ՆԱԽԱԲԱՆ (Նախածրագիր)
Հանրությանը
ներկայացվող այս աշխատությունն իր տեսակի մեջ նախադեպը չունեցող, նոր մոտեցումներով
և ձևաչափով աշխատանք է, որը դուրս է ընդունված ակադեմիական մոտեցումից ու սկզբունքներից:
Այստեղ փորձ է արվել, հնարավորության սահմաններում, ձերբազատվել կամ ճշտել այն չափանիշները,
որոնք մեզ մատուցվում կամ թելադրվում են մեր զարգացման ողջ ընթացքում: Մանկությունից
մեզ թելադրվել են այնպիսի անստույգ տվյալներ,
որոնք
ստացել ենք մեր ծնողներից, կրթական
տարբեր հաստատություններից ներս (մանկապարտեզ, դպրոց, բուհ և այլն), որոնք ընկալվել
և հաստատվել են որպես չափանիշ: Սերտված նման
անստույգ տվյալները, մեր զարգացման ընթացքում,
գլխուղեղում ձևավորվում են և
վերածվում հիմնավոր
չափանիշների: Հետագայում մարդը շրջապատից
ստացած ամեն մի նոր տեղեկատվություն համեմատում և զուգադրում
է իր մեջ արդեն իսկ եղած այդ անստույգ կամ թվացյալ ստուգված տվյալների հիման վրա
ձևավորված չափանիշների
հետ: Իսկ համեմատությունը
համարվում է տրամաբանական անալիզի կարևորագույն միջոցը: Նման անստույգ կամ թվացյալ ստուգված կեղծ չափանիշները մարդու գլխուղեղում,
համեմատական մեթոդով, ստեղծում են տրամաբանական կեղծ իմացաբանություն: Այդ
անստույգ չափանիշների հենքի վրա ձևավորված և դրանց վրա հենված տրամաբանությունը նման
է այն խնդրի լուծմանը, որի տվյալներից մեկը սխալ է: Բնականաբար, տվյալ խնդրի լուծումից
էլ կունենանք պատասխան, որը կընկալենք որպես ճիշտ և այդ պատասխանը օգտագործելով մեկ
այլ խնդրում` կունենանք պրոգրեսիվ աճող անճշտությունների շարք, որն ընդունվում է որպես
ճշմարտություն՝ հիմք հանդիսանալով նոր «բացահայտումների»:
Գաղտնիք չէ, որ այսօր գիտական աշխատությունները հիմնավորվում
են իրենց հղումների քանակով, որով
հեղինակը` վկայակոչելով տարբեր տիտղոսակիր մասնագետների աշխատանքներ, «ամրապնդում»
և արժևորում է իր կատարած աշխատանքը:
Նման դեպքերում է, որ վստահելով տիտղոսին, օգտվում են թվացյալ ստուգված տվյալներից
ու խթանում պրոգրեսիվ աճող սխալների արատավոր զարգացմանը:
Թերևս, դժվար է այսօրվա մարդուն ներկայացնել ճշտված մի
պատմություն, որը դարեր շարունակ ներկայացվել է այլ մոտեցումներով, և շատ հաճախ հիմնված
է անստույգ կամ աղավաղված պատմական տվյալների վրա: Նման աղավաղված պատմական տվյալները
մասնագետները «բացահայտել» և մեկնաբանել են իրենց տարբեր հուզական «համոզիչ փաստարկներով»,
որն այսօր դարձել է մարդկության «միսն ու արյունը»:
Նման պայմաններում հակառակ գնալ
վաղուց ևեթ հաստատված մոտեցումներին և փորձել բացահայտել ճշմարտություն՝ նույնն է,
թե ճակատով քանդել բետոնե պատը, որն էլ գիտակցելով հանդերձ, փորձել ենք իրագործել...
Միայն տեղեկատվական «գիտելիքներով» հագեցած շատ ու շատ «մասնագետների» անհասկանալի կամ անհեթեթ կթվան աշխատությունում
տեղ գտած մտքերը, որովհետև դրանք կարող են իրենց «գիտելիքներից» այն կողմ չանցնել,
քանի որ հակասություն կառաջանա իրենց հին ինֆորմացիոն չափանիշի և նոր փաստի միջև, որի
արդյունքում, բնականաբար, չի ընդունվի նորը...
Գրքի առաջնակարգ ծրագիրն է ներկայացնել.
