ԳԼՈՒԽ 3.


      ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՂԴԱՏՈՒՄ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միֆապատումների սյուժետային նմանության համեմատական
աղյուսակ
 Համեմատությունը կանցկացվի բաբելոնյան «Երբ վերևում...» պոեմի և հունական լեգենդների միջև
Աղյուսակ 1

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ
ՀՈՒՆԱԿԱՆ
1. Երկու նախաստեղծողներ (Աբզու, Թիամատ), ովքեր ծնեցին աստ­վածներին (Անշար, Կիշար, Անու, Նուդիմուդ, Հայա Էա ...)
1. Երկու նախաստեղծողներ (Ուրանոս, Գեա), ովքեր ծնեցին աստվածներին (Վեց որդի և վեց դուստր և երեք հսկա­ների: Կրտսեր որդու անունը` Քրոնոս...)
2. Հայր Աբզուն ասում է իր զավակ­ների համար. «Ինձ զզվեցրել է նրանց վարմունքը, կկործանեմ նրանց, գործն իրենց կոչնչացնեմ»:
2. Ատեց հայր Ուրանոսն իր հսկա զա­վակներին և կալանեց նրանց խորին խավարում` ընդերքում...
3. Լսելով այդ աստվածներն իրենց կորցրեցին:
Բայց մտքով իմաստուն ամենագետ Էան ելքը գտավ: Նա տիրացավ հոր` Ափսուի փայլին և նրան շղթա­յելով հանձնեց մահին:

3. Մայր Գեան իր մոտ կանչեց տիտան զավակներին ու համոզեց ըմբոստանալ հոր՝ Ուրանոսի դեմ, բայց նրանք վախե­ցան ձեռք բարձրացնել իրենց հոր վրա։ Նրանցից միայն կրտսերը՝ նենգամիտ Քրոնոսը, խորամանկությամբ տապա­լեց հորը և խլեց նրա իշխանությունը:
4. Էան իր կնոջ` Դամկինի հետ ծնեցին Մարդուկին:
4. Քրոնոսն իր կնոջ՝ Հռեայի հետ ծնե­ցին Զևսին:
5. Ամուսնու վրեժը հանգիստ չի տալիս Թիամատին: Վերջինս Կին­գուին ընտրելով որպես զինակից ամուսին` պայքարի է դուրս գալիս Մարդուկի դեմ:

5. Գեա-Երկիրը շատ զայրացավ օլիմ­պացի Զևսի վրա, որ նա այդքան անո­ղոք վարվեց պարտված տիտանների հետ, որոնք իր զավակներն էին։ Նա ա­մուսնացավ դժնադեմ Տարտարոսի հետ և աշխարհ բերեց հարյուր-գլխանի ահ­ռելի հրեշ Տիփոնին։
6. Մարդուկը կռվեց և հաղթեց Թիամատին ու Կինգուին ...
6. Զևսը կռվեց և հաղթեց հսկաներին ու Տիփոնին...
7. Ամեն ինչ առաջացել է, երբ Ափ­սուն` ամենաստեղծ, նախածին և Թիամատ նախամայրն` ամենածին, իրենց ջրերը միասին խառնեցին: (էլիպսաձև գալակտիկա հ. կ.)
7. Ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է անսահման Քաոսից՝ ամ­բողջ աշխարհն ու անմահ աստվածները:
8. Լուսավոր Ափսուի մեջ ծնունդ առավ Մարդուկը: Էյան` իր ծնողը, այնտեղ նրան ստեղծեց: Դամկինը` նրա մայրը, նրան ծնեց. 85 Աստ­վածուհու կրծքով նա կերակրվեց Պատկառանքով մայրը նրան կե­րակրում էր: Նրա դեմքը չքնաղ էր, փայլատակում էին հայացքները: Ի սկզբանե տիրողական արքայական է քայլվածքը
Տեսավ նրան Էյան` հայր արարիչը...

8. Հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած ե­րեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակ­ներին վիճակված ճակատագիրը տես­նելով։ Հռեան չուզեց իր վերջին ման­կանն էլ կորցնել։ Իր ծնողների խորհր­դով նա հեռացավ, գնաց Կրետե կղզի, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին` Զևսը։ Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթ­ված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։
9. Մարդուկը հրամայեց հորը` Էա­յին, կառավարման սանձերը վերց­նել:
9. Համառ ու ահավոր պայքարից հետո, Զևսը տապալում է հորը, Քրոնոսին:

Աղյուսակում տեղ գտած առաջին վեց հիմնավոր համեմատական­ների նմանությունը հաստատում է բաբելոնյան պոեմում և հունական լեգենդում ներկայացվող թեմայի նույնությունը: Թեմաները տարբերվում են իրարից միայն գործող անձանց անվանումներով, որը բնական պետք է համարել, քանի որ գրված է տարբեր լեզուներով, իսկ նրանց գործու­նեությունն ու գործողությունները, որոնք անվան հիմքն են հանդիսանում, համընկնում են` լրացնելով միմյանց: Հետևաբար կարող ենք ասել, որ աղյուսակում նշված գործողությունների դերակատարները նույն գործող անձինք են` բաբելոնյան Ափզու-Թիամատը համընկնում է հունական Ուրանոս-Գեաին, Հայա Էան=Քրոնոսին, Մարդուկը=Զևսին և այլն...
Աղյուսակի յոթերորդ կետի անհամապատասխանությունը պետք է վերագրել հունական լեգենդի ոչ ճիշտ մեկնաբանությանը կամ թարգմա­նությանը, որովհետև քաոսից անմիջապես հետո գալակտիկան չէր կա­րող դառնալ էլիպսաձև...
Պետք է ենթադրել, որ նման պարադոքսն առաջացել է նախա­դասությունների ոչ ճիշտ հաջորդականությունից կամ էպիկականացրած նախերգանք ստեղծելու ցանկությունից:
8-րդ և 9-րդ կետերում հակասությունը հասնում է իր մաքսիմալ արժեքին: Եթե Մարդուկը` ծնվելով լուսավոր Ափսուի ներսում, վայելում էր իր ծնողներ Էայի և Դամկինի գուրգուրանքը, ապա Զևսի մայր Հռեան երեխային թաքցրեց հորից` Քրոնոսից, հեռավոր Կրետե կղզում, որպես­զի չարժանանա իր եղբայրների ճակատագրին, որոնց Քրոնոս-քաոսը կուլ էր տվել (քաոսը կլանել էր երկնային մարմինները): Նման հա­կասություն կարող է առաջանալ հետևյալ երկու դեպքում`
1) Խոսվում է տարբեր պատմությունների մասին:
2) Պատմություններից մեկը կեղծիք է:
Առաջին վարկածը ժխտվում է աղյուսակում տեղ գտած առաջին վեց հիմնավոր համեմատականների նույնությամբ: Երկրորդ վարկածը հաս­տատում է այն ճշմարտությունը, որն առկա է և կիրառվում է մինչ այսօր: Բոլոր ժամանակներում «խոսքը», լինի գրավոր, թե բանավոր, ճառաբա­նության, պատմաբանության, պոեմի կամ էպոսի տեսքով, արտահայտում է միայն հեղինակի կամ ինչ-որ խմբավորման կարծիք, որի խոսնակն է հեղինակը: Ըստ պատմական տվյալների մեզ հայտնի է, որ մարդկային կյանքը միշտ ընթացել է պայքարով, իսկ պայքարի պատճառները բազ­մազան են` տարբեր աստվածություններ, թագավորություններ, պետու­թյուններ և վերջապես տարբեր գաղափարախոսություններ: Մարդկու­թյանը բաժանելով տարբեր բանակների, բնականաբար ստեղծվում է այլակարծություն: Հետևությունը ցույց է տալիս, որ պատմությունները, պոեմները, էպոսները, բոլորն էլ իրենց մեջ պարունակում են գովեստի ու մեծարման կամ վարկաբեկող ու նսեմացնող խոսքեր, որոնք չեն կարող բացարձակ ճշմարիտ լինել, քանի որ դա կախված է հեղինակի կամ նրա խմբակցության տվյալ ժամանակաշրջանում զբաղեցրած դիրքից և շա­հերից, որով ձևավորվում է նրանց մտածելակերպը և դիրքորոշումը...


