ԳԼՈՒԽ 8.



                                                  ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ
                                                      ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 Հոր - Գոռ

Հոր երևույթը պարզաբանելու համար վերադառնանք աստղագետ­ների կողմից բացահայտված M33X-7 կրկնակի աստղային համակարգում տեղի ունեցող երևույթին (նկ. 38): Առաջին օբյեկտը` A, որի մասսան գե­րազանցում է Ար(և)ի մասսային 15,7 անգամ` հանդես գալով որպես «սև խոռոչ», իր շուրջն է պահում Ար(և)ի մասսայից 70 անգամ մեծ լուսատու աստղին` B, որը «սև խոռոչի» հզոր ձգողական դաշտի շուրջը պտտվելով` մեկ պտույտը կատարում է 3,5 երկնային օրում:



Նկ. 38. M33X-7 կրկնակի աստղային համակարգ

Ելնելով նշված երևույթի տվյալներից, կատարենք մի փոքր հաշ­վարկ: Բնականաբար Ար(և)ի մասսայից 70 անգամ մեծ լուսատու (նկա­րում (B)) աստղի տրամագիծը նույնքան անգամ մեծ կլինի Արի տրամա­գծից, եթե նրանք ունեն միևնույն միջին խտությունը: Արի տրամագիծը 1391000 կմ է, (B) աստղի տրամագիծը կլինի 70x1391000=97370000 կմ: Նման տրամագծով գնդի (A)-ի շուրջը պտույտի ամենափոքր շրջա­նագծային երկարությունը (նկարում նշված է սլաքներով), հավասար է «B» գնդի տրամագծի վեցապատիկին` 6x97370000=584220000կմ: Նման շրջան 3,5 օրում կատարելու համար կունենանք հետևյալ արագությունը` 584220000կմ ճանապարհը բաժանած 3,5 օրվա, որը հավասար է 302400 վայրկյանի, հետևաբար` 584220000 կմ/302400 վայրկյանի= 1932կմ/վրկ գծային արագության: Հարկ ենք համարում նշել, որ այսօրվա ամենահզոր հրթիռների արագությունը 11,2 կմ/վրկ է, Արի արագությունը 20 կմ/վրկ, իսկ մեր Գալակտիկայի պտույտի գծային արագությունը Արի շրջակայքում` 250 կմ/վրկ, այսինքն` նման 1932կմ/վրկ արագությունը կասկած է առաջացնում վերը նշված «եթե նրանք ունեն միևնույն միջին խտությունը» պայմանին: Սակայն պարզվում է, որ նման արագության մոտ կեսի չափով արագություն կա M31(NGC 224)-ում, որտեղ հաշվարկվել են սկավառակի աստղերի շառավղային արագությունները։ Գերծանր սև խոռոչի գրավիտացիոն ազդեցության շնորհիվ այն ռեկորդային մեծ թիվ է՝ 1000 կմ/վրկ (3.6 միլիոն կիլոմետր ժամում)։ Այդ արագությամբ կարելի է 40 վայրկյանում պտտվել Երկրագնդի շուրջը կամ 6 րոպեում Երկրից Լուսին հասնել։ Նման մե­ծությամբ աստղ` «HD 37974 (R 126 կա նաև «Մեծ Մագելանի ամպ» գալակտիկա­յում, որը գտնվում է մեզանից մոտ 170 հազար լուսատարի հեռավորության վրա:
Նման արագության դեպքում միանգամայն պարզ են դառնում այդ տարածքում գտնվող Ուժազրկված` չկառավարվող երկնային մարմիննե­րի միջև եղած բախումների հետևանքները...

 «HD 37974 (R 126)» աստղ



Կարելի է պատկերացնել, թե նման ահռելի մեծության աստղը, եթե նույնիսկ երկու անգամ պակաս արագությամբ շարժվի, որը կլինի մոտ 966 կմ/վրկ գծային արագություն, ինչպիսի անկյունային արագացում կհաղորդի շրջապատի ծանր ու թեթև մասսա ունեցող մարմիններին, ո­րոնց պտույտից կառաջանա մեծ ձագար: Բնականաբար, ծանր մարմին­ները կկուտակվեն ձագարի ներքևի մասում, իսկ թեթև մասսաները` վե­րին:

«Շուն բաժանեց Նուտին Գեբից
Շու=պտույտ` բաժանեց ծանր մարմինները


Պտույտից առաջացած ձագար` հոր

Ս
և խոռոչներ

Հանրագիտարանային տվյալներ. Հայ. Սով. Հանրագիտարան` Հ. Պո­ղոսյան. «Սև խոռոչներ», վարկածային տիեզերական օբյեկտներ, որոնց գոյության հնարավորությունը բխում է հարաբերականության ընդհանուր տեսությունից։ Կարող են առաջանալ մեծ զանգված (մի քանի արեգակնային զանգված) ունեցող տիեզերական մարմինների անսահման գրավիտացիոն սեղմ­ման (կոլապս) դեպ­քում։ «Ս խ»-ից չեն կարող առաքվել ոչ լույս, ոչ նյութ, ոչ էլ որևէ ազդանշան։ Այդ օբյեկտները հնարավոր է հայտնաբերել միայն դրանց ձգողության կամ էլ դրսից դրանց վրա ընկնող գազի արգելակ­ման ճառագայթման շնորհիվ։ Մինչ այժմ (1984) «Սխ» չեն հայտնաբերվել:
Հանրագիտարանային տվյալ. Սև խոռոչը` ըստ հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերքի մի տեղամաս է, որի գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող դուրս գալ։ Սև խոռոչն ա­ռաջանում է մեծ զանգված ունեցող աստղերի կյանքի ա­վարտին։ Այդ տեղամասի սահմանը անվանում են իրադարձությունների հորիզոն, իսկ նրան բնորոշ չափե­րը` գրավիտացիոն շառավիղ։ Պարզագույն դեպքում (սֆերիկ համաչափություն ունեցող սև խոռոչներ) այդ սահմանը հավասար է Շվարցշլիդի շառավղին։ Տեսա­կանորեն այդպիսի տեղամասերի հնարավոր առկայությունը ենթադրում է Այն­շտայնի հավասարում­ների որոշակի ճշգրիտ լուծումներ: Այդպիսի լուծումներ առաջին անգամ ստացել է Կարլ Շվարցշիլդը 1915 թվականին։ Հեռացման արա­գու­թյունը այն արագությունն է, որով հեռանում է մարմինը որևէ օբյեկտի ձգողու­թյունից։ Օրինակ՝ արհեստական արբանյակը Երկրից հեռանալու համար պետք է ունենա 11,2կմ/վ արագություն, իսկ սև խոռոչի ձգողությունը այնքան մեծ է, որ պետք է լույսից առավել արագ գնացող օբյեկտ, որն անհնար է, քանի որ տիեզեր­քում ամենամեծ արագությունն ունի հենց լույսը։ 1905 թվականին Այնշտայնն իր հարաբերականության տեսության մեջ փաստում է, որ լույսից արագ գնալ հնա­րավոր չէ (բացարձակ արագություն, 299,792,458 մ/վ)։ Դրա համար էլ սև խոռոչնե­րը սև են, նրանք սեփական լույսը չեն թողնում, որ տարածվի այլուր։ Սև խոռոչ կարող է լինել այն ամենը, որ ունի փոքր չափսեր, բայց մեծ զանգված, օրինակ՝ Երկիր մոլորակն էլ կարող է սև խոռոչ դառնալ, եթե այն փոքրանա մինչև ե­ղունգի չափ։
Больщая сов. Энциклопедия: “Чёрная дыра” - տե´ս Հավելվածում:

Հայտնի աստղագետ Վիկտոր Համբարձումյանը` լինելով «Հայկա­կան Սովետական Հանրագիտարանի» գլխավոր խմբագիր, անհնար է ծանոթ չլիներ “Больщая сов. Энциклопедия”-ում ներկայացված «սև խո­ռոչ» հոդվածի վերջում կատարված հղումների հեղինակների 1971-1977թթ. աշխատություններին: Մեծ աստղագետը խուսափելով տեսական անհիմն վարկածներից, սահմանափակվել է հոդվածագիր` Հ. Պողոսյանի հակիրճ մեկնաբանությամբ, որն ավարտվում է «Մինչև այժմ (1984) «Սև խոռոչ­ներ» չեն հայտնաբերվել» նախադասությամբ... «Սև խոռոչ» անվան տակ աստղագիտության մեջ շահարկվում է իրարից տարբեր երկու ա­ռանցքային երևույթ...
1-ին դեպքում «սև խոռոչ» է ներկայացվում պարուրաձև «գալակտի­կաների կենտրոնում առաջացած գերծանր մասսան»,
2-րդ դեպքում` «ավելի փոքր մասսայով սև խոռոչներ, որոնք ձևա­վորվել են խոշոր աստղերից, երբ վերջինները ծախսել են իրենց ջրած­նային պաշարը և թեթև տարրերը սկսել են սեղմվել և սառել, ի վերջո դառնալով 10-30 կիլոմետր տրամագծով օբյեկտ:»
1-ին դեպքի օրինակ. ներկայացվում է Անդրոմեդա` «M 31-ի միջուկում, ինչ­պես շատ այլ գալակտիկաներում (ներառյալ Ծիր Կաթինը), տեղակայված է գեր­ծանր սև խոռոչի թեկնածու։ Հաշվարկները ցույց են տալիս, որ դրա զանգվա­ծը գերազանցում է 140 արեգակնային զանգվածը»:
Այստեղ դժվար է հասկանալ, թե հեղինակը «սև խոռոչի թեկնածու» ասելով ինչ նկատի ունի, երբ «Գալակտիկաների ակտիվ միջուկ» հոդվա­ծում ասվում է.
«Ներկայումս ընդունված է համարել, որ ակտիվ գալակտիկայի կենտրո­նում կա զանգվածային կոմպակտ օբյեկտ` ամենայն հավանականությամբ սև խոռոչ, որը և բարձր ինտենսիվությամբ ճառագայթման պատճառ է հանդիսա­նում, հատկապես ռենտգենյան դիապազոնում: Միջուկի ակտիվությունը գեր­մասսիվ սև խոռոչի հետ կազմում է 106-ից 109 Արևի մասսա և ներկայումս առա­վել համընդհանուր տեսություն է հա­մարվում[1]» (թարգմ. ռուսերենից):
Այստեղ չի խոսվում «սև խոռոչի թեկնածու» լինելու մասին, այլ ներ­կայացվում է կոնկրետ սև խոռոչ, ավելացնելով, որ նրանց մասսան կազ­մում է (106 -ից մինչև 109 Արևի մասսա):
2-րդ դեպքի օրինակ է հադիսանում M33X-7 կրկնակի աստղային հա­մակարգի այն «սև խոռոչը», որը 15.7 անգամ գերազանցում է Արևի մասսային և իր հերթին դարձնում է նրան ամենածանրը` համեմատած երբևէ հայտնաբեր­վածներից:
Վերադառնանք «M33X-7 կրկնակի աստղային համակարգ» հոդ­վածին, որտեղ ասվում է.
«Աստղագետները պարզաբանում են, որ տիեզերքում կան երկու խոռոչ­ներ: Առաջինները` դրանք իրական հսկաներ են, որոնց մասսան կարող է հար­յուրավոր միլիոն անգամ ավել լինել Արևի մասսայից: Այդպիսի օբյեկտները կոչ­վում են գերմասսիվ սև խոռոչներ: Նրանք ի վիճակի են իրենց շուրջը պտտել մի ամբողջ գալակ­տի­կաներ և, որպես կանոն, գտնվում են այդ գալակտիկաների հենց կենտրո­նում: Հենց այդպիսի սև խոռոչ կա մեր Ծիր Կա­թին գալակտիկայի կենտրոնում: Այդպիսի մաս­սա­յով օբյեկտների բնույթը դեռևս մինչև վերջ չի ուսումնասիրված: Սակայն կան նաև այլ, ավելի փոքր մասսայով սև խոռոչներ, որոնք ձևավորվել են խոշոր աստղերից, երբ վերջինները ծախսել են իրենց ջրած­նային պաշարը և թեթև էլեմենտները սկսել են սեղմվել և սառել, ի վերջո դառնա­լով 10-30 կիլոմետր տրամագծով օբյեկտ, որն ունի անսահմանորեն մեծ ձգողա­կանություն և կարող է կլանել ոչ միայն նյութական օբյեկտներ, այլ նաև լույսը և ծռել տարածություն-ժամանակ համակարգը: Հենց այդպիսի օբյեկտի մասին է խոսվում: Մինչ այժմ համարվել է, որ, այսպես կոչված, սև խոռոչները նույնիսկ տեսականորեն չեն կարող ծանր լինել Արևից ավելի քան 10 անգամ, քանի որ այդպիսի մասսայով օբյեկտի ձևավորման համար անհրաժեշտ է այնպիսի մեծ մասսայով աստղ, որի ֆիզիկական չափերը պարզապես անհնար է, որ գոյություն ունենա իրականության մեջ: Սակայն պարզվում է, որ գործնականորեն այդ տե­սությունը ճշգրիտ չէ» (ընդգծումները մերն են):
Նախկին պարզ դիտարկումների վրա հենված աստղագիտության մեջ ընդունված տեսական վարկածները սպառել են իրենց: Ժամանակա­կից նոր դիտարկումները փաստում են մինչ այժմ աստղագիտության մեջ ընդունված գիտական շատ վարկածների անհեթեթությունը: Հակասու­թյունների պատճառ է հանդիսանում նորից «հեղինակավոր» մասնագե­տի «պնակ» տեսությունը, որն այստեղ հանդես է գալիս «հարաբերակա­նության տեսությամբ»: Այստեղ նույնպես իրենց չար գործն են կատարել «հեղինակավոր» մասնագետի համախոհները` «կուժը վերածելով պնա­կի»: Ընդունելով հարաբերականության «հնարավորությունը», հեռացել են իրական այն փաստից, որ գալակտիկաները միասին, և իրենց մեջ ընդգրկված բոլոր մարմինները, բանական են և ծրագրավորված, իսկ շատ մարմիններ, իրենց սեփական ծրագրով, մասնակցում և մաս են կազմում գալակտիկաների միասնական ծրագրին: Գալակտիկաների ծրագրավորված գործունեությունը «վերծանելով» հարաբերականության խրթին տերմինաբանական տեսություններով, ստեղծել են կեղծ մտա­պատկերներ, որով մարդկությանը տանում են տրամաբանական քաոսի:

