ԳԼՈՒԽ 7.


ՄՏՈՐՈՒՄՆԵՐ-1

Հետագայում այս խորագրի տակ կներկայացվեն այն մտքերը, ո­րոնք չեն հանդիսանում վերը նշված թեմայի անմիջական շարունակու­թյունը, բայց հիմք են հանդիսանալու թեմայի ճիշտ ըմբռնմանը: Որպեսզի հասկանանք քննարկվող թեմայի բարդությունը, միայն նշենք, որ ըստ գիտական տվյալների, մեր Գալակտիկայի տրամագիծը հարյուր հազար լուսատարի է: Մեկ լուսատարին հավասար է 9,47 տրիլիոն կիլոմետրի (9.47x1012 կմ). Ամբողջ գալակտիկայի տրամագիծը կլինի 100000 x 9,47 տրիլիոն կիլոմետր (9.47x1017 կմ), իսկ գալակտիկայի միջին հաստությու­նը՝ մոտ հինգ հազար լուսատարի: Նման ահռելի սկավառակաձև մեծու­թյան մասին շղթայական հաջորդականությամբ խոսելը շատ դժվար է, եթե հաշվի առնենք, որ խոսվում է 311 տրիլիոն տարուց ավել մի ժամա­նակահատվածի մասին, որի ընթացքում գալակտիկան ձևափոխվելով անցել է մի քանի փուլեր:

Հանրագիտարանային տվյալներ. Գալակտիկաներ (հին հունարեն. Γαλαξίας` կաթնային), գրավիտացիոն ուժով կապված համակարգեր` բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և փոշուց, ինչպես նաև մութ նյութից։ Գալակտիկաների բոլոր բաղադրիչները գալակտիկայի մեջ մասնակ­ցում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ պտույտին:

Հայկական սովետական հանրագիտարան. Գալակտիկա (հուն. Galaktikos - Ծիր Կաթին), համակարգ, որ կազմված է մոտ հարյուր միլիարդ աստ­ղերից (այդ թվում Արեգակը), գազային ու փոշային նյութից։ Գ սկավառակաձև է՝ շուրջ 100000 լուսատարի տրամագծով։ Հաստությունը մոտ 8000 լուսատարի է։ Գ-ի աստղերի մեծամասնությունը, կուտակված լինելով նրա սիմետրիայի հար­թու­թյան մոտ, երկնքում ստեղծում է մի լուսավոր շերտ, որը և կոչվում է Ծիր Կաթին (կամ Հարդագողի ճանապարհ)։ Գ-ի զանգվածը հավասար է շուրջ 1011 ա­րեգակնային զանգվածի, որի մոտ 1,5%-ը կազմում են գազերը՝ հիմնականում ջրածին։ Միջաստղային փոշու զանգվածը մոտ 10 անգամ փոքր է գազի զանգվա­ծից» և այլ անորոշ փաստարկներ, որոնք կրկնվում են տարբեր հանրա­գիտարաններում` վերածելով անհեթեթության...

Գրավիտացիա (լատ gravitas - ծանրություն), տե՛ս Տիեզերական ձգողու­թյուն։ Գրավիտացիոն դաշտ, տե՛ս Տիեզերական ձգողություն։ Գրավիտացիոն զանգված, ծանր զանգված, տիեզերական ձգողություն առաջացնող մատերիայի հատկությունը բնութագրող մեծություն։ Գզ գրավիտացիոն դաշտի աղբյուրն է այնպես, ինչպես էլեկտրական լիցքը՝ էլեկտրամագնիսական դաշտի աղբյուրը։ Գ զ. թվապես հավասար է իներտ զանգվածին և արդի ֆիզիկայում նույնացվում է նրա հետ։

Գրավիտացիոն ուժուժը, որով միմյանց են ձգվում որոշակի զանգվածով և միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող մարմինները, կոչվում է գրավիտացիոն ուժ (թարգմ. ռուսերենից):

