ԱՍՏՎԱԾՆԵՐ, ՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
1) Ընդունել, որ նկարներում նույնպես խոսվում է «Աշխարհի ստեղծումը...»
պատմական թեմայի մասին, որտեղ ներկայացվում են մեր Գալակտիկայում ընթացող երևույթները...
2) Հիմնվել միայն նկարների և հիմնականում
ավելի վաղ դարաշրջանի նկարների վրա...
3) Անունները մեկնաբանելուց ընտրել այն լեզուն, որն ավելի ճիշտ է բնորոշում
երևույթները` նկարներում պատկերված
կենդանիների կամ գործունեություն բնորոշող առարկաների միջոցով: Հիմք ընդունելով այն
հանգամանքը, որ լեզուների հեղինակը համարվում
է «լեզվի աստված»-ը և բոլոր լեզուները աստվածների համար հանդիսանում են «մայրենի լեզու»,
ընդհուպ` «մեռած լեզուները» և իրենց համար չկա «օտար լեզու»...
4) Սյուժետային նկարների թեմաները համեմատել
տարբեր միֆապատումներում արտահայտված տեքստային թեմաների հետ...
Ներկայացնենք եգիպտական թեմատիկ պատկերներ.
Նկ. 8. Նուտ (Ուժ) Նկ. 9. Նու (Նախանյութ)
Ուժը ներկայացվում է Նուտ անվամբ (նկ. 8), իսկ Նախանյութը` Նու անվամբ (նկ. 9) և չի բացառվում, որ միտումնավոր, կամ պատահաբար անվանափոխած
լինեն` Նու-Ուժ, Նութ-Նախանյութ ձևերը: Սա հաստատվում
է Մաքս Մյուլլերի հետևյալ նախադասությամբ. «Համապատասխանաբար, ես որոշեցի, որ լավ է հետևել հանրահայտ ոչ ճիշտ արտասանության ձևին, ինչպիսին է NUT, քան ստեղծել նոր արտաբերման հնչյունաձև` Newet, Neyewet,
«որն
ուղղակի հնչում է` «նյութ»:
Եգիպտական նկարներն ուսումնասիրելիս
նկատեցինք, որ այստեղ նույնպես հստակ ներկայացվում են գալակտիկայի կազմավորումն ու
լինելիությունն ապահովող երեք հիմնական բաղադրիչները` Ծրագրիր-ը, Ուժ-ը և Նախանյութ-ը (Նկ.
10):
 |
Ծրագիր Ուժ Նախանյութ |
Նկ. 10
Սկալյար ՈւԺ-ը և իր խորհրդանիշը ներկայացվում է կովի և շրջանի
պատկերով (նկ. 11, 12, 13): Կովը ներկայացվել
է որպես կաթի խորհրդանիշ, որն անծրագիր (սկալյար) ՈւԺ-ի տարատեսակ է: Տարբեր
կենդանիները նույն կաթ-Ուժն ընդունելուց հետո դրսևորում են իրենց բնույթին համապատասխանող
ծրագրային աշխատանքը: Հետևաբար սկալյար Ուժին տալով տարբեր ծրագրեր, կստացվեն ծրագրավորված
(վեկտորային) Ուժեր, որոնք արտահայտվում են տարբեր գործողություններով: Միայն շրջանը
մարդու կամ որևէ կենդանու գլխին, ցույց է տալիս տվյալ Ուժի անծրագիր (սկալյար) լինելը,
իսկ կոբրա օձով` ներկայացվում է նրա ծրագրավորված (վեկտորային) լինելը: Օձով ներկայացրել
են Ուժի վեկտորային լինելը, այն, ինչ այսօրվա գիտության մեջ նշվում է սլաքով կամ գծիկով...
