ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ Վերջնածրագրի (վերջաբանի) փոխարեն
Այս փոքրիկ գրքով՝ ինչպես մի փոքրիկ հայելի,
փորձ արվեց ներկայացնել «ծուռ հայելիների թագավորության» իրական պատկերը մարդկության
առջև: Պետք է համարել բնակա՞ն, թե՞ ցավով ընդունել այն փաստը, որ այսօրվա մարդը, նույնիսկ
ուղիղ հայելու մեջ, «տեսնում» է այն, ինչ ինքն է ուզում տեսնել: Իհարկե, նման մեղադրանքի
պատասխանատուն մարդը չէ, ովքեր հաճախ մեղադրելով միմյանց՝ փորձում են սխալը փնտրել
իրենց մեջ՝ չճշտելով և ավելին՝ չկասկածելով աստվածային կեղծիք հորդեցնող «աղբյուրի»
վրա: Մեղադրելով միմյանց՝ անկեղծ և կարճամիտ մարդը, ճշմարտությունը փնտրում է սխալների
հեղինակ աստվածների հովանավորած գիտական և հոգևոր տաճարներում:
Մարդուն Արն Արարեց իր բնույթով, ով հանդիսանալով
բուսական և կենդանական աշխարհի ամենազարգացածը, ինքը պետք է իրագործեր Արից ստացած
ծրագրերը և կատարեր իր Արարողի պահանջները: Կյանքի ընթացքում մարդն իր փորձառության
հիման վրա պետք է ստեղծեր իր սեփական «Windows» ծրագիրը (ինքնուրույն ստեղծած Ճիշտ չափանիշների հիման վրա),
դառնար բնության մեջ երկրորդ ստեղծագործողը՝ հայր Արից հետո: Սակայն իրականությունը
խեղվեց աստվածների կողմից, նրանք` մարդուն վերածրագրավորելով իրենց կեղծ քայքայող
ծրագրերով, դարձրեցին իրենց նման ավերիչ, այլ ոչ Արարիչ: Արդյունքում` ոչ մի ազգ կամ ցեղ մեղավոր
չէ իրեն բաժին հասած մուտացված տեսակի համար, և ոչ մեկը, ներառյալ մարդկության դոնոր
Արան, չունի իրավասություն մարդկային մյուս ռասսաների նկատմամբ, հետևաբար ոչ մի ազգ
չի կարող իրեն համարել «բարձր ռասսա»: Մարդը` մարդկության նկատմամբ դառնում է վտանգավոր,
ոչ թե իր մարդաբանական տեսակի պատճառով, այլ երբ անհատական կամ խմբավորումներով վերածվում
են աստվածային հիվանդագին ծրագրերի տարածման հարուցիչի:
Վերը նշված երևույթը պատկերավոր դարձնելու համար ներկայացնենք օրինակով. խնձորենիները
բնության մեջ հաշվվում են երեսունվեց տեսակից
ավելի, սակայն մարդկանց միջնորդությամբ, արհեստական սելեկցիայի և գենետիկ մուտացիաների
հետևանքով, այսօր հաշվվում է տաս հազար սորտից (տեսակից) ավելի: Ամեն մի սելեկցիոներ
ընտրություն է կատարում իր բնակավայրի բնակլիմայական պայմաններին համապատասխան, որի
արդյունքում ունենում ենք վաղահաս, աշնանային, ձմեռային տարբեր տեսակի և համի խնձորներ:
Ստացված նոր սորտերը, իրենց կեղևի հաստության հաշվին, նախատեսված են նաև դիմակայելու
տվյալ տարածքում գտնվող տարբեր թրթուրներին և միջատներին: Արդյունքում ստացվում են
խնձորի այնպիսի սորտեր, որոնք շատ հեռու են իրական խնձորից թե՛ իրենց համով, և թե՛
իրենց օգտակարությամբ, սակայն նրանք էլ են խնձոր և իրենց անորակ սորտի համար պատասխանատուն ծառը
չէ: Բնության մեջ բոլոր ծառերը «իրավունք» ունեն աճել այնտեղ, որտեղ իրենց հարմար բնակլիմայական պայմաններ