1-ին՝ մեր հզոր ԱՐ-ԱՐ-(օղ) ԱՐ(և)ին:
2-րդ` ճշտել մարդկության մեջ տարածված պոեմների, լեգենդների,
էպոսների և առասպելների իրական հեղինակներին և պարզել նրանց ծավալած նպատակային
գործունեությունը:
3-րդ՝ բացահայտել «կեղծիք» ծնող և տարածող
հեղինակներին: Ցույց
տալ «կեղծիք»-ի ստեղծման ու
տարածման անհրաժեշտության պատճառները...
Հաշվի առնելով միֆապատումների անստույգ
մեկնաբանությունները մասնագետների կողմից, ովքեր, շեղվելով թեմայից, այն վերածել են
«աստվածային թնջուկի», նույն սխալը չկրկնելու համար գրքում առաջադրված է «Կանոնակարգ», որում նշված են առաջնահերթության անհրաժեշտ պայմանները:
Գիրքն ունի հետևյալ կառուցվածքը.
Ներկայացվել են միֆապատումները (համառոտ), քանի որ պատումներում
հիմնականում խոսվում է «Աշխարհի ստեղծումը» թեմայից, ապա ներկայացվել են նաև ժամանակակից
աստղագիտական տեսություններ և նոր հայտնություններ: Բացահայտված են որոշ բառերի հավաստի
արմատները, որոնք իրենց հերթին, լույս են սփռում աստվածների ստույգ դերակատարումների
վրա: Ներկայացված պատումների և աստղագիտության փաստերի հիման վրա կատարվել է նյութերի
բաղդատում և համեմատական մեկնաբանություններ:
Թեման
ընկալելու համար խորհուրդ է տրվում ընթերցման ընթացքում բավարարվել միայն գրքում զետեղված
«Պատմական և գիտական տեղեկույթների
համեմատական անցկացնելու ընդունված կարգը» ենթագլխի փաստարկներով, որը ներկայացվում է 3-րդ՝ «Նյութերի բաղդատում
և մեկնաբանություն»,
4-րդ` «Նյութերի բացահայտում և եզրակացություն» գլուխներում: Առժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել
սեփական մոտեցումներից ու չափանիշներից` մինչև նյութի ամբողջական ծանոթացումն ու ընկալումը,
որից հետո նոր միայն համեմատել անձնական տրամաբանական չափանիշների հետ:
Գրքում արծարծված ու բացահայտված թեմաները բազմազան են
և ամեն մեկը խորը վերլուծության կարիք ունի, որի համար անհրաժեշտ է նոր մոտեցում ցուցաբերող
մասնագետների մասնակցությունն ու միասնական աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի վերականգնել
դարերով կատարված պրոգրեսիվ աղճատումները:
Սա մի նոր քայլ է մտածողության և իրողության նոր սահմանների
բացահայտման, այլափոխված, աղճատված ու թելադրված չափանիշները զատորոշելու և ճշմարտության
նոր ուղի բացահայտելու համար:
Աշխատությունը նախատեսված է պատմագետների, աստղագետների,
երկրաբանների, լեզվաբանների և այն ընթերցողների համար, ովքեր միտված են ծանոթանալ
և իրենց համար բացահայտել նոր մոտեցումներ ու տեսակետներ, որը նոր մտածողության և
շարադրանքի, ճշմարիտ չափանիշներ ստեղծելու լավագույն օրինակ է...
P. S. Գիրքը հեղինակի միակ աշխատությունն
է: Բնականաբար ցանկալի չէ, որ այն արժանանա համաշխարհային կինեմատոգրաֆի
ամենահայտնի աստղ՝ Չարլի Չապլինի ցուցադրած «տարբեր դիրքերի հարմարեցվող պատգարակի»,
կամ «զարթուցիչով ժամացույցի» ճակատագրին. (Երբ
անկարող մարդը (Չապլինը) նավի տախտակամածի վրա չի կարողանում պատգարակը բացել, որոշում
է, որ պատգարակը անսարք է և շպրտում է ծովը, իսկ ապիկար ժամացույց վերանորոգող «մասնագետը»
(«ժամագործ» Չապլինը) պահածոյի բացիչով է բացում ժամացույցը...)
Բորիս Գաբրիելյան
Բավականին հետաքրիր և յուրօրինակ է։ Ի՞նչպես կարելի է այն ձեռք բերել։ YouTube- ում դիտել եմ հաղորդումը իսկապես շատ հետաքրքիր էր։
ОтветитьУдалитьԳիրքը կարող եք ձեռք բերել, Երևանյան բոլոր գրախանութներից, իսկ Լոս Անջելոսում՝ հայկական գրախանութներից:
Удалить