Հետևաբար կարող ենք ասել, որ ուղղորդված (վեկտորային) Ուժը ներկայացվել է Կոբրա
օձի տեսքով` որը բնորոշում է տվյալ Ուժի ծրագրավորված լինելը...
 |
Նկ. 11. Շրջան` Նկ. 12. Կոբրա օձ` Նկ. 13. Կով՝ սկալյար
Ուժի վեկտորային Ուժի սկալյար Ուժ` կաթի խորհրդանիշը խորհրդանիշը խորհրդանիշը |
Իսիդա և Նեֆտիդա
(Ուժային ծրագրեր)
Եգիպտական պատումներում և նկարներում ընդգծված
ներկայացվում են երկու ուժային ծրագրեր` Իսիդա և Նեֆտիդա:
Այս երկու ծրագրերը խիստ տարբերվում են իրարից` Իսիդա ծրագիրը Ուժին տալիս
է այնպիսի հատկություն, որն իրարից հեռացնում է նյութի մասնիկները` ընդարձակելով նյութը,
այս ծրագիրը մենք զգում ենք նյութի տաքությամբ: Նեֆտիդա ծրագիրը կատարում է հակառակ
գործողություն` սեղմում է նախանյութի և նյութերի մասնիկները, որին մենք զգում ենք սառնությամբ:
Այս երկու իրար հակառակ ծրագրերով օժտված Ուժերի առկայությամբ նյութերի մասնիկները
մոտենում և հեռանում են իրարից` առաջացնելով շարժում, որն էլ կյանքի գրավականն է: Իսիդա և Նեֆտիդա
ծրագրերը համապատասխանում են «Երբ
վերևում...» պոեմի Լահմու և Լահամու ծրագրերին (բացատրությունը կտրվի որոշ երևույթներին ծանոթացնելուց
հետո):
Եգիպտական նկարներում և պատումներում Ուժերը
և իրենց ծրագրերը ներկայացվում են կնոջ պատկերով, իսկ Նյութը` ծրագրավորված Ուժի հետ,
տղամարդու պատկերով:
Իսիդա և Նեֆտիդա (նկ. 14, 15) ծրագրերն ունեն իրենց խորհրդանիշները և իրենց
հերթին բաժանվում են ենթածրագրերի: Նկարներում այդ ենթածրագրերը բաժանվում են հետևյալ
կերպ` Իսիդա` հինգ ենթածրագիր, Նեֆտիդա` երեք, և ամեն մեկն ունի իր անվանումը....
Նկ. 14. Իսիդա ա) Իսիդայի խորհրդանիշը
Նկ. 15. Նեֆտիդա ա) Նեֆտիդայի խորհրդանիշը
Քննարկենք Իսիդա անվանումը. Եթե գրենք
Իս
ի դա ձևով, ապա Վանի բարբառով կունենանք` Իս է դա: Քանի
որ այսօրվա «է» որոշիչ հոդը վանա բարբառում
հնչել է «ի» հնչյունով, ապա Իսիդա և Նեֆտիդա անվանումներն այսօր կկարդացվեն` «Իս» է
այդ կամ այդ «Իս» է և «Նեֆտ» է այդ կամ
այդ «Նեֆտ» է: Ստացվում են երկու անվանումներ` «Իս»
և «Նեֆտ», որոնք ինչ-որ բան են և ունեն իրենց խորհրդանիշները:
Նկ. 14. ա) Իսիդայի խորհրդանիշը
Իսիդայի խորհրդանիշը
երեք աստիճան
է, որը բարձրանալով կամ հեռանալով (հիմքից) նվազում է հեռացող ճառագայթի նման, բնորոշելով
ընդարձակվող
ՈւԺի երեք աստիճաններ, որոնց զգում ենք իրենց տաքությամբ:
Երրորդ աստիճանն օժտված է այնպիսի բարձր ջերմաստիճանով, որը կգոլորշիացնի ամեն մի քիմիական
տարրի կառուցվածք, վերածելով նախանյութի
և սկալյար Ուժի, երկրորդ աստիճանով օժտված են մեր Արի նման ջերմային լուսատուները,