Հիմնականում գալակտիկաները գիտությանը հայտնի են մշու­շա­պատ` վերը ներկայացված չափով, սակայն մարդկանց մեջ գիտության նվաճումների վերաբերյալ ստեղծված կարծիքը շատ ավելին է, քանի որ մարդը, «իր գիտելիքների հիման վրա», թռել է լուսին: Գիտության նման «նվաճումը»` թռիչք դեպի լուսին, մարդկության մեջ կասկած չի հարուցում գիտության կողմից գալակտիկայում տեղի ունեցող երևույթների բա­ցահայտումների ճշտության վերաբերյալ: Որպեսզի ցույց տանք, թե ինչի մասին է խոսքը, բերենք մի համեմատություն` հողից դուրս եկող ծիլը 10 րոպեի ընթացքում աճելով ավելի մեծ ճանապարհ է անցնում Երկրի տրա­մագծի 12742կմ համեմատությամբ, քան Երկրից լուսին անցած ճանա­պարհը` գալակտիկայի տրամագծի համեմատությամբ: Ուղղակի ցանկա­լի է, որ մարդը նույն համեմատությամբ մտածի և համեստանա իր ձեռք բերած «նվաճումներով»... Գիտական նման կցկտուր մեկնաբանություն­ները` գրավիտացիա բառը թարգմանելով ծանրություն և դա ընդունելով որպես գրավիտացիա երևույթի բացատրություն, գիտնականներն անցել են գրավիտացիոն դաշտ, գրավիտացիոն զանգված բացատրությանը` տիեզերական ձգողություն, ծանր զանգված, տիեզերական ձգողություն առաջացնող մատերիայի հատկությունը բնութագրող մեծություն։ Լատի­նատառ gravitas բառը, որը թարգմանվել է «ծանրություն» իմաստով, գա­լակտիկայի այդ հատվածի միայն մեկ մասնավոր արժեք է բնորոշում. իսկ երբ gravitas բառը տառադարձում ենք հայերեն` լինում է գրավի թաս, որը կազմված է գրավ և թաս բառերից, իսկ իմաստը` թաս` (գրավ դրված) լցված նյութերով, որը բնականաբար կունենա նաև ծանրություն: «Գրավի թաս» միտքն իր մեջ ընդգրկում է գալակտիկայում տեղի ունեցող մի բարդ գործընթաց, որը նույնպես դիպուկ բնորոշվում է երկու բառով: Այս թասի պատկերը ներկայացվում է եգիպտական նկարների վերևում նշված անվանում­ներ-մեհենագրերում (այս թեմային կանդրադառնանք հետագայում): Բա­ռը բառով փոխարինելով ստեղծել են բացատրության իմիջ, համեմատե­լով` «Գրավիտացիոն զանգվածը գրավիտացիոն դաշտի աղբյուրն է այնպես, ինչ­պես էլեկտրական լիցքը՝ էլեկտրամագնիսական դաշտի աղբյուրը»։ Խոսվում է էլեկտրամագնիսական դաշտի մասին, որտեղ ՈւԺի հետ կապված նույն երևույթն է տեղի ունենում, միայն «մարմինների ծանրություն» բառակա­պակցությունը փոխարինվել է «էլեկտրական լիցք»-ով, որի բացատրու­թյունը, իր անորոշությամբ, չի տարբերվում գրավիտացիոն դաշտի բա­ցատրությունից: Այս բոլոր անորոշությունները հետևանք են այն բանի, որ գիտության մեջ ճիշտ չի ներկայացված ՈւԺ հասկացողությունը: ՈւԺը` լինելով գալակտիկայի լինելիությունն ապահովող հիմնական ատրիբուտ, ֆիզիկայում ներկայացվում է միավոր զանգվածին միավոր արագացում հաղորդող արտահայտությամբ...

Հանրագիտարանային տվյալներ. Ուժ - մեխանիկայում նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության չափն արտահայտող վեկտո­րական մեծություն։ Փոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ էլ փոխազդող մար­մինների ստեղծած դաշտերի (ծանրության դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միջո­ցով։ Ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահին մարմնի վրա ազդող ուժը` որպես վեկտոր, բնութագրվում է մոդուլով, տարածության մեջ ուղղությամբ և կիրառման կետով։ Այն ուղիղը, որով ուղղված է ուժը, կոչվում է ուժի ազդման գիծ։ Եթե մարմինը կարելի է դիտել որպես չդեֆորմացվող (բացարձակ պինդ), ա­պա կարելի է համարել, որ ուժը կիրառված է իր ազդման գծի ցանկացած կետում։ Ուժի չափման միավորներն են 1 նյուտոնը, որը հավասար է 1 կգ զանգ­վածին 1 մ/վրկ² արագացում հաղորդող ուժին, ինչպես նաև 1 դինը, որը հավասար է 10−5 նյուտոնի, կամ 1կգ ≈ 9, 81 նյուտոնի։

Ուժի նման ձևով ներկայացումը նույնն է, որ Նապոլեոնը ներկայացվի հարևանի որդեգրած երեխայի և Նապոլեոնի միջև եղած կապով...

