկ-Զևսին և դարձավ ենթակա, սակայն միլիարդավոր
տարիներ անց, ենթակա Էան` կեղծիքով և խաբեությամբ, վերականգնեց իր առաջնությունը և
մեր
թվարկությունով նորից սկսեց իր քաոսաստեղծ գլխավոր աստծո դերակատարումը:
Պատմագիտության մեջ ընդունված է, որ հունական Զևսի աստվածությունը
նույնությամբ` միայն անունների փոփոխությամբ, փոխանցվեց Հռոմ` Զևսը անվանափոխվելով
Յուպիտերով, և մնացած բոլոր աստվածները նույնպես անվանափոխվեցին, բացառությամբ Ապոլոնի:
Նման մոտեցումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նոր աստվածության կառավարման
ծրագիրը տարբեր էր Զևսի ծրագրերից: Ցույց տանք օրինակով. Միացյալ Նահանգներում գործում է երկու
կուսակցություն` «Հանրապետական» և «Դեմոկրատական», այս երկու կուսակցությունները
նման են իրար իրենց կառուցվածքով, սակայն տարբեր են ծրագրերով: Նախագահական ընտրություններից
հետո հաղթող կուսակցության կողմից փոխվում են իշխանության ծրագրերը և, բնականաբար,
նոր ընտրված ղեկավարների անունները, իշխանության կառուցվածքը մնում է նույնը` նախագահական:
Այժմյան խորհրդարաններում հաղթող կուսակցությունները
լինում են «հաղթող» իսկ պարտվածները`
«ընդդիմադիր»: Աստվածների մոտ հաղթողը
ներկայացվել է` «աստ»-ված, ինչպես՝ հատ-ված, բաց-ված, մշակ-ված, բառերում «ված» վերջածանցը ցույց է տալիս՝ եղած, դարձած՝ «աստ»-դարձած,
իսկ պարտվողը` «սատ»-անա, ինչպես լավ-անա, վատ-անա, որտեղ «անա» վերջածանցը ցույց է տալիս՝ լինի-դառնա՝ «սատ»-դառնա...
Հետևաբար կարող
ենք ասել, որ Հունական և Հռոմեական աստվածությունները նույնը չէին, քանի որ տարբերվեցին
այդ երկրների մարտավարական ծրագրերը, որն էլ փոխեց աշխարհի քարտեզը: Միևնույն ժամանակ
իրարից խիստ տարբերվում են երկու աստվածությունների գլխավոր աստվածների անունները`
«Զևս» և «Յուպիտեր»: Զևս անունը խորհրդանշվում է եգիպտական պատկերներում «բ Զեզ» տեսքով, իսկ Յուպիտերը,
որի մեջ լսվում է «Յուպ»=«Up»=Ափ=Վեր, Յուպ-ի-տեր,
կլինի Վերին Տեր, որը համընկնում է «Հայա Էա»-ին:
Վերադառնալով
եգիպտական միֆապատումների խեղաթյուրմանը, պետք է ասել, որ հիմնական պատճառը հին և նոր դարաշրջաններում գերագույն աստծո փոփոխությունն է: Նոր,
գերագույն աստվածն իր հետ բերում է «կրոնական»
նոր մարտավարություն:
Հանրագիտարանային մեջբերում. «Կրոնական
դուալիզմ» - «Թեալոգիայում՝ (“теология”) դուալիզմը որակավորվում է որպես երկակիություն կամ դիտեիզմ, այսինքն` գոյություն ունեն իրար հետ հակամարտող երկու աստվածներ։ Օրինակ` նրանցից մեկը կարող է չար, իսկ մյուսը բարի լինել, մեկը հսկում է հավասարակշռությունը, իսկ հաջորդը՝ քաոսի պաշտպանն է»։
Պատմական փաստերով առաջացած տրամաբանական եզրահանգումը հետևյալն
է. եթե «բարի» աստվածը մարդկությանը ներկայացել է իր առեղծվածային հսկայական շինություններով
և գալակտիկայում տեղի ունեցող բարդ երևույթները ներկայացրել պարզունակ միֆապատումների
տեսքով, ապա նույնը չի կարելի ասել «չար» աստծո համար: «Չար» աստվածը գերադասելով քաոսը
և կեղծ մտապատկերները, քաոսի է վերածել ամբողջ գալակտիկան և խեղաթյուրում
է մարդկությունն ու բնությունն առ այսօր... Չնայած աստվածների միջև եղած այսպիսի խիստ
հակասությանը` նրանք ստեղծել են մարդկանց մեջ զանգվածային հետևորդներ, որոնք պատրաստ
են ամբողջությամբ նվիրվել իրենց «տեր» աստծուն: Երկու աստվածների միջև ծագած ծրագրային
«տարաձայնությունները» մարդկության մեջ արտահայտվում է երկու տարբեր կողմերի հետևորդ
պետությունների միջև ծագած համաշխարհային պատերազմներով...