«Երբ Վերևում...» աղյուսակ 4-րդ

65 Տիրակալը մոտեցավ նայելու Թիամատի ներսը
Նրա ամուսին Կինգուի պլանները իմանալու
Նայում է և շեղվում է նրա քայլվածքը
Մթագնում է խելքը, խառնվում են մտքերը:
Եվ օգնական աստվածները, որ նրա կողքին էին կանգնել
70 Սևացան դեմքերով, երբ հերոսին նկատեցին
Վերը ներկայացված (նկ. 38, A և B) M33X-7 կրկնակի աստղային համակարգում տեղի ունեցող գնդերի պտտվող շարժման նման երևույթ տեղի է ունեցել նաև մեր Գալակտիկայում: Միֆապատումներում աստ­վածներին ներկայացրել են հետևյալ գործող անձերով` Մարդուկ-Կինգու, Զևս-Տիփոն, Օսիրիս-Սեթ, Սանասար և Բաղդասար, որտեղ Մարդուկը, Զևսը, Օսիրիսը և Սանասարը ներկայացված են որպես հզոր լուսատու (B), իսկ Կինգուն, Տիփոնը, Սեթը և Բաղդասարը որպես «Սև խոռոչ»` (A): Այս գործող անձինք` ներկայանալով տարբեր անվանումներով, տարբեր էպիկականացված պատմություններում, ներկայացնում են մեր Գալակ­տիկայում կատարված նույն գործողությունը` «Երկինքը բաժանել են Երկ­րից»: Ի տարբերություն այսօրվա գիտական անորոշ մեկնաբանումների, որտեղ «սև խոռոչ» անվանումով ներկայացվել է երկու տարբեր երևույթ­ներ, միֆապատումներում դրանք հստակ ներկայացված են տարբեր անուններով և իրենց գործունեությունը ներկայացնող պատմությամբ կամ պատկերներով: Առաջին գերմասսիվ խոռոչներին անվանել են հունական միֆապատումներում` Տարտարոս, եգիպտականում` Ապոպ, բաբելոնյա­նում ներկայացվում է աղյուսակ 4-ի 45-ից մինչև 50 տողերով, հայկակա­նում` Քառսուն Ճյուղ Ծամ Դեղձունի Պղնձե քաղաքը տանող ճանապար­հով... Բոլոր պատմություններով, անվանումներով կամ պատկերներով ներկայացվում են օձագալար խորխորատներ, որոնք կարող էին առա­ջանալ միայն հզոր պտտական շարժումով` վերևում առաջացնելով ձա­գար` նման հորի, իսկ ներքևում` օձագալար խորխորատ` նման Ապոպի...

                        

                       Ձագար` հոր                                        Օձագալար խորխորատ` Ապոպ




Սև խոռոչ՝ Աղաց                                                    Աղացում առաջացած
                                                                                    «Դեղին Ուժ» (աչք)

Եթե հաշվի առնենք, որ պտտման արագությունը 220 կմ/վ է (Արե­գակի շրջակայքում, իսկ կենտրոնում` շատ ավելի մեծ) և օձագալար խորխորատի (Ապոպի կամ Տարտարոսի) երկարությունը կազմում է մի քանի հազար լուսատարի, ապա կարելի է պատկերացնել նման աղացում ինչպիսի սեղմող Ուժեր կառաջանան, որոնք աղացված նյութին կհաղոր­դեն մեծ խտություն: Հենց այս մեծ խտություններն են, «որոնց մասսան կա­րող է հարյուրավոր միլիոն անգամ ավել լինել Արևի մասսայից: Այդպիսի օբ­յեկտները կոչվում են գերմասսիվ սև խոռոչներ: Նրանք ի վիճակի են իրենց շուր­ջը պտտել մի ամբողջ գալակտիկաներ և որպես կանոն գտնվում են այդ գալակ­տիկաների հենց կենտրոնում: Հենց այդպիսի սև խոռոչ կա մեր Ծիր Կաթին գա­լակտիկայի կենտրոնում: Այդպիսի մասսայով օբյեկտների բնույթը դեռևս մինչև վերջ չի ուսումնասիրված»:
Գալակտիկայի կենտրոնում պտույտից առաջացած գերմասսիվ խոռոչը, ոչ թե ինքն է իր շուրջը պտտում ամբողջ գալակտիկան, ինչպես ներկայացնում են գիտնականները, այլ «Թև Նութ» Ուժն է պտտում գա­լակտիկան այդ գերմասսիվ խոռոչի շուրջը, որը նման է սովորական ա­ղացող երկանքին: Երկանքը պտտում է «Թևի ուժը», և ոչ թե քարի խոռոչը կամ խոռոչում եղած աղունը...