Այսօր գիտությունը նույն անորոշությամբ ներկայացնում է գալակ­տիկան, ինչ-որ «բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և փոշուց, ինչպես նաև մութ նյութից»:

Նման անկենդան մոտեցումը գալակտիկայի կյանքի ընթացքին, ցույց է տալիս մեր գիտության, մեղմ ասած, անտեղյակությունը: Գալակ­տիկաները և նրանց մեջ ընդգրկված կառույցները բոլորն էլ բարձր բա­նականության տեր կենդանիներ են և ունեն ծնելու, զարգանալու, զար­գացնելու, ծերանալու և մահանալու բոլոր հատկանիշները: Բնության մեջ անծրագիր ոչինչ չկա. կան պարզագույն ծրագրեր, սկսած նյութի տեղա­շարժումից մինչև գալակտիկայում տեղի ունեցող բարդագույն երևույթ­ները: Չի բացառվում, որ մարդու և գալակտիկայի բանականությունների միջև եղած տարբերությունը ուղիղ համեմատական է նրանց մարմինների մասսաների հարաբերությանը...

Միֆապատումներում ներկայացված գալակտիկայի պատմությունն այնքան աղավաղված է, որ դժվար է առանց միջանկյալ բացատրություն­ների վերականգնել այն: Ինչպես նշվեց վերևում, գալակտիկայում տեղի ունեցող երևույթների ճշգրիտ ներկայացումը աստվածներին կանգնեց­րին բարդության առջև և իրենց «սխալը» ուղղեցին կրոնի միջոցով` ա­ղավաղելով իրականությունը: Աստվածները խուսափում են ցուցադրել մարդկանց իրենց անմիջական գաղտնի միջնորդությունը` մարդկային կյանքի բոլոր բնագավառներում: Երկրում կատարված աստվածների հսկա շինություններն ու իրենց թելադրանքով կատարվող ամեն ինչը մարդը վերագրում է իրեն, կամ ինչ-որ «կորստյան մատնված քաղաքա­կրթության» ստեղծագործ աշխատանքին և բանական մտքին, որովհետև հայտնվում էին «գիտակներ» և «բացատրում», թե ինչպես են փարավոն­ները ստրուկների ձեռքերով կառուցել եգիպտական բուրգերը, նույնիսկ «հաշվարկում» էին կառուցման աշխատանքների ժամանակաչափը... Հետագայում մարդու համեմատական տրամաբանության` դատողության զարգացմանը զուգահեռ, մարդու գիտական առաջընթացն աստվածները սկսեցին խեղաթյուրել` իրենց ստեղծած «հեղինակավոր» մասնագետնե­րով` ստեղծելով կեղծ չափանիշներ (թեզեր): Վերը նշված երևույթը ներ­կայացնենք օրինակով. «Ենթադրենք ինչ-որ հնավայրից գտնվել են կավե բեկորներ, որը ժամանակին ծառայել է որպես կուժ, բայց քանի որ կուժը կոտրված է և բաժանված երեսունից ավել բեկորների, ապա դժվար է միանգամից կռահել նրա ինչ լինելը, բայց հայտնվում է մի «հեղինա­կավոր» մասնագետ և «բացահայտում». «-այս պնակը պատ­կանում է այսինչ թագավորին»: Այդ ժամանակ հանդես են գալիս «հեղինակավոր» մասնագետին հարող մասնագետներ և ոչ միտումնավոր, այլ ի ծառայու­թյուն «հեղինակավոր» մասնագետի, քրտնաջան «ուսումնասիրություն­ների» ընթացքում բեկորներն այնքան մանր մասերի են բաժանում, որ այդ բեկորներից կարելի է նաև պնակ հավաքել` խեղաթյուրելով իրակա­նությունը: Նման երևույթի մենք հանդիպում ենք գիտության բոլոր բնա­գավառներում... Եթե «հեղինակավոր» մասնագետի համախոհները իմա­նային, որ պնակի բեկորների հետ գործ չունեն, ապա ավելի հեշտ և ճիշտ կվերականգնեին առարկան: Նույն երևույթը կատարվել է միֆապատում­ների տեսքով գալակտիկայի պատմության հետ: Մասնագետները գիտե­նալով, որ պատումները առնչվում են աշխարհի ստեղծման հետ, տեղի են տվել «հեղինակավոր» մասնագետների այն թեզին, որ պատումները «հին մարդու» երևակայական մտապատկերների արդյունք է, որը վե­րածվել է կրոնական կանոնակարգված պաշտամունքի, որտեղ ներկա­յացվում են «անմահ աստվածները» իրենց կենցաղով... Արդյունքում ստացվել է այն, ինչ որ ունենք` աստվածային հիերարխիաներ, պան­թեոններ, բնության տարբեր բնական երևույթները «կարգավորող» աստվածներ` մայրության, ծննդաբերության, բերքատվության, ամպրո­պի, պատերազմի (ի միջի այլոց բոլոր աստվածներն են պատերազմի) և հազար ու մի անհեթեթ ու անիմաստ աստվածություններ, որով աղա­վաղվել է պատմական իրական գործունեությունները և անվանումները, այսինքն` «հեղինակավոր» մասնագետի կողմից «Կուժ աստվածությու­նը», ծառայակից մասնագետների ձեռքով բաժանելով մանր բեկորների վերածեցին «Պնակ աստվածության»` խեղելով իրականությունը: Նման պայմաններում իրականությունը վերականգնելու համար ընդունել ենք «Կանոնակարգ», որտեղ «Աշխարհի ստեղծումը» ներկայացնող պատ­մական իրողությունը ընդունելով որպես հիմք` «կուժ», դրա շուրջն ենք հավաքում այն նշմարելի «բեկորները», որոնք համապատասխանում են թեմային: Արդյունքում ստանում ենք ոչ շարունակական պատմություն, նման վերականգնած այն փշրված կուժի, որից բացակայում են բեկոր­ները...

