ԳԼՈՒԽ 4.

    ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Երբ վերևում…»
Միֆապատումների ոչ ճիշտ ընկալումը մասնագետներին հանգեց­րել է սխալ եզրակացությունների: «Երբ Վերևում…» պոեմում ներկայաց­ված երկու օվկիանոսների` Աբզուի և Թիամատի ջրերը խառնելու արտա­հայտության բառացի ընկալումը վերագրվել է իրական ջուր հասկացո­ղության՝ քաղցրահամ և աղի ջրերի: Նման եզրահանգմամբ փորձել են մեկնաբանել «Աբզու» անունը. երկրային ջուր և ջրային տարածք` Ափ-Ծու կամ Ծու-Ափ և այլ մեկնաբանումներ: Մասնագետները անտեսել են այն հանգամանքը, որ պոեմում ասվում է`
Երբ վերևում անվանակոչված չէր երկինքը
Իսկ ներքևում ցամաքն էր անանուն…
«Անվանակոչված չէր» և «անանուն» լինելը պետք է հասկանալ, որ դեռ ձևավորված չէին երկինքն ու ցամաքը (երկիրը), բայց քանի որ պոեմը խոսում է աշխարհի ստեղծման մասին, ապա այստեղ «աշխարհը» չպետք է հասկանալ երկրագունդ, այլ համակարգ կամ ավելի մեծ` գալակտիկա: Հետևաբար սխալ կլինի խոսել երկրային ջրերի մասին: Բնականաբար պարզ է, որ Աբզուն ու Թիամատը չէին կարող քաղցրահամ կամ աղի ջրեր լինել և ընդհանրապես մեզ հայտնի ջրի մասին չէ խոսքը:
Փորձենք վերծանել «Աբզու», «Թիամատ», «Մումու» և մյուս անվա­նումները…
Աբզու
Թարգմանվել է աքքադական սեպագրերից, լատինա­տառ ZU AB տեսքով, բայց գրվում է «Աբզու», «Ափսու», «Ապսու»: Այս երեք ձևերն ա­ռաջացել են (բ,պ,փ) հայերեն տառահնչյուններից: «AB ZU» այս ձևով քննենք բառի առաջին մասը «AB»=Աբ=Ապ=Ափ: Վերցնենք «Ափ» ձևը. «Ափ» բառն ունի ծովափ, գետափ նշանակությունները, որը ներկայաց­վում է ցամաք իմաստով: Երբ խոսվում է ջրից դուրս գալու մասին, ասում ենք. «ջրից ելավ ափ» կամ «ջրից վեր ելավ ափ», քանի որ ափը միշտ բարձր է ջրից, հետևաբար ստանում է նաև «բարձր», «վեր» իմաստը: Նույն «Ափի» կամ «Ափո» բառերն իրենց մեջ պարունակում են «բարձր», «վեր» իմաստները, քանի որ ափի=հայր բառերում նույնպես բարձրի գաղափարն է հնչում: Օրինակ` իմ ափին կամ իմ ափոն, նշանակում է իմ մեծը` իմ հայրը, որի մեջ նույնպես երևում է իրենից բարձրը, իր վերինը: Անգլերեն UP-ը արտասանվում է AP, ինչը նշանակում է «վեր», «բարձր»: Եթե վերցնենք «Ափի» բառի հայր իմաստը, ապա ստացվում է` հայ (ր): Հայ բառահնչյունը անգլերեն գրվում է` «High»=բարձր: Նույնը կարելի է ասել «Ապ»-ի համար
Հետևությունը միանշանակ է` «Աբ», «Ափ» կամ «Ապ» ունի «վեր», «բարձր» հասկացողությունը:
AB=ԱԲվեր», «բարձր»:
Հաջորդը` ZU
Բաբելոնաքքադական սեպագրերից թարգմանված բառերը լա­տինատառ հնչյուններով հնարավոր չէ ճիշտ արտաբերել միջագետքյան լեզվային հնչեղությամբ, քանի որ արևելյան երկրների հնչյունային վիբ­րացիաները միշտ չէ, որ կարող է արտահայտվել լատինատառ հնչյուն­ներով: Բերենք օրինակ հայկական հնչյունային վիբրացիաներից` Ձ, Ծ, Ճ, Ղ: Ոչ մի լատինատառ միացություններ չեն կարող հնչեցնել այս ձայնա­հնչյունները: Բնականաբար լատինատառ խոսողին կթվա, որ ինքը ճիշտ է արտահայտում այդ հնչյունը, բայց հայախոսը կլսի, որ ուրիշ հնչյուն է արտաբերում: Բերենք օրինակ, «կծծի», «ճնճղուկ», «ձու», «ղեկ» բառերը փորձենք գրել լատինատառ և կար­դանք լատինատառ: Նույնիսկ հայը չի կարող հասկանալ կծծի=ktstsi, ճնճղուկ=chnchghuk, ղեկ=ghek, Ձու=ZU, dzu, որը կկարդացվի Զ-ու կամ ԴԶ-ու, երկու դեպքում էլ չի լսվում «Ձ» հնչյունը: Բնականաբար այսօր մենք չենք կարող ասել, թե հազարամ­յակներ առաջ «ZU» տառակապակցությանը համապատասխանող աք­քադական սեպագրերը ինչպիսի հնչողություն են ունեցել:
Ընդունելով ZU=Ձու տարբերակը, այս դեպքում՝ ABZU-ն ընթերցվում է AB=Վերին, ZU=Ձու:
Հետևաբար`ABZU թե ZUAB կլինի` Վերին ձու կամ Ձու վերին, որոնք նույն իմաստն ունեն:
Ընդունեցինք, որ «օվկիանոսներից» մեկը Ձու է: Հաջորդ քայլը. ի՞նչը կարող էր լինել «Վերին Ձու»: Վերցնենք Արեգակ տարբերակը, որը նույնպես իր անվան մեջ ունի եգ=իգ=egg=ձու գաղափարը և նման է ձվի: Սակայն Արեգակն իր համակարգով շատ երիտասարդ է, և միաժամա­նակ չի բավարարում պատումներում տեղ գտած մյուս դեպքերին` հունական միֆապատումներում չի սպանվում որդուց` Քրոնոսից, բաբե­լոնյան` չի սպանվել Էայից, հնդկական` որպես ձու չի կիսվել Բրահմայի կողմից: Արեգակնային համակարգի վարկածը չի բավարարում պոեմում ներկայացված պայմաններին:
Հաջորդ վարկածը գալակտիկան է


                        Էլիպսաձև                         Անկանոն                    Պարուրաձև                                    Ձողիկավոր

                        (Ձվածրաձև)                        (Քաոս)




Նկարներից պարզ երևում է, որ էլիպսաձև գալակտիկան նույնպես նման է ձվի, որի կենտրոնական շրջանի ընդգծված փայլող դեղին (ծիրա­նագույն) միջուկն աստիճանաբար թուլանալով` վերածվում է սևի…
Ելնելով հանրագիտարանային մեկնություններից և նկարներից, կարելի է եզրակացնել, որ գալակտիկաների չորս տեսակի դասակարգ­ման հիմնական գործոնը կախված է դեղին միջուկի Ուժային մեծությու­նից (էներգիայի քանակից): Այստեղ նշված գալակտիկաներից ամենամեծ դեղին միջուկը էլիպսաձև գալակտիկայինն է, երկրորդը՝ ձողիկավոր, երրորդը` պարուրաձև, իսկ անկանոնի մոտ ընդհանրապես չի նկատվում:
Քննարկենք գալակտիկայի տարբերակը:
«Երբ Վերևում…» պոեմի 59-ից մինչև 69 տողերում ասվում է՝
       Բայց մտքով իմաստուն, հմուտ խորամանկ
60     Ամենագետ Էան ելքը հնարեց
         Նա ստեղծեց կերպար` բոլորեց ու ավարտեց:
         Խելամիտ սուրբ կախարդանք ստեղծեց
         Ամպրոպահունչ կրկնեց, ուղարկեց Ջրերի մեջ
         Թափվեց նինջ, քնով պատվեց ամեն ինչը
65     Ափսուն անզգայացավ թափված քնով.
         Անզգայացումը պատեց խորհրդատու Մումուին
         Էան հանեց լանջագոտին, պոկեց խույրը
         Նա տիրացավ Ափսուի փայլին:
         Ափսուին շղթայեց նա ու հանձնեց մահին:
Վերը նշված տողերից կարելի է հասկանալ, որ Էան ինչ-որ ձևով տիրանալով Աբզուի դեղին ՈւԺի որոշ մասին՝ «տիրացավ Ափսուի փայլին», իսկ մնացածը «հանձնեց մահին»: Բնականաբար, Վերին Ձու =Աբզու=Էլիպսաձև գալակտիկան` կորցնելով իր միջուկի դեղին ՈւԺը, վերածվեց Անկանոն գալակտիկայի՝ քաոսի
ԱԲԶՈՒ=ՎԵՐԻՆ ՁՈՒ=Էլիպսաձև (Ձվածրաձև) գալակտիկայի վար­կածը բավարարում է պոեմում ներկայացված գործողություններին և հիմնավորում է օվկիանոսներից մեկի Վերին Ձու լինելու վարկածը: Եթե թռչնաձվերի դեղնուցը իր մեմբրանով է զատվում սպիտակուցից, որն ա­վելի շատ թափանցիկ է, քան սպիտակ, ապա Վերին Ձու` էլիպսաձև գա­լակտիկայի դիտարկումը ցույց է տալիս դեղին միջուկի աստիճանաբար անցնումը սև փոշուն, որը սև է երևում, քանի որ փոշու հատիկները ան­չափ փոքր են, այդ իսկ պատճառով լույսը նրանից չի անդրադառնում և մենք նրան սև ենք տեսնում:
Թիամատ
Հաջորդ օվկիանոսը՝ Թիամատ: Այս անունը Թի-ա-մատ ձևով գրե­լու դեպքում լսում ենք երկու բառերի միացում թի ա=«թի» - է և «մատ»: Մատեր կամ մատներ` լինում են վերջույթների, կողոսկրային, եղանի, փոցխի և այլն: Նշված մատերն ունեն մի ընդհանրություն` իրար զուգա­հեռ են: Նյութ բառի հոմանիշը «մատ-երիա»-ն է, որը նույնպես առնչվում է «մատ» բառի հետ: «Թի» բառը բացի թիակ, փայտյա բահ իմաստից, ունի նաև շերտ հասկացողությունը, եթե փայտի շերտին կամ մետաղաշերտին (թի թեղին) պոչ ենք ավելացնում, ապա «Թի»-ն դառնալով թիակ կամ բահ, չի դադարում «շերտ» լինելուց: Հետևությունը միանշանակ է. «Թի»= «Շերտ»: Հետևաբար «Թիամատ»-ը կլինի «Շերտամատ» կամ «Շերտա­նյութ», որն ավելի հավանական է: Թիամատ=Շերտանյութ վարկածը հաստատվում է էլիպսաձև գալակտիկան բնորոշող հոդվածի հետևյալ տողերով. «Չկա փոշե նյութ (էլիպսաձև գալակտիկայում, հ.կ.), իսկ այն գալակտիկաներում, ուր նրանք կան (փոշե նյութը հ.կ.) երևում են ինչպես սև շերտեր...»: Թիամատ անվան «Շերտամատ» լինելու վարկածը հաս­տատվում է նաև եգիպտական «Նու»-ի խորհրդանշանով: Գալակտիկա­յում երևացող սև փոշին (dark matter)` Շերտանյութը, պետք է ընդունել որպես «Նախանյութ», որը հումք է հանդիսացել տարրական մասնիկների ձևավորմանը...
Քննարկենք «Վերին Ձու» և «Շերտանյութ» անվանումները: Մենք տեսանք, որ «Վերին Ձու»-ն համընկնում է էլիպսաձև գալակտիկայի դեղին միջուկին և նման է թռչնի ձվի դեղնուցին, իսկ «Շերտանյութ»-ը՝ սև փոշուն և ձվի սպիտակուցին: Եթե փորձենք պատկերացնել մի թռչնաձու, որն ունի էլիպսաձև գալակտիկայի մեծությունը, ապա կունենանք երկու օվկիանոս` իրենց դեղնուց և սպիտակուց «ջրերով»…
Երկիր թափանցած աստվածներն ուրիշ ոչ մի կերպ չէին կարող իրենց ընտրյալներին հաղորդել մի տեղեկույթ, որը դուրս էր այդ ժամա­նակվա մարդու մտավոր երևակայությունից, նրանք պարզ մարդկային տեսակներ էին՝ զերծ ֆանտաստիկ կեղծ մտապատկերներից: Այսօրվա գիտակցությամբ պետք է «արժանին» մատուցել աստվածների «ուսուց­ման» մեթոդներին, որոնք հենված են կեղծ կանխադրույթների (постулат) վրա…
Բնականաբար հարց է առաջանում. ինչո՞ւ դեղին միջուկը մենք ներկայացնում ենք որպես ՈւԺ…
Նորից վերադառնանք թռչնաձվի դեղնուցին, որն իր բարձր կալո­րիականությամբ շատ ավելի սննդարար է, քան սպիտակուցը, իսկ «կա­լորիա» և «սնունդ» բառերն իրենց իմաստով հանդիսանում են «ՈւԺ»-ի տարատեսակներ:
«Էլիպսաձև գալակտիկա» հոդվածում նշվում է. «Նրանք (էլիպսաձև գալակտիկաները, հ.կ.) կառուցված են կարմիր և դեղին գերհսկա աստղերից, կարմիր և դեղին գաճաճ աստղերից և մի որոշ քանակությամբ պայծառ սպիտակ աստղերից»: Աստղագետները նշում են, որ նման աստղերի ջերմաստի­ճանը գերազանցում է 30000-40000 Կելվինը, հետևաբար կարող ենք ա­սել, որ էլիպսաձև գալակտիկայի միջուկն օժտված է մեծ ջերմությամբ, որը նույնպես ՈւԺ-ի տարատեսակ է:
Վերադառնալով թեմային, նշենք, որ գալակտիկայի ձվի դեղին «ՈւԺ»-ն է, որ իր չափերի մեծությամբ՝ ՈւԺ-ի քանակի ավելանալու հաշ­վին, գալակտիկան անկանոն (քաոս) վիճակից տանում է պարուրաձև, ձողիկավոր և վերջապես վերադարձնում իր էլիպսաձև վիճակին, որտեղ գալակտիկայի ՈւԺ-ը ստանում է իր մաքսիմալ արժեքը: Վերը նշվածը տե­սանելի դարձնելու համար բերենք «աստվածային պատկերավոր» օրի­նակ. ենթադրենք ունենք «գերկատարելագործված» ձու, որի ներսը թա­փանցած մանրԷն քայքայում է դեղնուց ձևավորող ՈւԺ-ը: Ուժազրկված և քայքայված դեղնուցը կորցնում է իր չափավորման ֆունկցիան և խառն­վում է սպիտակուցին` առաջացնելով քաոս՝ ձուն փչանալով դառնում է լակ, բայց քանի որ «գերկատարելագործված» է, ինչ-ինչ ձևով իր մեջ ստեղծելով պտտական շարժում, աստիճանաբար կենտրոնացնելով դե­ղին Ուժը (դեղնուցը), պտույտի հաշվին (ինչպես կաթի պտույտից կենտ­րոնում առաջացած դեղին կարագը), մի քանի փուլից վերականգնում է իր սկզբնական առողջ վիճակը… Առաջ անցնելով ասենք, որ ուսումնասիր­ված բոլոր միֆապատումներում նույն կերպ է ներկայացվում «Աշխարհի ստեղծումը», սկսելով տարբեր փուլերից, օրինակ, բաբելոնյանը` էլիպսա­ձև - Ափսու-ից, իսկ հունականը` Քաոս-անկանոն գալակտիկաներից: Հե­տագայում «Երբ վերևում…» պոեմը քննարկելիս, կօգտագործենք նաև Ափզուին և Թիամատին համարժեք՝ Ուժ և Նախանյութ անվանումները…
Քննարկենք Ափզու-ի և Թիամատի գործունեությունն ապահովող երրորդ անվանումը՝ «Մումու»:
Մումու
Քանի որ այս անունն իր հնչյունային արտաբերմամբ մեզ ոչինչ չի ասում, ուստի դիմենք պոեմում ներկայացվող իր գործունեությանը՝ Ափ­զուի խորհրդական Մումու: Վերը նշվեց, որ Ափզու և Թիամատ օվկիա­նոսներն իրենցից ներկայացնում են «Վերին Ձու»-դեղին (ՈւԺ)-ը և «Շեր­տա­նյութ»-սև փոշի (Նախանյութ)-ը, որոնք`
5   Իրենց ջրերը միասին խառնեցին
   Եղեգնյա փարախներ այդժամ դեռ չկային:
   Երբ աստվածներից ոչ-ոք դեռ չկար,
   Ոչինչ կոչված չէր, ճակատագրով նշված չէր,
  Այդժամ ընդերքում ծնվեցին աստվածները,
Վերը նշված Ուժի և Նախանյութի «ջրերի» խառնուրդից առաջա­ցան աստվածները, քանի որ մի տեսակ չափաբաժինը կստեղծեր նույ­նատիպ աստվածներ, բնականաբար տարբեր աստվածները ծնվեցին խառնուրդների տարբեր չափաբաժիններից (Ուժի և նյութի քանակային հարաբերությունից), ուստի կարելի է ենթադրել, որ խորհրդական Մու­մուն էր ծրագրավորում Ուժ/Նախանյութ հարաբերությունը: Եթե անդ­րադառնանք մեհենագրերից և սեպագրերից թարգմանության ժամանակ ա, ու, ի, է ձայնավորներն իրար փոխարինելու պրակտիկային, ապա Ա. Մովսեսյանի «Սրբազան լեռնաշխարհը» գրքի 8-րդ էջում Բերիաշվիլուց մեջբերված նախադասության մեջ ասվում է. «Աբզուում էին պահվում տիե­զերքը կառավարող աստվածային սուրբ օրենքները` «ՄԵ»-ն»: Ե-Ու տառադար­ձությունից Մե=Մու կրկնակին կլինի Մու-Մու: Հավանական է «Մե»-ն (այսօրվա Մե թոդ, Մե թոդ-իկա, Մե թոդ-ական և այլն) ՄԵթոդ=Ծրագիր բառարմատով կազմված նորաստեղծ բառերի «նախապապն» է եղել: «Աբզուում էին պահվում տիեզերքը կառավարող աստվածային սուրբ օրենքները` «Մե»-ն». նախադասության շինծու գովասանքներից ազատ­վելուց հետո կստանանք հետևյալ դարձվածքը՝ «Աբզուում էին պահվում կառավարող օրենքներ Մե-ն», իսկ Օրենք բառն ուղղակի աղերս ունի Ծրագրի հետ: Հետևաբար խորհրդական-ծրագրավորողի փոխարեն կարող ենք անվանել ուղղակի՝ Ծրագիր (Մե=Մու), քանի որ Մումուն նույնպես անձ չէր: Մումու «երևույթը» նման է ձուն բեղմնավորող սերմ­նաբջջին, որը ծրագրավորում է զարգացող սաղմի տեսակը:
Անդրադառնալով Գալակտիկայի կազմավորումն ու լինելիությունը ապահովող երեք հիմնական բաղադրիչների անվանումներին` Աբզու, Թիամատ, Մումու, համապատասխանաբար մեկնաբանվում է՝ ՈՒԺ, ՆԱ­ԽԱՆՅՈՒԹ, ԾՐԱԳԻՐ...