և բոլոր քիմիական տարրերի ատոմների միջուկները: Առաջին աստիճանով
կատարվում է տեղեկույթների փոխանակում Լուսատուի և իր շուրջը պտտվող «ձվերի»` կիների միջև, միևնույն ժամանակ` մաքրելով
նրանց կեղծ ծրագրերով վարակված բակտերիաներից և մանրէներից:
Նկ. 15. ա) Նեֆտիդայի խորհրդանիշը
Նեֆտիդայի խորհրդանիշը
նույնպես կազմված է երեք աստիճաններից, որոնք վերևից ներքև
աճում են` բնորոշելով սեղմվող Ուժը, որին զգում ենք իր սառնությամբ:
Նեֆտիդա ծրագրի խորհրդանիշի առաջին աստիճանի վերին թասը ներկայացնում
է գալակտիկայի
Ուժազրկված մարմինների վերամշակման այն գործառույթը, որտեղ Ուժազրկված երկնային մարմիններն
իրար բախվելով` մանրանալով, դադարում
են երկնային մարմին լինելուց, վերածվում են քիմիական տարրերով լցված գրավի
թասի, որին անվանում ենք օտարահունչ «գրավիտացիա» հանրագիտարանային
անհեթեթ բացատրությամբ. «Ձգողականություն (միջազգային տերմինը՝ գրավիտացիա, լատիներեն gravitas՝ «ծանրություն» բառից)»: Գիտական մեկնաբանությունները` «Գրավիտացիա» և «Գրավիտացիոն Ուժ», անորոշ բառերը բառով բացատրելու արատավոր
պրակտիկան չի ներկայացնում գալակտիկայում տեղի ունեցող այն բարդ երևույթը, որը կապված
է մարմինները վերամշակող գրավի թասին: Նեֆտիդա ծրագրի երկրորդ աստիճանի Ուժով օժտված են էլեկտրոններն ու լուսատուների
շուրջ պտտվող և բեղմնավորվող էգ ձվերը: Երրորդ աստիճանի ծրագրավորված Ուժով օժտված
են «սև խոռոչ»-«Մութակա»-ները, որոնք նույնպես մոտակա երկնային մարմիններին և քիմիական
տարրերին Ուժազրկելով` կվերածեն Նախանյութի և սկալյար Ուժի:
Հաջորդ պատկերում (նկ. 16) ներկայացվում
է գալակտիկայի «նավն» իր բոլոր Ուժային ծրագրերով, Նախանյութ-Նուի մեջ: Նկարում
«NU»=«Նու»-ն խորհրդանշվում է վերից վար սև զիգզագ գծերով: Նավի ներսում, բզեզի
ոտքերի մոտ, ձախում կանգնած է Իսիդան` իր խորհրդանիշով, իսկ աջում` Նեֆտիդան` իր խորհրդանիշով:
Իսիդայի թիկունքին կանգնած են իր «թիմի» հինգ կանայք, որոնց գլխավերևում նշված են իրենց
ծրագրային գործունեության «անվանումները»: Նեֆթիդայի ծրագրային «թիմում» կանգնած երեք
կանայք, որոնց գլխավերևում խորհրդանշված է նույն նշանը` տարբեր մեծությամբ, ցուցում
է նույն
ծրագիրը` երեք տարբեր չափաբաժիններով: Բ Զեզով և «սև» գնդով աստվածները ներկայացրել են
գալակտիկայի վերականգնման գործընթացը, նմանեցնելով
կոյաբզեզի գոմաղբը պտտող շարժման հետ (նկ. 17)...
Նկ. 16. ՆՈւ Նկ. 17. Կոյաբզեզ
Ծրագրավորված Ուժային-նավը բարձրացվել է Նուի` Նախանյութի մեջ, իսկ նավից
վեր պատկերված է շրջանաձև տղամարդու մարմին, որը խորհրդանշում է գալակտիկայի պտույտը` ՇՈւ-ն...