Երկանք









Գալակտիկայի կենտրոնի խոռոչը միֆերում ներկայացվում է որպես Տարտարոս կամ Ապոպ: Այդ գերմասսիվ խոռոչը մենք կանվանենք «Սև խոռոչ», քանի որ իրականում մութ խոռոչ է: Գիտության մեջ շահարկվող երկրորդ վարկածը. «որոնք ձևավորվել են խոշոր աստղերից, երբ վերջինները ծախսել են իրենց ջրածնային պաշարը և թեթև տարրերը սկսել են սեղմվել և սա­ռել, ի վերջո դառնալով 10-30 կիլոմետր տրամագծով օբյեկտ», «պարզվում է, որ գործնականորեն այդ տեսությունը ճշգրիտ չէ Նման իրար հակասող գիտա­կան վարկածների ճշգրիտ պատասխանը մենք գտնում ենք հազարավոր տարիներ առաջ ներկայացված մի­ֆապատումներում, որոնք հաստատ­վում են նոր դիտարկումներով: Նորից վկայակոչենք «M33X-7 կրկնակի աստղային համակարգ» հոդվածից` «Հայտնաբերված է համակարգ, ո­րում ահռելի աստղը պտտվում է ահռելի սև խոռոչի շուրջ: Արդյունքում այդ եր­կու օբյեկտները կվերածվեն սև խոռոչի: Սակայն կա մեկ առեղծված, «ինչպե՞ս 2 այս­պիսի ահռելի օբյեկտներ կարող են պտտվել իրար այդքան մոտ և չմոտենալ միմյանց»,- ասում է աստղաբան Ջեֆրի Մակքլինտոնը Հարվարդից: Բացի այդ, դեռևս մասնագետները չեն կարող հստակ ասել, թե ի՞նչ մասսա ուներ աստղը, ո­րից առաջացել է ամենամեծ մասսայով սև խոռոչը: Հավանական է, որ այն եղել է տասնյակ, կամ հարյուրավոր անգամ Արևից մեծ»:
Նման հարցադրման պատասխանը միանշանակ է` գիտական վարկածները հենված են կեղծ տեսությունների վրա, որոնք չեն բավա­րարում այսօրվա դիտարկումներին և տանում են սխալ եզրահանգման...

Ինչպե՞ս է «M33X-7 կրկնակի աստղային համակարգի» երևույթը ներկայացվում միֆապատումներում...

    1. B - Մարդուկ, Զևս, (Օսիրիս), Սանասար,
    2. A - Կինգու, Տիփոն, (Սեթ), Բաղդասար

 

Մեր Գալակտիկան վերականգնվեց բաբելոնյան միֆապատումնե­րում` Մարդուկի և Կինգուի միմյանց դեմ «պայքարով», հունական` Զևսի և Տիփոնի միմյանց դեմ «պայքարով», եգիպտական` երկու եղբայրներ Օսի­րիսի և Սեթի միմյանց դեմ «պայքարով», հայկական` Սանասար և Բաղ­դասար եղբայրների համատեղ պայքարով` թշնամի «փահլևանների» դեմ:
Սեթ
Եգիպտական միֆապատումներ. «Օսիրիս» - «Սեթ» եղբայրների համար այստեղ համառոտ կասենք, որ նրանք նույն պտտական շարժումը կատարել են Գալակտիկայի սկավառակի հակառակ երեսում, որը վերած­վեց գրավիթասի (նման երկանքի ներքևի` հատակի քարին)` «Սեթ» սև ակի կողմից «Օսիրիս» լուսատուին «կլանելուց» հետո: Նկ. 39-ում անծա­նոթ կենդանի Սեթը տարբերվում է «Տաուրտ» բաժնում պատկերված կո­կորդիլոսից, որն իրականում ներկայացնում է Կինգու=Տիփոն=Բաղ­դա­սարին: Սեթ անվան մեջ «ե»=«ա» տառադարձությունից ստանում ենք` «Սաթ» անվանումը, որի հոմանիշներն են` «Սև» (Ժամանակակից հայոց լեզ­վի բացատրական բառարան), «էլեկտրոն» (Հայերէն բացատրական բառարան` «Ելեկտրականություն բառը առաջ է եկել սաթ-ի յունարեն անունից (e'lektron), որովհետև մարդիկ ելեկտրական կայծին ծանոթացան առաջին անգամ սաթի արձակած կայծերի միջոցով»):

Նկ. 39-ում պատկերվածը մեզ անծանոթ կենդանի է, որը հավա­նական է անցել է փուլային պրոցեսներ, բայց բոլոր փուլերում էլ պահ­պանվել է ընդգծված ամուր ծնոտը, որով խորհրդանշվել է Սեթի սեղմող Ուժ լինելը: Իսիդա և Նեֆտիդա բաժնում նշվեց այդ ծրագրերի գործու­նեությունը: Այստեղ միայն նշենք, որ լուսատուները օժտված են Իսիդա և Նեֆտիդա երկրորդ աստիճանի ծրագրավորված Ուժերով, իսկ էլեկտ­րոնները՝ երկրորդ, Սև գնդերը (Մութակաները)՝ երրորդ աստիճանի Նեֆտիդա ծրագրավորված Ուժով, որը նախանյութին` մաս(սա)ին հա­ղորդում է կշիռ:
Նեֆտիդա ծրագիրն ունի սեղման երեք տարբեր աստիճաններ, որոնց Ուժի վեկտորները ուղղված են դեպի նյութի կենտրոն: Առաջինն այն աստիճանն է, որն արտահայտվում է մարմինների` նյութերի միջև առաջացած ձգողական Ուժով, որին անվանում ենք «գրավիտացիոն» Ուժ: Երկրորդ աստիճանը ծրագրավորված է սեղման ավելի մեծ հզորու­թյամբ, որը, բացի կշռից, օժտում է նաև «լիցքով», դրանով էլ ծրագրա­վորված են էլեկտրոնները, որոնք առաջանում են Նախանյութի և երկ­րորդ աստիճանի ծրագրավորված Ուժի չափաբաժնից: Էլեկտրոնները, բացի կշռից, ձեռք են բերում նաև կլանող հատկություն` «բացասական լիցք», որը Նեֆտիդա ծրագրավորված Ուժի վեկտորի դեպի գնդի կենտ­րոն ուղղվածության արդյունք է և հակադիր է իր ատոմի միջուկի վեկ­տորին: Այս երկու աստիճաններով ծրագրավորած Ուժերի նմանությունն ու տարբերությունը հաստատվում է մասսաների և լիցքերի Ուժային նույ­նատիպ բանաձևերով`