Լահմու, Լահամու
10 Ի հայտ եկան Լահմուն ու Լահամուն
      Եվ անունով կոչվեցին նրանք
      Եվ մինչ նրանք մեծանում ու առնանում էին
      Այդժամ ծնվեցին Անշարն ու Կիշարը
      Նրանք օրեր էին դիզում, կուտակում տարիներ:
Լահմուն և Լահամուն համընկնում են եգիպտական` Իսիդա և Նեֆտիդա ուժային ծրագրերին: Իսիդան նյութական մասնիկներն իրա­րից հեռացնող` ընդարձակող ուժային ծրագիր է, որին մենք զգում ենք իր տաքությամբ, իսկ Նեֆտիդան նյութական մասնիկներն իրար մո­տեցնող` սեղմող ուժային ծրագիր է, որին մենք զգում ենք իր սառնու­թյամբ: Այստեղ միայն նշենք, որ Լահմուն և Լահամուն Ուժի ծրագրերի հիմնական, երկու իրար հակադիր, գլխավոր բաղադրիչներ են, որոնք մեզ ներկայացվում է (+, –) լիցքային տարբերակով, իսկ տաք-սառը` Ու­ժային տարբերակներով (այս թեմային կանդրադառնանք առանձին բաժնում): Այստեղ հարկ ենք համարում նշել, որ պոեմում նշված «աստ­ված» անվամբ ներկայացված տարրական մասնիկներից` միջուկ, էլեկտ­րոն և ատոմից (Անշար, Կիշար և Անու) մինչև գործունեություն` Շու և երկնային մարմիններ` Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն և այլն, ոչ մի կապ չունեն այսօրվա մեր մտապատկերում ձևավորված «աստված» հասկացողության հետ... Եթե Լահմուն և Լահամուն «Ի հայտ եկան…», այսինքն ինչ-որ ձևով իրենք իրենց դրսևորեցին, ապա Անշարն ու Կիշարը ինչ-որ երևույթների հետևանքով ծնվեցին ...
13 Այդժամ ծնվեցին Անշարն ու Կիշարը
      Նրանք օրեր էին դիզում, կուտակում տարիներ:
Մեզ հայտնի է, որ Երկիրն իր շուրջը պտտվելով` «դիզում է օրեր», իսկ Արի շուրջը պտտվելով` «կուտակում տարիներ», բայց քանի որ այս­տեղ խոսվում է «Աշխարհի ստեղծման» սկզբնական փուլերի մասին, ա­պա բացառվում է Երկրի վարկածը: Նորից մեջբերենք պոեմի առաջին տողերը`
1    Երբ վերևում երկինքը դեռ կոչված չէր,
      Իսկ ներքևում ցամաքն էր անանուն
Այսինքն` բացի Ափզու-Ուժից, Թիամատ-Նախանյութից, Մումու- Ծրագրից և Լահմու, Լահամու ուժային ծրագրերից, նյութական ոչինչ չկար: Բնականաբար, ծրագրավորված ուժերով ձևավորված նախանյու­թից ծնված առաջին աստվածներին` Անշարին և Կիշարին համապա­տասխանում է նյութի ամենափոքր մասնիկներ կազմող ատոմի միջուկը և իր շուրջը պտտվող էլեկտրոնը:
Անշար և Կիշար
Եթե այս անունները գրենք Ան-շար և Կի-շար վանկերով, ապա եր­կու անունների մեջ երևում է «շար» ընդհանուր բառը, որը, բացի շարան կամ շարք իմաստից, ունի նաև շրջան, կլոր, գունդ իմաստը. օրինակ` քաղդեական «շար»-ի մեկ շրջանը հավասար է 3600 տարվա (իրականում այն հավասար է 36 տարվա` բացատրությունը տե´ս Հավելվածում), որի նշանը եղել է կլոր շրջան` ակ, հայերեն բարբառներում և խոսակցակա­նում օգտագործվում է «շարիկ»=«գնդիկ» բառը և վերջապես ռուսերենում шар բառը նույնպես թարգմանվում է «գունդ», որը չպետք է պատա­հականություն համարել...
