«Անհանգիստ գիրք» Վրեժ Սարուխանյան
Գրքերը մարդկանց պես են՝ սովորաբար սեր ու բարություն են պարգևում, հաճույք ու ժամանց, ինֆորմացիա, ոգի ու տրամադրություն, մտքի ու գործունեության հանդարտություն... Մի խոսքով՝ այն ամենը, ինչը խորթ չէ մարդուն... Բայց երբեմն, ոչ այնքան հաճախ, ծնվում են գրքեր, որոնք խառնում ենք աշխարհաճանաչողության ավանդական ընկալումները, ընթերցողին նույնիսկ հանում հանդարտության տաքուկ սահմաններից և ստիպում մտածել երբևէ չմտածածի, անհայտի, իր պատկերացումների հակառակի մասին... Բնականաբար՝ կորսված կամ քողարկված ճշմարտությունը որոնելու արահետներում երկար սպասված գրքերով աշխարհաճանաչողության նոր ընկալումները ընթերցողին կարող են անսպասելիորեն այլ իրականություն տանել... Այդպիսի մի անհանգիստ գիրք է հանգամանքների բերումով այսօր ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Բորիս Գաբրիելյանի «Մեր գալակտիկայի արտացոլումը միֆապատումներում» տասնամյակների երկունքից ծնված բացառիկ գերխիտ աշխատությունը, որը ընթերցողին կարող է հանել աշխարհաճանաչողության իր ավանդական շավղից, ստիպել կասկածելու թվացյալ հարյուր տոկոսանոց ճշմարտություններին ու զա...