Շու աստված
 |
Շու Շուն պտույտով բաժանել է Նուտին Գեբից (երկինքը երկրից)
|
Շու` Պտույտ Շուի խորհրդանիշը
Նկ. 18.
Քննարկենք Շուի գործունեությունը, անվանումն ու խորհրդանիշը` ըստ նկ.18-ի: Հայերենում «շու»-ով են սկսվում «շու րջ», «շու լալել»,
«շու
լալվել», «շու ղ» և այլ բառեր. առաջին երեք բառերի մեջ տեսնում ենք բոլորակ, փաթաթել, փաթաթվել, շրջանաձև, կլոր
իմաստը, իսկ շուղ բառը բնորոշում է միլի
կամ ճաղի պտտաձև շարժումը հյուսելու ընթացքում,
քանի որ շատ միլեր և ճաղեր կան, որոնք օգտագործվում են այլ նպատակներով և ոչ մի կապ
չունեն «շուղ»-ի պտտաձև շարժման հետ: Շուի խորհրդանիշը պատկերված է որպես թռչնափետուր,
որն առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չունի քննարկվող թեմայի հետ, բայց երբ փորձենք
փետուրը բաց թողնել որոշ բարձրությունից, ապա կտեսնենք, որ փետուրը կսկսի գալարաձև
պտտվել իր հավասարակշռության կենտրոնի շուրջը: Փետուրի նման հատկությունը հայտնի է
եղել նույնիսկ տասնյակ հազարամյակներ առաջ ապրող մարդկությանը, ովքեր տեսնում էին
թռչող թռչուններից պոկված փետուրների պտտական շարժումով վայր ընկնելը:
Աստվածները այս երևույթով իրենց նվիրյալներին ներկայացրել են գալակտիկայի գալարաձև
շարժումը: Նման պտտական շարժումով «թեթև» մարմինները բաժանվել են «ծանր» մարմիններից`
Նուտը-Գեբից, վերականգնվելով քաոս վիճակից... Հետևաբար կարող ենք ասել, որ Շու աստվածը
պտտական, գալարաձև շարժման դրսևորումն է... Շու=Պտույտ=Գալար:
 |
Նկ. 19. Թևնուտ |
Թևնուտ
Այս աստծո անվանումը լատինատառ գրվում
է` Tefnut (/ˈtɛfˌnʊt/; Egyptian: Tefenet) և նույն հնչողությամբ գրվում է տարբեր լեզուներով, բայց ոչ մի լեզվով չի ներկայացվում անվանման գործունեությունը
կամ ինչ լինելը...
Թևնուտ անվանումը
քննարկենք հայերեն գրելաձևով` Թև-Նուտ: Եգիպտական պատումները ներկայացնելիս նշվեց,
որ այստեղ նույնպես «Աշխարհի ստեղծումը» երկու օվկիանոսների` «Նուտ»-ի
և «Նու»-ի
«ջրերի խառնվելու» հետևանք է, որտեղ Նուտը
հանդես է գալիս որպես Դեղին Ուժ=Ափզու: Գալակտիկաների մեկնաբանման ժամանակ նշեցինք, որ Դեղին
Ուժի քանակն է որոշում գալակտիկայի տեսակը: Ինչպես վերը նշեցինք, Դեղին Ուժն այստեղ
ներկայացվում է «Նուտ» անվամբ, ուստի պարուրաձև գալակտիկայի կենտրոնում առաջացած Դեղին
Ուժը կողերից աճելով, ստանում է թևեր և ստացվում է` Դեղին Ուժ+թև=Նուտ+թև=Ձողիկավոր
գալակտիկա: Հետևաբար Նուտ Ուժը` թևերով, կկոչվի Թև Նուտ:
Նկ. 19-ում Թևնուտը պատկերված է որպես Ուժ,
էգ առյուծի կերպարով և գլխի վերևում ներկայացվել է նրա ուղղորդված` վեկտորային լինելը:
Այս առյուծ Ուժը ներկայացնում է Ձողիկավոր գալակտիկայի կենտրոնում առաջացած թևավոր Ուժը...