Հետագայում եգիպտական աստվածները կներկայացվեն ոչ թե գալակտիկայում տեղի ունեցող երևույթների հաջորդականությամբ, այլ նկարներում ներկայացված կենդանիների, մարդկանց սեռի, հագուստ­ների ձևի և ձեռքերին բռնած առարկաների բացահայտումներով, որոնք պատումների սկզբնական հեղինակների կողմից ներկայացվել են որպես խորհրդանիշներ: Այդ նույն առարկաները կամ պատկերները «մաս­նա­գետները» ներկայացնում են որպես «ամուլետներ» կամ հմայիլներ... Ե­գիպտական «աստվածային» նկարները, ի տարբերություն մյուս պա­տումներում տեղ գտած նկարների, որտեղ ներկայացվում են աստծո պատկառելի դիմագծերն ու մկանուտ մարմնի կեցվածքը` մարդկանց վրա կատարյալի տպավորություն ստեղծելու համար, այստեղ ներկայացվում են միայն որպես խորհրդանիշ` գալակտիկայում տեղի ունեցող բարդ երևույթների համար:

Տաուրտ

Տաուրտ աստծո անունը մեզ ոչինչ չի ասում, սակայն նա հայտնի է նաև Ապետ (Հապետ) և Էպի անուններով, ունի նաև տարբեր պատկեր­ներ, որտեղ հանդես է գալիս նույն խորհրդանիշով: Տաուրտ աստծուն պատկերող կենդանին, անծանոթ է Երկրի կենդանական աշխարհին, հետևաբար չճանաչելով կենդանուն չենք կարող բնութագրել տվյալ աստծո վարքագիծը:



                                                Նկ. 28. Տաուրտ                                    Տաուրտի խորհրդանիշը

 


    Այս կենդանի աստծո մոտ ընդգծված է երկու բան` «լեզու»-ն և «հղի» փորը: Եթե մասնագետները, հաշվի չառնելով աստվածներին բնորոշող խորհրդանիշերը, շփոթել են նրանց միմյանց հետ անվանումներով, ա­պա Տաուրտին երբեք չես շփոթի, նույնիսկ, եթե ձեռքի խորհրդանիշը չլինի: Եգիպտական աստված-պատկերներում, ամենաբազմազան թե­մաներով նկարները պատկանում են Տաուրտին: Ուսումնասիրություն­ների ժամա­նակ պարզվեց, որ Տաուրտի վերաբերյալ թեմատիկ պատ­կերները համ­ընկնում են «Երբ վերևում...» պոեմի հատվածներին, որոնք հանգա­վոր­ված ներկայացնում են նկարի սյուժեն...