Քննարկենք «Կանոնակարգի» «դ» կետը.
դ) Միֆապատումներում տեղ են գտել երկու իրարամերժ տեղե­կություններ. 1) իրական և 2) կեղծ.

1) Մեր Գալակտիկայում տեղի ունեցած և ունեցող երևույթ­ների իրական ներկայացումը:
2) Մեր Գալակտիկայում, Արի համակարգում և Երկրում տեղի ունե­ցող բնական երևույթների խեղաթյուրված մեկնաբանում, որոնք իջեցնե­լով աստված-մարդ հարաբերության մակարդակի, ստեղծել են կեղծ մտապատկերներ
Առաջին ինֆորմացիան ուղղված է եղել քրմերին, մոգերին, հոգևոր հովիվներին, փարավոններին և թագավորներինՎերջիններս տիրա­պետելով գալակտիկայի և Արի համակարգի որոշակի բնական երևույթ­ներին վերաբերող գիտելիքների, որպես աստվածների կամակատարներ, իրենց գիտելիքներն օգտագործել են մարդկանց վրա իշխելու, աստված­ներին և իրենց ծառայեցնելու նպատակով: Արհեստականորեն ստեղծելով ինչ-որ գերբնական ուժ, Ար(և)ի բոլոր բարեմասնությունները վերագրել են իրենց կողմից ստեղծած` առաջին հայացքից ոչինչ չասող «աստ-ված» տառակապակցությանը...
Երկրորդ` խեղաթյուրված և կեղծ տեղեկատվությունները հեղինակ­ներն օգտագործել են կեղծ մտապատկերներով մարդկանց մոտ ահ ու սարսափ ստեղծելու նպատակով. օրինակ` դժոխք-դրախտ, սատանաաստված, հրեշ-հրեշ տակ, վիշապ-վիշապաքաղ, դից-դիցուհի և հազար ու մի կեղծ մտապատկերներ, որով հետապնդել են մի նպատակ` կառա­վարելի դարձնել ԱՐ(և)ի ՄԱՐԴ կանց (AR-MAN)-ներին: Նրանք երկրի կենդանական աշխարհի ամենաբարձր բանականություն ունեցող միակ տեսակն էին, որ զգալով իրենց որպես Երկրի լիիրավ անդամ, երկրա­գունդ թափանցած այլմոլորակային աստվածներին ընդունեցին որպես թշնամիներ և կռվեցին զավթիչների դեմ: Անհավասար պայքարում նրանք (ֆիզիկապես հզոր, բայց երեխայի պես ազնիվ ու շիտակ մարդիկ, որոնք զարգացած էին միայն իրենց ուժեղ մկաններով ու բնազդային մեծ զգացողությամբ) տեղի տվեցին մի քանի տրիլիոն տարիներ իրենց լու­սատուներ` Յուպիտերի և Սատուրնի շուրջը պտտվող ուղեկից-(спутник)­-ների վրա (նույն լուսատուների ծրագրերով ծրագրավորված) Գոյ-ացած և է-ացած նենգ ու խորամանկ սողունատիպերին
Սողունատիպ աստվածները տիրապետելով գիտական բարձրա­գույն տեխնոլոգիաների, (որոնք հասու չեն նույնիսկ այսօրվա գիտությա­նը) զտարյուն ԱՐորդիներին` ԱՐա-ներին (ԱՐա, անվան «ա»-ն պետք է ընդունել որպես օժանդակ բայ) մուտացիայի ենթարկելով տարբեր կեն­դանիների գեներով, ստեղծեցին նոր մարդատեսակներ: Նոր մարդատե­սակները ԱՐ-ման=մեն-ոիդ-ներից (Արմենոիդ) տարբերվում էին իրենց գանգի ձևով, մաշկի գույնով, ձայնային արտաբերման վիբրացիայով և բազմաթիվ այլ հատկանիշներով: Աստվածներն իրենց ծրագրային պա­հանջներից ելնելով, գենետիկորեն ձևափոխել են մարդու օրգանիզմը տարբեր կենդանիների գեներով, որով մարդը ձեռք է բերել տվյալ կենդա­նու գազանային կամ ոհմակային հատկությունները: Այդ մարդատեսակ­ների առաջնորդները տեղեկացված էին այն կենդանու մասին, որից իբրև իրենք «սերված» են: Իրականում` մուտացված էին այդ կենդանու գենե­րով: Այդ կազմավորված նոր ցեղերը հանդես էին գալիս տվյալ կենդա­նուն պատկերող դրոշներով, որն այսօր ներկայացվում է «ցեղի պաշտա­մունքային նախահայր» հասկացությամբ` «տոտեմ» անվամբ: Երկիր թափանցած սողունատիպ Գոյ-երը և Է-ակ-ները սկսեցին իրենց խաչասե­րումը Արմենների հետ: Նրանցից առաջացած նոր հիբրիդները կոչված էին միայն թագավորներ կամ փարավոններ լինելու: Այս նոր ստացված թագավորական հիբրիդները պետք է միայն իրար հետ ամուսնանային, թեկուզ թշնամի թագավորության ժառանգներ, որպեսզի պահպանեին իրենց սողունային «կապույտ» արյունը, այսինքն` բացի աշխարհիկ կյան­քից, նաև ունեն իրենց ծրագրային միասնության գերխնդիրը...