Նկ. 20-ում կանացի կերպարով Թևնուտ-կՈւժը
բացել է իր թևերը: Այս նկարում և շատ նկարներում, որոնք ցույց կտանք հետագայում, «կուժ»
առարկայով ներկայացվում է Ուժ անվանում-բառը: Նկ. 22-ը Ձողիկավոր
գալակտիկան է, որի կենտրոնի Դեղին Ուժը կողքից երկարած «թևերով» պտտում է գալակտիկան: Նկ. 21-ում պատկերված
է Նուտը` ճակատին ուղղորդված օձով, գլխին Շրջան` սկալյար կՈւժ, որը գտնվում է Հնում
աստծու փակվող կոտոշների միջև...
Նկ.
20. Թևնուտը բացված Նկ. 21. Նուտ
թևերով գլխին կՈւժ
 |
Նկ. 22. Ձողիկավոր գալակտիկա` Թևնուտ |
Եգիպտական նկարներն ու պատումներն ուսումնասիրելիս
հայտնի դարձավ, որ տարբեր ուժային աստվածներին մասնագետները ներկայացրել են նույն
անվան տակ, հաշվի չառնելով նրանց գլխին դրած կամ ձեռքում բռնած խորհրդանիշները: Մեկնաբանենք այսօրվա օրինակով. մեր ժամանակներում, բոլոր զինվորականներն ունեն համազգեստ,
ուսադիրներ և տարբերանշաններ, որով տարբերում ենք նրանց ծառայության ասպարեզը` ծովային,
օդային, թե ցամաքային, և կոչումները: Նույն ձևով մենք պետք է բացահայտենք նկարներում
ներկայացված «անձանց» տարբերանշանները, որպեսզի կարողանանք բնորոշել նրանց ինչ լինելը
և իրենց դերակատարումները գալակտիկայի գործընթացներում: Այս նկարների աստվածները մասնագետների
համար մնում են նույն աստվածը, որը պետք է բնական համարել, քանի որ չեն պարզել նրանց
միջև եղած տարբերությունը (նկ.
23,24,25,26):
 |
Նկ. 23. Հատհոր Նկ. 24. Հատհոր |
 |
Նկ. 25. Նուտ և Գեբ Նկ. 26. Նուտ |
Դժվար է ասել, թե մասնագետները ինչ փաստերի
հիման վրա են նույնացրել Խատխոր (Հատհոր) կովը Նուտի հետ (քանի որ չկա որևէ տեղ գրանցված
նման համեմատական մոտեցում), բայց իրոք նրանց մեջ կա ընդհանրություն` երկուսն էլ նույն
սկալյար Ուժերն են` գալակտիկայի տարբեր փուլերում: Այն պատկերներում (նկ. 24 և
26), որտեղ ընդգծված է Ուժի ուղղորդված լինելը կոբրա օձով, չի կարող Հատհոր
կամ Նուտ լինել, քանի որ նրանք չունեն ծրագիր: Իսկ նշված ուղղորդված Ուժերը, թե ինչ
ծրագրավորված Ուժեր են և ինչ ֆունկցիա են կատարում, մենք կիմանանք միայն այն ժամանակ,
երբ կկարողանանք ճիշտ կարդալ գլխավերևներում նշված անվանում-գործունեություն մեհենագրերը
...
 |
| 1 2 3 |
Նկ. 27. (նկար Թութմոս երրորդի տաճարից, որին մասնագետներն անվանել
են «Երրորդություն Էլեֆանտինից»)
1. Հնում (Хнум), 2. Սատիս (Сатис), 3. Անուկետ (Анукет)
Սկզբում «Թութմոսի տաճարի» նկարը մեկնաբանենք ըստ պատկերի
և հետո ըստ անվանմամբ (նկ. 27).