       Նևթիդա  առաջին աստիճան`

                                                    
                                                    
                                       
  Նևթեդա  երկրորդ աստիճան՝                                                                                                                                               





                Իսիդա ծրագրային Ուժի                          Նեֆտիդա ծրագրային Ուժի
                                վեկտորը                                                         վեկտորը                    


Նեֆտիդա ծրագրի երրորդ աստիճանն օժտված է այնպիսի հզոր կլանող Ուժով, որը բացի մեծ կշիռ ապահովելուց, կարող է իրեն շրջապա­տող բավականին մեծ շառավղով հեռավորության վրա գտնվող մարմին­ներից չեզոքացնել նրանց ծրագրային Ուժերը` վերածելով Նախանյութի և սկալյար Ուժի: Նեֆտիդա ծրագրի տարբեր աստիճանները միևնույն քա­նակությամբ նախանյութին կհաղորդեն տարբեր կշիռներ, ըստ ծրագրի աստիճանի մեծության... Գալակտիկայի կենտրոնում Թևնուտի պտույ­տից առաջացած գերմասսիվ խոռոչը, որն իր շուրջն է պտտում ամբողջ գալակտիկան, իրենից ներկայացնում է մի ահռելի աղաց, որտեղ իրենց «մահկանացուն են կնքում» գալակտիկայի Ուժազրկված մարմին­ները: Ուժազրկված մարմինները բաժանվում են երկու խմբի` առաջինում այն մարմիններն են, որոնք իրենց ամբողջ Ուժը ծախսել են գալակտի­կայում իրենց գործունեության ծրագրերի ավարտի վրա և վերածվելով դի-ակ-ի` անցնում են վերամշակման: Այս նույն աղացով են անցնում նաև այն մարմինները, որոնք իրենց Ուժը վատնել են իրենց կողմից ստեղծված հիվանդագին կեղծ ծրագրերի վրա, խախտելով գալակտիկայի հարմո­նիան: Նման մարմինները` լինելով կենդանի և չկարողանալով հաղթա­հարել հզոր պտույտից առաջացած ձագարի կենտրոնաձիգ հոսանքի Ուժը, հայտնվում են օձագալար «Ապոպ» աղացում` «Տարտարոսում»` «աստվածային դժոխքում» և այդտեղ էլ «կրճտացնում են իրենց ատամ­ները»[1], բոցերի մեջ վերանալով` վերացվում են նաև իրենց քայքայող կեղծ ծրագրերը: Աստվածների ներկայացրած դժոխքը վերաբերվում է միայն Ուժը վատնած երկնային մարմիններին, ոչ թե մարդկանց...
Նյութը պատկերավոր դարձնելու համար բերենք կենդանական օրգանիզմում բջիջների ծրագրային գործունեության կատարման օրինա­կը: Օրգանիզմի լինելիությունն ապահովելու համար բջիջներն իրենց ամբողջական ծրագրի կատարման վրա սպառում են իրենց Ուժերը` վե­րածվելով «դիակի»` էպիթելեր, մեզ, քրտինք և այլն: Վերջիններս` որպես երկրորդական հումք, ինչ որ ձևով հայտնվում են հողում և բուսական աշխարհին ծառայում որպես սնունդ` Ուժ, իսկ բույսերն այդ Ուժը վերա­ծում են մի այլ Ուժի` թթվածնի, մրգերի և այլն, որոնք Ուժ (սնունդ) են հան­դիսանում կենդանական աշխարհին... Ի տարբերություն առողջ բջիջ­ների, օրգանիզմում ինչ որ ձևով հայտնված կեղծ ծրագրերով մանրէները, որոնք ոչ մի կապ չունեն օրգանիզմի կառուցողական ծրագրերի հետ և քայքայում են օրգանիզմը, հայտնվում են օրգանիզմը պաշտպանող իմունային համակարգում:
«Իմունային համակարգ. օրգանների, հյուսվածքների և բջիջների մասնա­գիտացված համակարգ է, որը պաշտպանում է օրգանիզմը գենետիկորեն օտար ինֆորմացիա կրող նյութերից և կենդանի մարմիններից (այդ թվում` միկրոօրգա­նիզմներ, նրանց կողմից արտադրվող թույներ, օտար բջիջներ և հյուսվածքներ, ինչպես նաև գենետիկորեն փոփոխված սեփական բջիջներ, օրինակ` ուռուցքա­յին)՝ ապահովելով դրանց նկատմամբ օրգանիզմի անընկալությունը՝ իմունիտե­տը»: Հենց այս կեղծ ծրագրերով մարմիններն են հայտնվում իմունային համակարգի հզոր աքցաններում` իրենց համար` «դժոխքում» և «կրճտաց­նում ատամները»...
Օսիրիս
Եգիպտական միֆապատումներում Օսիրիսի շարքը ամենագունեղն է, քանի որ եղել է սիրված աստված և «անմահ» աստվածների մեջ առաջին մահացող աստվածը, և երկնային մարմինների «մեռյալ աշխար­հում» դարձել է վերածննդի խորհրդանիշը: Չխորանալով հարազատա­կան և ամուսնական խառը կապերի մեջ, միայն կնշենք, որ Իսիդան` լի­նելով Օսիրիսի կինը, միևնույն ժամանակ Նեֆտիդայի հետ Օսիրիսի քույրերն էին, իսկ Նեֆտիդան` Սեթի կինը... Օսիրիսը սպանվում է իր եղբոր` Սեթի կողմից, դառնում է «մեռյալ աշխարհի» թագավոր և վե­րածննդի խորհրդանիշ... Հենվելով այս տվյալների, գալակտիկայում կատարվող երևույթների և մեր մեկնաբանումների վրա, փորձենք վեր­ծանել կատարվածը: Օսիրիսը` լինելով «Լուսատու», օժտված էր երկու ամբողջ` (կին և քույր) Իսիդա-ընդարձակող և մեկ ամողջ` (քույր) Նեֆտի­դա-սեղմող ծրագրային Ուժերով: Լի­նելով լուսատու, բնականաբար ըն­դարձակող տաք Ուժը գերակայող էր, որով արտահայտվում է Իսիդայի կրկնակի կապը` կին և քույր: Լուսատուին նման հատկություն վերագրելու համար հիմք են հանդիսացել մեր Ար(և)ի հատկանիշները. ինչպես ըն­դարձակվող Ուժով կարողանում է երկնային մարմիններին հեռացնել, այնպես էլ կարող է սեղմող Ուժով, մոտ մեկ լուսատարի հեռավորությու­նից, ձգելով մոտ բերել: Միֆապատումում անտեսել են այն հանգամանքը, որ Օսիրիսի քույրեր Իսիդան և Նեֆտիդան քույր են հանդիսանում նաև Սեթին: Իսիդայի քույրական կապը չի նշվում, որպեսզի Սեթը մնա միայն Նեֆտիդա սեղմող ծրագրային Ուժով: Սեթը` լինելով «Սև գունդ» կամ «Մութ ակ», օժտված է միայն Նեֆտիդա ծրագրի երրորդ աստիճանի գեր­սեղմող Ուժով: Որպեսզի Օսիրիսի վերածննդի խորհրդանիշ դառնալու երևույթը հասկանանք, անհրաժեշտ է ներկայացնել գալակտիկայի դիրքը և կառուցվածքը «Բրիտանիկա» հանրագիտարանից (նկ. 40):