նկ. 5

Քանդակում (նկ. 5)` ձախից ներկայացված է մուտացված թագավո­րը` (մ.թ.ա. 69-34) թագով, համազգեստով և զենքով:
Աջից` մերկ, մկանուտ, մեծ գուրզը ձեռքին, գեղեցիկ Արան` ԱՐ(և)ի մարդը - Ar men-ը: Նեմրութ սարի քանդակով փաստվում է, որ նույնիսկ մեր թվարկության սկզբներին իրենց տեսակը պահպանելով, մերկ Արա­ները թագավորների հետ բանակցել են ինչպես հավասարը հավասարի հետ...
Արմեններն էլ մյուս բոլոր կաթնասուն կենդանիների նման ան-ա­սուն (ան-խոս) էին և միմյանց հետ շփվում էին հիմնականում իրենց ուժեղ բնազդային փոխադարձ զգացողությամբ` տելեպաթիայով, հեռազգացո­ղությամբ և կարճ ձայնային ազդանշաններով` ինչպես բոլոր կաթնա­սունները, որն անհասանելի էր երկիր թափանցած աստվածներին: Այս հանգամանքը խոչընդոտ էր դարձել աստվածների ծրագրերին, քանի որ Արմենների և նորաստեղծ ցեղերի հետ չունեին ընդհանուր փոխըմբռն­ման և շփման միջոցներ:
Միֆապատումները` լինելով «աշխարհի» և մարդկության պատմու­թյան ամենահին վկայագրերը (անկախ դրանց ձևակերպողի հեղինա­կային իրավունքից` «ժողովրդական բանահյուսություն», թե «աստվա­ծային շարադրանք»), հստակ ներկայացնում են, որ «պայքար» և «պա­տերազմ» հասկացողությունները մարդկության գիտակցության մեջ մտց­րել են աստվածները: Նրանք` ներթափանցելով Երկիր, իրենց էացման և գոյատևման համար, դիմել են ամենաստոր միջոցների:

 «Երբ վերևում...» պոեմի և այսօրվա
գիտական փաստերի համեմատական

«Երբ Վերևում ...» պոեմում ներկայացված պարուրաձև գալակտիկան...

                                                            Աղյուսակ 4-րդ


135 Հանդարտվեց Տիրակալը, զննեց նրա մարմինը,

Ճեղքեց նրա լեշը, խորամիտ բան ստեղծեց:

Երկու կեսի բաժանեց նրան, ինչպես խեցի:

Վերցրեց կեսը` ծածկեց նրանով երկինքը...