Առաջին պատկերում (նկ. 27-1) ներկայացված է տղամարդու մարմին
(որը որոշվում է հագուստով) այծեղջյուրի գլխով: Նկարի հեղինակ աստվածները այս գլխով
իրենց նվիրյալներին ներկայացրել են մի շարժում, որը կատարում են այծեղջյուրները վտանգի
պահին: Այծեղջյուրները վտանգի պահին իրենց կոտոշները ուղղում են դեպի վտանգը և սկսում
են գլխով կիսաշրջան պտույտներ կատարել, ցուցադրելով իրենց կոտոշները, ինչպես գիշատիչները
ցուցադրում են իրենց ժանիքները` բնազդային պաշտպանողական ռեակցիա: Այս
երևույթով աստվածները փորձել են քրմերին տեղեկացնել գալակտիկայում տեղի ունեցող այն
գործընթացը, որը տեղի է ունեցել «քաոս վտանգի» ընթացքում: Քաոս գալակտիկան սկսել է
պտտվել իր առանցքի շուրջը, շնորհիվ` Մարդուկ-Կինգու=Զևս– Տիփոն=Սանասար-Բաղդասար,
Օսիրիս-Սեթ
երկնային մարմինների, որոնք M33X-7 կրկնակի աստղային համակարգում տեղի ունեցող
երևույթի նման
պտտվելով առաջացրել են «Պարուրաձև գալակտիկա»: Պտտման ընթացքում,
ցենտրիֆուգ զտող մեքենայի նման, կենտրոնում է հավաքվել Դեղին Ուժը` Նուտը, ինչպես
զտող մեքենայում կաթի պտույտից կենտրոնում առաջացող դեղին կարագ-Ուժը: Հետևաբար
այծեղջյուրը ոչ թե պաշտամունքի կենդանի է, ինչպես ներկայացվում է, այլ այծեղջյուրը
ներկայացնում է «Պարուրաձև գալակտիկան»...
Պարուրաձև գալակտիկա Պարուրաձև գալակտիկայի խորհրդանիշը
Երկրորդ պատկերում (նկ. 27-2) կանացի մարմին
է (որոշվում է հագուստով), որը բնորոշում է նրա Ուժ լինելը: Գլխին պատկերված է պարուրաձև
գալակտիկայի պտույտից առաջացող Ուժը (կենտրոնում`
Նուտը), որի կուտակումից առաջանում են թևերը (Թև Նուտը), վերածվելով «Ձողիկավոր
գալակտիկայի», իսկ նկարի գլխարկը` որպես «Ձողիկավոր
գալակտիկայի» խորհրդանիշ:
Ձողիկավոր գալակտիկա` մեր Ձողիկավոր գալակտիկայի
Գալակտիկան (Млечный
Путь) խորհրդանիշը
Երրորդ
նկարում (նկ. 27-3) նորից կանացի մարմին է, որը բնորոշում է Ուժ լինելը և գլխի գլխարկն ունի Ուժի
և Նախանյութի համաչափ շերտավոր դասավորություն, որով բնորոշվում է Էլիպսաձև
գալակտիկան, իսկ գլխարկը` «Էլիպսաձև
գալակտիկայի» խորհրդանիշը
Էլիպսաձև
գալակտիկա Էլիպսաձև գալակտիկայի
խորհրդանիշը`
փոշենյութը
դիտվում է որպես սև շերտեր
Վերադառնանք անվանումներին: Առաջին անունը (նկ. 27-1) ռուսերենով
գրված է «Խ» հնչյունով, քանի որ ռուսերենը չունի
«Հ» հնչյունը, բայց անգլերենում նույնպես գրվում է «H» հնչյունով, որը մեզ առիթ տվեց
«Խ»-ն փոխարինել «Հ»-ով: «Хнум» հայերենով`
«Հնում»: Քանի որ ռուսերեն անվանումը ոչինչ չի ասում, ուստի քննարկենք հայերենով «Հնում»
անվանումը` որպես բառ, որն ունի «նախկինում», «անցյալում» հոմանիշները:
Քանի որ ըստ պատկերի նշվեց, որ խոսվում է պարուրաձև գալակտիկայի մասին, իսկ մեր Գալակտիկան
անցել է ձողիկավոր փուլ, ուստի պարուրաձև փուլը անցյալ` նախկին փուլն է...
