ՄԵՐ ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՄԻՖԱՊԱՏՈՒՄՆԵՐՈՒՄ



Հազարամյակների խորքից մեզ հասած համաշխարհային բոլոր միֆապատումներում տարբեր ձևերով ներկայացվում են տիեզերական մարմիններին առնչվող պատմություններ, որոնք ներկայացվում են իբրև որոշակի աստվածություններ: Համապատասխան մասնագետների կա­տարած ուսումնասիրությունների մեկնաբանությունները՝ մնալով խառն ու խրթին պատումների սահմանում, վերածվել են, այսպես կոչված, աստվածային թնջուկի, որն ավելի անհասկանալի, անիմաստ և աննպա­տակ է դարձնում միֆապատումը: Ուսումնասիրված միֆերում էպիկա­կա­նացրած պատմություններն առնչվում են աշխարհի ստեղծման հետ: Գիտության մեջ շրջանառվող այն թյուր կարծիքը, թե ավանդապատում­ները, էպոսները և պոեմները ժողովրդական բանահյուսության արդյունք են, ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ դրանցում խոսվում է տիեզերական այնպիսի բարդ երևույթների մասին, որոնց պատասխանը չունի նույնիսկ այսօրվա մարդկությունը: Բնականաբար, դրանց մեկնու­թյունն անհասանելի էր ոչ միայն հազարավոր տարիներ առաջ ապրող մարդկությանը, այլ նաև այսօրվա «զարգացած» գիտությանը: Պատմու­թյունների խրթին կառուցվածքը թյուրիմացության մեջ է գցել մասնա­գետներին, ովքեր, հաճախ մեջբերելով և վկայակոչելով միմյանց (հար­գելով վկայակոչվածների և վկայակոչողների անձերը), պատումները դարձրել են անիմաստ և անհեթեթ: Հայտնվում են «մասնագետներ», որոնք նոր ճանաչողական՝ «թաքնագիտական» գործունեություն են «ներմուծում» պատմագիտության մեջ և ստանձնում են իրենց ստեղծած «թաքնագիտության» վերծանողի վեհ պարտականությունը` ստեղծելով հիվանդագին մտապատկերներ: Ստեղծվել են նաև աստվածային աստի­ճանակարգեր (հիերարխիա), պանթեոններ, ամուսնական և ազգակցա­կան բարդ հյուսվածքներ, որով կարծում ենք, միայն հեռացել են բուն թեմայից՝ առաջացնելով անբացատրելի շփոթ...
Պատումներն ուսումնասիրելու և ճիշտ ըմբռնելու համար, հաշվի առնելով նախկին ուսումնասիրողների սխալները, անհրաժեշտ ենք հա­մարել ստեղծել և պահպանել հետևյալ կանոնակարգը

ա) Ինչի՞ մասին ենք խոսում. (Աշխարհի ստեղծումը» ընդունելով որպես գլխավոր թեմա` քննարկման ընթացքում չշեղվել` մնալ նույն թե­մայի վերլուծության սահմանում):
բ) Մեծ ուշադրություն դարձնել անվանումներին. (անունները ցու­ցում են անվանատիրոջ կատարելիք գործողությունը կամ գործունեու­թյունը):
գ) Ուշադրություն դարձնել պոեմներում և լեգենդներում գովես­տի արժանացած հերոսների գործունեության իրական արժանիքնե­րին. (հաճախ հանդիպում ենք հերոսների անհիմն ու կեղծ գովաբանու­թյան, որով բացահայտվում է պոեմի նպատակային ուղղվածությունը):
դ) Ուշադրություն դարձնել միֆապատումներում տեղ գտած ի­րարամերժ տեղեկություններին (իրական և կեղծ): Փակագծերի մեջ առնված և ընդգծված մտքերը կներկայացվեն առանձին՝ «Մեկնաբանու­թյուններ» բաժնում:
Այս աշխատությամբ փորձել ենք պատումների վերաբերյալ մինչ այժմ մասնագետների ներկայացրած «անկենդան» մեկնաբանություննե­րին հաղորդել կենդանություն: Աշխատանքի ընթացքում պարզվեց, որ թեման բավականին բարդ է, իր մեջ ընդգրկում է գիտության տարբեր ո­լորտներում ներառված տրամաբանական անսահմանափակ հասկացու­թյուններ: Այս հանգամանքը ստիպեց ընտրել գրքի այնպիսի կառուց­վածք, ըստ որի, թեմային անծանոթ ընթերցողը նախ համառոտ ծանո­թանա ուսումնասիրվող պատմական և գիտական փաստերին, ապա ըն­թերցման ընթացքում մասնակցի տրամաբանական եզրահանգումների վերլուծությանը...
Առաջարկվում է վերլուծական նոր մոտեցում, ըստ որի, միֆապա­տումներում տեղ գտած արտահայտությունները` համեմատելով միմյանց հետ, զուգադրվում են նաև աստղագիտությանը հայտնի տիեզերական երևույթներին:
Վերլուծական նշված մոտեցմամբ պատմական և գիտական տվյալ­ները բաղդատվում են, լրացնում միմյանց՝ բացահայտելով միֆապատ­ման դերն ու նշանակությունը:
Աշխատանքի ընթացքում պարզվեց, որ ամենահին թվագրված պատմություններն ու նկարներն ավելի մեծ արժեք են ներկայացնում գի­տական տեղեկատվական տեսանկյունից, քան հետագայում արված աստվածապատումները, որտեղ պարզ երևում է քարոզչական նպատակը:

Պատմական և գիտական տեղեկույթները համեմատելու համար սահմանել ենք հետևյալ կարգը.

 

1.     Ներկայացնել միֆապատումները (համառոտ)

2.    Ժամանակակից գիտական փաստեր

3.    Նյութերի բաղդատում և մեկնաբանություն

4.    Նյութերի բացահայտում և եզրա­կա­ցու­թյուն

 

1.1. Բաբելոնյան` «Երբ վերևում...» պոեմը. քանի որ հիմնական մեկնաբանությունները հիմնված են այս պոեմի վրա, ապա այն ներկա­յացվում է «Հավելվածում» ամբողջական, հայերեն թարգմանությամբ (ռուսերենից):

1.2. Հունական` Ն.Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առաս­պելները» (հատվածներ):

1.3. Հայկական` «Սասնա Ծռեր» էպոսը (համառոտ, կմեջբերվեն հատվածներ):

1.4. Եգիպտական` «Բուրգերից, պապիրուսներից վերցրած նկար­ներ, մակագրություններ և տարբեր մեկնաբանություններ»: Հիմնակա­նում օգտվել ենք Մաքս Մյուլլերի «Եգիպտական դիցաբանություն» (“Еги­петская мифология”) և Ալֆրեդ Վիդեմանի «Հին եգիպտացիների կրոնը» (“Религя древних египтян”) գրքերի նկարներից:

1.5. Հնդկական միֆապատումներ` «Բրահմա» (հատված): 


Комментарии

  1. Բավականին հետաքրիր և յուրօրինակ է։ Ի՞նչպես կարելի է այն ձեռք բերել։ YouTube- ում դիտել եմ հաղորդումը իսկապես շատ հետաքրքիր էր։

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Գիրքը կարող եք ձեռք բերել, Երևանյան բոլոր գրախանութներից, իսկ Լոս Անջելոսում՝ հայկական գրախանութներից:

      Удалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

ԳԼՈՒԽ 12. ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԵՀԵՆԱԳՐԵՐ

ԳԼՈՒԽ 8.

ԳԼՈՒԽ 5.