Կի-նետիկա=շարժաբանություն, կի-նեզ=շարժում, կի-նեմատոգրաֆ =շարժանկարման գործիք տերմիններն իրենց մեջ ունեն երկու ընդհա­նուր հասկացություն` «Շարժում» և «Կի» մասնիկը, իսկ բիլիարդ խաղում գնդակներին շարժող փայտը նույնպես կոչվում է «Կիի»: Եթե ընդունենք «Կի»=«Շարժում», ապա Կիշարը կարող ենք ներկայացնել որպես շարժ­վող գունդ, որն իր առանցքի շուրջը պտտվելով «...օրեր էին դիզում», իսկ Անշարի շուրջը պտտվելով` «... կուտակում տարիներ»: Կիշարը= էլեկտրոնին` «բացասական լիցք», Անշարը=միջուկին` «դրական լիցք», իսկ միասին ներկայացնում են ատոմը, այս ենթադրությունը հաստատ­վում է պոեմի հաջորդ տողերով`
     Եվ իրենց ժառանգորդ Անուն` համահավասար իր հայրերին:
15 Անշարն իր նմանությամբ ստեղծեց առաջնեկ Անուին:
Բնականաբար, Անշարի և Կիշարի միացումից առաջացավ իրենց ժառանգորդ Անուն` ատոմը... Հաջորդ տողում ասվում է «Անշարն իր նմանությամբ ստեղծեց առաջնեկ Անուին», այսինքն առաջին ատոմը, որը նման է Անշարին, չունի իր շուրջը պտտվող էլեկտրոն: Այս վար­կածը հաստատվում է Մենդելեևի կողմից կազմված քիմիական տարրերի առաջին աղյուսակով, որտեղ առաջին տարրը ոչ թե «Ջրածինն» է, այլ` «Նյուտոնիում»-ը, այսօրվա անվանմամբ` «էֆիր», որը չունի էլեկտրոն...
Հետևաբար` Անու=Ատոմ
Նուդիմուդ
15                 Անու առաջնեկին` Անշարն իրեն նմանեցրեց
      Նուդիմուդին ստեղծեց Անուն` իր նմանությամբ:
      Նուդիմուդը ծնված իր հայրերից,
      Բանականությամբ լուսավոր էր, իմաստուն անչափ և ամենազոր,
      Անշար իր պապուն գերազանցել էր չափազանց[1]
Մեջբերման երկրորդ տողը կարելի է ձևակերպել այսպես. Անուն իր նմանությամբ ստեղծեց Նուդիմուդին, բայց քանի որ Անուն=Ատոմին, ուստի կարող ենք գրել` Ատոմն իր նմանությամբ ստեղծեց Նուդիմուդին:
Այստեղ անհրաժեշտ ենք համարում բերել մի հանրագիտարանային փաստ.
Մոլեկուլ` նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է նրա հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն: Մ. քիմ. կապերով միացած ատոմների խումբ է: Քիմ. կապը Մ-ում հիմնականում պայմա­նավորված է արժեքական էլեկտրոններով: Քվանտամեխանիկական տեսության հա­մաձայն Մ.-ն իրար հետ փոխազդող ատոմական միջուկների և էլեկտրոնների ինքնուրույն համակարգ է: Հայտնի են նաև միատոմանի մոլե­կուլներ (իներտ գա­զեր, մետաղների գոլորշիներ և այլն):
Հետևաբար կարող ենք ասել, որ Ատոմն իր նմանությամբ ստեղծեց Մոլեկուլին, ուստի Նուդիմուդը այսօրվա մոլեկուլն է, չնայած «Նու դի մուդ» անվանումը «Մոլ ե կուլ», կամ «Մոլ ա կուլ» անվանման հետ ոչ մի աղերս չունի:
Նուդիմուդ = Մոլեկուլ
Բնականաբար, Նուդիմուդ=մոլեկուլ-ը իր չափերով գերազանցել էր Անշար=միջուկ պապուն, քանի որ կա նաև մակրոմոլեկուլ:
Էա
Այս աստծո անվանումը գրվում է տարբեր ձևերով` Էա, Էյա, Էնկի, Հայա, Էա Հայա կամ Հայա Էա: Չանդրադառնալով թարգմանություն­ների հնչողության հետևանքով առաջացած գրելաձևի խեղաթյուրման պրակտիկային, մենք կքննարկենք Էա=Հայա Էա բաբելոնյան և աքքա­դական ձևը: Եթե Հայա Էա անվանումը գրենք Հայ-ա Է-ա ձևով (ինչպես բարբառներում ասվում է` տանձ ա, խնձոր ա, բարձր ա, ցածր ա և այլն), ապա Հայ ա և Է այի շեշտված «ա»-ն դառնում է օժանդակ բայ, իսկ ա=է օ­ժանդակ բայը դա «լինել» բայն է: Հետևաբար Հայա Էա-ն կարող ենք գրել Հայ լինել Է լինել, իսկ վերը նշված հայ=high=ափ=բարձր նույնությունից ելնելով, կարող ենք գրել` Բարձր լինել, Է լինել, որն էլ ի վերջո կկարդանք` «Բարձր «Է» լինել»: Այս նախադասությունը ցույց է տալիս Է-ի բարձր լինելու չափանիշը, որն ընդունվել է մասնագետների կողմից որպես աստծո անուն, սակայն իրականում տվյալ աստծո անունը միայն «Է»-ն է: Քանի որ «Է» անունը մեզ ոչինչ չի ասում, ուստի քննարկենք նրա գոր­ծունեությունը պոեմում...