«Хатхор» անունը ռուսերեն լեզվով ոչինչ չի ասում, իսկ հայերեն և
անգլերեն լեզուներով հնչում է նույն ձևով «Հատհոր»: Եթե այս անունը գրենք Հատ-հոր ձևով,
հայերենում հատ=հունդ=սերմ=մեկ միավոր հոմանիշները «հոր»=«փոս»-ի հետ մեզ ոչինչ չի
տալիս, իսկ անգլերեն Hathor անունը նորից գրենք Hat hor ձևով, ստացվում է «Hat»=գլխարկ
և «hor»-նման բառ չկա անգլերենում, բայց երբ վանկին ավելացնում ենք «N» տառը, վանկն
իմաստավորվում է` «Horn»-թարգմանաբար «Եղջյուր», հետևաբար «hat horn» կլինի` «գլխարկ եղջյուր», որը ճիշտ
ներկայացնում է «Ձողիկավոր գալակտիկայի խորհրդանիշը»... Այստեղ անհրաժեշտ ենք համարում
նշել, որ վերլուծության արդյունքը ցնցեց մեզ, որ մեկ տառի ավելացումով կարող էինք ստանալ
երկու բառից կազմված այնպիսի դիպուկ բառակապակցություն, որը բնորոշում է ոչ միայն «Ձողիկավոր
գալակտիկայի խորհրդանիշը», այլև ամբողջ մի գործընթաց` Պարուրաձևից Ձողիկավորի
անցումը...
Հաջորդ կարևոր փաստարկն այն է, որ հաստատվում
է Հատհոր(ն) և Նուտ սկալյար Ուժերի նույնությունը, միայն գալակտիկայի վերականգման
տարբեր փուլերում` Հատհոր(ն) Ձողիկավոր փուլ, Նուտ` Էլիպսաձև... «N» տառի նման համընկնումը ոչ թե պետք է համարել զուգադիպություն,
այլ կորցրած տառի վերագտնում, որոնք հաճախ են «կորում» թարգմանությունների և բառա-հնչյունային
մանիպուլյացիաների ընթացքում...
Երկրորդ անվանումը (նկ. 27-2)` Սատիս կամ Սաթիս գրելաձևը, նույնպես ոչինչ չի ասում, բայց երբ անդրադառնում ենք մեր Գալակտիկայի այժմյան պատկերին, ապա երևում է, որ այսօր գալակտիկան
անցել է «Ձողիկավոր» փուլ...
Հանրագիտարանային տվյալ. Միայն 1980-ական
թվականներին աստղագետները ենթադրեցին, որ Ծիր Կաթինը Ձողիկավոր գալակտիկա է, այլ ոչ
թե սովորական Պարուրաձև գալակտիկա: Այդ ենթադրությունը հաստատվեց 2005թ. Լայման Սպիտցևի
անվ. տիեզերական աստղադիտակով, որը ցույց տվեց, որ մեր Գալակտիկայի կենտրոնական թևերն
ավելի մեծ են, քան համարվում էր նախկինում (թարգմ. ռուսերենից):
Թեմայից շեղվելով ասենք, որ եթե «աստղագետները
միայն 1980 թվին են ենթադրել գալակտիկայի ձողիկավոր լինելը, ապա դա չի նշանակում,
որ գալակտիկան 1980 թվից է ձողիկավոր դարձել: Նման «բացահայտումները» ցույց են տալիս
աստղագետների անտեղյակության և գիտության «հովանավորների» պատվերը կատարելու հանգամանքը:
Քանի որ նման փուլային անցումները հարյուրավոր միլիարդ տարիների
գործընթաց է, եթե հաշվի առնենք, որ գալակտիկայի մեկ պտույտը կատարվում է 225-250 միլիոն
երկրային տարում, ապա կարելի է ենթադրել, թե ինչքան պտույտներ և ինչ ահռելի ժամանակ է հարկավոր կենտրոնում դեղին Ուժ կուտակելու համար...