[1] Կրոնական մեկնաբանություն՝ «դժոխքում հայտնված մարդու համար»:
Նկ․ 40




Նկ. 40-ում պատկերված է Ծիր Կաթինի դիրքը և Արի «կոորդինատ­ները» գալակտիկայում:

    
                                                Նկ․ 41                                   Նկ․42                                   Նկ․43                                                   



Նկ. 41 և 42-ը ուղղակի ներկայացված են գալակտիկայի երկու կե­սից լինելը ցուցադրելու համար` պայմանականորեն ընդունելով «ձախ» և «աջ» կեսեր: Նկ.43-ը վաղ պատմական շրջանի նշան է, որը խորհրդա­նշում է գալակտիկայի «Մին» անվամբ փուլի կառուցվածքը: Գալակ­տիկայի «ձախ» և «աջ» կեսերը նշվեցին, որպեսզի ներկայացվի Օսիրիսի և Սեթի գործունեություն ծավալած կեսը...

        Ար(և)                                        Նկ. 44. Ակեր (Акер)

                            «Էրկու կլոր քար կա, առնենք, էրթանք.
                                    Էրկուսի մեջն իլ ծակի, կը մտցնենք մեր թևքեր» 
                                                                                        «Սասնա Ծռեր»

Նկ. 44-ը, որն անվանված է «Ակեր», ուրիշ ոչ մի լեզվով չի արտա­հայտում գալակտիկայի երկու պտտվող «ակերը»` «էրկու կլոր քար», որում պատկերվում է գալակտիկայի «ձախ» և «աջ» կողմերի միջև եղած անմի­ջական օրգանական կապը: Եթե նկարի «ձախ» կողմը ներկայացնում է բԶԵԶի (ԶևՍի) հատվածը, որն այսօր կոչվում է «Ծիր Կաթին», որի Օրիոն թևի վրա է գտնվում Ար(և)ի համակարգը, ապա «աջ» կողմը ներկայաց­նում է Օսիրիս-Սեթ հատվածը, մինչև Սեթի կողմից Օսիրիսի կլանումը, որն էլ գալակտիկայում առաջացրեց նոր համակարգող միջավայր` գրա­վի թաս` փակվեց աչքը և վերածվեց հատակի, ինչպես երկանքի տա­ի քարը: Այս նոր միջավայրը գալակտիկայում ստեղծեց մեր այսօրվա պատկերացմամբ «Գրավիտացիա», «կշիռ», «վերև և ներքև» հաս­ացո­ղությունը: Եթե ընդունենք, որ Մարդուկ-Կինգուն, Զևս-Տիփոն, Սանա­սարն ու Բաղդասարն իրենց գործունեությունը ծավալել են գալակտիկայի «ձախ» հատվածում, ինչպես ներկայացվում է նկարներում, ապա այս երեք զույգերը` իրենց տարբեր անվանումներով, հանդիսանում են նույն «Լուսատուն» և «Մութ ակը»: Գալակտիկայի «աջ» կեսում իրենց գործու­նեությունն են ծավալել Օսիրիսն ու Սեթը, որի հետևանքով առաջացել են երկու սիմետրիկ պարուրաձև գալակտիկաներ` երկու «աչքով»` ձախ և աջ (տե´ս նկ. 40): «Աչքերն» առաջացել են երկու աղացներում աղացված դիակներից անջատված Ուժերից: Նման գալակտիկաներում չկա «վերև» կամ «ներքև» հասկացողություն: Մեր գալակտիկայի (պայմանական ըն­դունված աջ կեսում) նման փուլի ընթացքում պտտվող լուսատու Օսիրիսի հրող Ուժը չի բավարարում պահպանել իրենց միջև եղած հեռավորու­թյունը և կլանվում է մութ ակ` Սեթից: Արդյունքում գալակտիկան կորց­նում է «աջ աչքը», ինչպես նշվում է «Եգիպտական դիցաբանություն» գրքի «Աշխարհի և մարդկանց ստեղծումը» հիմնում...

«աչք»                                                                «ան աչք»



Լոգարիթմական կորեր
(«Մարդուկի ուսերից բխած Տիգրիսն ու Եփրատը»)


Փորձենք մտովի պատկերացնել կատարվածը. գալակտիկայի «ձախ» կողմի «Լուսատուն» և «Մութ ակը» իրենց պտտական հզոր շար­ժումով շրջապատի Ուժազրկված մարմիններին` դի-ակներին, իրենց ձգողական դաշտով հաղորդում են այնպիսի անկյունային արագացում, որի ընթացքում առաջացած լոգարիթմական կորերի գծային արագու­թյունն ավելի մեծ է լինում անկյունային արագությունից: Նման արագու­թյամբ շարժվող հսկայական դի-ակ­ները, որոնց շարժումն ուղղված է դեպի կենտրոն, բախվում են իրար, և դժվար չէ պատկերացնել 200-1000 կմ/վրկ արագություն ունեցող մոլոր-ակերի բախումներից առաջացած դժոխային հետևանքները: Միևնույն ժամանակ` գալակտիկայի «աջ» կողմում Օսիրիսի «վախճանից» հետո, գերակայում է Սեթի ձգող Ուժը, որը դառնում է գրավի թասի առաջացման նախապայմանը...