Երբ Ափզուն զայրացած դիմում է Թիամատին`
«Ինձ զզվեցրել է նրանց վարմունքը
Օր ու գիշեր հանգիստս կորցրել եմ
Կկործանեմ նրանց, գործն իրենց կոչնչացնեմ:
40 Ձայները կլռեն, խաղաղ քուն կունենանք»
Այդ ժամանակ Ափզուին է դիմում խորհրդական Մումուն հետևյալ խորհրդով`
     Այստեղ Մումուն դիմեց Ափսուին խորհրդով
      Բարի ու քնքուշ չէր խորհուրդը Մումուի
      «Ոչնչացրու, հայր իմ, նրանց չար հակումները,
50 Օրերդ խաղաղ կլինեն, գիշերներդ հանգիստ»:
Այստեղ պարզ երևում է պոեմում Մումուի նկատմամբ կանխակալ վատ կարծիք ստեղծելու միտումը, քանի որ Մումուի խորհրդի մեջ ոչ մի չար բան չկա «Ոչնչացրու հայր իմ նրանց չար հակումները», այսինքն` հա­կումները և ոչ թե իրենց...
Եթե դպրոցի ուսուցիչը դիմում է երեխայի ծնողին խորհրդով, որ­պեսզի վերացնի երեխայի չար հակումները, ապա դա ուսուցչի դատա­պարտման պատճառ չի կարող դառնալ: Նույն կանխակալությունը տես­նում ենք Էաի անհարկի գովասանքների մեջ: Նորից վերադառնանք ծնող-զավակ հարաբերությանը` մնալով պոեմում շարադրված թեմայի սահմանում: Նորաստեղծ աստվածները, երբ իրենց վարքով ան­հանգստացնում էին իրենց ծնողներ Ափզուին ու Թիամատին, բնակա­նաբար պետք է մտածեին իրենց վարքը կարգավորելու վրա և ոչ թե ծնող­ներին մահվան դատապարտելու, ինչն էլ կազմակերպեց՝
     Բայց մտքով իմաստուն խորամանկամիտ հմուտ
60 Ամենագետ Էան ելքը հնարեց
      Նա ստեղծեց կերպար` բոլորեց ու ավարտեց
      Խելամիտ սուրբ կախարդանք ստեղծեց
      Ամպրոպահունչ կրկնեց, ուղարկեց Ջրերի մեջ
      Թափվեց նինջ, քնով պատվեց ամեն ինչը
65  Ափսուն անզգայացավ թափված քնով.
      Անզգայացումը պատեց խորհրդատու Մումուին
      Էան հանեց լանջագոտին, պոկեց խույրը
      Նա տիրացավ Ափսուի փայլին:
      Ափսուին շղթայեց նա ու հանձնեց մահին:
70 Նա գերեվարեց Մումուին և փականի տակ դրեց
      Ափսուի վրա բարձրացրեց իր ապարանքը
      Ծաղրանքի ենթարկեց Մումուին ու քարշ տվեց պարանին:
Այստեղ պարզ երևում է Էայի անհիմն ու շինծու գովաբանությունը, որով հեղինակը փորձում է քողարկել նրա դաժան հայրասպանությունը: Պետք է ասել, որ հեղինակը հաջողել է իր աճպարարությամբ, քանի որ պոեմը մեկնաբանող բոլոր մասնագետները` չխորանալով թեմայում ծա­վալվող Էայի իրական գործունեության մեջ, տրվելով խոսքի ազդեցու­թյանը, է´լ ավելի մեծարման խոսքերով են ներկայացրել հայրասպան Էա Հայա աստ­ծուն...
Այս պարզաբանումը հաստատում է «Կանոնակարգ»-ի «գ» կետի պահանջի անհրաժեշտությունը, որտեղ ասվում է` գ) Ուշադրություն դարձնել պոեմներում և լեգենդներում գովեստի արժանացած հերոս­ների գործունեության իրական արժանիքներին. (Հաճախ երևում է հե­րոսների անհիմն ու կեղծ գովաբանություններ, որով բացահայտվում է պոեմի նպատակային շեղվածությունը):
Դամկին... Այս անվանումը կբացահայտվի բոլոր կի-ն մասնիկ ու­նեցող անունները քննարկելիս...
Մարդուկ
Այս անվանումը, այսօրվա բառակազմությամբ, մեր մտապատկե­րում ընկալվում է որպես փոքրիկ մարդ, որը չի համապատասխանում պոեմում ունեցած իր հզոր դերակատարմանը: Ուստի չանդրադառնալով անվան վերծանմանը (որը մեր համար անհասանելի խորը արմատներ ունի), ուղղակի քննարկենք նրա գործունեությունը պոեմում...
