ՆԱԽԱԲԱՆ (Նախածրագիր)
Հանրությանը ներկայացվող այս աշխատությունն իր տեսակի մեջ նախադեպը չունեցող, նոր մոտեցումներով և ձևաչափով աշխատանք է, որը դուրս է ընդունված ակադեմիական մոտեցումից ու սկզբունքներից: Այստեղ փորձ է արվել, հնարավորության սահմաններում, ձերբազատվել կամ ճշտել այն չափանիշները, որոնք մեզ մատուցվում կամ թելադրվում են մեր զարգացման ողջ ընթացքում: Մանկությունից մեզ թելադրվել են այնպիսի անստույգ տվյալներ, որոնք ստացել ենք մեր ծնողներից, կրթական տարբեր հաստատություններից ներս (մանկապարտեզ, դպրոց, բուհ և այլն), որոնք ընկալվել և հաստատվել են որպես չափանիշ : Սերտված նման անստույգ տվյալներ ը , մեր զարգացման ընթացքում, գլխուղեղում ձևավոր վ ում են և վերածվում հիմնավոր չափանիշներ ի : Հետագայում մարդը շրջապատից ստացած ամեն մի նոր տեղեկատվություն համեմատում և զուգադրում է իր մեջ արդեն իսկ եղած այդ անստույգ կամ թվացյալ ստուգված տվյալների հիման վրա ձևավորված չափանիշ ն երի հետ : Իսկ համեմատությունը համարվում է տրամաբանական անալիզի կարևորագույն միջոցը: Նման անստույգ կամ թվացյալ ստուգված կեղծ չափանիշ...