Ձախ կողմում հսկայական մոլոր-ակերը (ակեր` որոնք չեն կարող կառավարել իրենց) կենտրոնում առաջացած աղացի հետևանքով վե­րածվում են ֆիզիկապես
“Гравий”=մանրախճի, որոնց խառնուրդից ա­ռաջանում են քիմիական տարբեր ռեակցիաներ, որից անջատվում են նոր Ուժեր (էներգիա) և նոր միացություններ: Արդյունքում առաջացած թեթև էներգիան` Ուժը, պտտվելով բարձրանում է վերև, առաջացնելով «աչք», իսկ ծանր մարմինները, ձգող Ուժի ազդեցությամբ պտտման ընթացքում, ներքևում ստանում են թասի ձև (նկ. 45)...

Նկ. 45. «Թաս», «Հատակ» (հատած ակ), «Գրավիթաս», «Հորի հատակը»

 


Այս թասը, որն առաջացել է Նեֆտիդա ծրագրի սեղման առաջին աստիճանի` «գրավիտացիոն» Ուժի հիման վրա, իր տեսքով ներկայաց­վում է նաև հատ ած ակ` «Հատակ» բառի ձևով, որը մեր մտապատկերում ունի «ներքև», «ցածր», «գետին» իմաստը, իսկ հականիշը` «վերև»-ն է: Մարմինները «վերևից» ընկնում են «ներքև»` «գրավիտացիոն» Ուժի ազ­դեցությամբ, որով գալակտիկայում առաջացավ «վերև» և «ներքև» հաս­կացությունը: Նման ծրագրային` «վերև» և «ներքև» առաջացնելու ան­հրաժեշտությունը հաստատում է Օսիրիսի Ուժերի հատման ծրագրավոր­ված լինելը, որը փաստվում է նկ. 46-ով, որտեղ Օսիրիսը կանգնած «Գրավիթաս»-ի վրա, խորհրդանշում է նոր կյանքի վերարտադրումը` «ծլարձակումը», ձախ ձեռքին բռնած «մահվան», աջում` «ծննդյան» խորհրդանիշները (որոնց մասին կխոսվի մեհենագրեր բաժնում):

            Նկ. 46                                                                Նկ. 47



                                            Նկ. 48                                                       Նկ. 49       



Գալակտիկայում Օսիրիսով խորհրդանշվող տարածքն իր մեջ ընդ­գրկում է միայն «ծնունդ» և «մահ», այս միջավայրում չկա «ապրելու», «կյան­քի»=«ությունի» գործընթաց: Երկրորդ պատկերում (նկ. 47) ներկա­յացվում է Օսիրիսի «մահից» մինչև «ծնունդ» անցնող ճանապարհի վեր­արտադրման յոթ աստիճանները գալակտիկայի կենտրոնում (սյան վե­րևում 4, իսկ ներքևում 7 աստիճանային «ճանապարհը» համընկնում է «Սասնա Ծռեր» էպոսում` Սանասարի և Բաղդասարի Պղնձե քաղաք տանող ճանապարհին): Նկ. 48-ում ներկայացվում է դիակից (գրավիթա­սում քիմիական ռեակցիաների հետևանքով առաջացած) ճառագայթող Ուժերը: Նկ. 49-ի մեկնաբանումը շատ ավելի բարդ է, քանի որ մասնա­գետները գալակտիկաների առաջացման «ծագումնաբանությունը» կա­պել են ինչ որ մեծ պայթման հետ և գալակտիկաներում «ուսումնասիր­ված» երևույթները բացատրում են պայթման հետևանքով առաջացած հախուռն պրոցեսներով... Նկարի մեկնաբանման համար վերադառնանք Նեֆտիդա Ուժային երեք ծրագրերով օժտված խորհրդանիշին`



 
 

                                               Գրավիտացիա` «Գրավի թաս» Նեֆտիդա ծրագրի առաջին աստիճան                                                             Էլեկտրոն - «Կիշար» և ձվեր Նեֆտիդա ծրագրի երկրորդ աստիճան                                                                  «Սև խոռոչ»` «Մութ ակա» Նեֆտիդա ծրագրի երրորդ աստիճան 
 Նկ. 49-ում աթոռը, որին նստած է Օսիրիսը, նման է խորհրդանիշի երկրորդ և երրորդ աստիճաններին, իսկ աթոռը դրված է ՄԱՍ-ի` Նա­խանյութի («Սև մատերիայի») վրա, որից «ծլարձակվում» են սև և սպի­տակ ճյուղեր` երկու ձվերով, որոնց արանքում եռաժանի է, իսկ եռաժանու վրա չորս մարդկային կազմվածք` սև ու սպիտակ մազերով, մեկ ու մեջ կանգնած, որոնք, բացի Նախանյութից, ուրիշ ոչ մի ընդհանուր կապ չունեն Օսիրիսի հետ: Եռաժանի` ա=ու լծորդումից կունենանք եռուժանի կամ եռ ուժ ունի, որոնց մասին կխոսենք երրորդ` կառավարող «Չեզոք» Ուժը ներկայացնելուց: Նկ. 49-ի ավելի ճիշտ մեկնաբանություն կարելի էր անել նկարի գունավոր բնագրի առկայության դեպքում... Այստեղ հարկ ենք համարում միայն նշել, որ Օսիրիսի` վերարտադրություն պատկերող բոլոր նկարները ցույց են տալիս, որ գալակտիկայում կատարվող երևույթ­ները ծրագրավորված են և օրինաչափ, ինչպես բոլոր բանական օրգա­նիզմները և ոչ թե հախուռն, ինչպես ներկայացնում է գիտությունը...