Մարդուկը, իր գործունեությամբ, պոեմի առանցքային հերոս աստ­վածն է, որի շնորհիվ, ըստ հեղինակի, «աստվածները հաղթանակ տա­րան իրենց ցեղակից աստվածների դեմ»: Հեղինակը Մարդուկին ներկա­յացնելով որպես պոեմի գլխավոր հերոս, խոսքեր չի խնայել նրա մեծու­թյունն արժանիորեն գովաբանելու համար: Սակայն ամբողջ պոեմի ըն­թացքում նույն հեղինակը, երկրորդ պլանում, ջանք չի խնայում Հայա Էային մեծարելու համար` ներկայացնելով նրան որպես Մարդուկի ամ­բողջ գործունեության թելադրող «միտքը»: Պետք է ասել, որ պոեմում եր­կու հակամարտող խմբեր առաջացնող և պատերազմ հրահրող պատ­ճառներն անհասկանալի մնացին, քանի որ, ըստ հեղինակի` Ափզուից ու Մումուից բացի, Էային ու իր ցեղակից աստվածներին ուրիշ «թշնամիներ» չկային, իսկ Թիամատը պաշտպանում էր իրենց`
25  Չի հանդարտվում իրենց աղմուկը Ապսուի ներսում:
      Բայց խաղաղ ու մունջ էր Թիամատը
      Չնայած դժվարին ու ծանր էր նրանց վարմունքը:
      Բարի չէին նրանց ուղիները, բայց նա խնայում էր նրանց:
Թիամատը նախատում է իր ամուսնուն` Աբզուին...
45 «Ինչպե՞ս: Ոչնչացնե՞նք մեր պտուղը:
      Թող որ վատն են նրանց ուղիները. սիրալիորեն դրանք կմեղ­մենք»
Սակայն հաջորդ տողերում, չնայած հեղինակի վերամբարձ խոս­քերի, Էան իրեն դրսևորում է որպես ագրեսոր...
       Էան Իր ոսոխներին հենց որ կոտորեց ու վերացրեց
       Թշնամիների վրա հաղթանակը ամրապնդեց
75 Գաղտնի հանգստարանում հանգիստը վայելեց
         Նա հանգստարանը «Ափսու» անվանեց, կուռքային դարձրեց
         Սրբազան պսակի համար սահմանեց:
         Այնտեղ Էան իր կնոջ` Դամկինի հետ պառկեց վեհության մեջ:
         Ճակատագրերի ու նախասահմանների հանգստության մեջ:
80 Աստված բեղմնավորեց իմաստուններից իմաստունին:
         Ափսուի մեջ ծնունդ առավ Մարդուկը:
Չնայած պոեմում տեղ գտած «Աշխարհի ստեղծումը» սյուժետային բարդ կառուցվածքին, որը վերծանվեց վերևում, դրա կողքին մենք տես­նում ենք հեղինակի կողմից ներկայացվող քարոզչական պարզ աճպա­րարությունը: «Աստված բեղմնավորեց իմաստուններից իմաստունին». հարց է առաջանում` ո՞ր աստվածը, երբ պոեմի յոթերորդ տողում ասվում է`
7 Երբ աստվածներից ոչ-ոք դեռ չկար,
   Ոչինչ կոչված չէր, ճակատագրով նշված չէր,
   Այդժամ ընդերքում ծնվեցին աստվածները,
Աստվածները ներկայացված են անուն առ անուն և վերջապես ինչ-որ աստված բեղմնավորեց իմաստուններից իմաստուն Էաի՞ն, թե՞ իմաստուններից իմաստուն Էան բեղմնավորեց Դամկինին... Նման պար­զունակ, անիմաստ «մտքեր» կարելի է գտնել բոլոր քարոզչություններում, քանի որ դրանք պաշտպանված են հետևյալ «թևավոր» նախադասու­թյամբ. «աստծո գործերը քննարկելի չեն...»: Պոեմի նման հատվածները համընկնում են «Կանոնակարգի» «դ» կետի զգուշացմանը`
դ) Ուշադրություն դարձնել միֆապատումներում տեղ գտած եր­կու իրարամերժ տեղեկույթներին (իրական և կեղծ):
Կինգու
Այս անվան մեջ նույնպես տեսնում ենք «կի» մասնիկը, որը ներկա­յացվեց որպես «շարժում», եթե ենթադրենք, որ Կի-Ն-Գու գրելաձևի մեջ «Ն»-ն որոշիչ հոդ է, իսկ «Գու»-ն գունդ բառի կրճատ ձևը, ապա կստա­նանք «շարժուն գունդ» արտահայտությունը:
Կիշարը=էլեկտրոնին բաժնում ներկայացրեցինք, որ Կի-շարը ունի «բացասական լիցք», պետք է ենթադրել, որ Կի-ն-գու(նդ)ը նույնպես պետք է ունենա «բացասական լիցք»: Այս վարկածը կհաստատվի մյուս միֆապատումների քննարկման ընթացքում: Վերջին Կինգու անվամբ սահմանափակենք պոեմում տեղ գտած հիմնական գործող «անձանց» անվանումների վերծանումներն ու մեկնաբանությունները:




[1] Նուդիմուդին նվիրված այս երկու տողի գովասանքը «բավարար» էր, որ մաս­նագետները Նուդիմուդին նույնացնեին Հայա Էայի հետ:






Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 10.

ԳԼՈՒԽ 2