Մարդն ու բնապահպանության ճանաչողությունը
Եթե հազարամյակներ առաջ Փոքր Մհերին սպառնացող վտանգը գալիս էր միայն Երկիր թափանցած աստվածներից, այսօր ամբողջ մարդկությունն է լծված իրագործում Երկիրը քայքայող աստվածների վտանգավոր ծրագրերը: Հարյուրամյակներ շարունակ գիտական կեղծ տեսություններով ժխտվել է էկոլոգիապես մաքուր էներգակիրների առկայությունը և կիրառումը: Շատ գյուտարարներ սեփական կյանքով վճարեցին իրենց հայտնագործությունների համար, միևնույն ժամանակ ոչնչացվեցին նրանց գյուտերը [1] : Նույնիսկ հանրաճանաչ գիտնականներին չֆինանսավորելով և վարկաբեկելով գիտական շրջաններում՝ արժեզրկեցին և տարբեր ձևերով վերացրեցին նրանց աշխատանքներն իրենց հետ միասին... Նորից մի փոքր շեղվելով թեմայից պետք է ասենք, որ աստվածային կեղծ ծրագրերը բազմաբնույթ են և հետապնդում են տարբեր նպատակներ: Խոչընդոտելով և արգելելով մաքուր էներգակիրների կիրառումը, իրենց կողմից հովանավորված գիտնականների առաջադրած կեղծ տեսություններով՝ 1-ին` խոչընդոտում են բնության ճշգրիտ ճանաչողությանը : 2-րդ` ոչ ճիշտ էներգակիրների կիրառումով ապականում են մթնոլորտը, որով քայքայու...