Կառավարող՝ Չեզոք Ուժ
Այս ծրագրավորված չեզոք Ուժը հայտնվում է Իսիդա և Նեֆտիդա ծրագրերով օժտված երկու Ուժերի արանքում և տարանջատում է նրանց, թողնելով միայն իրար վրա փոխազդեցության սահմանում` առանց միմ­յանց խառնվելու: Վերը նշվեց, որ այդ երկու Ուժերի փոխազդեցությունը Նախանյութի և նյութի վրա, շարժման՝ կյանքի գրավականն է: Կառավա­րող Ուժը այդ երկու Ուժերի տարբեր չափաբաժիններից և իրար առնչվող ձևափոխումներից ստեղծում է կենդանի «մեխանիզմ­ներ», որոնց տարբեր կոմբինացիաները ստեղծում են ավելի բարդ «օրգանիզմներ»...


    Նկարում կարմիր գույնով ներկայաց­ված է «Ընդարձակող Ուժը՝ Անշարը», սևով՝ «Սեղմող Ուժը՝ Կիշարները», իսկ դեղինով՝ «Կառավարող Ուժերը», որն առանձնացնում և ուղղորդում է երկու Ուժերին. Կիշարներին պտտելով իրենց առանցքի շուրջը՝ «դիզում են օրեր», իսկ Անշարի շուրջը՝ «կուտակում տարիներ», որով ստեղծվում է «ատոմը»: Կառավարող Ուժը բավականին ծավալուն թեմա է, որը կներկայացվի առանձին գրքով..




Նկ․ 50


Դժվար է ճշգրիտ որոշել այս կենդանու տեսակը (նկ. 50). շուն է, թե աղվեսաշուն, սակայն ընդգծված են նրա ականջներն ու դունչը, որով ներ­կայացվել են նրա սուր լսողությունն ու հոտառությունը: Առաջին պատ­կերում կենդանին կանգնած է ինչ որ սահող կամ տեղափոխող սարքի վրա, որը ծրագրավորված է«կոբրա օձով»: Երկրորդ պատկերում կեն­դանուն ներկայացրել են մարդու կերպարանքով` շեշտելով նրա բարձր բանականությունը: Ձախ ձեռքով բռնել է «Գոյ»-ի խորհրդանիշը, իսկ ա­ջում կյանքի` «Ություն» խորհրդանիշը (անունները կներկայացվեն մեհե­նագրեր գլխում): Երրորդ պատկերում Անուբիսը ներկայացվում է որպես դի ակներ վերամշակող...
Քննարկենք «Անուբիս» անվանումը, որը կազմված է «Անու» և «բիս» վանկերից: «Երբ վերևում...» պոեմում ներկայացրեցինք` «Անու»-ն դա Ատոմ-ն է` նյութի բաղադրիչ մասը: «Բիս» վանկում ի=ու տառա­դար­ձությունից կունենանք «բուս» բառը, որը անգլերենում գրվում է «bus» և ունի «տեղափոխող» իմաստը: Հետևաբար «Անուբիս»=«Անուբուս» կլինի` ատոմ-նյութ տեղափոխող: Անվանը համապատասխանող այս գործու­նեությունը համընկնում է առաջին և երրորդ պատկերներում ներկայաց­ված սցենարներին. դիակ-նյութերի տեղափոխող, տեսակավորող կամ վերամշակող...


Նկ․ 51


Թոտ կամ Տոտ անվանումը մեզ ոչինչ չի ասում, իսկ թռչնի ան­վանումը հայերենով «Քաջահավ» է, անգլերեն և ռուսերեն լեզուներով` «Ibis», “Ибис” և հնչում է «Ի բիս» (նկ. 51):
Հանրագիտարանային տվյալներ. «Քաջահավերը հասնում են 50-110 սմ մեծության: Նրանք առանձնանում են երկար, բարակ և կեռ կտուցով, որի օգնու­թյամբ փորում են տիղմոտ հողը կամ հունը: Առավել չոր միջավայրում այն թույլ է տալիս կեր հայթայթել քարերի ճեղքերում: Լայն թևերն ապահովում են արագ և ուժեղ թռիչք: Բոլոր քաջահավերն իրենց երկար կտուցներն օգտագործում են հողը կամ տիղմը փորփրելու համար» (թարգմ. ռուսերենից):
Այս թռչնի անվանումը, ի բիս ձևով, նորից հիշեցնում է «բիս»= «բուս»` տեղափոխող: Նկ. 51-ի առաջին պատկերում թռչունը Անուբիսի նման կանգնած է ինչ-որ սահող կամ տեղափոխող սարքի վրա, երկրորդ պատկերում ներկայացված է մարդակերպ, որը բնորոշում է նրա բարձր բանականությունը: Երրորդ պատկերում գլխին կրում է ակակիր Ուժ, որն առիթ է հանդիսացել մասնագետներին Թոտին ներկայացնել որպես Լուսնի աստված: Թոտի ձեռքի ձողի ներքևի մասի կոկորդիլոսը խորհրդա­նշում է «Մութական» (սև խոռոչ), որի դիակների վերամշակումից անջատ­ված Ուժերը տարբեր չափի բշտիկներով բարձրանում են վեր, առա­ջացնելով «լամպ», «լույս», որը ընդարձակող Ուժի հատկանիշ է: Թոտը, իր երկար կեռ կտուցով և, հավանական է, օժանդակ խողովակով, տե­սակավորում է Ուժի մանր բշտիկները: Այս թռչնի` կեր (սնունդ-Ուժ) հայ­թայթելու բնույթը, չոր և ճահճոտ միջավայրից, հիմք է հանդիսացել նրա­նով ներկայացնել գալակտիկայի աղացում և գրավիթասում մարմինների բախումներից առաջացած Ուժերի տեսա­կավորումը...
Հետևաբար կարող ենք ասել, որ Անուբիսը տեսակավորում է նյութերը (քիմիական տարրերն ու միացությունները), իսկ Թոտը` տար­բեր ձևերով մոդուլացված Ուժերը (որոնք գիտության մեջ ներկայացվում են տարբեր քիմիական գազերի անվանումներով): Թոտի և Անուբիսի այս գործունեությունները հիմք են հանդիսացել, որ նոր թագավորության ժա­մանակաշրջանում ձոնած հիմներում Թոտ` Ուժ տեսակավորողը հանդես գա Իսիդայի հետ, իսկ Անուբիս` նյութ տեսակավորողը` Նեֆտիդայի հետ:




                             

Հարգելի ընթերցող,  ձեր հարցերը, մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացրեք  ֆեյսբուքում:


















Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 5.