Հետևաբար կարող
ենք ասել, որ այսօրվա դրությամբ` «այժմ», մեր Գալակտիկան ոչ թե պարուրաձև է, այլ ձողիկավոր,
որը համընկնում է երկրորդ պատկերին (նկ.
27-2)` «Սատ իս»-ին
կամ «Սաթ իս»-ին: «ՍԱՏ» ձևով վանկին կանդրադառնանք ավելի ուշ: Այժմ քննարկենք «Սաթ»
ձևը, որն ունի «Սև» հոմանիշը, որի տեղադրումից ստանում ենք` «Սև-իս», որը թեմայի հետ
կապված ոչինչ չի ասում: Բարբառներում և տարբեր լեզուներում կա «սհաթ» բառը, որի հոմանիշն
է կամ թարգմանաբար նշանակում է «ժամ», իսկ «սհաթ-իս» բարբառային բառին փոխարինում
են «իսկույն», «հիմա», «էս րոպեիս» և «այժմ» հոմանիշները: Թարգմանությունների և հնչյունային ձևափոխումների «բովով»
անցած «Սատիս» անվանումը դարձնելով «Սհաթիս», ստանում ենք անվանման իրական արժեքը` «Այժմ», որով աստվածները ներկայացրել
են այսօրվա մեր Գալակտիկայի անցումային փուլը` «Ձողիկավոր» վիճակը... Հետևաբար առաջին
և երկրորդ նկարների (նկ. 27-1) և (նկ. 27-2)` «Հնում» և «Ս(հ)աթիս» անվանումները,
փաստում են մեր Գալակտիկայի «Նախկին» և «Այժմ»-յան
կարգավիճակները...
Երրորդ պատկերի
(նկ. 27-3) «Անուկետ» անվանումը եթե նույնպես
բաժանենք վանկերի, կունենանք «Անու» և «կետ» վանկերը: «Անու»-ն որպես անուն մեզ հայտնի
է «Երբ Վերևում...» պոեմից, որտեղ «Անու» անվամբ ներկայացվել է ատոմը:
Հաջորդ վանկը`
«կետ». «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Երեւան, 1974։ ԿԵՏ, ի, գ:
1. (գիտ.) Մաթեմատիկական, տեխնիկական և ֆիզիկական հասկացություն, որը չունի չափ` սահման:
2. ...... 3. ....... 4. Տարածության մեջ կամ մակերևույթի վրա տեղ` վայր, որտեղ մի
բան է տեղավորված կամ որի մեջ մի բան կատարվում է:
Գիտնականների
կողմից ներկայացված ատոմի կառուցվածքի տարբեր կառուցվածքային մոդելներն ունեն մի ընդհանրություն`
ատոմի միջուկը ներկայացվում է որպես Ուժ, որը շրջապատված է «բացասական» էլեկտրոններով,
իսկ «Երբ վերևում...» պոեմում առաջին ատոմը ներկայացվում է միայն Անշար Ուժով, առանց
Կիշարի: «Անու-կետ» էլիպսաձև գալակտիկան` որպես անվանում, իր կառուցվածքային
նմանությունն ունի «Անու»-ատոմի (առանց Կիշարի) և «կետ»-բառարանային հասկացողության
հետ...
Комментарии
Отправить комментарий