Արմենների և նոր ցեղերի հետ շփվելու և մտքեր փոխանակելու հա­մար «լեզվի աստվածը» հորինեց նոր միջոց: Արա բնիկների և նորա­ստեղծ ցեղերի ձայնային և լսողական դիապազոնի ընկալման սահման­ներում ստեղծվեց արտաբերման նոր միջոց` «բառ» և «խոսք»` ամեն ցե­ղին իր ձայնային ընկալման և արտաբերման հնարավորության համա­պատասխան: Քանի որ նորաստեղծ ցեղերը ստացվել էին տարբեր կեն­դանիների հետ կատարված գենետիկ մուտացիաների միջոցով, բնակա­նաբար առաջացան այնպիսի մարդատեսակներ, որոնք ի վիճակի չէին արտաբերել Արաների ձայնային վիբրացիաների ամբողջ սպեկտրը: Դա էլ հիմք հանդիսացավ նրանց սահմանափակ ձայնային վիբրացիաներին համապատասխան լեզուների ստեղծմանը: Աստվածները` տիրապետելով բարդ տեխնոլոգիաների, իրենց ծնոտին և ականջներին հարմարեցրած դեկոդերներով[1] և ձայն արտաբերող էլեկտրոնային բարդ սարքավորում­ներով (որոնք պարզ երևում են աստվածհերոսների» պատկերներում, լաջվարդի կամ մազային մորուքի տեսքով (նկ. 6)) ստեղծեցին անվա­նահնչյուններ՝ «բառ»:


Նկ. 6




[1] Սարքորը փոխարկում է ստացած ազդանշանները մի ձևից մյուսին:


Մեզ հասած հնագիտական պնակիտներից պարզ է դառնում ու­սուցման մեթոդը. նկարելով տարբեր առարկայական և կենդանական պատկերներ, օրինակ` մարդ, կենդանիներ, գլուխ, ձեռք, ոտք, ծառ, գետ, սար, քար և այլն, գործողություններ` քայլել, տալ, վերցնել, նստել, ուտել, գրկել, և այլն, բոլոր այս պատկերանշանները արտաբերելով յուրովի ձայնային վիբրացիայով, ստեղծեցին անվանում` «բառ», որոնց փոխկա­պակցություններից առաջացավ փոխըմբռնման նոր միջոց` «լեզու», որով մարդիկ, բառերը միմյանց կցելով, սկսեցին իրար հետ շփվել՝ «բառ-բառ խոսելով», իսկ պատմության մեջ մնացին որպես «բարբար(խ)ոսներ», անգլերեն՝ «Barbarossa» (հետագայում` իրեն չծառայելու համար, «լեզվի աստվածը»` բառի իմաստը նենգափոխելով, վերաիմաստավորեց՝ վայ­րենի, վայրագ, տմարդի և վարկաբեկեց այդ պարզ ցեղերին): Աստված­ները պատկերներին տալով հնչյունային անվանումներ, իրենց հնա­զանդեցրած թուլակամ մարդկանց (որոնք համաձայնվել էին գործակցել աստվածների հետ) ստիպել են սերտել այդ հնչյունային անվանումները՝ «խոսք»-ը, որը հիմք է հանդիսացել մարդու և աստվածների միջև լեզ­վա-հնչյունային փոխըմբռնմանը: Այս երևույթը նման է այսօրվա մարդու կողմից կենդանիներին վարժեցնելուն, շների բառեր արտաբերելուն և մարդու կամքը կատարելուն: Նոր ձևավորված հնչյունային արտաբե­րումները սկզբնական շրջանում հասու են եղել միայն աստվածների կող­մից վարժեցված տվյալ ցեղի ընտրյալներին` առաջնորդներին, քրմերին, մոգերին, շամաններին և հովիտներում բնակեցրած հովիվներին: Ամեն մի ցեղ ուներ իր խոսք ու բառին տիրապետող ընտրյալներ, որոնք հովա­նավորվելով իրենց աստծո կողմից որպես արտոնյալներ, դարձան մարդկության շերտավորված դասի առաջին ներկայացուցիչները: Աստ­վածների «արժանիքներից» օգտվում էին թուլակամ մարդիկ, որոնք հնչյունային բառի սերտումն ու ստրկացումը գերադասեցին իրենց եղ­բայրների ազատարար պայքարից: Նման թուլակամ մարդիկ` դառնալով աստվածային ընտրյալներ, դավաճանելով Արին` ծառայեցին իրենց նոր տերերին, ինչն անում են առ այսօր...