կան: Սակայն թե՛ բուսական, և թե՛ կենդանական աշխարհի ամեն մի տեսակ ունի իր բնօրրանը,
որի պայմանների առկայության դեպքում միայն կարող է ինքնուրույն վերապրել՝ առանց մարդու
խնամքի և միջնորդության: Հետևաբար Արի ծրագրերով առաջնորդվող բնությունն է ամենամեծ
սելեկցիոները, որն ընտրում և կարգավորում է տվյալ բույսի կամ կենդանու զարգացման համար
համապատասխան միջավայրը: Մարդ-սելեկցիոներների միջնորդության դադարից հետո միայն
կվերականգնվի բնական սելեկցիան, որի ընթացքում կզարգանան բուսական կամ կենդանական
աշխարհի այն տեսակները, որոնք գտնվում են իրենց բնօրրանում: Խաչասերված և մուտացված
տեսակները, որոնք զրկված են նույնիսկ իրենց վերարտադրման սերմերից (կորիզներից), բնականաբար
կվերանան՝ իրենց տեղը զիջելով բնական տեսակներին:
Թեմայից շեղվելով պետք է նշել, որ Երկրի «տերերը»
քաղաքն էներգակիրներով (էլեկտրականություն, գազ, նավթ) իրենց հսկողության տակ պահելուց
հետո, անցել են գյուղերին: Իրենց ծառայող գիտական լաբորատորիաներում, գիտնականների
միջոցով մշակում են բուսական նոր սորտեր և հողը «պարարտացնելու» համար քիմիական տարբեր
թունավոր «պարարտանյութեր»: Լաբորատորիաներում ստացած բուսական նոր սորտերը չունեն
իրենց վերարտադրման սերմերը: Արդյունքում ամեն տարի գյուղացին բանջարա-բոստանային կուլտուրա
կամ մրգատու ծառեր աճեցնելու համար պետք է սածիլներն ու տնկիները, պարարտանյութերի
հետ միասին, գնի Երկիր-Արբանյակը զավթած «տերերից», որով գյուղն իր տնտեսությամբ, ինչպես
քաղաքը, նույնպես կանցնի նրանց հսկողության տակ...
Վերադառնալով թեմային, պետք է նշել, որ ինչպես մարդն է միջնորդել խնձորների սորտերի բազմացմանը, նույն կերպ աստվածներն են վարվել մարդկանց հետ: Ստեղծել են մարդկային տեսակներ, որոնք` հավաքվելով աստվածներից նշանակված և աստվածներին ծառայող թագավորների շուրջը, պարփակվելով իրենց թագավորական կամ պետական սահմաններում, ստեղծել են արհեստական տարածքային սահմաններ՝ հարևան թագավորության կամ պետության հետ: «Հարևան» հասկացողությունը միայն պարզ մարդկային տեսակների՝ ժողովուրդների հասկացողություն է, իսկ թագավորական և պետական շահերում դիտվում է որպես սահմանակից երկիր: Պատմական վիճակագրության տվյալներով հաստատվում է, որ ավելի շատ իրար դեմ պատերազմել են «հարևան» երկրները: Մինչև պատերազմը, երկու հարևան ժողովուրդների մեջ հայտնվում են էմիսարներ և կատարում իրենց չար գործը` հարևանների մեջ թշնամություն սերմանելով: Հետևությունը միանշանակ է. աստվածային ծրագրերում «հարևանություն»-ը միայն խոսք է և ոչ մի արժեք չունի աստվածների ստեղծած պետական շահի համեմատ: Արդյունքում երկու հարևան ժողովուրդներ, որոնք նույնիսկ բարեկամական կապեր էին հաստատել միմյանց հետ, աստվածների ստեղծած պետական շահերը դարձնում են թշնամիներ: Նման պայմաններում մարդը` պարփակվելով իր պետության սահմաններում,