Նկ. 29-ում Հատհոր (Хатхор) կովը ներկայացված է մոդուլացված Ու­Ժերի դաշտում, որոնց մասնագետներն ընդունել են որպես «лотос» ծա­ղիկներ, իսկ կողքին` գետի նման, ներկայացված է գալակտիկայի շար­ժումը կառավարող ՈւԺը` «Հունվարը»: Լուսնատիպ նշանը, որը մասնա­գետներն ընդունել են որպես «Լուսնի աստված», ակակիր=կիրակ[1] Ուժն է, որն ապահովում է բոլոր երկնային մարմինների՝ իգ ական ակերի (էգ= eeg= ձու), պտտական շարժումներն իրենց «արու» լուսատուների շուրջը և ընդհանուրի կոորդինացված շարժումները գալակտիկայում:



[1]     Հայե­րե­­նում այս Ուժի անվամբ է կոչվել շաբաթվա յոթերորդ «Կիրակ»-ի օրը:


                     
        


            Կառ  ա  վար
    (Կառավարող ՈւԺեր) 
Հունվար (Հունը վարող Ուժ) 
    (Ղեկ ա վար, Նավ ա վար
        թի ա վար և այլն)


Կիր ակ  (Ակ ա կիր ՈւԺ)


                                                        Նկ. 29

Նկ. 30-ում Տաուրտը` որպես օտար մարմին, վարակել է Հատհորին և Կառավարին` նրանց մեջ դնելով իր կեղծ ծրագրերով ծրագրավորված ձվերը: Բոլոր մանրԷների նման «կառուցել» է իր պալարը` «սրբազան կուռքային կացարանը», ձեռքում պահելով գերեվարած Մումուին:

                                                                             


Մանրէային

պալար 


Ապարանք

(կուռքային)

 

 

                                                                               Նկ30 

 

70 Նա գերեվարեց Մումույին և փականի տակ դրեց:

      Ափսուի վրա բարձրացրեց իր ապարանքը,

      Ծաղրանքի ենթարկեց Մումուին ու քարշ տվեց պարանին:

      Նա հանգստարանը «Ափսու» անվանեց, կուռքային դարձրեց

      Սրբազան պսակի համար սահմանեց:

Նկ. 31-ի առաջին պատկերում Տաուրտը գլխին կրում է գալակտի­կայի խորհրդանիշը, երկրորդում` ձախ ձեռքում Մումուն է, իսկ աջում` Ափ­զուին «մահին հանձնելու» գործիքը, երրորդ պատկերում` տիրանալով Ափզուի=Հատհոր փայլին, տիրացել է նաև ձախ ձեռքում բռնած գոյի խորհրդանիշին` ներկայանալով որպես գոյ... (գոյանալու գործընթացը կներ­կայացնենք հետագայում):

                                                Նկ. 31                                          Նկ. 32. Հատհոր[8]
                    Էան հանեց լանջագոտին, պոկեց խույրը
Նա տիրացավ Ափսուի փայլին:

[8]     Նկ. 31(3)-ում Տաուրտը փորձել է նմանվել նկ. 32-ի կերպարին, որը Ա. Վի­դե­ման, «Հին եգիպտացիների կրոնը» գրքում (էջ 126), հավանական է, սխալ­մամբ ներկայացված է որպես «Հատհոր»:

                    

              Նկ. 33-ում Հատհոր կովը, որը նույնացվում է Նուտի և Ափզուի հետ, այստեղ` առողջ գալակտիկայում, ներկայացված է մարդու կերպարանքով մոդուլացված Ուժերով շրջապատված, որոնց կենտրոնում կանգնած է ՇՈՒ-ն, այստեղ բացակայում է Տաուրտը:

    Նկ. 34-ում պարզ երևում է, որ կոկորդիլոսով «կերպարանափոխ­ված», որպես «Մութակա», Տաուրտը խաբեաբար մուտք է գործում Ափ­զուից ներս: Կարծում ենք, կասկած չի մնում եգիպտական Տաուրտի և բաբելոնյան Հայա Էայի նույնության վերաբերյալ...

