ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ
Գնդապետ Դանի նոթերը Եթե դուք մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե հիմնադրվել է որպես` ուժեղ, անկախ եւ ամբողջական, և որը ձեր սեփական երկրի շահերի հակառակորդն է, և դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա նման հարցադրման պատասխանը շատ հասարակ է։ Այդ երկիրը ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից` պատերազմելով, այլ ներսից` փլուզելով։ Թեև, ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն հասարակությունը ներսից փկուզելու պատերազմական այս մարտավարության դեպքում, վնասը կլինի նույնքա՛ն արդյունավետ, եթե ոչ ավելի շատ: Երբ դուք ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա դուք օգտագործում եք այդ երկրի սեփական ժողովրդին։ Եվ այս դեպքում, թե՛ ձեր ռազմական գործողությամբ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում։ Յուրաքանչյուր երկրում, կան մի քանի կարեւորագույն ոլորտներ, ո...