Այսօրվա հայտնի պատկերանշանները, գրավոր խոսքի նախապայ­մանը չեն, ինչպես շահարկվում է մասնագետների կողմից: Այդ նշանները պատկերված առարկաների անվանումների, գործողությունների հնչյու­նային արտաբերումն է` բանավոր հաղորդակցման նախապայմանը: Նույն կերպ այսօր ուսուցանում ենք երեխաներին` գրքում ներկայացնում ենք պատկերը, օրինակ` խնձոր և արտասանում ենք անվանումը: Անվա­նումը ճիշտ արտաբերելուց հետո միայն երեխային սովորեցնում ենք գրելաձևը:

Պատկերանշանները պատմության ընթացքում անցել են երկու փուլ` սկզբնական շրջանում դրանք օգտագործվել են պարզ բառային արտաբերման նպատակով: Հետագայում օգտագործվել են մտքի «գրա­վոր» փոխանցման, տարածքային պատկանելիության, անվանակոչման և աստվածային պատգամների տարածման նպատակով: Առեղծվածային հսկայանշանները և որոշ նշաններ հասկանալի են եղել միայն աստված­ներին, որոնք ընթերցվել են վերևից և անհասանելի են եղել նույնիսկ աստվածների ընտրյալներին:


Հինգ միֆապատումների քննարկման արդյունքները. 



1) Բոլոր միֆապատումներում այլաբանորեն խոսվում է մեր գալակ­տիկայի` Ծիր Կաթինի մասին:

2) Պատումներում տեղ գտած անվանումները ներկայացնում են`

ա) Գալակտիկայի կազմավորումն ու լինելիությունն ապահովող ե­րեք հիմնական բաղադրիչների անվանումները. բաբելոնյան` Ափզու, Թիամատ, Մումու:

բ) Փուլային ձևափոխվող գալակտիկայի տեսակների անվանում­ները. եգիպտական՝ Հնում, Սատիս, Անուկետ -Хнум, Сатис, Анукет.        

գ) Գալակտիկայում ընդգրկված երկու հիմնական ուժային ծրագրե­րի անվանումները. բաբելոնյան` Լահմու, Լահամու: Եգիպտական` Իսի­դա, Նեֆտիդա:

դ) Գալակտիկայում քաոս առաջացնողի, վերականգնողների և վերականգնման ընթացքում առաջացած երևույթների անվանումները. Քաոս առաջացնողը. բաբելոնյան՝ Էա Հայա, եգիպտական՝ Տաուրտ= Ապետ (Հապետ)=Էպի, հունական՝ Քրոնոս=Ապոլոն, հայկական՝ Սե­նեքերիմ, հնդկական՝ Բրահմա:

Վերականգնողներ. բաբելոնյան՝ Մարդուկ-Կինգու, եգիպտական` Օսիրիս-Սեթ, հունական՝ Զևս-Տիփոն, հայկական՝ Սանասար-Բաղդա­սար:

Երևույթներ. եգիպտական՝ Շու, Ապոպ, հունական՝ Տարտարոս, հայկական՝ Ցռան Վերգո, Ձենով Օհան:

 ե) Նյութերը տեսակավորող և տեղաշարժողի անվանումը՝ եգիպ­տական (Անուբիս-Анубис):

 զ) Մոդուլացված ուժերը տեսակավորող և հավաքողի անվանումը՝ եգիպտական (Թոտ-Тот):

Այս բոլոր անվանումները ներկայացվել են մարդու կամ տարբեր (երևույթները բնորոշող) կենդանիների տեսքով, որոնք հետագայում ներ­կայացվում են մի ընդհանուր անվան տակ` աստված: Սկզբնական շրջա­նի` աստ տառակապակցության իմաստավորումը միտումնավոր խեղաթ­յուրելով, անձնավորելով և զորացնելով, օգտագործել են քարոզչության նպատակով:

3) Պատումներում տեղ գտած տիեզերական բոլոր երևույթները աստվածացնելով, ի վերջո նրանց գալակտիկայից բերվում է Ար(և)ի հա­մակարգ` «սրբացնելով» մտցվում Երկիր:

4) Միֆապատումների մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պատմական տեղեկությունները ավելի շատ բան են հաղոր­դում գալակտիկայի մասին, քան այսօրվա գիտական փաստերը: Այս­ինքն` յոթից ութ հազար տարի առաջ եղած միֆապատումների հեղինակ­ներն ավելի լավ են իմացել մեր Գալակտիկայում մի քանի հարյուր տրի­լիոն տարիներ առաջ կատարված և այժմ կատարվող երևույթները, քան այսօրվա մեր «զարգացած» գիտությունը: Այստեղ անհրաժեշտ ենք հա­մարում նշել, որ ըստ գիտական տվյալների, Արի համակարգը հինգ մի­լիարդ տարեկան է, իսկ Երկիրը` չորս ու կես միլիարդ: Բնականաբար հարց է առաջանում. ովքե՞ր են մասնակցել և տեղյակ եղել երեք հարյուր տրիլիոնից ավելի տարիներ առաջ գալակտիկայում տեղի ունեցող ե­րևույթներին և միֆապատումների տեսքով հասցրել Երկիր` մեզ

5) Ոչ մի միֆում չի խոսվում Ար(և)ի մասին, բացառությամբ «Սասնա Ծռեր» էպոսից, որտեղ ներկայացվում է Դավիթ անվամբ: Հունականում հպանցիկ` Հելիոս անվամբ: Բաբելոնյան «Երբ վերևում...» պոեմում ընդ­հանրապես չի խոսվում: Եգիպտական նկարներում և պապիրուսներում ամեն ինչ վերագրված է «Արևի աստվածին», բայց ոչ մի կապ չունեն Ար(և)ի հետ: Նույն պատկերն է նաև հնդկական միֆապատումներում…

6) «Երբ վերևում...» պոեմում և եգիպտական նկարներում խոսվում է նաև ատոմի կառուցվածքի` միջուկի, էլեկտրոնի և մոլեկուլի մասին: (Հե­տագայում բոլոր բացատրական մանրամասնությունները կքննարկվեն համապատասխան բաժիններում):

Պետք է նշել, որ բոլոր միֆերի թարգմանությունների ընթացքում թարգմանիչներն անվանումները «թարգմանել» են համապատասխա­նեցնելով իրենց լեզվի հնչյունային վիբրացիային, որից խեղաթյուրվել և անհասկանալի է դարձել անվանատիրոջ կատարելիք գործունեությունը կամ ինչ լինելը: Եթե «փոշեծծիչ» անվանումը հայերենով հասկանալի է դարձնում «անվանատիրոջ» կատարելիք գործողությունը, ապա անգ­լերեն կամ ռուսերեն տառադարձությամբ` «poshetstsich» կամ «поше­ццич», «пошетьтьич», անգլախոսին կամ ռուսախոսին ոչինչ չի ասում: Վերը նշածը փաստենք օրինակով. ռուսերենում նշվել է` “Хор, Гор (<r “вы­сота”, “небо”) – бог в древ­неегипетской мифологии, сын Иси­ды и, предположи­тельно, Осириса. Его супругаХатхор, անգլերենով` «Egyptian god Horus, Egyptian Hor, Har, Her, or Heru, He is the son of Osiris and Isis»:

Հայ հեղինակներն առաջնորդվում են իրենց «մտապատկերներով»` «Նուտից ու Գեբից ծնվում են` Օսիրիսը, Խոռը, Սեթը, Իսիդան ու Նևթիդան»: Հա­ջորդ վարկածը` «Գոր (եգիպտական դիցաբանություն), արևի աստվածը հին ե­գիպտական դիցարանում, Օզիրիսի և Իզիդայի որդին: Հոր (հորոսկոպ)»:

Եթե ռուսերենում Хор, Гор/а թարգմանվում է «բարձունք», կամ «երգչախումբ», ապա հայերենում Հորը ունի «փոս», «խորք» իմաստը, ո­րը ռուսերենի հակառակ արժեքն է...

Այս անվանումներին կանդրադառնանք «Եգիպտական միֆապա­տումներ» գլխում:







Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 10.

ԳԼՈՒԽ 2