Պետք է նշել, որ բացի առեղծվածային շինություններից, աստվածների
բոլոր ծրագրային կեղծիքները Երկրում իրագործվել են «տիրոջ»-ը նվիրյալ խմբավորումների
կամ «նվիրյալ ազգ»-ի «ձեռքով», մարդկության բոլոր բնագավառներում... Հետևաբար խեղաթյուրման հիմնական պատճառն առաջացել է հին և
նոր թագավորության` թագավորների և քրմերի ժամանակաշրջանում տարբեր աստվածների ծրագրային
մարտավարության հետևանքով: Բացի «չար» ու «բարի» աստվածների միջև եղած տարաձայնություններից,
առաջացել էր կեղծելու նոր անհրաժեշտություն... Երկրում բազմացած ցեղերն, իրենց բնազդային
զգացողություններից և աստվածների կողմից ներբեռնված կեղծ ծրագրերից հետո (ինչպես ներբեռնում
են համակարգիչները), անցել էին գիտակցական նոր փուլ` սկսել էին տրամաբանել: Երկրում
բնակվող մարդկանց կողմից նման տրամաբանական զարգացումն անհանգստացրեց հենց իրենց` երկիր
թափանցած աստվածներին` «տերերին»: Նորաստեղծ մարդկանց զարգացումը` հիմնված գալակտիկայում
տեղի ունեցող իրական երևույթների գիտելիքների վրա, մեծ վտանգ էր ներկայացնում «նոր
տերերին», քանի որ իրական երևույթների վրա հենված տրամաբանությունը կհանգեցնի ճիշտ
պատասխանի: Աստվածների համար դժվար չէր կռահել, որ երկրի վրա ԱՐի կողմից ԱրԱրած Ար-մեն
տեսակն օժտված է տրամաբանական մեծ պոտենցիալով,
որը համեմատելի չէ իրենց՝ սողունատիպերի տրամաբանության
հետ: Նրանք` ինչպես իրենց էացնող Սատուրնը, օժտված են հիշողության շատ մեծ տարողությամբ:
Արաները` լինելով նորաստեղծ մարդատեսակների հիմնական դոնորը, իրենցից մեծ վտանգ էին
ներկայացնում, քանի որ չէր բացառվում, որ նման տեմպով զարգացումը հետագայում մեծ դժվարություններ
կստեղծեին հենց իրենց՝ աստվածներին: Աստվածներին մնում էր մեկ ելք` խախտել մարդկանց
համեմատական
չափանիշները, որով կխախտվեր տրամաբանական ճիշտ եզրահանգումը` սխալ տվյալներից
կստացվի սխալ պատասխան: Ինչպես միշտ, այս դեպքում էլ հարցը լուծեց «...մտքով իմաստուն խորամանկամիտ հմուտ ամենագետ` Էա
աստվածը», նա իր զինանոցից հանեց «ծանր հրետանին»`
ԿԵՂԾԻՔԸ...