 

                                              Շու                            Նկ. 33 


Հետևությունը միա­նշանակ է. խաբեաբար մտնելով Հատհոր=Ափզու գալակտիկայի Ուժի մեջ, Հայա Էա=Տաուրտը քայքայել է Էլիպսաձև գա­լակտիկայի կառավարող Ուժը, գալակտիկան վերածելով Անկանոն գա­լակտիկայի` քաոսի...

Նկ. 34-ում ներկայացված են գալակտիկայում տեղի ունեցող գործընթացները` «գործող անձանց» մասնակցությամբ...

 

Իրական կոկորդիլոս,                                                                                    Տաուրտը կեղծելով իրեն` 
որը խորհրդանշում է                                                                                        ներկայանում է որպես 
«Սեթ» (Բաղդասար)                                          Նկ. 34                                   «սև խոռոչ» կոկորդիլոս...


ա) Ոտքերը կապված կնոջ մարմնով ներկայացվում է գալակտիկայի անշարժ Ուժը:

բ) Առյուծաձև համակարգ:

գ) Սեթը և Օսիրիսը[1] իրագործում են գալակտիկայի պտույտը` «Շու»-ն:

դ) Գալակտիկայի պտույտի հզորությունը` Ցուլի խորհրդանշով:

ե) Գալակտիկայի նյութական թևերը, որի պտույտից առաջանում է ձագարաձև` Հոր:

զ) Եվ վերջապես` կոկորդիլոսով քողարկված Տաուրտը, խաբեաբար ներկայանում է որպես «սև խոռոչ» և ձեռքով փակելով Հորով առաջացած ՈւԺի հոսքի գիծը` թուլացնում է գալակտիկայի պտտման հզորությունն ապահովող Ցուլին:

Նկ. 35-ում պարուրաձև գալակտիկան, իր օձաձև խոռոչով` Ապո­պով (նկ. 36), փակել է Տաուրտ-Էպիի և վարակված, հյուծված Հատհոր Ուժի մուտքը մաքրված պարուրաձև գալակտիկա:



[1]     Նկ. 34-ում պատկերված Սեթին և Օսիրիսին կանդրադառնանք հետագայում:



Նկ․ 35

Նկ. 36. Շղթայված «Ապոպ» օձը

 

Տաուրտի «Էպի» անվանումը ցույց է տալիս նրա հիվանդության հարուցիչ լինելը` «էպի դեմիա»` հիվանդության տարածում, համաճարակ, «էպի կրիզ» հիվանդության պատմություն: Էպի=հիվանդություն, որը համընկնում է Հունական առասպելում Քրոնոսի Էության հետ. «Գիշեր աստվածուհին` իբրև պատիժ Քրոնոսին, ծնեց մի ամբողջ կույտ սոսկալի աստվա­ծություններ. Թանատոսին-մահ, Էրիսին-պառակտություն, Ապատեին-խաբեու­թյուն, Կերերին-ոչնչացում, Հիպնոսին-քուն՝ բազում ծանր ու մռայլ երազներով, անողոք Նեմեսիսինվրեժխնդրություն և շատ ուրիշների։ Սոսկում, պառակտու­թյուն, խաբեություն, կռիվ ու դժբախտություն բերին այդ աստվածները աշխարհ, որ­տեղ հոր գահի վրա տիրակալ դարձավ Քրոնոսը»։

Այստեղ ներկայացվում է Տաուրտի ոչ թե մանր«Է» վիրուս լինելը, այլ գալակտիկական «խոշոր-Է» լինելը` «Երբ վերևում..» պոեմում «Հայա= բարձրա» Է«ա» անվամբ: Մանր, թե Խոշոր «Է»-ն, օրգանիզմը քայքայում է նույն կեղծ ծրագրերով, ինչպես քաղցկեղի մանրԷն` մոտենալով բջջին, իրենից 150 անգամ մեծ բջջից ներս է «սրսկում» իր կեղծ ծրագիրը, համա­դրելով բջջի կառուցողական ծրագրի հետ` խախտում է բջջի իրական ծրագիրը: Բջջի ներսում զարգանում է նոր մանրէ, որը, դուրս գալով վա­րակված բջջից, անցում է նոր բջջի սրսկմանը և այսպես շարունակ, մինչև բոլոր բջիջների ծրագրերը խեղելով՝ վերածում են ուռուցքի: (Տե´ս «Բրի­տանիկա» հանրագիտարանում զետեղված նկարը) (նկ. 37):

Նկ․ 37


Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 2

ԳԼՈՒԽ 10.