ձեռք է բերում աշխարհաճանաչողական նոր մոտեցումներ, որոնք ավելի շատ հագեցած են թշնամական
միտումներով նախկին բարի, մերձավոր հարևան ազգի կամ ցեղի նկատմամբ: Արդյունքում մեծանում
է ազգերի միջև եղած հակադրությունը` առաջացնելով ճեղքվածք մարդատեսակների մեջ, որն
աստվածների քայքայող ծրագրի արդյունք է: Նման ծրագրերը խոչընդոտ են հանդիսանում Արա
մարդատեսակի վերականգնմանը` բնական սելեկցիայի միջոցով: «Ազգ» և «ցեղ» բառային հասկացությունը
դժվար է ասել, թե երբ և ում կողմից է շրջանառվել լեզվի մեջ, որը պարզ և ըմբռնելի ձևով
օգտագործվում է ժողովրդի կողմից, սակայն անհասկանալի և նույնիսկ վիճահարույց է մասնագետների
շրջանում:
Մեր կարծիքով «ԱԶԳ» բառը հապավում է, և վերծանվում
է՝ «Արային Զևսով Գոյացնել» (ընդունել որպես կարծիք): «Ազգ» հասկացողությունը մարդիկ ընդունում են որպես զտարյուն մարդատեսակ և ընդունված է այն
տեսակետը, որ միայն ներազգային ամուսնությունների հետևանքով ազգը կպահպանի իր «զտարյուն»
տեսակը: Ամեն ազգ ունի իր տեսակի վերաբերյալ աստվածների ստեղծած առասպելական կեղծ պատմությունները,
որը դարձել է տվյալ ազգին «փառք ու պատիվ» բերող «ծննդյան վկայագիր»: Արդյունքում,
նույնիսկ մուտացված ազգերը հպարտ են իրենց տեսակով և ձգտում են պահպանել այն: Նման
մոտեցումը բխում է աստվածների շահերից, որոնք խթանում և ամրապնդում են աստվածների
քայքայող (բաժանող) ծրագրերը և միևնույն ժամանակ ապահովում իրենց Երկրի «իշխան և տեր»
լինելը: Այս՝ «բաժանի, որ տիրես» մոտեցումը հիմք է հանդիսանում Արի արարած մարդ տեսակի
ոչնչացմանը և մուտացված մարդատեսակի քանակական աճին: Բնական սելեկցիայով վերականգնումը
պահանջում է հակառակ տրամաբանություն. միայն մարդկային տեսակների՝ ազգերի մշտական
շփումներն ու ամուսնական կապերը, հազարամյակների ընթացքում, Արարող Արի միջնորդությամբ,
կվերականգնի դոնոր մարդու կայուն գենը` Արա տեսակը...
Միայն ազգերի
միատարրությունը՝ առանց սահմանների և պատերազմների, կվերականգնի մարդկության խաղաղ
կեցությունը: Միևնույն ժամանակ, դառնալով մեկ բռունցք, կապրի և կմշակի Երկիր-Արբանյակը,
իր Արարողի ծրագրով և «տեխնիկայով», առանց «աստվածային գիտական» միջնորդության: Այդ
ընթացքում պարզ կդառնա Թոմաս Մալթուսի «տեսության» սնանկությունը, որտեղ ներկայացվում
է «ազգաբնակության» զարգացումը, առանց աստվածների քաոսաստեղծ ծրագրերի քայքայիչ գործոնի:
Իսկ Երկիր-Արբանյակը այսօրվա մարդկության քանակի կրկնակի և
եռակի չափերը կարող է կերակրել, եթե մարդն ապրի մարդկային նորմալ պահանջներով,
առանց հրթիռային տիեզերանավերի և սպառազինման ծախսերի: Մարդը միայն սեփական պարզ տրամա-
բանությամբ կարող է ուղղել իր սխալը` վերադառնալով իր հոր՝ Արի գիրկը, ինչպես «անառակ
որդի», որպեսզի հետագայում ճշգրտորեն ծառայի մեր հարազատ
Ապիի Արարող ծրագրերի Արարիչ գործունեությանը...
Комментарии
Отправить комментарий