Հին թագավորության
քրմերի կողմից ներկայացրած գալակտիկայում տեղի ունեցող իրական փաստերը, նոր թագավորությունում
ներկայացվեց նոր «լույսի» տակ` կրոնով, որն էլ հիմք հանդիսացավ Մ. Մյուլլերի
հարցադրմանը. «թե ինչպես կարող է կրոնը գոյություն ունենալ առանց որոշակի կանոնակարգված տեսության»: Այս նոր «լույսով» մարդկանց գիտակցության մեջ ստեղծեցին կեղծ մտապատկերներ:
Նման անհեթեթություններով ստեղծեցին կեղծ չափանիշներ, որը խախտեց մարդու գլխուղեղում
ընթացող համեմատության մեթոդով ստացվող տրամաբանական ճիշտ պատասխանը: Կեղծ
չափանիշներով ստացված տրամաբանական կեղծ պատասխանը մարդն ընկալում է որպես ճիշտ: Միևնույն ժամանակ` հանդես գալով որպես գիտության և արվեստի
հովանավորողներ (որը հաստատվում է միֆապատումներով), աստվածներն իրենց տիտղոսավոր
ընտրյալների միջոցով ստեղծեցին կեղծ պոստուլատներ,
որով նույն կերպ շեղեցին մարդուն գիտական առողջ զարգացումից: Մարդկությանը, իրենց
հնազանդեցնելու և կառավարելի դարձնելու համար, ստեղծեցին կրոնական կեղծ կանոնակարգված տեսություն (ծրագիր), որտեղ իրենց դարձրեցին պաշտամունքի առարկա և վերջապես
իրենց մեծարելով ներկայացան որպես տիեզերքի շարժող Ուժ:
Հնչյունային արտաբերում
Պակաս բարդ խնդիր չէ եգիպտական բառերի և անունների հնչյունային արտաբերումը (Մ. Մյուլլեր): Այս խնդրին մենք նույնպես անդրադարձանք «Նյութերի բացահայտում
և մեկնաբանում» բաժնում` «Բաբելոնա-աքքադական սեպագրերից թարգմանված բառերը լատինատառ հնչյուններով հնարավոր չէ ճիշտ արտաբերել միջագետքյան լեզվային հնչողությամբ, քանի որ արևելյան երկրների հնչյունային վիբրացիաները միշտ չէ, որ կարող է արտահայտվել լատինատառ հնչյուններով»: Սակայն եգիպտական անվանումների
ու մեհենագրերի ուսումնասիրությունից պարզվեց, որ շատ անվանումներ, որոնք ներկայացնում
են տվյալ «անձի» գործողությունը կամ գործունեությունը, բացատրվում են այլ
լեզուներով...
Փորձենք այս երևույթը մեկնաբանել տրամաբանորեն, մինչ այժմ
մեզ հայտնի փաստերի հիման վրա: Այսօր մեզ դժվար է ասել, թե հին թագավորության ժամանակ
եգիպտական քրմերն ու փարավոնները ի՞նչ լեզվով
էին խոսում, քանի որ կան շատ փաստեր, որ նույնիսկ միջնադարում կրոնական և պալատական
լեզուները անհասկանալի են եղել տվյալ երկրի պարզ մասսաներին: Դա հետապնդել է մի քանի
նպատակ` վերնախավի անհասկանալի լեզուն պարզ մասսաների մեջ առաջացնում է տգիտության,
թերարժեքության բարդույթ, որով ընդունվում է դիմացինի մեծությունը և իրենց ցածր կարգավիճակը:
Հաջորդը դա այն շարժառիթն է, որով հասարակ «մահկանացուները» իրենց արժանապատվության
հաշվին ձգտում են ներգրավվել այդ «բարձր» հասարակության մեջ, թեկուզ որպես ցածր օղակ,
սերտելով այդ լեզուն, խտացնելով «վերնախավի» շարքերը, ստեղծելով պնակալեզների ներքնախավ`
«հարմարվող մարդատեսակներ»...
Պետք է խոստովանել, որ այս մեթոդը կիրառվում է առ այսօր,
ոչ միայն տարբեր ազգային լեզուների կիրառմամբ, այլ նաև նույն ազգային լեզվով խոսող
տարբեր մասնագետների մասնագիտական մտքերի յուրահատուկ ձևակերպումով` օտարահունչ տերմինաբանությամբ,
որով թերարժեքության բարդույթ են ստեղծում «ոչ գիտակ» մասսաների մոտ, ընդգծելով իրենց
«գերակայությունը», չկասկածելով իրենց գիտելիքների խեղվածության վրա:
Վերադառնալով եգիպտական պատումներին, հարկ ենք համարում նշել,
որ շատ դժվար է վերականգնել մի պատմություն, որը, բացի աստվածների միտումնավոր խեղաթյուրումից,
ավերվել է նաև մասնագետների ապաշնորհ «բացահայտումներից» և անունների յուրովի տառադարձումների
հետևանքով առաջացած «քաոսից»...
Комментарии
Отправить комментарий